Անտոնիու Գուտերիշ

Ծնվել է 1949 թվականին Լիսաբոնում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, որտեղ դասավանդել է 1973-1975 թվականներին և կապվել կաթոլիկ երիտասարդական որոշ շարժումների հետ։ 1974 թվականին միանալով Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցությանը՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1992 թվականին դարձել է կուսակցության գլխավոր քարտուղարը, իսկ 1995-2002 թվականներին գլխավորել Պորտուգալիայի կառավարությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (հունվարի 1, 2017)։ 1992-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարը (անդամ՝ 1974 թվականից), 1995-2002 թվականներից՝ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետը, 1999-2005 թվականներին՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահը, 2005 թվականից՝ ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։ 2016 թվականի ապրիլի 7-ից Պորտուգալիայի պետական խորհրդատուն է։ 2016 թվականի հոկտեմբերի 5-ին հայտարարվեց Գուտերեշի հաղթանակի մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության արդյունքում կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու համար։

2005-2015 թվականներին՝ 10 տարի շարունակ, եղել է ՄԱԿ-ի հանձնակատարը՝ փախստականների գծով։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը |armenpress.am|

ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա հայտարարելու Իսրայելի որոշումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել Գուտերեշին և քննադատել Իսրայելի որոշումը։ «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին բոլոր հակամարտություններում, հատկապես Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու նրա անխոնջ ջանքերում։ Մենք դատապարտում ենք նրա դեմ չարդարացված հարձակումները», - գրել է Բորելը X սոցիալական ցանցում:  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր հերթին հայտարարել է, որ Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը քաղաքական, այլ ոչ իրավական քայլ է։ «Մենք Իսրայելի վարչապետի հայտարարությունը համարում ենք քաղաքական, ինչպես նաև այն որակում ենք Իսրայելի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի ներկայացուցիչների դեմ հերթական թշնամական ելույթը», -հայտարարել է Դյուժարիկը։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը համարել է անարդյունավետ:  «Նման քայլերն անարդյունավետ են աշխարհում Իսրայելի դիրքերը բարելավելու համար», - ասել է նա։ Իսրայելի որոշումը քննադատել են նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը, Պորտուգալիայի իշխանությունները, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Ցունը, Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը: Գուտերեշին աջակցություն է հայտնել նաև ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։ Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը արգելել էր նրա մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ 
16:45 - 03 հոկտեմբերի, 2024
Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել |armenpress.am|

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր: Այս մասին Կացը հայտնել է X սոցիալական հարթակում։ Այդ որոշումն ընդունվել է՝ ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հարձակմանը Գուտերեշի արձագանքի։ «Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ ոտք դնել Իսրայելի հողի վրա: Սա այն գլխավոր քարտուղարն է, որը դեռևս չի դատապարտել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի մարդասպանների կողմից իրականացված կոտորածներն ու սեռական ոճրագործությունները, ինչպես նաև չի առաջնորդել նրանց ահաբեկչական կազմակերպություն հռչակելու ջանքերը», - գրել է Կացը։  Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։ «Ես դատապարտում եմ Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը՝ էսկալացումն էսկալացման հետևից։ Դա պետք է դադարի։ Մեզ, միանշանակ, հրադադար է անհրաժեշտ», - գրել էր Գուտերեշը X -ում։ Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծ մասն, ըստ իսրայելական կողմի, խոցվել է։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ երկրի զինված ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։    Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին՝ նշելով, որ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»։  Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։ Իրանը նաև ցանկացած երրորդ կողմի նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը։ Մինչև Իրանի հարձակումն Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն էր սկսել Լիբանանում։
15:54 - 02 հոկտեմբերի, 2024
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում: Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:
20:22 - 26 սեպտեմբերի, 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իսրայելական հարվածները Գազայում գտնվող դպրոցին |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է իսրայելական հարվածները Գազայում գտնվող դպրոցին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է իսրայելական հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին, որը հանգեցրել է տասնյակ մարդկանց մահվան։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը:  «Գլխավոր քարտուղարը դատապարտում է Գազայում շարունակվող մարդկային, այդ թվում՝ կանանց և երեխաների կորուստները։ Մինչդեռ մենք տեսանք իսրայելական հերթական ավերիչ հարվածը Գազայում գտնվող Ալ Թաբիին դպրոցին, որն ապահով ապաստարան է հարյուրավոր պաղեստինցի ընտանիքների համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Գուտերեշը նաև ընդգծել է խաղաղ բնակիչների անվտանգությունն ու անխոչընդոտ մարդասիրական մուտքը Գազայի հատված  ապահովելու անհրաժեշտությունը։ Օգոստոսի 10-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր իբր Ալ Թաբիին դպրոցական համալիրում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ կառավարման կենտրոնին ավիահարվածներ հասցնելու մասին։ Պաղեստինի քաղաքացիական պաշտպանական ծառայության տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին։  
22:17 - 12 օգոստոսի, 2024
Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին |armenpress.am|

Գուտերեշը, Պուտինը, Ծինփինն ու այլ բարձրաստիճան այրեր ժամանել են Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ու Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը ժամանել են Ալմաթի՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այդ մասին տեղեկանում է Kazinform գործակալությունից։ Հուլիսի 3-ին Ղազախստանի նախագահի նստավայրում արդեն կայացել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը Չինաստանի գործընկերոջ՝ Սի Ծինփինի հետ։ Վերջինս Ղազախստանում է պետական այցով։  ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։ Մասնակիցները կքննարկեն քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար փոխգործակցության արդի հարցերի լայն շրջանակ։ Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2011 թվականին։ ՇՀԿ անդամ է 9 երկիր՝ Ղազախստան, Հնդկաստան, Իրան, Չինաստան, Ղրղզստան, Պակիստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան։ Այս գագաթնաժողովին Բելառուսը կդառնա ՇՀԿ լիիրավ անդամ: Ներկայում ՇՀԿ տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, նրա տարածքը զբաղեցնում է երկրագնդի ցամաքի մոտ մեկ քառորդը, իսկ ընդհանուր ՀՆԱ-ն գերազանցում է 23 տրիլիոն դոլարը: Փորձագետների կարծիքով՝ կազմակերպության նկատմամբ համաշխարհային հանրության հետաքրքրությունն աճել է, հատկապես՝ միջազգային իրավիճակի վատթարացման ֆոնին։ Կառույցն ապահովում է անդամ երկրների միջև համագործակցության իրականացումը տարբեր ոլորտներում՝ տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական զարգացում, բարիդրացիական հարաբերությունների և փոխվստահության խթանում: Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականից ունի Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։
11:49 - 03 հուլիսի, 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մասնակցելու է Ղազախստանում ՇՀԿ գագաթնաժողովին
 |shantnews.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ մասնակցելու է Ղազախստանում ՇՀԿ գագաթնաժողովին |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը Աստանայում։ «Այս հարցազրույցից մեկ շաբաթ անց ես գնում եմ Ղազախստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Ես հանդիպումներ կունենամ տարբեր կազմակերպությունների հետ՝ սկսած փոքր կազմակերպություններից, ինչպիսին է CARICOM-ը (Կարիբյան համայնք), մինչև Շանհայի համագործակցության կազմակերպություն»,- ասել է նա` ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում։ Գուտերեշը նշել է, որ այնպիսի միջազգային ասոցիացիաներ, ինչպիսիք են ՇՀԿ-ն, BRICS-ը, Աֆրիկյան միությունը կամ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, պետք է լինեն ՄԱԿ-ի հիմնարար գործընկերները: Նա ընդգծել է, որ կան իրավիճակներ, «որտեղ տարածաշրջանային կազմակերպությունները կարող են լուծել խնդիրներ, որոնք ՄԱԿ-ը չի կարող»։ «Այս առումով՝ դրանք մեզ համար կարևոր գործընկերներ են՝ լինի դա Աֆրիկյան միությունը, թե Եվրամիությունը»,-հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
10:16 - 28 հունիսի, 2024
Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ |1lurer.am|

Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. ՄԱԿ |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանների սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը։ Նա կողմերին կոչ է արել շարունակել այդ գործընթացը սահմանի մնացած հատվածներում և լուծել բոլոր չլուծված երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար»,- ասված է մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ «Ազերթաջ» գործակալության հարցմանն ի պատասխան: Ըստ ծառայության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս շարունակում են աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ «Հուսով ենք, որ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի հետագա կառուցողական փոխգործակցությունը մնացած տարաձայնությունները լուծելու համար»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության պատասխանում։
13:17 - 21 մայիսի, 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Վրաստանում ստեղծված իրավիճակով, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով երկրում իրականացվող բողոքի ակցիաներով: Նա կոչ է անում իշխանություններին և հասարակությանը երկխոսել միմյանց հետ և զսպվածություն ցուցաբերել:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ բախումներին և իրավապահների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման մասին հաղորդումներին», - ասել է Հակեն: Նա հավելել է՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է անում անհապաղ հետաքննել ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի բոլոր մեղադրանքները բողոքի ցույցերի ընթացքում և դրանից հետո։ Վրաստանի իշխող կուսակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 տոկոսից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։ Վրաստանի ընդդիմությունը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը, արևմտյան առանձին երկրների ղեկավարներ Վրաստանի իշխանություններին կոչ են արել չընդունել օրինագիծը՝ նշելով, որ դա նման է «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքին, և նախազգուշացրել են, որ դրա ընդունումը կխոչընդոտի Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Օրինագծի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։
22:04 - 14 մայիսի, 2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը, որ ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
10:32 - 20 ապրիլի, 2024
Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը. Գուտերեշ |1lurer.am|

1lurer.am: Կիրակի կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Իսրայելի վրա Իրանի հարձակմանը։ Այն սկսվել էր կիրակի գիշերը՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման, հայտնում է Euronews-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հակամարտությունից խուսափելու համար։ «Եկել է լարվածությունը նվազեցնելու և դեէսկալացիայի հասնելու ժամանակը»,- ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ նիստում: Խոսելով Իսրայելի և Իրանի միջև առճակատման մասին՝ Գուտերեշը կոչ է արել «հետ քաշվել անդունդի եզրից և խուսափել մեծ առճակատումից»։ «Միջազգային հանրությունը պարտավոր է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ կանխելու հետագա էսկալացիան»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև հայտարարել է Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի, արմատական ​​իսլամիստական ​​շարժման կողմից պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքման անհրաժեշտության մասին: Իսրայելն ու Իրանը միմյանց են մեղադրել իրադրության սրման համար:
11:53 - 15 ապրիլի, 2024
Աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ. Անտոնիու Գուտերեշ
 |armenpress.am|

Աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ. Անտոնիու Գուտերեշ |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ, աշխարհի երկրների պառակտումը հասել է առավելագույնին վերջին 75 տարում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Մեր աշխարհը բախվում է էքզիստենցիալ մարտահրավերների։ Ընդ որում՝ համաշխարհային հանրությունը գտնվում է վերջին 75 տարվա ամենապառակտված վիճակում։ Նույնիսկ սառը պատերազմի դարաշրջանը ինչ-որ առումով պակաս վտանգավոր էր»,- ասել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ աշխարհը նույնպես կանգնած է միջուկային սպառնալիքի առջև, սակայն, դրա հետ մեկտեղ, հայտնվել են սպառնալիքների նոր աղբյուրներ։ «Մենք գործ ունենք էքզիստենցիալ մասշտաբի երկու առանձին սպառնալիքների հետ ՝ կլիմայական ճգնաժամ և անվերահսկելի արհեստական ինտելեկտի ռիսկ»,- հայտարարել է նա ՝ նշելով, որ առայժմ աշխարհը չի կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքներին պատասխանելու համար։  
20:50 - 16 փետրվարի, 2024
Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ
 |1lurer.am|

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ |1lurer.am|

1lurer.am: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։ Այդ մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ողջունել է նրանց, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն միշտ պատրաստ ենք աջակցել արդեն գոյություն ունեցող շրջանակներին։ Դյուժարիկը տեղեկացրել է նաև, որ Գուտերեշը կայցելի Բաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:
17:23 - 19 դեկտեմբերի, 2023