Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանում 52 տնտեսավարող կկարողանա զբաղվել շրջիկ առևտրով. սահմանվեցին բոլոր պայմանները |armenpress.am|

Երևանում 52 տնտեսավարող կկարողանա զբաղվել շրջիկ առևտրով. սահմանվեցին բոլոր պայմանները |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին հունիսի 24-ին ընթացող 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ սահմանեց մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նշեց, որ շրջիկ առևտրի գործունեությունը կանոնակարգելու նպատակով 2020 թվականի հունվարի 24-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու, Տեղական տուրքերի և վճարումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքներ: Դրանք ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարի 29-ից: «Առևտրի և ծառայությունների մասին օրենքով սահմանվել է «Շրջիկ առևտրի կետեր» հասկացությունը՝ ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոմոբիլներ կամ դրանց կցորդներ: Տվյալ նախագիծը ՀՀ արդարադատության նախարարությունում անցել է պետական փորձաքննություն, ստացել դրական եզրակացություն»,- ասաց Սաֆարյանը և հավելեց, որ  գերատեսչության կողմից ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնք հաշվի են առնվել նախագիծը լրամշակելիս: Երևանում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունը կարող են իրականացնել միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ Երևանի քաղաքապետի տրամադրած թույլտվության հիման վրա: Շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային հայտ: Շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով, մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը` մինչև ժամը 23:00-ն: ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե տվյալ նախագծով քաղաքում արդյոք կպակասե՞ն շրջիկ առևտրի կետերը՝ Սաֆարյանն ընդգծեց, որ առանձնացվել է 52 տարածք: «Որոշ չափով քաղաքը սահմանափակ է և չունի բոլոր շրջիկ առևտրի կետերի պահանջները բավարարելու անսահման հնարավորություն»,- ասաց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը: Որոշումն ընդունվեց 40 «կողմ», 0  «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով:
12:56 - 24 հունիսի, 2020
Հարկադրված միջոցառումն անում ենք՝ մանկապարտեզների աշխատակիցների ու երեխաների անվտանգությունից դրդված. Տիգրան Վիրաբյան

Հարկադրված միջոցառումն անում ենք՝ մանկապարտեզների աշխատակիցների ու երեխաների անվտանգությունից դրդված. Տիգրան Վիրաբյան

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երեւանի մանկապարտեզների փակման շուրջ ծնողների ունեցած դժգոհություններին: «Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող մեր քաղաքացիներից շատերին հասկանալիորեն դուր չի եկել մանկապարտեզները ժամանակավորապես փակելու եւ յուրաքանչյուր վ/շ-ում երկուական հերթապահ մանկապարտեզ թողնելու որոշումը:Լրացուցիչ անհարմարություններից հիմնականները.-Երեխաները սովոր են իրենց խմբերին, երեխաներին, դաստիարակներին, նոր միջավայրին հարմարվելը դժվար է լինելու, երեխաները սթրեսի են ենթարկվելու:-Իրենց «սովորական» մանկապարտեզները հիմնականում տանը մոտ են, տեղափոխվելու խնդիր չկա, մինչդեռ այս շրջանում ստիպված են լինելու երկար ճանապարհ անցնել, երբեմն՝ տրանսպորտի վրա լրացուցիչ գումար ու ավելի շատ ժամանակ ծախսել, հերթապահ մանկապարտեզներ հասնելու համար:Բոլոր այս խնդիրները հասկանալի են, բոլորս էլ բախվում ենք բոլոր անհարմարությունների հետ, որ հետը բերել է չարաբաստիկ համավարակը՝ սկսած դիմակներ կրելուց, մինչեւ ճամփորդելու ու մեր ավագ հարազատներին տեսնելու արգելքը:Ու թերեւս ավելորդ չի նշել, որ այս հարկադրված միջոցառումն անում ենք մեր մանկապարտեզների աշխատակիցների ու երեխաների անվտանգությունից դրդված. «սովորական» ժամանակներում մանկապարտեզներում աշխատում է շուրջ 4500 մարդ, այս միջոցառման շնորհիվ նրանց մեծ մասը տանը կմնա (իհարկե, շարունակելով վճարվել), հերթապահ մանկապարտեզներում կաշխատի մոտ 500 մարդ:Իսկ երեխաները, որոնք արդեն ադապտացված են մանկապարտեզի միջավայրին, կկարողանան նաեւ ծնողների օգնությամբ ավելի հեշտ հարմարվել այս նոր իրավիճակին:Սա իսկապես անհրաժեշտ միջոցառումներից մեկն է, եթե ուզում ենք հնարավորինս շուտ ու քիչ խնդիրներով վերադառնալ բնականոն կյանքի հունին:Ամեն դեպքում, քաղաքային իշխանությունը հայցում է երեւանցիների ներողամտությունը՝ ստեղծված անհարմարությունների համար եւ վստահություն հայտնում, որ միահամուռ ջանքերով կհաղթահարենք դժվար ժամանակները:Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»:
11:52 - 19 հունիսի, 2020
Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ

Վարչական շրջաններում կգործեն հերթապահ մանկապարտեզներ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։ 1️⃣ Կենտրոն - թիվ 12️⃣ Արաբկիր - թիվ 25, թիվ 313️⃣ Աջափնյակ - թիվ 47, թիվ 504️⃣ Ավան - թիվ 525️⃣ Դավթաշեն - թիվ 60, թիվ 626️⃣ Էրեբունի - թիվ 64, թիվ 667️⃣ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 968️⃣ Նոր Նորք - թիվ 100, թիվ 1149️⃣ Նորք-Մարաշ - թիվ 1221️⃣0️⃣ Նուբարաշեն - թիվ 1251️⃣1️⃣ Շենգավիթ - թիվ 126, թիվ 1391️⃣2️⃣ Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157 Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։
13:10 - 18 հունիսի, 2020
Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը․ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատումը Հայտարարություն Ս. թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի ավագանու նախաձեռնությամբ տեղի ունեցավ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) ճակատագրին նվիրված համատեղ արտահերթ նիստ, որին մասնակցեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (առցանց), Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, ավագանու անդամներ, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում ավագանու և քաղհասարակության ներկայացուցիչները վեր հանեցին Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի վերաբերյալ բազմաթիվ խնդրահարույց կետեր, մասնավորապես՝ ծրագրի հաստատման, նախագծի, իրացման համար պատասխանատու ընկերությունների, կառուցապատող կազմակերպությունների, նախագծի գլխավոր ճարտարապետի ընտրության, ներդրողների ինքնության և նախկին գործունեության, թաղամասի և այնտեղ գտնվող հուշարձանների պատմամշակութային արժեքի գնահատման, բնակիչներին տրամադրվող փոխհատուցման և դրանց երաշխիքների վերաբերյալ հարցեր։ Փաստենք, որ պատկան մարմինների արձագանքն ավագանու անդամների և մեր հարցերին հաճախ խուսափողական և շեղող էր, որոշ դեպքերում՝ ուղեկցվող անթույլատրելի որակումներով։ Հանրային կարևորություն ունեցող խնդիրներին գործադիրը որևէ հստակ և արժանահավատ պատասխան չտվեց և չփարատեց մեր անհանգստությունն ու կասկածները։ Ուստի սույն հայտարարությամբ Անընդունելի ենք համարում. - Քաղաքապետ Հայկ Մարությանի խուսափողական կեցվածքը մայրաքաղաքի սրտում գտնվող, իր պատմամշակութային դիմագիծը դեռևս որոշակիորեն պահպանած եզակի և հնագույն թաղամասերից մեկի կառուցապատման խնդրահարույց ծրագրի քննարկումներում։ Մեզ համար առնվազն անհասկանալի է քաղաքային իշխանությունների նման մոտեցումը, խնդրին քաղաքապետի անպատասխանատու վերաբերմունքը և ստեղծված իրավիճակին չտիրապետելը։ - Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի պահվածքը. անտեղի կերպով հուզական և բարոյախրատական իր ուղերձով նա փաստորեն արհամարհեց թաղամասում ապրող մարդկանց համակեցության, մշակութային արժեքների և պատմական միջավայրի ոչնչացման վերաբերյալ մտահոգություններն ու մասնագիտական ահազանգը։ Խիստ դատապարտելի է պարոն Մեսչյանի՝ իր պատասխանատու դիրքից հնչեցրած տնտեսական սպառնալիքը։ Տարակուսելի է և վտանգավոր, երբ Երևանի գլխավոր ճարտարապետը քաղաքաշինությունը հավասարեցնում է բիզնեսին և, փաստորեն, իր պաշտոնը՝ բիզնեսի շահերի պաշտպանի դիրքերին։ - Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքային խմբի համակարգող Սերժ Վարագ Սիսեռյանի՝ նախկին իշխանությունների դիսկուրսին նմանվող խոսքը և քաղհասարակության հանդեպ ցուցաբերած վերաբերմունքը։ Իրարամերժ և մակերեսային փաստարկներով նա այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ տարանջատել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ներկա ծրագիրը նախկին կոռուպցիոն սխեմաներից և դերակատարներից։ Նրա խոսքից ակնհայտ դարձավ, որ գործող կառավարությունը քաղաքական և իրավական գնահատականի չի արժանացրել նախկինում հանցավոր ճանապարհով Երևանի պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմամբ զբաղված պաշտոնյաների և գործարարների վարքը, և այսօր էլ համագործակցում է նրանց հետ՝ շարունակելով մութ և ոչ թափանցիկ ճանապարհով մեկնարկած խոշոր կառուցապատման ծրագիրն ու, փաստորեն, նահանջելով հեղափոխության՝ նման արատավոր գործելաոճի բացառման սկզբունքից։ Արձանագրում ենք. Ֆիրդուսի թաղամասի շուրջ ծավալված ներկա զարգացումները շարունակում են նախորդ իշխանությունների օրոք սկիզբ առած մի գործընթաց, որի արդյունքում 1. Ոչնչացվում է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության մի ստվար հատված: Ֆիրդուսի թաղամասն ամբողջությամբ Երևան քաղաքի պատմականորեն ձևավորված ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից է: Այն նույնքան նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային արժեք է, որքան թամանյանական Երևանը, խորհրդային մոդեռնիզմի շինությունները և քաղաքի այլ մշակութային շերտերը: Այս առումով կարևոր է թաղամասի և համայնքի պահպանումը, միաժամանակ ժամանակակից լուծումներ տալով առկա կենցաղային և ենթակառուցվածքային խնդիրներին:2. Խախտվում են Ֆիրդուսի թաղամասի բնակիչների իրավունքները: Կառուցապատողների ներկայացուցիչները տարատեսակ հոգեբանական ճնշումներ են գործադրում բնակիչների նկատմամբ, ստիպելով նրանց ստորագրել պայմանագրերն ու ազատել տները: Նախկինում պայմանագրերը ստորագրած որոշ բնակիչներ ահազանգում են, որ մինչև այսօր պայմանագրով նախատեսված փոխհատուցումներ չեն ստացել: Ֆիրդուսի կառուցապատման նախագծին դեմ հանդես եկող բնակիչներին փորձում են լռեցնել:3. Այս նախագծի իրականացման գործում կարևոր դերակատարում ունեն նախկինում բազմաթիվ ընտանիքներ ունեզրկած, լրջորեն կասկածելի և ապօրինի գործարքների մեջ ներգրավված, քաղաքի մշակութային շերտերը աղավաղած մարդիկ և նրանց հետ փոխկապակցված ընկերությունները, որոնք, ըստ ամենայնի, շարունակում են առաջնորդվել նույն սկզբունքներով և գործելաոճով։4. Խախտվել է մասնակցային ժողովրդավարության սկզբունքը: Չեն անցկացվել հանրային և մասնագիտական քննարկումներ կառուցապատման նախագծի շուրջ: Անհասկանալի է, թե ինչպես է «Դիանար» ընկերությունն ընտրվել ծրագրի կապալառու, իսկ Նարեկ Սարգսյանը՝ նախագծի գլխավոր ճարտարապետ։5. Արտակարգ դրության պայմաններում ոչնչացվել է պատմական արժեք ներկայացնող շինություն և վտանգի տակ են Ֆիրդուսի թաղամասի այլ պատմամշակութային արժեքներ։ Մեր անհանգստությունն ենք հայտնում 1. Խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ» ընկերության տնօրեն և բաժնետեր Էդուարդ Մելիքյանի՝ որպես Ֆիրդուսի թաղամասի իրացման և կառավարության կողմից հաստատված խմբում ներդրողների հետ աշխատանքի պատասխանատու ներգրավվելու կապակցությամբ։ Կասկած է հարուցում այն փաստը, որ պարոն Մելիքյանը միաժամանակ հանդիսանում է «Դիանար» ՓԲԸ բաժնետեր, որը կառուցապատում իրականացնող գրեթե բոլոր ընկերությունների հիմնադիրն է: 2. Ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ նախագծի գլխավոր ճարտարապետի ընտրության և կառավարության կողմից հաստատված խմբի կազմում ներգրավվածության կապակցությամբ, հաշվի առնելով այն փաստը, որ նրա կողմից մշակված նախագծի հայեցակարգը հավանություն է ստացել նախորդ իշխանություններից, երբ նա ակնհայտորեն շահերի բախման վիճակում էր՝ տարիներ շարունակ զբաղեցնելով ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոններ։ 3. Այն կապակցությամբ, որ քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի և համապատասխան թույլտվությունների բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաները կանաչ լույս են տրվել, և գործընթացն ագրեսիվորեն առաջ է մղվում։ Պահանջում ենք. 1. Անհապաղ դադարեցնել Ֆիրդուսի թաղամասում ցանկացած տեսակի աշխատանքները, մինչև հանրությանը ներկայացվեն գործընթացի օրինականությունն ապացուցող բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ 2018 թվականից հետո հաստատված նախագիծը և դրանից բխող թույլտվությունները։2. Պատասխանատվության ենթարկել պետական հաշվառման վերցված, 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ թվագրվող շենքը ապօրինի քանդելու համար բոլոր պատասխանատուներին։3. Հրապարակել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատմանն առնչվող բոլոր փաստաթղթերը, ներառյալ՝ ձեռքբերող ընկերությունների ֆինանսական երաշխիքների տվյալները, Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագիրը, ճարտարապետահատակագծային առաջադրանքները (նախագծման թույտվությունները)՝ անկախ դրանց վաղեմության ժամկետից, թաղամասի և առանձին շենքերի նախագծերը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն(ներ)ը, բնապահպանական փորձաքննական եզրակացություն(ներ)ը, քաղաքաշինական համալիր փորձաքննական եզրակացություն(ներ)ը, քանդման և շինարարության թույլտվությունները։4. Բացատրություն տրամադրել առ այն, թե ինչու և ինչ ընթացակարգով է որպես իրացնող միջնորդ ընկերություն ընտրվել «Դիանար» ընկերությունը և կառավարության կողմից հաստատված աշխատանքային խմբում ներգրավվել Էդուարդ Մելիքյանը։5. Ստեղծել համատեղ աշխատանքային ձևաչափ ԿԳՄՍ, Երևանի քաղաքապետարանի, մասնագիտական հանրության և քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ողջ թաղամասի տարածքում առկա հուշարձանները գույքագրելու նպատակով։6. Կազմակերպել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նոր նախագծի բաց մրցույթ, ապահովելով վերակառուցվող թաղամասի ներդաշնակությունն ընդհանուր տարածքի պատմականորեն ձևավորված միջավայրին։ Հաշվի առնելով ծրագրի մասշտաբը և հանրային հետաքրքրությունը, իրականացնել մրցույթային առաջարկների հրապարակային քննարկում և ընտրված նախագծի թույլտվությունների տրամադրումն ու կառուցապատումն ամբողջությամբ իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործընթացներով և միջազգային լավագույն փորձի հիման վրա։7. Ուսումնասիրել և հանրայնացնել Ֆիրդուսի թաղամասում հողատարածքներ ունեցած/ունեցող բնակիչների թիվը, նրանցից քանի՞սն են ստացել փոխհատուցում, ինչքա՞ն է գնահատվել հողատարածքների գինը և ի՞նչ սկզբունքներով։ Հստակ փաստերով ներկայացնել, թե քանի՞ բնակիչ է այս պահին սպասում իր փոխհատուցմանը, եթե կան ընտանիքներ, որոնք այս պահին հայտնվել են տնանկի կարգավիճակում, հստակեցնել նրանց թիվը և պարզաբանել, թե ինչո՞ւ դեռ չեն ստացել փոխհատուցում։ Այս ամենով հանդերձ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում կառուցողական երկխոսություն ծավալել պատկան մարմինների հետ, որպես հիմք ընդունելով հեղափոխության արժեքները, հանրային շահը և քաղաքի ժառանգության պահպանման տեսլականը։ Ֆիդուսի պաշտպանության նախաձեռնությունԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեԹրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնՈւրբանԼաբ«Սեւ Բիբար» ձախական քննախոսական հարթակՄշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիաՄարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնՍԵՄԵՐ - Սփիւռքի Երիտասարդ ՄիտքերՀայաստանի PEN կենտրոնԺուռնալիստների «Ասպարեզ» ակումբOurYerevanՔաղաքացու Որոշում սոցիալ դեմոկրատական կուսակցությունՖիրդուսի թաղամասի մի խումբ մտահոգ բնակիչներ»
15:40 - 15 հունիսի, 2020
Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ Իզաբելլա Աբգարյան


 |armenpress.am|

Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ Իզաբելլա Աբգարյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մտահոգված է մայրաքաղաքի հուշարձան-շենքերի պաշտպանվածության առումով։ Նա այդ մասին ասաց Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ։ «Տեղի տալով տարբեր շրջանակների բիզնես շահերին՝ քաղաքը զրկվել է իր պատմական հիշողությունից։ Ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք Երևանի հուշարձան-շենքերի վերաբերյալ կատարվում է մասնագետների բազմակողմանի ուսումնասիրություն։ Որոշ շենքեր կան, որոնք նախկինում գտնվում էին այդ ցանկում, սակայն տարիներ առաջ անհասկանալի պատճառներով հանվել են։ Այսօր արդեն, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ շենքերին հուշարձանների ցանկում կրկին ընդգրկելու առումով և խոսքը միայն Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում տեղ գտած շենքերի մասին չէ»,- նշեց Աբգարյանը։ Նրա խոսքով, ինքն այժմ չի տեսնում, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատշաճ պաշտպանված։ Ավագանու անդամն ասաց, որ բնակիչները՝ հիմնականում երևանցիները, դիմում են քաղաքապետարանին, որպեսզի հուշարձան-շենքերի հարցը օր առաջ լուծվի։ «Ուզում եմ հասկանալ՝ այն սեփականատերերը, որոնք ձեռք են բերել պատմական շինությունններ, որևէ կերպ պատասխանատվության են ենթարկվելո՞ւ են, օրենսդրորեն սահմանափակվելո՞ւ են նրանց հնարավորությունները, այդ շենքերը բացիթողի վիճակի հասցնելու համար» - նշեց Աբգարյանը։ Հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասաց, որ համաձայն է, և կարծում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կվերանայի և այդ ցանկը հավանաբար կլրամշակվի։ «Մենք, իհարկե, կփորձենք գտնել այդ շենքերը, բանակցել սեփականատերերի, կառուցապատողների հետ և լուծումներ գտնել այս ամենին»,- ընդգծեց Սիսեռյանը։
18:46 - 13 հունիսի, 2020
Երեւանի պոլիկլինիկաների կողմից հսկվող 1187 պացիենտի մոտ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացք է, 92-ին հոսպիտալացրել են

Երեւանի պոլիկլինիկաների կողմից հսկվող 1187 պացիենտի մոտ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացք է, 92-ին հոսպիտալացրել են

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, 2020 թվականի հունիսի 10-ին, . Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: . Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում: . Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի: . Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով: Միաժամանակ՝ քաղաքապետարանի առողջապահակն վարչությունից կրկին անգամ խնդրում և հորդորում են գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել  տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն:
10:35 - 11 հունիսի, 2020
Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից |armenpress.am|

Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից |armenpress.am|

armenpress.am: Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում մանրամասներ ներկայացրեց մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից: Այս խնդրին Սարգսյանն անդրադարձավ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան: «Տրանսպորտի բարեփոխումների ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն եվրոյից անցնում է: Այժմ իրականացվում է 100 մլն բյուջետային միջոցների ներգրավման հարցը: Բնականաբար, 60-70 մլն սեփական մուտքեր ունեցող քաղաքը չի կարող ինքնուրույն իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց փոխքաղաքապետը: Հայկ Սարգսյանը նշեց, որ բազմաթիվ բանակցություններ ու քննարկումներ են եղել միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել: «Այս պահին մենք ունենք արդեն 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ, որի արդյունքում կունենանք ավտոբուսների շարժակազմի համալրման առաջին խմբաքանակը»,- նշեց Սարգսյանը:
16:40 - 10 հունիսի, 2020
Քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը վերջին մեխն է խրելու Կոնդի տանջված հարցի վրա. Վ. Մնացականյան

Քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը վերջին մեխն է խրելու Կոնդի տանջված հարցի վրա. Վ. Մնացականյան

Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որով կառուցապատողը  Կոնդի՝ եզակի պահպանված բնական տարածքում կառուցապատման շինթույլտվություն է ուզում։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելիներս, մի քանի շատ կարևոր հարցի վրա կուզեի սևեռել ձեր ուշադրությունը։ Փորձել եմ մի քանի ամիս չկենտրոնանալ քաղաքաշինական խնդիրների վրա, բայց, այնուամենայնիվ, առանձնացրել եմ երկու կարևոր հարց, որոնք կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով։Առաջինը՝ տեղեկացա, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը կարծես վերջնական մեխն է խրելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում, այն է՝ (նկարները կցված են) Սարյան փողոցի վրա պահպանված եզակի բնական տարածքում կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար։Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու եմ հատկապես դեմ։Նախ, տևական ժամանակ հետևելով Կոնդի խնդիրներին, փորձել եմ հասկանալ, թե ինչու է Երևանի ամենակենտրոնական, բարձրադիր ու գրավիչ հատվածն իշխանությունների կողմից (խոսքը վերաբերվում է և խորհրդային և անկախացումից հետո) տարբեր ժամանակներում ասոցացվել պրոբլեմի հետ։ Բոլորս գիտենք, որ խնդիրները շատ են, բայց հավատացնում եմ ձեզ՝ ԼՈւԾԵԼԻ, բայց նախ եկեք հասկանանք դիագնոզը։ Հիմնվելով կատարածս համեստ ուսումնասիրության վրա, որպես ուրբանիզմով զբաղվող և այդ վարչական շրջանի ղեկավարի մեկ տարվա պրակտիկ փորձ ունեցող մարդ, կիսվեմ իմ տեսակետով։ Տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելով Կոնդի խնդիրը՝ կարող եմ այսօր ծանրանալ ընդամենը մեկ խնդրի վրա։ Ես դա կոչում եմ «Կոնդի մուտքի խնդիր»։ Այսինքն եթե քաղաքացիների մեծ մասին հարցնենք, թե որտեղից նա կարող է ինչ-ինչ նպատակներով մտնել Կոնդ, իննսուն տոկոսի մոտ վստահաբար կտեսնենք հարցական դեմքեր։ Հենց այս՝ պարզ ու հասարակ թվացող խնդրի պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ ավելի շուտ (չեմ վախենա օգտագործել այդ բառը)՝«Տարածքային Գետտո»։Հիմա վերադառնամ այդ շինթույլտվության հարցին. եթե մի օր անցնեք և ուսումնասիրեք Սարյան-Լեո-Պարոնյան- Պռոշյան-Ֆրիկ փողոցները, կտեսնեք, որ ընդամենը այդ մի հատվածն է մնացել «կուսական», որտեղ պահպանվել են և՛ Երևանի, և՛ Կոնդի համար ինքնատիպ տներ և Կենտրոնի համար շատ եզակի լանդշաֆտ՝ իր օրիգինալ կանաչապատ տարածքներով և ամենակարևորը՝ Կոնդից դեպի Երևան և Կենտրոնից դեպի Կոնդ բացվող տեսարանով։Նշեմ նաև, որ 90-ականների սկզբից այդ հատվածում արդեն կա վեց շենք՝ մեծ հաշվով անճաշակ և տեղանքին ոչ համահունչ։ Նշված նոր նախագիծը որակական առումով տարբերվում է մնացածից իր՝ ավելի ճաշակով ու ժամանակակից քաղաքաշինական լուծումներով, բայց միևնույնն է՝ այդտեղ կառուցապատումը կարծում եմ անթույլատրելի է։Երկրորդ խնդիրը վերաբերվում է Սարյան-Բյուզանդ-Արամ փողոցի միջնամասում գտնվող՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց կատարվող շինարարությանը, որն արդեն ունի շինթույլտվություն՝ կառուցել ՀԷՑ-ի նոր ենթակայան։ Հիմա որտեղ եմ ես տեսնում խնդիրը։ Բնականաբար դեմ չեմ կատարվող շինարարությանն ու ներդրումներին, նաև հասկանում եմ, թե որքան կարևոր է զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները, բայց խնդրում եմ, որ դա արվի գրագետ և Երևանի համար պակաս ցավոտ ելքով։ Նշված հատվածը ևս եզակի է այդ ամբողջ հատվածում՝ Սարյանից մինչև Թումանյան, որտեղ կարելի է կառուցել ստորգետնյա կայանատեղի՝ մոտավորապես երկու հարյուր և ավելի մեքենաների համար։Եկեք միասին խնդրենք քաղաքային իշխանությանը՝ օրինակ երկարաժամկետ տրամադրել այդ ամբողջ տարածքը (անվճար հիմունքներով), իսկ ներդրողներին, որոնք համարվում են Երևանի, Ռուսաստանի և Լիբանանի լավագույն շինարարներից ու կառուցապատողներից և ենթադրում եմ, որ ունեն հարուստ փորձ, առաջարկենք իրենց նախագծերը հետագայում իրականացնել առաջին դեպքում՝ Կոնդի ավելի բարձրադիր մասում, երկրորդ դեպքում՝ գոնե 2-3 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա։ Ընդամենը պետք է, որ քաղաքային իշխանությունները հետևողական լինեն և պահանջեն ստորգետնյա կայանատեղիի կառացումը, իսկ արդեն վերևում ինչ ուզում են թող կառուցեն՝ կլինի ենթակայան, ռեստորան թե այլ ժամանցի վայր... Հարգելի՛ Քաղաքաշինության կոմիտե, Երևանի Քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, ավագանու անդամներ, ուրբանիստներ, ճարտարապետ ընկերներ, սրտացավ քաղաքացիներ, Երևանի շատ խիտ բնակեցված հատվածում, որտեղ կան տասնյակ նորակառույց բարձրահարկ շենքեր, որտեղ գործում են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ, բացվել է մարդկային մեծ հոսքով այգի, չկան գրագետ գծանշումներով և համապատասխան քանակով ավտոկայանատեղիներ։ Խնդրում եմ գիտակցել պահի լրջությունը և կենտրոնանալ վերոնշյալ խնդիրների լուծման վրա և Կոնդի ու նրա հարակից տարածքներում հայտարարել շինարարությունների մորատորիում (մինչև Կառավարությունը կհայտարարի Կոնդի զարգացման նախագծերի քննարկում), քանի որ դա բխում է բացառապես Երևանի շահերից։ Շնորհակալություն ուշադրության համար»։
21:54 - 26 մայիսի, 2020