ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Արշակ Կարապետյանն աշխանքային այց է կատարել Արցախ, այցելել նաև Սև լճի տարածք

Արշակ Կարապետյանն աշխանքային այց է կատարել Արցախ, այցելել նաև Սև լճի տարածք

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում, դիմելով Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող զինծառայողներին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ամենակարևոր գրավականն ամուր և առաջադրված մարտական խնդիրները կատարելու ունակ բանակն է: Բարձր գնահատելով 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնելու գործում ներդրած ջանքերը՝ Արշակ Կարապետյանը պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրերով և գերատեսչական մեդալներով: Նույն օրը, Ստեփանակերտում, Արշակ Կարապետյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության շրջանակում, մասնակցել է պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են անվտանգային խնդիրների հետ կապված մի շարք հարցեր։ Նոյեմբերի 7-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք: Նախարարը շրջել է լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։ Խոսելով լճի տարածք ադրբեջանական ստորաբաժանումների ներթափանցման հետ կապված խնդրի հնարավոր լուծումների մասին, նախարարը ևս մեկ անգամ հավաստել է, որ պետական սահմանի վերականգնումն այլընտրանք չունի, և ադրբեջանական զինվորականները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Այցի ընթացքում Արշակ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բարձրլեռնային այդ գոտում կառուցվող մարտական հենակետերի շինարարության ընթացքին, զինծառայողների կացարանային պայմաններին, և զորամիավորման ղեկավար կազմին հանձնարարականներ տվել կարճ ժամկետում շտկել արձանագրված խնդիրները:
20:14 - 08 նոյեմբերի, 2021
Վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում. Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ բանակի հիմնման մասին |armenpress.am|

Վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում. Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ բանակի հիմնման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, պետությունը վճռական է այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում՝ որպես նպատակ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում բանակի մարտունակությունը, սպառազինություն։ Փաշինյանը չցանկացավ այս թեմային շատ մանրամասն անդրադառնալ, սակայն նշեց. «Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում: Եվ մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել՝ որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում՝ պրոֆեսիոնալ բանակի, որի գործուն էությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա»: Փաշինյանը հիշեցրեց նաև, որ կառավարության ծրագրում արձանագրել են, որ ՀՀ-ն որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի: «ՀՀ զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն ՀՀ տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից: Սա է մեր նպատակը»,-ասաց վարչապետը:
23:17 - 07 նոյեմբերի, 2021
ՊՆ-ն տեղեկատվություն չունի դատարկ ինքնաթիռով հնարավոր բերված դիակների և մասունքների վերաբերյալ |hetq.am|

ՊՆ-ն տեղեկատվություն չունի դատարկ ինքնաթիռով հնարավոր բերված դիակների և մասունքների վերաբերյալ |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի, թե արդյոք 2021 թվականի ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում եղել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված անձանց դիակներ կամ մասունքներ։ Այդ մասին պաշտպանական գերատեսչությունը հայտնել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։ 2021 թվականի ապրիլի 8-ին համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաքվից Երևան է ժամանում ռուսական խաղաղապահ առաքելության ինքնաթիռը, որը Հայաստան է տեղափոխում գերիների հերթական խմբին։ Լուրը նույնիսկ հաստատել էր այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է վերադարձել, իսկ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ գերիների վերադարձի շուրջ որևէ պայմանավորվածություն չի եղել՝ պնդելով, թե «կեղծ պրովոկացիա էր: Նրանք (խմբ. Հայաստանի իշխանությունները) թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»։ Ավելի ուշ, Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, թե գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված էր մեկնաբանության մեջ։ Հաջորդած ամիսների ընթացքում որոշ լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռով իրականում բերվել են զոհված զինծառայողների դիակներ և մասունքներ։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով ի սկզբանե հարցում էինք ուղարկել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։  Հարցման պատասխանի մեջ, որն ստորագրված է փոխվարչապետ Պապիկյանի գրասենյակի ղեկավար Համլետ Բատիկյանի անունով, նշվում էր, որ «անհրաժեշտ է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարությանը»։  Նույն հարցումը «Հետք»-ը ուղարկեց նաև պաշտպանական գերատեսչությանը։ Վերջինից փորձում էինք ճշտել, թե արդյոք համապատասխանում է իրականությանն այն տեղեկատվությունը, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան են տեղափոխվել զոհված զինծառայողների դիակներ ու մասունքներ։ Եթե այո, ապա քանի դիակ, արդյոք դրանց մեջ եղել են խեղված կամ անդամահատված դիակներ։ Բացի այդ, ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք նույնականացվել են այդ բոլոր դիակները և մասունքները։  Մեր հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հարցումն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանման կողմից և համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում»։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:55 - 03 նոյեմբերի, 2021
Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ծրագրերը

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ծրագրերը

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 2-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկու երկրի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով: ՀՀ պաշտպանության նախարարը, ողջունելով հյուրին, ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Քննարկման ընթացքում երկուստեք կարևորվել է տարածաշրջանում լիարժեք խաղաղության հաստատման և կայուն զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրների, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկու երկրի համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի: Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
17:42 - 02 նոյեմբերի, 2021
ՀՕՊ վարժանքներ են անցկացվել. ուսուցանվել է ժամանակակից պատերազմում մարտական փաստաթղթերի վարման կարգը

ՀՕՊ վարժանքներ են անցկացվել. ուսուցանվել է ժամանակակից պատերազմում մարտական փաստաթղթերի վարման կարգը

Զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով նոյեմբերի 1-2-ն անցկացվել են վարժանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ուսուցանվել են ժամանակակից պատերազմական գործողությունների ժամանակ ՀՕՊ գործողությունները, մարտական փաստաթղթերի վարման կարգը։ Անձնակազմի պատրաստության մակարդակն ու արագ կողմնորոշվելու ունակությունները ստուգելու նպատակով անցկացվել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
17:17 - 02 նոյեմբերի, 2021
Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան Հայաստանին ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չի արել․ ՊՆ

Պատերազմից հետո եւ հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին տարբեր քաղաքական գործիչներ կարծիքներ էին հայտնում, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերագնահատման եւ խորացման լուրջ հնարավորություն է ստեղծվել։ Խոսվում էր նաեւ ռազմական համագործակցության եզրերի մասին այն պնդումներով, որ ի վերջո պետք է բացի ՌԴ-ից նաեւ այլ պետությունների հետ համագործակցել։ Այդ կարծիքների համար, ըստ ամենայնի, հիմք էին դարձել նաեւ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներթափանցումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան զորակից է Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում, եւ որ Ֆրանսիան վերահաստատում է իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ազգային ժողովում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մակրոնը ոչ միայն վերջին սահմանային լարվածության հարցն առաջարկել է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այլ նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել։ Այս տարվա հուլիսին Հայաստանում Ֆրանսիայի արդեն նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտը ասել էր, որ Ֆրանսիան, բնականաբար, պատրաստ կլինի քննել հայկական իշխանությունների կողմից իրեն ուղղված բոլոր հայտերը՝ պաշտպանության ոլորտում համագործակցության առնչությամբ։ Միեւնույն ժամանակ, սակայն, Լաքոտը շեշտել էր, որ պետք է հաշվի առնել Ֆրանսիայի եւ Հայաստանի՝ միևնույն ռազմական ալյանսների անդամ չլինելու իրողությունը (Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է, Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի,- հեղ․)։ Infocom-ը ՀՀ պաշտպանության եւ էկոնոմիկայի նախարարություններից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից փորձեց ճշտել՝ երկկողմ համագործակցության ինչ առաջարկներ են եղել Հայաստանից եւ Ֆրանսիայից, համագործակցությունները որ ոլորտներում են խորացել կամ ինչ հնարավորություններ են քննարկվել՝ նոյեմբերի 9-ից մինչ օրս։ Դեսպանությունից, շրջանցելով քաղաքական կամ ռազմական համագործակցության հնարավոր առաջարկների մասին հարցը, պատասխանել են, որ Ֆրանսիան շատ սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որոնք ամրանում են հատկապես կրթության, առողջապահության, մշակույթի, ժառանգության և տեխնիկական գործակցության ոլորտներում ունեցած հագեցած համագործակցությամբ․ «Աշխատում ենք էլ ավելի ամրապնդել տնտեսական հարաբերությունները, որոնք թեև նշանակալի են (Ֆրանսիան Հայաստանում ներդրումներ կատարող 2-րդ երկիրն է), սակայն կարող են աշխուժացվել մասնավորապես ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տնտեսական և ներդրումային պլանի հետ համատեղ»,- ասված է մեր հարցման պատասխանում։ Ի հավելումն՝ շեշտել են, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ շրջանակում ներգրավված պետություններից է՝ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ և Ռուսաստանի հետ միասին նպաստելու Հարավային Կովկասում կայունացման գործընթացին։  Իսկ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից ստացած պատասխանից պարզ է դառնում, որ Ֆրանսիայից նոյեմբերի 9-ից հետո ռազմական ոլորտում համագործակցության կոնկրետ առաջարկներ չեն եղել։ Սակայն, ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 9-ից առ այսօր տեղի են ունեցել մի շարք համապատասխան հանդիպումներ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, ռազմական կցորդի և Ֆրանսիայի ՊՆ ներկայացուցիչների միջև: Ֆրանսիական կողմը, նախարարության փոխանցած տեղեկության համաձայն, հայտնել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման պատրաստակամության մասին:  Նույն ժամանակահատվածում Ֆրանսիական կողմի հետ քննարկումների ընթացքում Հայաստանից ներկայացվել են առաջարկություններ՝ մեզ համար առաջնային համագործակցության ուղղությունների վերաբերյալ, սակայն ՊՆ-ն հավելյալ տեղեկություններ չի տվել այդ առաջարկների մասին՝ նշելով, որ դրանք դեռևս գտնվում են քննարկման փուլում և գաղտնիք են պարունակում։ ՊՆ-ից արձանագրել են, որ 2010 թվականից գործում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնությունը»․ համաձայն այդ փաստաթղթի՝ երկու երկրների միջև համագործակցությունն իրականացվում է համագործակցության ամենամյա պլանների համաձայն, բացի դրանից՝ անցկացվում են կանոնավոր խորհրդակցություններ՝ համագործակցության զարգացման ուղղությամբ: Իսկ ահա էկոնոմիկայի նախարարությունից ստացած պատասխանից տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի ոլորտում 2020 թվականի ապրիլի 23-ին ստորագրվել է «Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման» ծրագրի Ֆինանսավորման համաձայնագիրը․ ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, որի իրականացումը, ինչպես նշել են նախարարությունից, կատարվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության աջակցությամբ: Այդ ծրագիրն ուղղված է ոռոգվող գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ լուծումների ապահովմանը, կարողությունների զարգացմանը, կոոպերատիվների ստեղծմանը և զարգացմանն աջակցելուն, խորհրդատվական և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը:  Ի հավելումն՝ Էկոնոմիկայի նախարարությունից տրամադրել են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները` Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2020 և 2021 թվականներին առևտրաշրջանառության, ինչպես նաև 2020 թվականին Հայաստանից Ֆրանսիա արտահանված և Ֆրանսիայից Հայաստան ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակների վերաբերյալ: Այդ ապրանքատեսակների ցանկն արտացոլում է Հայաստանի եւ Ֆրանսիայի որոշ նախընտրելի ոլորտները՝ տնտեսական համագործակցության համար։ Այդպիսով Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 46,1. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 41,6 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2020 եւ 2021 թթ․ առաջին կիսամյակում 2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,14 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 1,95 մլն. ԱՄՆ դոլար):  2021 թվականի հունվար-հունիսին Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 40,96 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,3%-ով (2020 թվականի հունվար- հունիսին կազմել է 39,66 մլն.ԱՄՆ դոլար):  Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Ֆրանսիայի հետ 2020 թվականին կազմել 87,7 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 5,7%-ով (2019 թվականին կազմել է 92,96 մլն.ԱՄՆ դոլար):  Ֆրանսիայի հետ առեւտրաշրջանառությունը՝ 2019 եւ 2020 թթ․ 2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ֆրանսիա կազմել է 5,83 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 33,4%-ով (2019 թվականին կազմել է 8,76 մլն. ԱՄՆ դոլար):  2020 թվականին Ֆրանսիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 81,88 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,8%-ով (2019 թվականին կազմել է 84,0 մլն. ԱՄՆ դոլար): 2020 թվականին Հայաստանից Հանրապետությունից Ֆրանսիա արտահանված հիմնական 10 ապրանքատեսակներն են՝ ալյումինե նրբաթիթեղ, հագուստի առարկաներ, ուղեպայուսակ եւ ճամպրուկ,  օծանելիքի և դեղագործական նպատակով օգտագործվող բույսեր, խաղողի բնական գինի, պահածոյացված միրգ, էթիլային սպիրտ, պահածոյացված բանջարեղեն, սարքեր և ապարատուրա, ածիկային գարեջուր։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետություն Ֆրանսիայից ներմուծված հիմնական 10 ապրանքատեսակները՝ կշռածրարած դեղամիջոցներ, թռչող ապարատներ, բուսական հյութ և խտահյութ, հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ, ամբար/ցիստեռն/բաք, արյուն/հակաշիճուկ/պատվաստանյութ, շիշ/բանկա/ամպուլա, օծանելիք, տրակտորներ, աարքեր թղթե զանգվածից։ Լուսանկարում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով ակցիա, 2020 թվականի հոկտեմբեր Հայարփի Բաղդասարյան
15:55 - 29 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանցիները փորձում են կահավորել այնտեղ, որտեղ հայտնվել են, բայց դրանք կանխվում են. Արման Սարգսյան |armenpress.am|

Ադրբեջանցիները փորձում են կահավորել այնտեղ, որտեղ հայտնվել են, բայց դրանք կանխվում են. Արման Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական ուժերը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարում են, բայց դրանք կանխվում են: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն՝ ԱԺ-ում անդրադառնալով ՄԻՊ-ի ահազանգին, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կատարում են ինժեներական ակտիվ աշխատանքներ: «Ի՞նչն է հերքում ՊՆ-ն և ինչո՞ւ է հերքում ՄԻՊ-ին: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն իրականացնում են ինժեներեկան աշխատանքներ»,- պաշտպանության փոխնախարաին հարցրեց «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը Արման Սարգսյանն արձագանքեց՝ նշելով, որ ՊՆ-ն երբեք կատեգորիկ չի հերքել, որ փորձեր չեն կատարվում: «Բնականաբար ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են: Բնականաբար իրենք ամեն գնով ուզում են, որ այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,-ասաց Սարգսյանը: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին ահազանգել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:
14:18 - 28 հոկտեմբերի, 2021
ՊՆ-ն մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի գործողության հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողի վերաբերյալ

ՊՆ-ն մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմի գործողության հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողի վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.   «Հոկտեմբերի 14-ին, Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում են ստացել 6 զինծառայողներ: Այս միջադեից հետո, Արցախի նախագահի խորհրդականները մեկնաբանություն էին տվել, որով տեղեկացրել էին, որ հարվածը հասցվել է ԱԹՍ-ի միջոցով: Ստացվում է, որ տեղի է ունեցել ոչ թե հրազենային, այլ ԱԹՍ-ի արկի բեկորային վիրավորում: Դեպքից մեկ օր հետո, ՊԲ փոխանցմամբ, ադրբեջանական զինված ստորաբաժանումները կրակ էին բացել նաև այդ պահին առաջնագծում գտնվող ՊԲ շտապ օգնության մեքենայի ուղղությամբ: Քանի որ դեպքի հետ կապված հակասական տեղեկությունները շատ էին, գրությամբ դիմել էի ՊՆ-ին։ Հարցերս հետևյալն էին՝ 1. Խնդրում եմ տրամադրեք վիրավորում ստացած 6 վիրավոր զինծառայողների անուն, ազգանունները և առանձին ներկայացրեք վերջիններիս առողջական վիճակը: 2. Իրականում ինչպիսի վիրավորում էին ստացել ՊԲ 6 զինծառայողները՝ հրազենային, թե բեկորային:  3. Արդյոք խոցված շտապ օգնության մեքենայի միջադեպով կան վիրավորներ կամ վնասվածք ստացած անձինք: Պաշտպանության նախարարը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ Ալբերտ Սարուխանյանի վիճակը ծանր է, Խաչիկ Գևորգյանի վիճակը միջին ծանրության է, Քաջիկ Արշակյանի վիճակը բավարար է, Հրայր Հակոբյանի վիճակը ծանր է, Էդգար Հովակիմյանի վիճակը բավարար է, Լեռնիկ Չախիֆալակյանի վիճակը ծանր է։ Առողջություն մեր զինծառայողներին։ ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, հինգը՝ բեկորային վիրավորումներ։ Այդ օրերին խոցված շտապ օգնության մեքենայի մասով էլ ՊՆ-ն հայտնել է, որ միջադեպի հետևանքով վնասվել է միայն մեքենան, իսկ մեքենայում գտնվող անձինք չեն տուժել»։
12:32 - 28 հոկտեմբերի, 2021