Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել չորս զինծառայող․ ՀՀ ՊՆ
17:35 - 28 հոկտեմբերի, 2021

Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել չորս զինծառայող․ ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել