Չավուշօղլուն հայտնել է, որ առաջիկայում կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի, ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը|factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի, ՌԴ-ի,  Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին՝ հումանիտար հարցերով կոնտակտային խմբի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նախատեսում ենք առաջիկա օրերին հանդիպում տեխնիկական մակարդակով»,- ասել է Չավուշօղլուն։

Հանդիպման անցկացման վայրը չի հստակեցվում։

Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ նման խումբ առաջարկել է ստեղծել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով