Առաջընթաց ենք արձանագրել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում. ԱԳ փոխնախարար |1lurer.am|
13:29 - 03 նոյեմբերի, 2023

Առաջընթաց ենք արձանագրել ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում. ԱԳ փոխնախարար |1lurer.am|

1lurer.am: Առաջընթաց ենք արձանագրել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, և շուտով պետք է ստորագրվի համապատասխան համաձայնագիր: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով անվտանգության ոլորտում ՀՀ ԱԳՆ-ի քաղաքականության իրականացման հարցերին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ճշեց՝ ո՞ր հարցով համաձայնագիր ստորագրելու մասին է խոսքը, Պարույր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ խոսքը ԵՄ-ի դիտորդների «իմունիտետների և արտոնությունների» վերաբերյալ համաձայնագրի մասին է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել