Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Ո՛չ «ORSIS ARMS»-ը եւ ո՛չ էլ «Պրոմտեխնոլոգիան» ՀՀ ՊՆ-ին դատի չեն տվել. Արծրուն Հովհաննիսյան |armtimes.com|

Ո՛չ «ORSIS ARMS»-ը եւ ո՛չ էլ «Պրոմտեխնոլոգիան» ՀՀ ՊՆ-ին դատի չեն տվել. Արծրուն Հովհաննիսյան |armtimes.com|

armtimes.com: Ո՛չ «ORSIS ARMS»-ը եւ ո՛չ էլ «Պրոմտեխնոլոգիան» ՀՀ ՊՆ-ին դատի չեն տվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը գրել էր, թե ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի անդամ «ORSIS ARMS» ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար, որից հետո տեղեկությունը տարածվել էր հայկական լրատվամիջոցներում: ՀԺ-ի հարցին՝ ի՞նչ նորություն կա դատական հայցից, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Մանրամասները չեմ կարող ասել, որովհետեւ ինչպես հասկացա՝ բանկային համակարգի, կոնկրետ ֆիզիկական անձանց հետ կապված որոշակի քրեական գործեր կան, բայց կոնկրետ ընկերության կողմից Պաշտպանության նախարարությանը դատի տալու լուրը ապատեղեկատվություն է, այն չի համապատասխանում իրականությանը: Ո՛չ «ORSIS ARMS»-ը եւ ո՛չ էլ «Պրոմտեխնոլոգիան» ՀՀ ՊՆ-ին դատի չեն տվել, մենք նման հայց չենք ստացել եւ ոչ էլ ՊՆ-ն ունի նման հայց ընդդեմ տվյալ ընկերությունների»:
13:25 - 05 սեպտեմբերի, 2019
Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան |armenpress.am|

Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Միջազգային Կարմիր Խաչն արդեն աշխատանքներ է տանում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին հանդիպելու ուղղությամբ: Այս պահին ՀՀ ՊՆ դեռ լուր չունի հանդիպման մասին: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ամենի ինչ անելու ենք, որ ինքը նախ և առաջ չխոշտանգվի, առողջ լինի և հետագայում նաև հնարավորություն լինի նրան վերադարձնել: Ցավոք, այդ ամենն իրականացվում է միայն ու միայն միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ Ադրբեջանի հետ ուղիղ աշխատանք չունենք: Բոլոր ջանքերն ինչպես դրել, այդպես էլ շարունակելու ենք դնել դրա համար»: Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում: «Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»:Ընդհանուր առմամբ, խոսելով դեպքի մասին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր հակասական կարծիքներ կան, բայց իրենք հակված են հաստատելու Արայիկի մեծ եղբոր դիրքորոշումը: Շարունակությունը՝ armenpress.am-ում  
13:38 - 17 օգոստոսի, 2019
2019-ի ամառային զորակոչին ծառայության է անցել կանխատեսվածից 15% ավելի քաղաքացի, ինչը կապված է հայրենիք վերադարձի հետ․ Արծրուն Հովհաննիսյան

2019-ի ամառային զորակոչին ծառայության է անցել կանխատեսվածից 15% ավելի քաղաքացի, ինչը կապված է հայրենիք վերադարձի հետ․ Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտվեց 2019թ. ամառային զորակոչը։ 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների: Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ: 89-ը քաղաքացի զորակոչվել են «Ես եմ ծրագրով»: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի: Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն»:  
10:42 - 02 օգոստոսի, 2019
ՊՆ-ն հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ-ն հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Մինչև նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ը իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»:
08:58 - 16 հուլիսի, 2019
Զենքերի գնման գործընթացը շարունակվում է, մենք ուզում ենք մեծացնել զենքերի տեսականին. Արծրուն Հովհաննիսյան |aysor.am|

Զենքերի գնման գործընթացը շարունակվում է, մենք ուզում ենք մեծացնել զենքերի տեսականին. Արծրուն Հովհաննիսյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը ունի զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ, որը շարունակվում է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտաարրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածություն եղել է զնեք-զինամթերքի գնման վերաբերյալ։ «Զենքի գնման գործընթացը բավականին բարդ գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում։ Մենք ուզում ենք շարունակել և մեծացնել տեսականին, հարստացնել զինանոցը ոչ փոքր մարտավարական նշանակություն ունեցող այլ տեսականիներով, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը», -հայտարարեց Հովհաննիսյանը։ Նա հրաժարվեց գործընթացի մասին մանրամասներ հայտնել՝ նշելով, թե ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակվի։ «Ամեն ինչ վայրկենական չի լինում, մեր ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի եղել. Գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, կառավարությունում լինում են քննարկումներ, որոնք պարտադիր չէ բոլորն իմանաք։ Որոշվում է տեսականին, գներ և այլն։ Դա միջպետական բավականին բարդ գործընթաց է», -ասաց խոսնակը։
09:04 - 13 հունիսի, 2019
Ցավոք, մեր մեջ կան նաև տականքներ․ ՊՆ խոսնակը՝ տեխնիկաներ խոտանած սպաների մասին

Ցավոք, մեր մեջ կան նաև տականքներ․ ՊՆ խոսնակը՝ տեխնիկաներ խոտանած սպաների մասին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է տեխնիկաներ խոտանած սպաների թեմային՝ նշելով, որ դեպքը վաղուց է տեղի ունեցել։«ՉԷի ուզենա այս թեմայով արձագանքել սակայն ստիպված եմ: Ցանցում լույսի արագությամբ տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ, իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով` ինչպես սպաներ, այնպես էլ զինվորներ: Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն, ցավոք մեր մեջ կան նաև տականքներ: Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` ԻՐԱՎԱԿԱՆ հանգուցալուծումը»,- ասված է հրապարակման մեջ:
08:46 - 31 մայիսի, 2019