ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը |armenpress.am|

Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը |armenpress.am|

armenpress.am: Քննչական կոմիտեն քննությամբ պարզել է օրերս համացանցում հրապարակված կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը, որը վերագրվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։  «Ակնհայտ էր, որ այդ ձայնագրությունը կեղծված է։ Նպատակը մենք կպարզենք, բայց իմ կարծիքով այդ ձայնագրության հիմնական նպատակը պետական ինստիտուտների հեղինակազրկումն էր, մեր գործողությունները կասկածի տակ դնելը և այլ լույսի ներքո ներկայացնելը։ Այդ փաստի վերաբերյալ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ համակարգչային կեղծիք կատարելու  հատկանիշներով։ Քննչական կոմիտեում կա համապատասխան մասնագիտացված ստորաբաժանում, որը զբաղվում  է նման հանցագործությունները բացահայտելով։ Արդեն իսկ քննությամբ ձեռք ենք բերել որոշակի տվյալներ, պարզել ենք սկզբնաղբյուրը, և առաջիկայում Քննչական կոմիտեն այդ մասով նույնպես պաշտոնական հրապարակմամբ հանդես կգա»,- նշել է Պողոսյանը։ Ավելի վաղ համացանցում կեղծ ձայնագրություն էր շրջանառվում, որում իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմինների ղեկավարներին կոչ է անում տարբերակներ գտնել և ձերբակալել ընդդիմության առաջնորդներին։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այդ ձայնագրության տարածումից անմիջապես հետո հայտարարել էր, որ այն կեղծ է, իսկ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ։ 
12:21 - 01 հուլիսի, 2025
ՔԿ նախագահը տեղեկություններ ունի, որ «Սրբազան պայքարի»-ի անդամները դատարանում չեն հերքել իրենց առնչվող ձայնագրությունների իսկությունը |armenpress.am|

ՔԿ նախագահը տեղեկություններ ունի, որ «Սրբազան պայքարի»-ի անդամները դատարանում չեն հերքել իրենց առնչվող ձայնագրությունների իսկությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե «Սրբազան պայքար» շարժման առաջնորդներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում հրապարակված ձայնագրությունները ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։  Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ հանրությունը պետք է վստահի պետական մարմիններին՝ շեշտելով, որ պետական մարմինը չէր կարող և ընդունակ էլ չէր արհեստական բանականության միջոցով նման ձայնագրություններ ստանալ և հրապարակել։  «Որքանով ես եմ տեղյակ՝ դատարանում նրանք չեն էլ հերքել այս ձայնագրությունների իսկությունը»,- ասել է Արթուր Պողոսյանը։   Անդրադառնալով շրջանառվող  քննադատություններին, թե այդ ձայնագրություններն ամբողջական չեն, մոնտաժված են՝ Քննչական կոմիտեի նախագահը պարզաբանեց, որ ձայնագրությունների ամբողջական տարբերակը քրեական վարույթի համապատասխան հատորներում է, և դատավարության մասնակիցները հնարավորություն կունենան դրանց հետ ծանոթանալու։   «Երբ հանցավոր խմբի անդամները հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում,  և նրանց նկատմամբ դատարանի որոշման հիման վրա իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ,  դա տևել է ամիսներ։ Դուք պատկերացնում եք՝ ամիսների ընթացքում, երբ մենք գաղտնալսման արդյունքում ձեռք ենք բերում  տվյալներ, այդ խոսակցությունների որոշ մասը կարող են լինել կենցաղային բնույթի խոսակցություններ, կարող են լինել գործին չվերաբերող խոսակցություններ, կարող են լինել հայհոյախառն արտահայտություններ։ Հիմա մենք ո՞նց ենք պատկերացնում այս՝ ամիսներ տևած խոսակցությունների ամբողջական տեսքով հրապարակելը։ Բնականաբար, մենք հաղորդագրության համար ընտրել ենք այն հատվածները, իհարկե, կոնտեքստից չկտրելով, որոնք այս փուլում քրեական վարույթի համար ունեն էական նշանակություն, բայց ձայնագրությունների ամբողջական տարբերակը քրեական վարույթի համապատասխան հատորներում  է։ Այսինքն, այս առումով դատավարության մասնակիցները հնարավորություն ունենալու են ծանոթանալու ամբողջական ձայնագրություններին, այդ թվում՝ ձայնագրությունների զննություններին, որոնք նախաքննական մարմինը պատշաճ իրավական ընթացակարգերի արդյունքում ամրագրել է համապատասխան դատավարական փաստաթղթում։ 
12:15 - 01 հուլիսի, 2025
Հովնան եպիսկոպոս Հակոբյանը իրավապահներին կոչ արեց անօրինական հրահանգներ լինելու դեպքում դրանք չկատարել

Հովնան եպիսկոպոս Հակոբյանը իրավապահներին կոչ արեց անօրինական հրահանգներ լինելու դեպքում դրանք չկատարել

ՔԿ դիմաց գտնվող Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, իրավապահներին կոչ արեց բացառապես գործել օրենքների շրջանակներում և անօրինական հրահանգներ լինելու դեպքում դրանք չկատարել, «որովհետև հետագայում պիտի պատասխան տան դրանց համար»։  Ի պատասխան իրեն ևս ձերբակալելու մասին լուրերին՝ հոգևորականը պատասխանեց․ «Այստեղ եմ, թող ձերբակալեն»։ Պատասխանելով կառավարության հետ հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցին՝ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը նշեց․ «Ինչպես բոլորն են նկատել, ոչ մի եզր չկա իրենց հետ քննարկելու որևիցե մի բան։ Եթե իրենք սրտցավ լինեին եկեղեցու հետ կապված, անգամ հայրենիքի հետ կապված, իրենց շատ անգամներ հրապարակային ձեռք մեկնվել է, որ նստեն նման հարցերի քննարկության համար։ Բայց այդ հրավերին մինչև այսօր պատասխան չի եղել իրենց կողմից»։
21:22 - 27 հունիսի, 2025
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:  Այդ կապակցությամբ 2025 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:  Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:35 - 27 հունիսի, 2025
Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված առևտրային կաշառքը), երեք անձի նկատմամբ՝ 38-200-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կաշառքին օժանդակելը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:24 - 27 հունիսի, 2025
Հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ․ ՔԿ

Հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խուզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում՝ փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: 15 մեղադրյալներ կալանավորված են: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։  
12:27 - 26 հունիսի, 2025
Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։ Նրա խոսքով՝ իրավապահները ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցներ են։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն․ «Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը», - նշեց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
11:36 - 26 հունիսի, 2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է |armenpress.am|

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է |armenpress.am|

armenpress.am: «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։  Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։  Նա տեղեկացել է, որ որոշումը բողոքարկելու են։  Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
10:12 - 26 հունիսի, 2025
«Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք». Սերգեյ Հարությունյան |news.am|

«Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք». Սերգեյ Հարությունյան |news.am|

news.am: «Բագրատ սրբազանի և 15 այլ ընդդիմադիրների դեմ կալանքի միջնորդությունները մեծ ծավալի ֆարս են ու քաղաքական հետապնդում»։ Այս մասին դատարանի բակում հայտարարեց Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։ Նրա խոսքով, իշխանությունը, անմեղության կանխավարկածը արհամարհելով, ձերբակալվածներին արդեն մեղսագրում է արարքներ, որոնք նրանք չէին պատրաստվում իրականացնել։ «Արդեն դատավճիռներ են կպցրել նույնիսկ դատավարությունից առաջ։ Նրանց ընտրած դատավորից էլ պարզ է` գործի բնույթը ինչպիսին կլինի։ Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք», - ասաց Հարությունյանը։ Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։ Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։ Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։ 
22:45 - 25 հունիսի, 2025
Հունիսի 25-ի իրադարձությունները միանշանակ համալրում են հոկտեմբերի 27-ով սկսված, մարտի 1-ով շարունակված ահաբեկչությունների շարքը. «Հանրապետություն» կուսակցություն

Հունիսի 25-ի իրադարձությունները միանշանակ համալրում են հոկտեմբերի 27-ով սկսված, մարտի 1-ով շարունակված ահաբեկչությունների շարքը. «Հանրապետություն» կուսակցություն

Հունիսի 25-ի իրադարձությունները միանշանակ համալրում են հոկտեմբերի 27-ով սկսված, մարտի 1-ով շարունակված ահաբեկչությունների շարքը։ Այս իրավիճակում միակ ելքը պետության պաշտպանությունն է` ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի թե դրսի, թե ներսի ոտնձգություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը: «Հանրապետությունը» պետականության պաշտպանության դիրքերում է և պահանջում է ձայնագրություններով բացահայտված ահաբեկչության բոլոր մասնակիցների` օրենքի սահմաններում արժանի պատիժ` կանխելու հետագա մարտահրավերները, որ ծրագրվում են Հայաստանից դուրս` ընդդեմ ինքնիշխանության և ժողովրդի»,- ասված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ ՔԿ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր, ձերբակալվել է 14 անձ, այդ թվում՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
18:25 - 25 հունիսի, 2025
Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են մեծաքանակ առարկաներ և իրեր․ ՔԿ

«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ,  բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ,  հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն: Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ: Քրեական վարույթի հետագա ընթացքի մասին Քննչական կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:05 - 25 հունիսի, 2025
«Ժողովուրդ, չվախենաք ոչ մի բանից». գնդապետ Միհրան Մախսուդյանին տեղափոխեցին քննչական կոմիտե
 |news.am|

«Ժողովուրդ, չվախենաք ոչ մի բանից». գնդապետ Միհրան Մախսուդյանին տեղափոխեցին քննչական կոմիտե |news.am|

news.am: Քիչ առաջ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին տեղափոխեցին ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ շենքի մոտ նա նշեց, որ չգիտի՝ ինչ հիմքով են իրեն ձերբակալել եւ տեղափոխել Քննչական կոմիտե, նաեւ նշեց, որ իր բնակարանից որեւէ բան չեն գտել։ «Իմ ուղերձն այն է, որ պայքարը շարունակելու եմ։ Ես միայն կասեմ, որ ժողովուրդը դուխով լինի, չվախենա ոչ մի բանից»,- ասաց Մախսուդյանը։ Ավելի վաղ Մախսուդյանի որդին գրառում էր արել՝ նշելով. «Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին մեր ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում։ Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»։ «Սրբազան պայքար» շարժման տելեգրամյան ալիքը հայտնում է նաև Արա Ռոստոմյանի, գնդապետ Միհրան Մախսուդյանի ձերբակալության մասին: «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը։ Նա նշել է, որ տասնյակ ձերբակալվածներ կան: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։ Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։
14:29 - 25 հունիսի, 2025