ՌԱՀՀԿ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն․ ՀՀ-ում գործող վերլուծական-փորձագիտական հաստատություն։

Նախարարի հրամա՞ն կա, որ եզդի զինվորներն էլ իրենց կրծքին պետք է խաչ կրեն․ Ռուստամ Բաքոյանի հարցը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանին |armtimes.com|

Նախարարի հրամա՞ն կա, որ եզդի զինվորներն էլ իրենց կրծքին պետք է խաչ կրեն․ Ռուստամ Բաքոյանի հարցը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանին |armtimes.com|

armtimes.com: Հայ երիտասարդների հետ հայոց բանակում ծառայում են նաեւ եզդի երիտասարդները։ Արդյոք նախարարի հրաման կա՞, որ բոլոր զինվորները իրենց կրծքին պետք է խաչ կրեն։ Նման հարց այսօր կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Պատգամավորն օրինակ բերեց, երբ զորամասերից մեկում սպաներից մեկն ամբողջ զորքի առջեւ բարձրաձայնում է՝ շարքում կանգնելու իրավուն չունի կանգնել այն զինվորը, որը խաչ չի կրում։ Բաքոյանն ընդգծեց, որ եզդիները խաչապաշտ չեն, բայց հայոց բանակում անցնում են ծառայության, ինքն այս բողոքները եզդի զինծառայողներից է ստացել։ Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ խաչերը եղել են Վեհափառի նվիրատվությունը, եւ ուղղակի է սահմանվել՝ հայ քրիստոնյա զինվորներն ինչպես, որտեղ պետք է կրեն այդ խաչերը․ «Եթե այլեւայլություններ են եղել մեր եզդի զինծառայողների նկատմամբ, խնդրում եմ տվյալները փոխանցել»,-ասաց նախարարը՝ նշելով, որ դա ուղղակի անգրագետ մոտեցում է եղել, իրենք հետեւողական կլինեն։
16:02 - 19 հունիսի, 2019
Պետություն-խոշոր սեփականատերեր հարաբերություններում ճգնաժամը շարունակվելու է այնքան, մինչև օրենսդրորեն չկանոնավորվի այս խնդիրը.Մանվել Սարգսյան

Պետություն-խոշոր սեփականատերեր հարաբերություններում ճգնաժամը շարունակվելու է այնքան, մինչև օրենսդրորեն չկանոնավորվի այս խնդիրը.Մանվել Սարգսյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը անդրադարձել է  «Քաղաքացու որոշում» կուսակցության՝  ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց սկսելու պահանջով դիմումին։ Պարոն Սարգսյան, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց սկսելու պահանջով։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։ Այդ գործընթացի մասին ես առիթ ունեցել եմ խոսել՝ սկսած «Սպայկայի» դեպքերից, հետո նույն Ծառուկյանի ցեմենտի գործարանի հետ կապված։ Մինչ այդ սրճարանների հետ կապված հարցն էր, որ երբ կառավարությունն ուզում է անօրինականությունը վերացնել կամ պարտադրում է, որ օրենքի շրջանակում աշխատեն խոշոր սեփականատերերը, վերջիններս ժողովրդին հանում են փողոց իրենց շահերը պաշտպանելու համար։ Մենք այդ դեպքերը տեսանք և Օպերայի մոտ, և ճանապարհը փակեցին «Սպայկայի» աշխատողները, մեկ այլ խնդիր եղավ Ծառուկյանի մոտ, որտեղ կոլեկտիվը շուռ եկավ իր դեմ և սկսեց առարկություններ ներկայացնել։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետություն-սեփականատերեր-աշխատանքային կոլեկտիվ եռանկյունում զարգանում են ճգնաժամային երևույթներ։ Սեփականատերերն իրենց կոլեկտիվներին դուրս են բերում իրենց համար պայքարի, բայց ինչու նրանք պետք է դուրս գան պայքարեն, եթե կառավարությունը սեփականատերերից պահանջում է գրանցել իր աշխատողներին, իրավական, սոցիալական ապահովություն տալ, ինչու հակառակը չեն անում։ Սա բարդ շահերի բախում է, որն արդյունք է նրա, որ քաղաքական ու տնտեսական դաշտերը չեն կանոնավորվել։ Այդքան խոսվել է, որ պետք է կանոնավորել քաղաքական ու տնտեսական դաշտերը։ Նախապես ասված էր, որ ոչ մի օլիգարխ չի լինելու ոչ կառավարությունում, ոչ խորհրդարանում։ Այո, մեծամասամբ այդպես է, բայց մի օլիգարխի կուսակցություն մնացել է խորհրդարանում։ Հիմա նոր ստեղծվող քաղաքական ուժը բարձրաձայնում է, որ օրենք է խախտվել, Ծառուկյանին պետք է զրկել մանդատից։ Այս շղթան մենք ամեն օր տեսնելու ենք։ Սա շարունակվելու է այնքան, մինչև ի վերջո օրենսդրորեն չկանոնավորվի այս ամենը, որն ամեն ինչ իր տեղը կդնի, այդ թվում գողացված փողերի վերադարձի խնդիրը։ Ընդհանուր համալիրում սա պետք է կանոնավորվի։ Եթե ոչ, մենք անընդհատ ունենալու ենք նման գործընթացներ։ Ես չգիտեմ, թե այս դիմումին ինչպես են արձագանքելու դատախազությունն ու Ազգային ժողովը, դա շատ հետաքրքիր կլինի։ Եթե այլ կանոնավորման ձևեր կան, դրանք էլ պետք է ի հայտ գան, գուցե կառավարությունն ունի մեկ այլ ձև հարցը լուծելու համար։ Անցումային արդարադատությունը կարո՞ղ է լուծել փողերի վերադարձի հարցը։ Նայած թե անցումային արդարադատությունն ինչ պրիզմայով է գնում։ Եթե դա գնա լրիվ նեղ պրիզմայով, այսինքն՝ եթե մարդիկ ի վիճակի չեն ներկայացնել իրենց փողերի աղբյուրները, դրանք կարող են բռնագանձվել, դա շատ նեղ է։ Իմ ասածը շատ ավելի լայն է, պետք է համաձայնության գալ սեփականության շուրջ, գողացած փողերի շուրջ, ինչ-որ չափանիշներ դնել պետական կյանքում, որի շրջանակում բոլորը համաձայն կլինեն։ Սա ընդհանուր համերաշխության խնդիր է։ Շատերին թվում է, թե գողերին ներելու հարց է, իրականում սա կանոնավորված չափանիշներ դնելու խնդիր է։ Այսինքն՝ դրա հիման վրա դատական համակարգն է գործում և այլն։ Ի վերջո, դեռ ԽՍՀՄ-ից մնացած օրենքներ կան, որ եթե պարզվում է, որ չինովնիկը գողություն է արել, կոնֆիսկացիա են անում ու վերջ։ Շատ հանգիստ կարելի է այդպես հարցը դնել ու գնալ առաջ։ Ընդ որում՝ ամեն ինչը օրենքով անել։ Բայց մեր խնդիրն ավելի լայն է։ Այս 25-30 տարվա ընթացքում այնպիսի գործընթացներ են տեղի ունեցել, այնքան շատ մարդկանց մեղք կա, որ կամ պետք է սոցիալիստների պես բոլորին ձերբակալել, ինչպես արել են շատ երկրներում՝ հեղափոխություն էին անում, կոտորում, բանտերը լցնում, սեփականությունն ազգայնացնում։ Հիմա նոր ժամանակներ են եկել, երբ մարդիկ փորձում են ուրիշ, ավելի արդյունավետ ձևեր գտնել, որ չազդի տնտեսական պրոցեսների վրա, անկում չապրի ոչ մի բան։ Մի ձև պետք է գտնել, իսկ եթե չեք անում, անընդհատ այսպիսի հարցեր են ծագելու։ Օրինակ, «Կուսակցությունների մասին» օրենքը կուսակցություններից հազարումի բան է պահանջում, 11 գրասենյակ է պահանջում, բայց որևէ ֆինանսավորման հնարավորություն օրենքում չկա։ Կամ էլ այնպես է գրված, որ ընդհանրապես հնարավոր չի գործել։ Ստացվում է այնպես, որ ով փող ունի, միայն նա կարող է կուսակցություն ստեղծել։ Այս ամեն ինչը շաղկապված առաջ է գնում։ Իրավական կարգավորում է պետք, շատ բարդ պրոցես է, բայց պետք է գնալ այդ ճանապարհով։ Ավելին՝ lragir.am-ում։
08:27 - 30 ապրիլի, 2019