ՇՄ փոխնախարարը Թբիլիսիում անդրադարձել է անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին
16:23 - 20 հուլիսի, 2022

ՇՄ փոխնախարարը Թբիլիսիում անդրադարձել է անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կազմակերպած ԳԷՀ «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը, որտեղ քննարկվել են ծրագրի տարածաշրջանային և ազգային բաղադրիչները, ներկայացվել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի ՏԲԿ-ի համագործակցության արդյունքները, «Հայաստանի անտառների և հողերի ինտերակտիվ ատլասը»։ Այդ մասին ասված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքով։
 
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման կարևոր հարթակ ստեղծելու համար և խոսել կլիմայի փոփոխության, անտառների ու կենսաբազմազանության պահպանման և ճշգրիտ քարտեզագրման վերաբերյալ՝ նշելով Կովկասի ՏԲԿ և նախարարության համատեղ ծրագրի իրականացման կարևորությունը 10 մլն ծառատունկի իրականացման առումով։
Հայաստանի Հանրապետությունը լեռնային, կլիմայապես խոցելի և քիչ անտառածածկույթ ունեցող երկիր է։ Երկիրը բախվում է զգալի կլիմայական վտանգների, մասնավորապես, եղանակային ծայրահեղ իրադարձությունների հաճախականության և դրանց հետևանքների:
 
Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի նաև իր անտառների շնորհիվ նվազեցնել նման աղետների ռիսկերը և այդ իսկ պատճառով անտառների ու հողերի դեգրադացիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը, մոնիթորինգի և GIS քարտեզագրման տվյալների առկայությունը՝ անտառտնտեսության և հողերի դեգրադացիայի ոլորտում նպատակահարմար գործողություններ իրականացնելու համար մեզ համար չափազանց կարևոր են»,- նշել է նախարարի տեղակալը և անդրադաձել «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագրին։ Կողմերը քննարկել են ծրագրի շարունակականության հնարավորությունները։
 
Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած պարտավորութուններին»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել