Արմեն Կոտոլյանը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն է։
Ծնվել է 1987թ․ հոկտեմբերի 28-ին Երեւանում։
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2004-2010թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում, 2011-2013թթ.՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում՝ ֆինանսներ (մագիստրատուրա)։
2014-2016թթ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ում եղել է 1Ս ծրագրի ներդրման եւ սպասարկման բաժնի պետ, 2011-2014թթ. –ին՝«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ,–ի անալիզի եւ մոնիթորինգի բաժնի ծրագրային ադմինիստրատորը
2009-2011թթ. «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ–ումեղել է առաջատար ինժեներ։
2018թ. սեպտեմբերի 13-ից՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն է։