Արշակ Միրզոյան

Արշակ Էդվարդի Միրզոյան, 1980-1989 թ. աշխատել է պրոֆեսոր Գ. Ա. Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ Կուրգանում, Ռուսաստան: 1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո կամավորներից բաղկացացած իր թիմի հետ մեկնել է Հայաստան, որտեղ էլ հիմնել է վերկանգնողական օրթոպեդիայի բաժանմունքը: Այնուհետեւ հրավիրել են ք. Պորտլենդ, Օրեգոն նահանգ, ԱՄՆ, որտեղ երկու տարի դասավանդել է որպես «լիցենզավորված այցելու պրոֆեսոր»: Դանիայում օգնել է հիմնադրել Իլիզարով կենտրոնը: 2003 թ. Իլիզարով կենտրոնում, Կուրգան, Ռուսաստան, հաջողությամբ պաշտպանել է իր գիտական թեզը եւ ստացել բ.գ.դ. աստիճան: Թեզի թեման՝ «Իլիզարով մեթոդի կիրառումը ծայրահեղ վատ վնասվածքների դեպքում»: Իր ավելի քան 35 տարվա գործունեության ընթացքում բուժել է ավելի քան 2500 հիվանդների: Բժիշկ Միրզոյանը հեղինակ է ավելի քան 60 գիտական հրապարակումների եւ 3 մենագրությունների:

Բժշկական մարիխուանան կարող է արդյունավետ օգտագործվել որպես ցավազրկող միջոց և քունը բարելավող միջոց․ բժիշկ-ոսկրաբան Արշակ Միրզոյան

Բժշկական մարիխուանան կարող է արդյունավետ օգտագործվել որպես ցավազրկող միջոց և քունը բարելավող միջոց․ բժիշկ-ոսկրաբան Արշակ Միրզոյան

Բժշկական մարիխուանայի ապաքրեականացման թեմայով զրուցել ենք բժիշկ-ոսկրաբան, բժշկական գիտությունների դոկտոր Արշակ Միրզոյանի հետ։-Պարոն Միրզոյան, կցանկանայի, որպեսզի ներկայացնեք Ձեր մասնագիտական գործունեությունը և նշեք, թե հատկապես գործունեության ո՞ր փուլում եք հասկացել բժշկական մարիխուանայի անհրաժեշտության մասին։ - Մեզ մոտ իրականացվում է զանազան ոսկրաբանական վիրահատություններ և էսթետիկ վիրահատություններ։Այսինքն՝ մեզ մոտ գալիս են բոյը ավելացնելու, ոտքերի ձևը ուղղելու համար։ Բավականին մեծ տոկոս են կազմում օտար երկրի քաղաքացիները։ Այս պահին, եթե չեմ սխալվում, 22 երկրից այցելել և բուժվել են մեզ մոտ մարդիկ՝ նշված խնդիրներով։ Եվ շատ անգամ իրենք հարցնում են մինչև վիրահատությունը, թե մենք ինչպես ենք ցավազրկում իրենց բուժման ընթացքում։ Ամբողջ հարցը նրանում է, որ մենք սահմանափակված ենք ցավազրկող դեղեր նշանակելու, որովհետև Մոտրինի խումբը, այսինքն՝ Ադվիլը, Ինդոմետացինը մենք իրավունք չունենք օգտագործել ոսկորները երկարացնելու, աճացնելու դեպքում, որովհետև իրենք կանգնացնում են կամ դանդաղեցնում են կոլագենի սինթեզը։Այնտեղ մնում է Պառացետամոլի խումբը, որը միշտ չէ, որ անհրաժեշտ հզորությամբ ցավազրկում է, և սինթետիկ օպիատտները, մորֆին։ Այցելուները մեզ հարցնում են՝ իսկ բժշկական մարիխուանա դուք օգտագործում ե՞ք։ Ես միանգամից պատասխանում եմ, որ ոչ, քանի որ արգելված է։ - Ի՞նչ հիվանդությունների բուժման և ի՞նչ վիրահատական միջամտությունների իրականացման դեպքում է անհրաժեշտ բժշկական մարիխուանա: Կարող եք խոսել ոչ միայն Ձեր ոլորտից։ - Մեր ոլորտում բժշկական մարիխուանան կարող է շատ մեծ էֆֆեկտով, այսինքն՝ արդյունավետ, օգտագործվել որպես ցավազրկող միջոց և քունը բարելավող միջոց։ Իսկ ընդհանրապես՝ բազմաթիվ տվյալներ կան, որ թե հոգեբանական խնդիրներով,էպիլեպսիայի դեպքում, աուտիզիմի դեպքում, պսորիազի դեպքում, և նամանավանդ տարբեր օնկոլոգիական,այսինքն՝ ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում կանաբիսը կամ բժշկական մարիխուանան ունի դրական ազդեցություն բուժման ընթացքի վրա։ Տվյալներ կան շատ սոլիդ եվրոպական և ԱՄՆ գիտահետազոտական ինստիտուտների կողմից, մասնավորապես՝ UCLA-ի բժշկական համալսարանը, Օրեգոնի բժշկական համալսարանը, Գերմանիայից։ Բազմիցս են տվյալները, որ բժշկական մարիխուանան շատ դրական էֆֆեկտ ունի բուժման ընթացքի վրա։ - Ճիշտ է՝ մենք այսօր խոսում ենք միայն բժշկական մարիխուանայի մասին, բայց կխնդրեմ՝ որպես բժիշկ նաև պատասխանեք այն հարցին, թե ոչ բժշակական մարիխուանան ի՞նչ ազդեցություններ է ունենում ու ի՞նչ հակացուցումներ կան և՛ բժշկականի, և՛ ոչ բժշկականի դեպքում: - Ոչ բժշկական մարիխուանայի մասին ես չէի ուզենա խոսել, չնայած՝ իմ կարծիքն ունեմ․ ինչպես ցանկացած հոգեմեդ դեղ կամ ալկոհոլ՝ այն ուղեղը չորացնում է և դրա մասին ես չէի ուզենա խոսել։ Բայց բժշկական մարիխուանան այն է, որ ես համոզված եմ՝ շատ լավ կլինի, որ Երևանում բացվի մեկ-երկու դեղատուն, որտեղ դեղատոմսերով մարդիկ, որոնք կարիք ունեն ստանալ այդ դեղամիջոցը, զանազան հիվանդանոցներով, սա թող բժիշկները որոշեն,գնան և ստանան այնտեղ այն միջոցը, որը կերկարացնի իրենց կյանքը, կթեթևացնի ընթացքը, կբարելավի քունը և մի շարք դրական ազդեցություն, ինչպես ասեցի, որ ունի կանաբիսը։ Ես ընդգծում եմ՝ ոչ թե ծխելու մասին է,այլ կանաբիսի յուղը օգտագործելու մասին է։ Ընդ որում՝ այդ յուղից հանում են այն մասը, և նույնիսկ ոչ թե յուղն են հանում, այլ, ինչքան գիտեմ, այն տեսակ բույսերն են աճեցնում, որտեղ շատ տոկոսով կա CBD ֆրակցիան այդ յուղի, որը բացարձակ հոգեմեդ չի, այսինքն՝ չի ազդում մարդու տրամադրության վրա, բայց ունի մեծ բժշկական էֆֆեկտ։ Այն լեգալ է։ Դու կարող ես այդ յուղը օգտագործել,նստել, մեքենա քշել և դու բացարձակ ադեկվատ ես քո սոցիալական կյանքում։ - Խոսեցինք Ձեր արտերկրից եկող հիվանդների մասին, բայց եթե գնահատենք ՀՀ-ում իրազեկվածությունը, որքանո՞վ են ՀՀ-ում հիվանդների իրազեկ բժշկական մարիխուանայի մասին և որքանո՞վ են տարբերում։ - Իմ կարծիքով դեռ մարդկանց գիտելիքները, եթե չասեմ, կրթությունը այդ ասպարեզում բավական չի։ Մարդիկ չգիտեն, որ այդ նշված յուղը կապ չունի այն հաճույքի հետ, որի հետևից ընկած են թմրամոլները (թմրանյութ օգտագործող կամ թմրանյութային կախվածություն ունեցող մարդիկ)։ Խոսքը գնում է միայն բժշկական ասպեկտում օգտագործվող յուղի մասին, որը, կարծում եմ, պետք է հնարավություն ունենան մեր հիվանդները, իհարկե սկզբից մեր բժիշկները պետք է իմանան դրա մասին, և, հետո, որոշ դեպքերում, դուրս գրեն, որ մարդիկ գնան և այդ դեղերն առնեն։ - Խոսենք նաև Ձեր քայլերի մասին։ Նախկինում ձեռնարկել ե՞ք քայլեր բժշկական մարիխուանայի օրինականացման, ապաքրեականցման համար և ապագայում ի՞նչ տեսլական ունեք։ - Ես նախաձեռնություն չեմ ցուցաբերել դրա մեջ և չեմ էլ պատրաստվում, որ այն լինի իմ նախաձեռնությունը։ Բայց եթե կլոր սեղան լինի, նախարարությունից թող ընտրեն մասնագետներ, որոնք որ կողմ են և որոնք որ դեմ են, և քննարկվի այդ թեման։ Եթե այնտեղ պարզվի, որ իմաստ կա, պարզվի, որ այն միայն դրական էֆֆեկտ ունի, էլի եմ ընդգծում՝ բժշկական մարիխուանան օգտագործվի և մատչելի դառնա շատ հիվանդների համար, ես պատրաստ եմ այդ քննարկմանը մասնակցել։ Այդքանով երևի սահմանափակվեմ այս պահին։ Արշակ Էդվարդի Միրզոյան, բ.գ.դ.,1980-1989 թ. աշխատել է պրոֆեսոր Գ. Ա. Իլիզարովի անմիջական ղեկավարությամբ Կուրգանում, Ռուսաստան: 1988թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո կամավորներից բաղկացացած իր թիմի հետ մեկնել է Հայաստան, որտեղ էլ հիմնել է վերկանգնողական օրթոպեդիայի բաժանմունքը: Այնուհետև հրավիրել են ք. Պորտլենդ, Օրեգոն նահանգ, ԱՄՆ, որտեղ երկու տարի դասավանդել է որպես «լիցենզավորված այցելու պրոֆեսոր»: Դանիայում օգնել է հիմնադրել Իլիզարով կենտրոնը: 2003 թ. Իլիզարով կենտրոնում, Կուրգան, Ռուսաստան, հաջողությամբ պաշտպանել է իր գիտական թեզը և ստացել բ.գ.դ. աստիճան: Թեզի թեման՝ «Իլիզարով մեթոդի կիրառումը ծայրահեղ վատ վնասվածքների դեպքում»: Իր ավելի քան 35 տարվա գործունեության ընթացքում բուժել է ավելի քան 2500 հիվանդների: Բժիշկ Միրզոյանը հեղինակ է ավելի քան 60 գիտական հրապարակումների և 3 մենագրությունների:
13:31 - 18 հոկտեմբերի, 2019