Այս պահին ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է վերջին քաղաքացուն գտնելու ուղղությամբ․ փոխնախարար Արտյուշ Գրիգորյան
17:13 - 17 օգոստոսի, 2022

Այս պահին ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է վերջին քաղաքացուն գտնելու ուղղությամբ․ փոխնախարար Արտյուշ Գրիգորյան

Այս պահին ամբողջ ռեսուրսը, ինչքան հնարավոր է, որ այնտեղ աշխատեն, կենտրոնացված է վերջին քաղաքացուն գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։ 

Ըստ Գրիգորյանի՝ որոնողափրկարարական աշխատանքները կարող են իրականացվել նաև շենքի ներսում՝ քաղաքացուն գտնելու համար․ «Հիմա աշխատանքները իրականացվում են ՝շենքի դրսում, որովհետև, ըստ մեր տեղեկությունների, ինքը պետք է դրսում լինի, բայց եթե չհաջողվի գտնել, նաև շենքի ներսում՝ առաջին հարկի տարածքում, որը իրենից բավական մեծ վտանգ է ներկայացնում, բայց մենք պետք է գնանք»։
Անդրադառնալով հարցին, թե ինչու չի հաջողվում գտնել քաղաքացուն, Գրիգորյանն ասաց․  «Շատ մեծ տարածք է, չորս մետր բարձրությամբ փլատակներ կան, փլատակների տակ հերթով սկսում ենք դիտարկել։ Ուրիշ խանգարող հանգամանք չկա»։
Նա նաև նշեց, որ որոնողափրկարական աշխատանքներից հետո շենքը ապամոնտաժվելու է։

Առավոտյան Արտյուշ Գրիգորյանը հայտնել էր, որ պայթյունի հետևանքով 16 զոհված և 2 անհետ կորած քաղաքացի կա՝ նշելով, որ զոհված քաղաքացիներից մեկի անձը նույնականացված չէ․  «Եթե երկու անհետ կորած քաղաքացիներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա ունենք անհետ կորած մեկ քաղաքացի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել