Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար |armenpress.am|

Հարկային օրենսգրքի փոփոխությունները երկարաժամկետ հատվածում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի ապահովմանը. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am։ Հարկային օրենսգրքի փոփոխությունները արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա դրական ազդեցություն կունենան: Նախատեսվում է, որ արտահանման ուժեղացումը յուրաքանչյուր տարի կլինի 0.8 տոկոսով, ներդրումների աճը`1.5 տոկոսով, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճը 0.8 տոկոսով ավելի կլինի: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:Քննարկման մասնակիցներից մեկը նկատեց, որ այդ հարկային քաղաքականության թիրախը արտահանման խթանումն է` փորձել արտահանելի ճյուղերում ինքնարժեքը նվազեցնել: Նա հետաքրքրվեց՝ կան արդյոք հաշվարկներ, թե այդ քաղաքականությունն ինչ չափով է ազդեցություն ունենալու:«Տնտեսության արտահանելի և ոչ արտահանելի հատվածների միջև շահութաբերության տարբերությունը եղել է 8 տոկոս` հօգուտ ոչ արտահանելի ճյուղի: Հետևաբար, ներդրումները պետք է գնան այնտեղ, որտեղ շահութաբերությունը բարձր է: Եվ խնդիր է ներքին պահանջարկից տնտեսությունը տանել դեպի արտաքին պահանջարկ, ավելի գրավիչ դարձնել արտահանման ուղղությունը: Սա է մեր խնդիրը, որ դրված է հարկային քաղաքականության առաջ: Հաշվարկված է, թե փոփոխությունների արդյունքում որքան կլինի արտահանման, ներդրումների և տնտեսական աճի վրա ազդեցությունը: Արտահանման ուժեղացումը կլինի 0.8 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, ներդրումների աճը կլինի 1.5 տոկոսային կետով յուրաքանչյուր տարվա համար, իսկ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի ավելացումը կլինի 0.8 տոկոսային կետով»,-ասաց Հայրապետյանը:Նրա կարծիքով` դրանք այն հիմնական երեք ուղղություններն են, որոնք կհուշեն, որ ճիշտ ճանապարհով են առաջ շարժվում: Հայրապետյանը նշեց` փոփոխությունների նպատակը երկրի մրցունակությունն ուժեղացնելն է: Հետևաբար, բոլոր փոփոխությունները պետք է առաջին հերթին կապել նրա հետ՝ դրանք այդ նպատակին օգնում, թե խանգարում են:Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:
08:57 - 12 հունիսի, 2019
Ֆինանսների նախարարն ասել է, թե որքան է կազմում դատավորների միջին աշխատավարձը |24news.am|

Ֆինանսների նախարարն ասել է, թե որքան է կազմում դատավորների միջին աշխատավարձը |24news.am|

24news.am։ Դատավորների միջին աշխատավարձի համար կիրառվում է 10-11, 5 գործակից, իսկ բազային աշխատավարձը 66 140 դրամ է եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբացկության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին, թե որքան է կազմում դատական համակարգի աշխատողների, մասնավորապես, դատավորների աշխատավարձը:Պատասխանից պարզ դարձավ, որ դատավորների միջին աշխատավարձը տատանվում է 660-760 հազար դրամի շրջանակներում:Ի պատասխան Արտակ Մանուկյանն ասաց, որ ինքը 10 ընտրանքային դատավորների 2018-ի հայտարարագրած միայն դրամական միջոցներն է ուսումնասիրել եւ պարզել, որ 10 դատավորների հայտարարագրած դրամական միջոցները կազմել են մոտ 1,1 մլրդ դրամ:Նա ընդգծեց, որ ըստ այդմ ստացվում է, որ մեկ դատավորի միջին աշխատավարձը 100 մլն դրամի գումար է կազմում։
08:49 - 10 հունիսի, 2019
Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար |armenpress.am|

Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար |armenpress.am|

armenpress.am։ Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն և բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին որպես արտաբյուջետային մուտքեր, նոր փոփոխություններով կդասակարգվեն որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` հավելելով, որ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր մի շարք օրենքներով և արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվում էին պատկան մարմինների այս կամ այն կարիքների համար, դրանք այլևս չեն իրականացնելու առանձին, այլ ներառվելու են պետական բյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր։«Օրենքի փաթեթը ներառում է բոլոր պետական մարմինների արտաբյուջեները։ Այս փոփոխությունը կատարելու նպատակադրումը սահմանված է եղել կառավարության գործունեության ծրագրով, որով նախատեսվում է, որ բոլոր արտաբյուջետային հաշիվները պետք է միավորվեն և ներառվեն պետական բյուջեում»,-ասաց ֆինանսների փոխնախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագիծը երկար քննարկումներ է անցել տարբեր փուլերով։
09:12 - 06 հունիսի, 2019
Չենք կարող ասել, որ 2018-ին ցանկալի արդյունք ստացել ենք, որովհետև տնտեսական աճի 5, 2%-ի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը․ ֆինանսների նախարար |tert.am|

Չենք կարող ասել, որ 2018-ին ցանկալի արդյունք ստացել ենք, որովհետև տնտեսական աճի 5, 2%-ի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը․ ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ նախորդ տարի 5, 2% տնտեսական աճ է արձանագրվել, կանխատեսումների համար օգտագործվել է 4,5% աճի ցուցանիշը։ «Պետք է նկատել, որ դա տեղի է ունեցել, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6%-ով, ԵՄ տնտեսությունը աճել է 2,1%-ով, ԵԱՏՄ երկրների միջինացված աճի ցուցանիշը եղել է 2,5%»,-ընդգծեց նախարարը:«Եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 18-ին արդեն տվել է, որովհետև այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը»,-ասաց նա։ Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսական աճի 5,2%-ից 4,8-%-ը բացատրվում է ծառայությունների ոլորտով։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բավական շատ են եղել քաղաքական փոփոխություններով պայմանավորված շահարկումները՝ կապված անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական, ֆինանսական, սոցիալական պարտավորությունները չկատարելու հետ։
08:42 - 05 հունիսի, 2019
Ֆինանսների նախարարությունը վարորդներին է վերադարձնում ավելի վճարված բնապահպանական գումարը

Ֆինանսների նախարարությունը վարորդներին է վերադարձնում ավելի վճարված բնապահպանական գումարը

«Այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում հետ ստանալ դրանք»․ տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը։ Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասպան բանկ կամ ՖՆ գանձապետարան: Նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի խոսքով՝ եթե քաղաքացին վճարումը կատարել է բանկի միջոցով դիմումին կից պետք է ներկայացնի տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը: epayment.am էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված վճարման դեպքում՝ վերադարձն իրականացնում է գանձապետարանը: «Վճարման կտրոնը պարտադիր է՝ համաձայն կարգի: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորագիրը՝ բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը, որովհետև բանկն այդպիսի հնարավորություն ընձեռում է», ասում է նա: ՖՆ պաշտոնյայի խոսքով՝ ավելի վճարված գումարի չափը ամենևին  պարտադիր չէ, որ ինքնուրույն հաշվակի քաղաքացին: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկ և ստանալ այդ տեղեկատվությունը: Այդ հարցում կօգնի նաև ֆինանսների նախարարությունը՝ տրամադրելով անհատական տեղեկատվություն: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ընթացակարգի՝  այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Ուստի դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, դրանից հետո վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ:
12:25 - 11 ապրիլի, 2019