Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Սյունիքի մարզում` հունիսի 11-ից մինչև հունիսի 20-ը
12:33 - 11 հունիսի, 2022

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Սյունիքի մարզում` հունիսի 11-ից մինչև հունիսի 20-ը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ջրի մաքրման կայանում առաջացած տեխնիկական խնդիրներով պայմանավորված` ս.թ. հունիսի 11-ից միչև հունիսի 20-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան, Զ.Անդրանիկ, Մրգանուշ, Փարամազի, Գործարանային, Արաքսաշեն և Կառուցողների փողոցներում, Կարճևան գյուղում և Ագարակի Պղնձամոլիբդենային գործարանում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել