Միքայել Հարությունյան

Միքայել Հարությունի Հարությունյան, ՀՀ ՊՆ նախկին նախարար, 2018 թվականից՝ Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 10-ին։

1963-1967 թթ. սովորել եւ ավարտել է Բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։

1973-1976 թթ. սովորել եւ ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։

1986-1988 թթ. սովորել եւ ավարտել է Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան։

1967-1971 թթ. - դասակի հրամանատար։

1971-1973 թթ. - հետախուզական վաշտի հրամանատար։

1976-1982 թթ. - մոտոհրաձգային դիվիզիայի բաժանմունքի պետ։

1982-1983 թթ. - բանակային կորպուսի բաժնի պետ։

1983-1986 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 7-րդ գվարդիական բանակի շտաբի պետի տեղակալ։

1988-1992 թթ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիայի ավագ դասախոս։

1992 թ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ - օպերատիվ վարչության պետ։

1992-1994 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

1994-2007 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

1995 թ. մայիսին, 2000 թ. մայիսի 2-ից 20-ը, 2007 թ. ապրիլի 4-ից 24-ը եւ 2008 թ. ապրիլի 9-ից 14-ը - ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար։

2007 թ. ապրիլի 25-ից 2008 թ. ապրիլի 9-ը - ՀՀ Պաշտպանության նախարար։

2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսուչ՝ կնքելով պայմանագիր երեք տարի ժամկետով։

2008 թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։

2015 թ. փետրվարի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով զինվորական ծառայությունը երկարաձգվել է մինչեւ 2016 թվականի փետրվարի 10-ը։

2016 թ. փետրվարի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ նրան վերապահելով Հայաստանի Նախագահի գլխավոր ռազմական տեսչի լիազորությունները։

Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել
 |tert.am|

Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել |tert.am|

tert.am: Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն այսօր Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել: Միքայել Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնում է, թե հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը, հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով, պաշտպանական կողմի համոզմամբ, կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործություն:
20:22 - 09 ապրիլի, 2021
Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Մարտի 1-ի գործի շրջանակում |azatutyun.am|

Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Մարտի 1-ի գործի շրջանակում |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Միքայել Հարությունյանի՝ Ռուսաստանի քաղաքացի դառնալու հանգամանքները քննվում են Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցված Մարտի 1-ի գործի շրջանակում։ Հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ «Հարությունյանի կողմից այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու, ինչպես նաև այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ զինված ուժերում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու հանգամանքները, իրավաչափությունը քննության առարկա են դարձվել Մարտի 1-ի գործի քննության շրջանակներում»։ Նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով՝ Գլխավոր դատախազությունն այլ մանրամասներ չի հաղորդում։ Անցած շաբաթավերջին ՀՔԾ-ից հայտնեցին, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և 2002 թվականին ստացել է ՌԴ անձնագիր: Գեներալ-գնդապետ Հարությունյանն արդեն շուրջ երկու տարի Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ է որպես առանցքային մեղադրյալ։ Հայտնի է, որ նա գտնվում է Ռուսաստանում, իսկ ամիսներ առաջ այս երկիրը հրաժարվել է Միքայել Հարությունյանին արտահանձնել Հայաստան՝ հենց ՌԴ քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։
13:16 - 19 օգոստոսի, 2020