Նախարարի հրամա՞ն կա, որ եզդի զինվորներն էլ իրենց կրծքին պետք է խաչ կրեն․ Ռուստամ Բաքոյանի հարցը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանին |armtimes.com|
16:02 - 19 հունիսի, 2019

Նախարարի հրամա՞ն կա, որ եզդի զինվորներն էլ իրենց կրծքին պետք է խաչ կրեն․ Ռուստամ Բաքոյանի հարցը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանին |armtimes.com|

armtimes.com: Հայ երիտասարդների հետ հայոց բանակում ծառայում են նաեւ եզդի երիտասարդները։ Արդյոք նախարարի հրաման կա՞, որ բոլոր զինվորները իրենց կրծքին պետք է խաչ կրեն։ Նման հարց այսօր կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Պատգամավորն օրինակ բերեց, երբ զորամասերից մեկում սպաներից մեկն ամբողջ զորքի առջեւ բարձրաձայնում է՝ շարքում կանգնելու իրավուն չունի կանգնել այն զինվորը, որը խաչ չի կրում։ Բաքոյանն ընդգծեց, որ եզդիները խաչապաշտ չեն, բայց հայոց բանակում անցնում են ծառայության, ինքն այս բողոքները եզդի զինծառայողներից է ստացել։

Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ խաչերը եղել են Վեհափառի նվիրատվությունը, եւ ուղղակի է սահմանվել՝ հայ քրիստոնյա զինվորներն ինչպես, որտեղ պետք է կրեն այդ խաչերը․ «Եթե այլեւայլություններ են եղել մեր եզդի զինծառայողների նկատմամբ, խնդրում եմ տվյալները փոխանցել»,-ասաց նախարարը՝ նշելով, որ դա ուղղակի անգրագետ մոտեցում է եղել, իրենք հետեւողական կլինեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել