«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Անտեղի է պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում. ՔՊ պատգամավոր
 |armenpress.am|

Անտեղի է պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում. ՔՊ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը համոզված է, որ իր հեղինակած օրենքի նախագիծը լրացուցիչ զորակոչ կապահովի հայկական բանակի համար՝ նրան տալով մեծ ֆինանսական հոսքեր, ինչը նաև կամրապնդի Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը։ Սարգսյանը նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ նախագծի՝ ծառայությունից խուսափած անձինք հնարավորություն կունենան կրճատված ժամկետով ծառայել, կամ ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով ազատվել ծառայությունից և պատասխանատվությունից։ «Շատ հաճախ ասում են, որ նախագիծը հնարավորություն է տալու 15 միլիոն դրամ վճարել և խուսափել զինծառայությունից ու քրեական պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նախագիծը վերաբերում է միայն 27 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին։ Գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները հնարավորություն չունեն ծառայելու։ Քաղաքացին հայտնաբերվելու կամ կամովին ներկայանալու դեպքում ունի մեկ տարբերակ՝ ազատազրկվել կալանավորմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով։ Նոր օրինագծով, եթե քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ, բայց ցանկանում է գալ և ծառայել զինված ուժերում՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից, նրան ընձեռվում է նման հնարավորություն, հետևաբար, անտեղի է այն պնդումը, թե նոր օրինագծով բանակում ծառայելու հնարավորություն չի տրվում»,- ասաց Աժ պատգամավորը։   Սարգսյանը հիշեցրեց, որ համանման կարգավորում եղել է դեռ 2004 թվականին, որը կոչվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենք, որի համաձայն՝ 27 տարին լրացած քաղաքացիները, ովքեր չէին կարող ծառայել, կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100 000 դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չծառայելով ոչ մի օր։ «Եթե քաղաքացին դիցուկ 18 տարեկանից չի ներկայացել զորակոչերին, ապա ստացվում է, որ մինչև 27 տարեկանը բացակայել է 18 զորակոչից, այսինքն՝ առավելագույնը 1 միլիոն 800 հազար դրամ վճարելով՝ ազատվում էր քրեական պատասխանատվությունից ու չէր ծառայում։ Այս օրենքը երկարաձգվել է մինչև 2019 թվականը, որից հետո որևէ կարգավորում չի եղել և դաշտը մնացել է բաց։ 2021 թվականին ԱԺ-ն ընդունեց համաներում, որի համաձայն՝ բոլոր այն քաղաքացիներն, ովքեր չէին ծառայել, հնարավորություն ունեցան ներկայանալ, ազատվել քրեական պատասխանատվությունից՝ չվճարելով որևէ դրամ և չծառայելով ոչ մի օր։ Ես դեմ էի այս համաներմանը և հիմնավորված ասեմ, որ տվյալ որոշումը ոչինչ չտվեց մեր բանակին, քանզի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վերադարձան և ազատվեցին քրեական պատասխանատվությունից, հետո լքեցին երկիրը՝ որևէ օգուտ չտալով նրա պաշտպանությանն ու անվտանգությանը ո՛չ գումարի, ո՛չ ծառայության տեսքով»,- ասաց պատգամավորը։ Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ համաներումից կոնկրետ օգտվել է 1360 քաղաքացի։ Անգամ այն հանգամանքը, որ նրանք հաշվառվել են պահեստազորում, քիչ բան է տալիս հայկական բանակին, քանզի նրանցից շատերն այժմ արտասահմանում են։ Եթե այն ժամանակ համաներում չկիրառվեր և ընդունվեր առաջարկվող այս տարբերակը, ապա, Սարգսյանի դիտարկմամբ, առնվազն 1000 քաղաքացի կմուծեր միջինը 10 միլիոն դրամ և այդ ահռելի գումարը կարող էր ծառայել երկրի անվտանգության զարգացմանը: Հետևաբար, թեկուզ ուշացած՝ այս նախագիծն անպայման պետք է կյանքի կոչել։ «Սույն նախագծով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել նրանց, ովքեր կծառայեն մեկ ամիս, իսկ նրանք, ովքեր ընդհանրապես չեն ցանկանա ծառայել, ապա պետք է վճարեն 15 միլիոն դրամ։ Մեծ գումարային տարբերությունն այն շահագրգռող հանգամանքն է, որպեսզի քաղաքացիներն, այդուհանդերձ, մեկ ամիս ծառայեն հայկական բանակում։ Ի սկզբանե ցանկացել էի, որ գումարը լինի 10 միլիոն դրամ, սակայն ամեն դեպքում հարցը ՊՆ-ի մեր գործընկերների հետ քննարկելու և օտար երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում որոշեցինք այնպիսի կարգավորում անել, որ քաղաքացիները գոնե մեկ ամիս ծառայեն։ Օրինակ, դրսում ապրած և Հայաստանի կյանքին չինտեգրված անձինք կգան և կհագնեն հայկական բանակի համազգեստը, կծառայեն ՀՀ զինված ուժերում, կիմանան բանակում ծառայելու կանոններն ու ավելի կկապվեն հայրենիքի հետ։ Ավելին, այդ մեկամսյա ծառայությունը շատերի մոտ կարող է Հայաստան տեղափոխվելու և այստեղ մշտապես բնակվելու ցանկություն առաջացնել»,- նշեց բանախոսը։   Անդրադառնալով  այն հարցին՝ եթե մարդիկ չեն օգտվել նախկինում ընձեռված համեմատաբար մատչելի  օրենսդրական հնարավորությունից և համաներումից, ապա ինչն է նրանց դրդելու օգտվել սույն  նախաձեռնությունից, որն ավելի դժվար պայմաններ է իր մեջ պարունակում, Սարգսյանն ընդգծեց, որ ավելի քան 10 500 քաղաքացի էլ 2004-2019 թվականների միջակայքում է օգտվել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց առնչվող օրենքից, հետևաբար ասել, որ մարդիկ չեն օգտվել նախորդ նախաձեռնությունից, ապա ինչու պետք է օգտվեն ներկա նախագծից՝ տեղին չէ։   Իսկ ինչ վերաբերում է սոցիալական արդարության հետ կապված խնդրին, որ հարուստները կարող են ինդուլգենցիայի սկզբունքով կոնկրետ գումարի դիմաց ազատվել պատասխանատվությունից՝ ի տարբերություն նրանց, ովքեր այդքան էլ ապահովված չեն  և չունեն նման հնարավորություն, պատգամավորն ասաց, որ համաներումը նաև սոցիալական անարդարության դրսևորում էր, քանի որ քաղաքացիների մի մասը վճարում էր որոշակի գումար և չէր ծառայում՝ ազատվելով պատասխանատվությունից, մինչդեռ մյուսները գնում էին ծառայության, էլ չասած նրանց մասին, ովքեր զոհվեցին պատերազմում։ «Եթե մերժվի ներկայացվող նախագիծը, ապա գործող կարգավորումների պարագայում մեր հայրենակիցներից շատերը չեն վերադառնա Հայաստան, կսպասեն, մինչև կլրանա իրենց 37 տարին, ինչից հետո նրանց դեմ հարուցված քրեական գործերը կկարճվեն վաղեմության հիմքով, և պետությունը նրանցից ընդհանրապես որևէ օգուտ չի ստանա»,- ասաց Սարգսյանը։ Նրա ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2010 թվականին ժամկետային զինծառայողների թվաքանակը եղել է 44 365, իսկ 2019 թվականին՝ 24 761, այսինքն՝ ցուցանիշն ընդամենը ինը տարվա ընթացքում գրեթե երկու անգամ պակասել է։ Բացի դրանից, հաշվետու ժամանակահատվածում 52 տոկոսով կրճատվել է նաև արական սեռի տղաների ծնվելու ցուցանիշն, ինչը մտահոգիչ հանգամանք և լրացուցիչ ևս մեկ շարժառիթ է եղել պատգամավորի համար՝ ստիպելով նրան մտածել սույն օրենսդրական նախաձեռնությունը օր առաջ կյանքի կոչելու մասին։
14:59 - 06 նոյեմբերի, 2023
Առաջընթաց ենք արձանագրել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում. ԱԳ փոխնախարար |1lurer.am|

Առաջընթաց ենք արձանագրել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում. ԱԳ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Առաջընթաց ենք արձանագրել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, և շուտով պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անվտանգության ոլորտում ՀՀ ԱԳՆ-ի քաղաքականության իրականացման հարցերին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ճշեց՝ ո՞ր հարցով համաձայնագիր ստորագրելու մասին է խոսքը, Պարույր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խոսքը ԵՄ-ի դիտորդների «իմունիտետների և արտոնությունների» վերաբերյալ համաձայնագրի մասին է:
13:29 - 03 նոյեմբերի, 2023
Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից

Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում։   «Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։   Մասնավորապես. Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝   1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,   2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,   4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր,   5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր:   Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ՝ ակնկալվում են հետևյալ հիմնական արդունքները.   1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․   2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում․   3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե․   4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները․   5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը․   6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր․   7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք․ 8) կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը և այլն»,- նշված է գրառման մեջ։
16:18 - 29 հոկտեմբերի, 2023
Եվրոպական հարթակը բավականին նպաստավոր ենք համարում բանակցությունների համար. պատգամավոր
 |armenpress.am|

Եվրոպական հարթակը բավականին նպաստավոր ենք համարում բանակցությունների համար. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունը եվրոպական հարթակը բավականին նպաստավոր է համարում Ադրբեջանի հետ քննարկումների համար: Այս մասին ասաց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հոկտեմբերի վերջին Բրյուսելի հանդիպման չկայանալու, նաև Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից Ալիևի հրաժարվելու փաստը վկայում են նրա մասին, որ Արևմուտքը ձախողել է գործընթացը: Հովհաննիսյանն ասաց, որ Բրյուսելի այցը չեղարկվել է, սակայն հայկական կողմը ևս մեկ անգամ հայտնել է եվրոպական հարթակում հանդիպելու իր պատրաստակամությունը: «Մենք ելնում ենք մեր պետական շահերից, պատրաստակամ ենք եվրոպական հարթակում շարունակել մեր քննարկումներն Ադրբեջանի հետ: Կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում մի քանի փուլերով: Մենք այս պահին բավականին նպաստավոր հարթակ ենք համարում եվրոպական հարթակը և ակնկալում ենք, որ առաջիկայում նաև մեր եվրոպական գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում եվրոպական հարթակներում»,-ասաց խմբակցության քարտուղարը: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասել ՝ ենթադրում է, որ Բրյուսելի հանդիպումը չի կայանալու Ալիևի կողմից իր մասնակցությունը չհաստատելու պատճառով:
13:29 - 26 հոկտեմբերի, 2023
Միջանցքի հարց երբեք չենք քննարկել, հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները ընդառաջ կգնան խաղաղության մեր առաջարկին. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

Միջանցքի հարց երբեք չենք քննարկել, հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները ընդառաջ կգնան խաղաղության մեր առաջարկին. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Խաղաղության խաչմերուկը որպես տեսական տերմին մեր միջազգային գործընկերների մոտ շատ ընդունելի է: Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ «Վարչապետը երեկ ասում էր, որ արդեն գործնականում թղթի վրա ենք հանձնելու, թե խաղաղության խաչմերուկ ասելով ինչ ենք հասկանում: Իսկ միջազգային գործընկերների վերաբերմունքի ամենավառ  արտացոլումը Գրանադայի հայտարարություներն են»,- ասել է նա: Հարցին, թե արդյոք մենք կարող ենք համարել, որ միջանցքի հետ կապված հարցը փակված է, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբեք չի եղել նման հարց միջազգային օրակարգում, երբեք, և Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել նման հարց և նման քննարկման մասնակից չի եղել: 1 վայրկյան անգմ նման թեմայով քննարկման մասնակից չենք եղել: Հայաստանի Հանրապետություը քննարկում է ապաշրջափակումը՝ իրավազորության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մեզ համար կարևոր է, որ բոլոր տերմինները բոլորի համար նույն կերպ հասկացվի»,- ասել է նա: Նա նշեց, որ Խաղաղության խաչմերուկը ՀՀ-ի կողմից տարածաշրջանի երկրներին արված խաղության բանաձևի առաջարկն է և հույս ունի, որ հատկապես տարածաշրջանի երկրիները ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը և ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղության մեր առաջարկին:
13:25 - 26 հոկտեմբերի, 2023
«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

aravot.am: Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալների հարցի քննարկման ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը նկատեց՝ փոխքաղաքապետերի թեկնածությունները ներկայացվում են առանց նշելու, թե որ ոլորտներն են համակարգելու։ «Ավագանին առանց իմանալու, թե ինչ ոլորտ է տվյալ թեկնածուն ստանձնելու՝ պետք է հաստատի նրան, բայց տրամաբանությունն այն է, որ երբ կենսագրությունն ու աշխատանքային փորձ է ներկայացվում, հնարավորություն է տրվում համադրելու նրա կրթությունն ու աշխատանքային փորձը տվյալ ոլորտի հետ։ Ունենք թեկնածու՝ մասնագիտությամբ իրավաբան է, չգիտենք՝ նա շինբարեկարգումն է համակարգելու, թե՞ իրավական հարցերը։ Ունենք արտակարգ իրավիճակների նախարար աշխատած (Արմեն Փամբուխչյանը)  թեկնածու, չգիտենք՝ միգուցե նա իրավական հարցերն է կարգավորելու։ Ունենք սնանկ ճանաչված (լուսանկարում է՝ Սարգիս Մադաթյանը) թեկնածու որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտներն է համակարգելու»,-հետաքրքրվեց Հայկ Գրիգորյանը։ Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ քաղաքապետարանում լիազորությունների հստակ բաժանում կա․ «Եթե չեմ սխալվում՝ փոխքաղաքապետերի հետ նաեւ ձեր խմբակցությունը ունեցել է հանդիպում, հարցեր եք տվել։ Մենք ձգտելու ենք ոլորտային բոլոր վարչություններն եւ ուղղությունները բաշխել փոխքաղաքապետերի միջեւ։ Բոլոր ուղղություններով սպասարկող վարչությունները ՝ իրավաբանական, ֆինանսական, դրանք որպեսզի որեւէ մեկ ուղղություն․․․ օրինակ՝ եթե համակարգում եք շինբարեկարգման ուղղությունը, ենթադրաբար շինբարեկարգման ծրագրերը ավտոմատ ստանալու են առաջնահերթություն։ Մենք ինստիտուցիոնալ հիմք ենք դնում եւ շուտով քաղաքապետի որոշումը կլինի։ Մասնագիտական գիտելիքները , աշխատանքային փորձ, կրթությունը շատ կարեւոր են, բայց առավել քան կարեւոր է այս մարդկանց կառավարչական եւ քաղաքական հմտությունները, քանի որ փոխքաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է»։
12:06 - 26 հոկտեմբերի, 2023
Ավագանու մի շարք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել. մի մասը պաշտոններ կստանա |hetq.am|

Ավագանու մի շարք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել. մի մասը պաշտոններ կստանա |hetq.am|

hetq.am: Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանը, Սուրեն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Ադրինե Ավագյանը, Դուստրիկ Մխիթարյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Այս մասին Երևանի ավագանու հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյանը քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են։ Այսօր ավագանու արտահերթ նիստում կքննարկվի քաղաքապետի առաջին տեղակալի և մյուս տեղակալների ընտրության հարցը։ Իսկ Արամ Ազատյանը քաղաքապետի հոկտեմբերի 25-ի որոշմամբ՝ նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։ Ըստ լրատվամիջոցներում տարածվող լուրերի՝ Կամսար Բաբինյանը նշանակվել է Աջափնյակի ղեկավար, սակայն քաղաքապետի որոշումը դեռ հրապարակված չէ։ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատները տրվել են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդանյանին, Հեղինե Ոսկանյանին, Զինա Չալիկյանին, Լևոն Լևոնյանին, «Մայր Հայաստան» կուսակցությանը՝ Արմեն Քոչարյանին, Գրիգոր Իսկանդարյանին, «Հանրապետություն»-ը՝ Մհեր Բեջանյանին։
10:52 - 26 հոկտեմբերի, 2023
«Դատական համակարգն ասպատակած մարդկանց ներկայացուցիչ ընդդիմադիրները սիրատոչոր խոսում էին արդարադատությունից»․ Հայկ Կոնջորյան


 |aravot.am|

«Դատական համակարգն ասպատակած մարդկանց ներկայացուցիչ ընդդիմադիրները սիրատոչոր խոսում էին արդարադատությունից»․ Հայկ Կոնջորյան |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ դատական համակարգի ու դատավորների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ «Երեկ որոշ ընդդիմադիր գործընկերներ դատավորի թեկնածուների ընտրության քննարկումը վերածեցին քաղաքական պինգ պոնգի հերթական դրվագի եւ թիրախավորեցին մեր որոշ թեկնածուների, ըստ իրենց քիմքի։ Երեկ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ այս ամբիոնից ելույթներ էին ունենում, եւ եթե միայն ռադիոյով լսեինք, կթվար, թե Ֆեմիդան է ելույթ ունենում, որովհետեւ սիրատոչոր, արդարադատության կանթեղը վառ պահած՝ փորձում էին խոսել արդարադատությունից, արդարությունից, բայց այն մարդկանց ներկայացուցիչներն էին, որոնք տասնամյակներ շարունակ ասպատակել են նույն դատական համակարգը, իրավունքը։ Եվ այստեղ հրապարակում էին իրենց սիրելի եւ չսիրելի դատավորների անուններ։ Դա չափազանց անընդունելի վարքագիծ է, որովհետեւ դատավորներին թիրախավորելու անընդունելի քայլ է։ Ամբիոնից սիրելիների-չսիրելիների անուններ հնչեցնել այն տրամաբանությամբ, որովհետեւ ստացել եք հանձնարարություն պատրոնի կողմից եւ պատրոն-կլիենտ հարաբերությամբ դիտարկել դատաիրավական համակարգը, սա անընդունելի է»,- ասաց Կոնջորյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն իրավական պետություն է, եւ դատական համակարգը պետք է զերծ լինի բոլոր տեսակի ազդեցություններից։ «Ես կարծում եմ, որ, այդ թվում այն ելույթները, որտեղ դատավորներին փորձում էին հաթաթա տալ, ասել, որ հիշեք, դուք քայլելու եք Երեւանի փողոցներով, սա ուղիղ սպառնալիք է դատական համակարգին ու դատավորներին։ Եվ ես այս առիթից օգտագործելով՝ ցանկանում եմ նաեւ ուղերձ հղել մեր դատական իշխանության ներկայացուցիչներին, դատավորներին՝ ասելով, որ որեւէ պարագայում հանկարծ չենթարկվեն որեւէ քաղաքական ճնշումների, սպառնալիքների։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունն ունի բավականաչափ կամք՝ Հայաստանում ապահովելու իրավակարգը։ Եվ մենք հավատում ենք, որ դատական իշխանությունն ու դատավորները եւս իրենց լիազորությունների շրջանակներում այդ իրավակարգն ապահովելու կարեւորագույն առանցքն են»,- նշեց նա։
13:04 - 25 հոկտեմբերի, 2023
Եվս մի քանի տոկոսով բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Արսենյանը՝ ռուսական Առաջին ալիքի մասին
 |tert.am|

Եվս մի քանի տոկոսով բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Արսենյանը՝ ռուսական Առաջին ալիքի մասին |tert.am|

tert.am: Այն կարծիքին եմ, որ առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոսով ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը: Անդրադառնալով ռուսական Առաջին ալիքի՝ Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդմանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Էդ կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց Հայաստանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: Հաղորդումը նայելուց զգացմունքները միանշանակ չէին, իմ լսելուց ու դիտելուց քաղաքական կամ կիսաքաղաքական, շոու բառն էլ չի գնում է, իրանք իրականացնում էին ավելի շատ «երդվյալ ատենակալների» մոդել, որ դատարանում նստում են ու ամեն մեկը իր կարծիքն ա ասում մեղադրյալի վերաբերյալ: Հետո Հայաստանից ցուցմունք տվողներ գնացին, ովքեր որ ասենք Հայաստանի և հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ են, որոնք որոշեցին, որ պիտի գնան և ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն, բայց հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը, որը պետք է սպասարկեր ուրիշ նպատակ, լրիվ այլ արդյունք ունեցավ: Ես այն կարծիքին եմ, որ խոսքի ազատությունը դա խոսքի ազատություն է: Որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևի անվերջ»,- նշել է իշխանական պատգամավորը:
13:47 - 24 հոկտեմբերի, 2023