Աջափնյակ

Աջափնյակը Երեւանի հյուսիսարեւմտյան վարչական շրջաններից մեկն է, գտնվում է Հրազդանի արեւմտյան՝ աջ ափին (որտեղից էլ անվանումը՝ Աջափնյակ՝ աջ ափին գտնվող)։ Ունի 109 600 բնակիչ։ Տարածքը՝ 2582 հեկտար է։

Սահմանակցում է արեւելքից Արաբկիրի, հյուսիս-արեւելքից՝ Դավթաշենի, հարավ-արեւելքից՝ Կենտրոնի եւ հարավից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ։ Աջափնյակը ընդհանուր սահմաններ ունի նաեւ Արմավիրի եւ Արագածոտնի հետ արեւմուտքում եւ հյուսիսիում Կոտայքի հետ։

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն է Հայկ Մհրյանը։

 Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը դադարեցնում է իր լիազորությունները

Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը դադարեցնում է իր լիազորությունները

Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումից։ «Հարգելի՛ աջափնյակցիներ, այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:   Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:   Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար: Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում»,- ասված է գրառման մեջ։ 
19:14 - 08 նոյեմբերի, 2024
Աջափնյակի թաղապետն ազատվել է աշխատանքից. Մարությանը ստորագրել է նրա դիմումը |armtimes.com|

Աջափնյակի թաղապետն ազատվել է աշխատանքից. Մարությանը ստորագրել է նրա դիմումը |armtimes.com|

armtimes.com: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը հաստատեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:  Նա նշեց, որ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել երեկ առավոտյան, իսկ այսօր արդեն քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է այն: Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք՝ Մհրյանի ազտման պատճառն Աջափնյակում կատարվող իրադարձություննե՞րն են, վերջինս բացասական պատասխան տվեց:  «Եթե հիշում եք, երեկ Երեւանի ավագնու նիստում էլ քաղաքապետն արձանագրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում դեկտեմբերից իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հողամասի վրա։ Քանդում եւ ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում»,-ասաց նա: Դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Մարությանը չփորձեց պահել իր աշխատանքը լավ կատարող թաղապետին, Կարապետյանը պատասխանեց. «Քանի որ դա պարոն Մհրյանի որոշումն էր: Կարծեմ նա տեղափոխվելու է այլ աշխատանքի»: Հիշեցնենք՝ Հայկ Մհրյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն էր 2020 թվականի աշնանից: Նշանակվել էր փոխոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո:   Աղունիկ Հովհաննիսյան
16:12 - 23 հունիսի, 2021
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Աջափնյակ համայնքի ղեկավար՝ Թելման Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի: Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:   Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը:   Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»։
11:59 - 05 դեկտեմբերի, 2020
Հիմնանորոգված այգիներ, գեղեցիկ ճեմուղի, թեքահարթակներ. Աջափնյակը նոր շունչ ու տեսք է ստանում |armenpress.am|

Հիմնանորոգված այգիներ, գեղեցիկ ճեմուղի, թեքահարթակներ. Աջափնյակը նոր շունչ ու տեսք է ստանում |armenpress.am|

armenpress.am: Երևանի Աջափնյակ վարչական շրջանում անց է կացվել 780 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց, կառուցվել է 7 թեքահարթակ, հիմնանորոգվել են այգիներ և կառուցվել է ճեմուղի: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը խոսեց կատարված աշխատանքների, առաջիկայում նախատեսվող բաեփոխումների ու այլ ծրագրերի մասին: «Տարվա կտրվածքով նախատեսել էինք բազմաթիվ աշխատանքներ, և գրեթե բոլորը հասցրել ենք իրականացնել, մնացածն էլ հույս ունենք մինչև տարեվերջ ավարտել: Այս տարի արդեն հիմնանորոգել ենք Մարգարյան փողոցի հարակից այգին, այն ամբողջությամբ սալիկապատվել է, արտաքին լուսավորությունը, նստարաններն ու աղամաններն այժմ փոխարինման փուլում են: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ այգում ստեղծել ենք գեղեցիկ կանաչ գոտի: Նազարբեկյան թաղամասում հիմնանորոգում ենք մի ճեմուղի, որտեղ նախկինում ուղղակի ծառեր էին տնկած, և զբոսնելու հնարավորություն չկար: Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, և շուտով Աջափնյակում կունենանք ավելի քան 500 մ երկարություն ունեցող ճեմուղի»,- նշեց Թադևոսյանը: Նրա խոսքով՝ վարչական շրջանի 6 հասցեի բակային տարածքներում ընթանում են հիմնանորոգումներ: 55-56 բակային տարածքում արդեն իսկ կատարվել են ընթացիկ վերանորոգումներ. կոտրված կարուսելների, զրուցարանների փոխարինում, ներկման աշխատանքներ, խաղադաշտերի կառուցում: «Այս տարի մեծ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ են տարվել Սիլիկյան թաղամասում: Ասֆալտապատվել են մի շարք բակային տարածքներ, կատարվել են նաև կենտրոնական փողոցների փոսալցումներ: Մեծ ծրագիր ենք իրականացրել շենքերի տանիքների հետ կապված: Ընդհանուր առմամբ 13 թեք տանիքի և 15 հարթ տանիքի  ծածկերն ամբողջությամբ փոխարինվել են»,- ասաց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը: Անդրադառնալով վերելակների փոխարինման հարցին՝ Թադևոսյանը շեշտեց, որ 38 հասցեից 7-ում աշխատաքներ են տարվում, 21 վերելակ արդեն փոխարինվել է: Վարչական շրջանում մեծ աշխատանքներ են տարվել նաև մայթերի վերանորոգման առումով՝ Սիլիկյան թաղամասի հին խճուղու սկզբնամասում, Մարգարյան 2-րդ նրբանցքում, Աբելյան փողոցում: 2020 թվականին փոխարինվել է 3 500-ից ավելի եզրաքար: Աջափնյակում հիմանորոգվել է 1 մանկապարտեզ, 2-ի հիմանորոգումը կմեկնարկի շուտով:
15:15 - 25 սեպտեմբերի, 2020
Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում

Ոստիկանությունն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,  դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 20742 արձանագրություն, իսկ հունիսի 2-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 931 դեպք։ «Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջաններում։ Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է.  պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մե
12:43 - 03 հունիսի, 2020
Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, 2018թ. նոյեմբերից մինչև 2020թ. փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված վարչական շրջանի նախկին ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որը կազմվել էր նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից՝ 2019թ. սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցում առանց համապատասխան շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց հետո և ներկայացվել իրեն,  չի ուղարկել Երևանի քաղաքապետարան: Նա արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ նաև Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցում իրականացվող ինքնակամ շինությունների վերաբերյալ և. օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում հիշյալ աշխատակցի կողմից 2019թ. հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով, Երևանի քաղաքապետարան արձանագրությունը չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես աշխատակցի կողմից թույլ տրված անփութության արդյունքում իրեն հանձնված չլինելու հետևանք: Իսկ վերջինիս կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը կազմելուց շուրջ երկու ամիս անց` 2019թ. դեկտեմբերին, փորձել է սկսել վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթացը, ինչի արդյունքում ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:  Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:14 - 21 մայիսի, 2020
Կաշառակերներ, ցուցարար ծեծողներ ու ՀՀԿ-ականներ՝ Աջափնյակի թաղապետարանում |fip.am|

Կաշառակերներ, ցուցարար ծեծողներ ու ՀՀԿ-ականներ՝ Աջափնյակի թաղապետարանում |fip.am|

fip.am: Այս տարվա փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Թելման Թադևոսյանը, որը նախկինում կապեր է ունեցել ՀՀԿ-ականների հետ և այժմ թաղապետարանի տարբեր հաստիքներում նշանակում է կոռուպցիայի համար դատապարտված, խաղաղ ցուցարարների ծեծուջարդին մասնակցած ու ՀՀԿ-ական կադրերի:  Թադևոսյանի հետ փոխկապակցված անձինք՝ թաղապետարանում 2020 թ. ապրիլին Թելման Թադևոսյանի տեղակալ է նշանակվել Գևորգ Բադեյանը։ Վերջինիս տղան` Երեմ Բադեյանը, Թադևոսյանի նշանակմամբ ևս աշխատում է նույն թաղապետարանի բաժիններից մեկում՝ որպես առաջատար մասնագետ։ Այսինքն՝ թաղապետի կատարած նշանակումների արդյունքում որդին հոր ենթական է, ինչը փաստացի շահերի բախում է: Սակայն հայրը, որդին ու թաղապետը նաև այլ կապեր ունեն: Այսպես, Թելման Թադևոսյանին նախկինում պատկանած «Զառա» ՍՊԸ-ն 2013 թվականին Երևանի մետրոպոլիտենի հետ 25 տարով տարածքի վարձակալության պայմանագիր էր կնքել՝ վարձակալելով «Սասունցի Դավիթ» կայարանի 38․4մ² մակերեսով նախասրահը։ Ընդ որում, «Զառա» ՍՊԸ-ն հիմնադրվել էր այդ պայմանագրի կնքումից 18 օր առաջ։  Թեև ստեղծման պահին «Զառա» ՍՊԸ-ի բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում էր Թելման Թադևոսյանին, սակայն հետագայում 50 տոկոսն օտարվել էր մետրոպոլիտենի աշխատակից Գուրգեն Մինասյանին, իսկ 2018 թ․ հուլիսին Թելման Թադևոսյանը մնացած 50 տոկոս բաժնեմասը օտարել էր հենց վերը նշված Երեմ Գևորգի Բադեյանին։ Հատկանշական է, որ Թելման Թադևոսյանի նորանշանակ տեղակալ Գևորգ Բադեյանը ևս ներգրավված է եղել մետրոպոլիտենի տարածքների վարձակալության սխեմայի մեջ: Բադեյանը, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, 2005 թվականից հանդիսանում է «Դիադին» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ այդ ՍՊԸ-ն մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի ստորգետնյա անցումում ընդամենը 262 հազար դրամով վարձակալում է 130 մ² տարածք, որը (հավանաբար՝ շատ ավելի թանկ գնով) վերավարձակալությամբ տալիս է այլ տնտեսվարողների: Ի դեպ, Բադեյանի՝ քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրությունում նշվում է, որ վերջինս «Դիադին» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն է եղել 2001-2003 թթ.-ին, մինչդեռ, ինչպես վերը նշեցինք, ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, նա այս պաշտոնը զբաղեցնում է 2005-ից մինչ օրս։ Ընդ որում, «Դիադին» ՍՊԸ-ին տրամադրված գինն իրապես արտոնյալ է և մոտ 40 տոկոսով էժան է 2011 թվականին մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի կողմից սահմանված սակագնից: Արդյունքում, Երևան համայնքին պատկանող մետրոպոլիտենը զրկվել է միլիոնավոր դրամների եկամուտից: Այպիսով, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տարբեր պաշտոնների է նշանակում իր հետ միասին Երևանի մետրոպոլիտենից «արտոնյալ» գնով տարածք վարձակալելու սխեմաների մասնակցած անձանց: Մետրոպոլիտենում ՀՀԿ-ական շրջանակների կոռուպցիոն գործարքների մասին առավել մանրամասն «Փաստերի ստուգման հարթակը» անդրադարձել էր դեռ 2019 թվականի դեկտեմբերին: ՀՀԿ-ականները վերադառնում են ավելի բարձր պաշտոնների Թադևոսյանի մյուս տեղակալը` Կարեն Մկրտչյանը, որը նշանակվել է այս պաշտոնին 2020 մարտին, նույնպես նախկին հանրապետական է, որը 2017-2019 թվականներին եղել է Վարդենիսի քաղաքապետի տեղակալը, իսկ 2017-ի ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի համար: Բացի նրանցից, նոր թաղապետի կողմից տարբեր բաժիններում նշանակվել են նաև այլ նախկին հանրապետականներ: Օրինակ, Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի նորանշանակ պետ Վարազդատ Ահարոնյանը հեղափոխությունից առաջ ղեկավարում էր ՀՀԿ-ի Աջափնյակի երիտթևը և աշխատում էր թաղապետարանում: 2019 թվականին նա հեռացվեց աշխատանքից, սակայն նոր թաղապետի կողմից նորից նշանակվեց, այն էլ՝ ավելի բարձր պաշտոնի (եթե նախկինում տեսուչ էր, ապա այժմ՝ բաժնի պետ): Կոռումպացված ցուցարար ծեծողը՝ նոր պաշտոնում Թաղապետարանում վերջերս գործի է ընդունվել նաև Արամայիս Ավետիսյանը, որը 2016 թվականի հուլիսի 29-ին՝ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, մասնակցել է Սարի Թաղում ցուցարարների վրա հարձակումներին: Նա հենց այն քաղաքացիական հագուստով անձանցից էր, որոնք, ոստիկաններից առաջ ընկնելով, ծեծ ու ջարդի էին ենթարկում խաղաղ ցուցարարներին: Նյութն ամբողջությամբ՝ fip.am: 
09:12 - 27 ապրիլի, 2020