Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

Նավալնու թեմայով Պուտինի առանձին հայտարարությունն իմաստ չունի. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: «Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի առթիվ Ռուսաստանի նախագահի առանձին հայտարարության հրապարակման մեջ Կրեմլում իմաստ չեն տեսնում», - այսօր հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի խոսնակը նաև պնդել է, թե «Նավալնու թունավորումը հազիվ թե կարող էր բխել որևէ մեկի շահերից»։ «Ռուսաստանի Դաշնությունը այս պատմության սկզբից ևեթ ներկայացնում էր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակը։ Պետք է խուլ լինել դա չլսելու համար», - ասել է Պեսկովը։ Հիշեցնենք՝ գերմանացի մասնագետները երեկ հրապարակել են իրենց եզրահանգումները, համաձայն որոնց՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» քիմիական նյութով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Նավալնիին «ցանկացել են ստիպել լռել»: 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Կրեմլի կոշտ քննադատն արդեն շուրջ երկու շաբաթ է` կոմայի մեջ է։
15:22 - 03 սեպտեմբերի, 2020
Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ |civilnet.am|

Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից պարզաբանումներ է ակնկալում Հայաստանին սպառազինությունների մատակարարման առնչությամբ։ Նրա խոսքով՝ այդ մատակարարումները «ադրբեջանական հանրության և պետության լուրջ մտահոգության պատճառ են դարձել»։ «Այդ հարցը նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ։ Ռուսաստանից բեռները գնում են տարբեր ուղղություններով, և դա մտահոգում է մեր հանրությանը։ Մենք չենք ստացել մեր հարցերի լիարժեք պատասխանը և պարզաբանումներ ենք ակնկալում առ այն, թե ինչու է Հայաստանը շարունակում սպառազինվել»,- ասել է Հաջիևը։ Վերջինս շեշտել է՝ «Թովուզի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը շարունակում է բռնազավթման քաղաքականությունը»։ «Մեզ չի գոհացրել պատասխանը, թե ինքնաթիռներով Ռուսաստանը Հայաստան է տեղափոխել շինանյութ»,- ասել է Հաջիևը։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։ «Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը՝ զորակոչային շրջան է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին՝ հակառակը», - Բաքվում հայտարարել է Շոյգուն։
15:52 - 31 օգոստոսի, 2020
Պուտինը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կայացած է անվանել |tert.am|

Պուտինը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կայացած է անվանել |tert.am|

tert.am: Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի անոնսը ցուցադրվել է լույս շաբաթ օրը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:   «Մենք ելնում ենք նրանից, որ Բելառուսում ընտրությունները կայացել են»,- ասել է ՌԴ նախագահը հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն արդեն 6-րդ անգամ հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում՝ անվտանգության նկատառումներով:  Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ, անգամ՝ զոհեր: Արևմտյան երկրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունը խոստացել է շարունակել ցույցերն այնքան ժամանակ, մինչև երկրում նոր ընտրություններ նշանակվեն:
10:18 - 29 օգոստոսի, 2020
«Անթույլատրելի ենք համարում Ռուսաստանում զինված խմբավորման ստեղծումը Բելառուսի տարածքում օգտագործման համար». Բելառուսի ընդդիմությունը պատասխանել է Պուտինին |tert.am|

«Անթույլատրելի ենք համարում Ռուսաստանում զինված խմբավորման ստեղծումը Բելառուսի տարածքում օգտագործման համար». Բելառուսի ընդդիմությունը պատասխանել է Պուտինին |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդն անթույլատրելի է համարել այն, որ Ռուսաստանում զինված խմբավորում է ստեղծվել «Բելառուսի տարածքում օգտագործման համար», գրում է meduza.io-ն: Ըստ խորհրդի՝ Ռուսաստանում կամ որևիցե այլ երկրում նման խմբավորումների կազմավորումը «հակասում է միջազգային իրավունքին և բելառուսական հասարակության համախմբված դիրքորոշմանը»: Կառույցից հայտնել են, որ Բելառուսում անցկացվում են «բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ, որոնց աջակցում է բելառուսների մեծ մասը»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով երկրում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ձևավորվել։ Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։
11:44 - 28 օգոստոսի, 2020
Պուտինը «Բելառուսին օգնության համար» իրավապահների ռեզերվ է ստեղծել |azatutyun.am|

Պուտինը «Բելառուսին օգնության համար» իրավապահների ռեզերվ է ստեղծել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Բելառուսին օգնության համար» իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ստեղծել: «Ալեքսանդր Գրիգորևիչը [Բելառուսի նախագահ Լուկաշենկոն] ինձ խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձևավորել։ Եվ ես դա արել եմ: Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի բազմամարդ ակցիաներ՝ դրանց պաշտոնական արդյունքները չեղարկելու պահանջով, դրանք ուղեկցվում են ցուցարարների և իրավապահների բախումներով, կան զոհեր ու բազմաթիվ տուժածներ: Ոստիկանությունը ակցիաների հազարավոր մասնակիցների ձերբակալել կամ բերման է ենթարկել: Բողոքի ցույցերը երկրում մինչ օրս էլ շարունակվում են: Ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ վերընտրվել է Բելառուսն արդեն քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն:
15:32 - 27 օգոստոսի, 2020
Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում, որովհետև առանց այդ երկխոսության հակամարտության խաղաղ կարգավորման հասնել չի ստացվի, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Զելենսկու՝ Euronews-ին տված հարցազրույցին: Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ վերջին անգամ զրուցել է նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը: Կողմերն այդ ժամանակ քննարկել էին կրակի դադարեցման ռեժիմի պահպանն առնչվող խնդիրներ: Ըստ Զելենսկու՝ դեռևս այդ բանակցությունների արդյունքում որոշակի տեղաշարժեր կան, բայց դրանք բավարար չեն: «Ես Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ խոսելուց չեմ վախենում: Կարծում եմ՝ դա է ճիշտը: Եթե մենք խոսելու հնարավորություն ունենք, և այդ բանակցությունների արդյունքները կարող են օգնել վերջակետ դնել պատերազմին, ապա դա պետք է արվի՝ անկախ նրանից, թե ինչպես տարբեր մարդիկ ու տարբեր շրջանակներ կարձագանքեն դրան: Եթե չերկխոսենք, չլինեն հեռախոսազանգեր անհրաժեշտության դեպքում, չի լինի խաղաղություն»,- հայտարարել է Զելենսկին:
10:11 - 26 օգոստոսի, 2020
Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն հայտնել է, որ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիայում բուժելու հնարավորության թեմայով: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։ Նինիստյոյի խոսքով՝ նա հարցրել է Պուտինին, թե արդյո՞ք հնարավոր է Նավալնուն բուժման նպատակով տեղափոխել Գերմանիա, իսկ Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է, որ դրա համար քաղաքական խոչընդոտներ չկան: Ֆինլանդիայի նախագահը հավելել է, թե ինքը շատ ուրախ է, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (Фонд борьбы с коррупцией) ստեղծողն այժմ Գերմանիայում է, որտեղ բուժում է ստանում։ Ֆինլանդիայի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե արդյո՞ք նրա միջնորդությունը որոշիչ դեր է խաղացել Նավալնուն Գերմանիա տեղափոխելու որոշումը կայացնելու հարցում:  Հիշեցնենք, այսօր առավոտյան Օմսկից Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։ Բեռլինի  «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին։
20:38 - 22 օգոստոսի, 2020
Պուտինը Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Եվրախորհրդի ղեկավարի հետ
 |tert.am|

Պուտինը Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Եվրախորհրդի ղեկավարի հետ |tert.am|

tert.am: Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ես հենց նոր քննարկեցի Բելառուսում ստեղծված իրավիճակը նախագահ Պուտինի հետ: Միայն խաղաղ և իրապես ընդգրկուն երկխոսությունը կարող է կարգավորել երկրում տիրող ճգնաժամը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Շառլ Միշելը գրել է իր թվիթերյան օգտահաշվում: Ավելի վաղ նա հայտնել էր, որ առաջիկա չորեքշաբթի օրը Բելառուսի հարցով Եվրախորհրդի նիստ է հրավիրելու: ԵՄ անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ նիստը կանցկացվի տեսաժողովի ձևաչափով: Անցյալ ուրբաթ օրը ԵՄ ԱԳ նախարարները որոշում էին կայացրել, որ ցուցարարների դեմ բռնություն գործադրելու և նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու համար մեղավորների նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն: Պատժամիջոցային ցուցակի մասին կհայտարարվի չորեքշաբթի օրը կայանալիք նիստում։
19:53 - 18 օգոստոսի, 2020
Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

Մերկելն ու Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությանը։ «Կանցլերն ընդգծել է, որ բելառուսական կառավարությունը պետք է խուսափի խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումից, անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին և ընդդիմության ու հանրության հետ ճգնաժամի հաղթահարման համար համազգային բանակցություն սկսի»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահը և Գերմանիայի կանցլերը հույս են հայտնել, որ Բելառուսում տիրող իրավիճակը շուտով կկարգավորվի։ Նշվում է, որ հեռախոսազրույցը գերմանական կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել։
15:44 - 18 օգոստոսի, 2020
Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքն են վերցնում դեպի ՌԴ վարչական միավորներ պատվաստանյութի մատակարարումը |hetq.am|

Ռուսաստանի իշխանություններն իրենց ձեռքն են վերցնում դեպի ՌԴ վարչական միավորներ պատվաստանյութի մատակարարումը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի իշխանությունները դաշնային մակարդակով կվերահսկեն կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարումը երկրի վարչական միավորներ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Օգոստոսի 16-ին ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Спутник V» դեղամիջոցը ներառել է դեղերի համապատասխան ցանկում։ Իշխանությունների կարծիքով՝ այս քայլը հնարավորություն կտա խուսափել պակասորդից։  Բացի Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի՝ ցանկում ներառվել են նաև դեքսամետազոնը, կանակինումաբը, օլոկիզումաբը, բարիցիտինիբը, տոֆացիտինիբը և լևիլիմաբը։ Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար դեղերի բաշխման ժամանակավոր կարգն ընդունվել է հունիսի սկզբին և գործում է մինչև 2020 թվականի վերջը: Դեղամիջոցների համապատասխան ցանկը վարվում է ՌԴ առողջապահության նախարարության կողմից։ Ռուսական արտադրողները, ինչպես նաև ընկերությունները, որոնք Ռուսաստան են ներկրում ցանկում առկա դեղամիջոցները, պետք է ամեն շաբաթ շրջաններից հայտեր ուղարկեն՝ դեղորայք մատակարարելու համար։ Հայտերի մեջ պետք է նշվեն կոնկրետ բժշկական կազմակերպությունները, որտեղ կուղարկվեն դեղամիջոցները, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված պացիենտների հստակ թիվը։ Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր կորոնավիրուսի պատվաստանյութի գրանցման մասին։ Պուտինը հայտարարել էր, որ պատվաստանյութը ձևավորում է կայուն իմունիտետ և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:23 - 16 օգոստոսի, 2020