Լարս

Արտառոց իրավիճակ չկա. Մաքսային կցորդը հերքում է Լարսի անցակետում անհավասար վերաբերմունքի մասին լուրերը |armenpress.am|

Արտառոց իրավիճակ չկա. Մաքսային կցորդը հերքում է Լարսի անցակետում անհավասար վերաբերմունքի մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթ կա, սակայն այն փոքրանում է, անկախ ազգությունից՝ բոլորի նկատմամբ վերաբերմունքը նույնն է, որևէ մեքենայի թույլ չի տրվում արտահերթ անցնել՝ բացառությամբ թույլատրված հատուկ դեպքերի:  Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը վստահեցրեց՝ փչացող հայկական ապրանքներ չկան, լինելու դեպքում ինքն անպայման ահազանգ կստանար: «Հերթ, այո՛, կա, Վրաստանում Խաչի լեռնանցքի փակ լինելու պատճառով 5 օր կանգնեց, հետո բացվեց: Հիմա արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում է: Ամեն օր մաքսավորները շատ մեծ քանակի մեքենաներ են բաց թողնում, բայց նաև մեծ քանակ էլ ավելանում է: Հերթը փոքրանում է: Բոլորը մի հերթում են կանգնած՝ լինի հայ, թուրք, վրացի, ուզբեկ, ռուս, բելառուս, ուկրաինացի: Եվ ոչ մեկի չեն թողնի արտահերթ դուրս գալ հերթից»,-ասաց Թանանյանն ու հավելեց՝ նույնիսկ դատարկ մեքենաներին թույլ չեն տալիս արտահերթ անցնել, արտահերթ անցկացնում են կենդանիներին, փչացող ապրանքները, վառելիքը, հեղուկ գազը և այլն: Շրջանառվող տեղեկությունները, թե ռուսները օգնում են ադրբեջանական բեռնատարներին անցնել, Թանանյանն անհեթեթություն որակեց: «Մաքսավորները, տեսուչները որևէ մեկին չեն աջակցում, ադրբեջանցիներին՝ առավել ևս: Բոլորին վերաբերվում են հավասարապես: Այդպիսի բան երբևէ չի եղել»,-նշեց Թանանյանը: Միևնույն ժամանակ մաքսային կցորդը չի նկատել, որ այդ հատվածով ադրբեջանական մեքենաներ անցնեն, դրանք հատուկենտ կարող են լինել: «Իրենք Բաքվից Մախաչկալայով հանգիստ մտնում են Ռուսաստան»,-նշեց նա: Թանանյանը նաև վստահեցրեց, որ եթե բեռնատարներում փչացող բեռ է լինում, անգամ Լարսին չմոտեցած՝բեռնատարների վարորդները, բեռնափոխադրողներն իրենց իսկույն հայտնում են այդ մասին: «Եթե ինձ չեն զանգել, նշանակում է, որ փչացող բեռ չունենք»,-ասաց նա: Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 1500-ից ավելի մեքենա կա կանգնած: Կցորդի խոսքով՝ երբ հերթը կանգնում է, օրական մոտ 500 մեքենա ավելանում է, ինչը շուրջ 7-8 կմ է: «Եթե հինգ օր կանգնել է, ապա 35 կմ հերթ է առաջացել՝ կտոր-կտոր՝ Լարսի մատույցներում, Վլադիկավկազի մերձքաղաքային գոտում, Ուրուխում»,-նշեց Թանանյանը: Նա վստահեցրեց, որ հայկական բեռնատարների վարորդների հետ մշտական կապի մեջ է, տեղյակ է բոլորի խնդիրներին, հաճախ է մոտենում կանգնած մեքենաներին, հետաքրքրվում խնդիրներով, զրուցում վարորդների հետ: «Արտառոց իրավիճակ, լարվածություն չկա»,-հավելեց Թանանյանը:    
18:20 - 05 մարտի, 2021
Լարսի ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Լարսի ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:26 - 21 փետրվարի, 2021
Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար, ռուսական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար

Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար, ռուսական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:17 - 07 փետրվարի, 2021
Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար   |tert.am|

Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար |tert.am|

tert.am: Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ռուս-վրացական սահմանի ուղղությամբ («Կազբեկ-Վերին Լարս» անցակետով) վերականգնվել է: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, հղում անելով Վրաստանի տարածքային զարգացման նախարարության՝ ճանապարհների վերահսկման վարչությանը: Ձյան ինտենսիվ տեղումների պատճառով երեկ առավոտվանից «Մծխեթա-Ստեփանծմինդա-Լարս» միջազգային նշանակության ճանապարհի Գուդուարի-Կոբի հատվածում փակվել է ծանր բեռնատարների, կցորդով և կիսակցորդով մեքենաների համար: Այսօր այդ սահմանափակումները վերացվել են: Ներկա պահին ճանապարհի տվյալ հատվածում երթևեկությունն իրականացվում է անդադար ռեժիմով և միայն ձնահյուսից պաշտպանող թունելների միջով: Կիսակցորդով, կցորդով մեքենաների և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների համար երթևեկությունը թունելներում իրականացվում է միակողմանի կարգով:
19:01 - 06 փետրվարի, 2021
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:  
20:17 - 03 փետրվարի, 2021
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը բաց է

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:23 - 26 դեկտեմբերի, 2020
Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու բեռնատարների համար

Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
09:22 - 04 սեպտեմբերի, 2020
Լարսում հավաքված հայերը չեն ուզում լսել օդային ճանապարհով տեղափոխվելու մասին որևէ առաջարկ |lragir.am|

Լարսում հավաքված հայերը չեն ուզում լսել օդային ճանապարհով տեղափոխվելու մասին որևէ առաջարկ |lragir.am|

lragir.am: Վերին Լարսի անցակետից դեպի 10 կմ հատվածում հավաքված հայերը, ովքեր ցանկանում են Ռուսաստանից մեկնել Հայաստան, պահանջում են, որպեսզի պետական մակարդակով լուծվի իրենց՝ ցամաքային ճանապարհով տեղափոխման հարցը։ Նախքան անցակետ հասնելը, մոտ 10 կմ հեռավորության վրա ռուսական կողմից հավաքված են հայ ընտանիքներ՝ ընդհանուր 24 մարդ։ Նրանք չեն ընդունում առաջարկները՝ օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու մասին։ Այս մասին  ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։ Նա փոխանցեց, որ մարդիկ վրդովված են, չեն ուզում լսել օդային ճանապարհով տեղափոխվելու մասին որևէ առաջարկ։ «Շաբաթ օրը Մինվոդիից չվերթ կա դեպի Հայասատան, սեպտեմբեի 8-ին՝ Կրասնոդարից։ Հյուպատոսի կողմից առաջարկվել է օդային ճանապարհով վերադառնալ,  նրանք ասում են՝ մեզ թռիչքների մասին ինֆորմացիա չտաք, չենք ուզում լսել»,- նշեց Թանանյանը։ Դեպի Հայաստան տոմսերը 12-13 հազար ռուբլի արժեն։ Հյուպատոսարանը պատրաստ է կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան, բայց ոչ թե տոմսերը գնել։ Իսկ հավաքված մարդիկ պահանջում են, որպեսզի պետությունը վճարի իրենց բեռների տեղափոխման ու տոմսի գումարը։ Նշենք, որ կոչ էր արվել չգնալ դեպի Լարսի անցակետ, քանի որ վրացական կողմը ցամաքային սահմանը բացելու մասին որոշում չունի դեռ։ Եվ չնայած կոչերին, սեպտեմբերի մեկին մի խումբ անձինք գնացել են տարածք և փորձում են ցամաքային ճանապարհով գալ Հայաստան։ Շարունակությունը՝ lragir.am-ում
16:36 - 03 սեպտեմբերի, 2020
Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Հայաստան եկող 21 մարդ է հավաքվել |lragir.am|

Վերին Լարսի անցակետում Ռուսաստանից Հայաստան եկող 21 մարդ է հավաքվել |lragir.am|

lragir.am: Վերին Լարսի անցակետում այսօր Ռուսաստանից Հայաստան եկող 21 մարդ է հավաքվել, նրանք հայ ընտանիքներ են և ցանկանում են գալ Հայաստան։ Վրացական կողմը ցամաքային սահմանը բացելու որոշում չունի դեռ, և այս ընտանիքները մնացել են անցակետի տարածքում։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանն ասաց, որ փորձում են կարգավորել հարցը, տեղեկություն կա, որ այլ ընտանիքներ էլ են գալիս։ Ցամաքային ճանապարհով Ռուսաստանից Հայաստան եկող ու Հայաստանից մեկնող անձինք հույս ունեին, որ վրացական կողմը սահմանը պետք է բացեր օգոստոսի մեկին, այնուհետև մարդիկ սպասում էին սեպտեմբերի մեկին։ Եվ սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության հիման վրա եկել են սահման։ «Տնով տեղով իրերը բարձել են, կանանց ու երեխաներին վերցրել եկել են։ Ասում են՝ սոցիալական ցանցերում տեսել են ինչ-որ տեղեկություններ։ Նրանք անհույս մարդիկ են, ճարահատյալ եկել են։ Մարդիկ վարձով են ապրել, չեն կարողանում վարձը տալ, աշխատանք չունեն։ Ասում են՝ Մոսկվայում պետք է մնայինք փողոցում, եկել ենք այստեղ մնանք։ Այստեղ էլ եղանակն արդեն ցրտել է»,- ասաց Թանանյանը։ Նա նշեց, որ հավանաբար հետևյալ լուծումը կառաջարկվի այս անձանց՝ իրենց մեքենաներն ու իրերը կուղարկեն բեռնատարներով, իսկ իրենք էլ կգնան ինքնաթիռի տոմս կգնեն։ Մինվոդիից շաբաթ օրը չվերթ կա դեպի Հայաստան, կարող են այդ տարբերակով գալ։
16:21 - 01 սեպտեմբերի, 2020