ԵՄ-ի խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը երկարաձգել է մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը|armenpress.am|

armenpress.am: Եվրամիության խորհուրդը հուլիսի 26-ին ընդունել է ֆորմալ որոշում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու վերաբերյալ:

Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի՝ հուլիսի 26-ին տարածված հայտարարության մեջ: «Խորհուրդն այսօր որոշում ընդունեց վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու պլանավորված միջոցները, որոնք նպատակաուղղված են ՌԴ-ի տնտեսության հատուկ հատվածների դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով