ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Փոփոխություններ ընդունելության քննությունների ցանկում

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։ Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը (քննությունների ցանկում նշված է երկու աստղանշանով **) կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ): Գալիք՝ 2021/22 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան: Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ։ Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։   Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միևնույն պայմանները։ Նշենք, որ սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են նվազագույնը երկու ընդունելության քննություն։ Բացառություն է արվել միայն անցյալ՝ 2020/2021 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ դիմորդները հանձնել են մեկ քննություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմամբ։ Հավելենք, որ գործադիրը հաստատել է նաև Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության հեռակա ուսուցմամբ անվճար տեղերի բաշխումը։ Այդ որոշմամբ՝ ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 35 անվճար տեղ՝ հաշվի առնելով գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը։ Նախապատվությունը տրվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ու հայագիտության ոլորտի մասնագիտություններին։ Սահմանվել է, որ 2020/2021 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Բաշխման ժամանակ առաջնահերթությունը տրվում է մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի։ Անհրաժեշ­տու­թյան դեպքում հաշվի է առնվում նաև ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 28-րդ կետի պահանջները:
19:15 - 01 դեկտեմբերի, 2020
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ընդունել «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարություն

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ընդունել «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կկայանան խորհրդարանական լսումներ, որոնց օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած  «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի կայքից։ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած հայտարարության նախագծում ներկայացված են ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված մի քանի քայլեր․ Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն։ Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Գործող կառավարության ծրագիրն այլեւս չի համապատասխանում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների առջեւ պատերազմից հետո ծառացած առաջնահերթ լուծման ենթակա խնդիրներին եւ նոր իրողություններին։ Ըստ այդմ` անհրաժեշտ ենք համարում ուրվագծել այս պահին կարեւորագույն ոլորտներում համապատասխան քայլերի մանրամասնման ենթակա գործողությունների ծրագիր, այնուհետեւ սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները` դրանք իրականացնելու համար»: Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։  
18:10 - 01 դեկտեմբերի, 2020
Ժամկետային զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց էին՝ կոորդինացնելու հետագա անելիքները |armtimes.com|

Ժամկետային զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց էին՝ կոորդինացնելու հետագա անելիքները |armtimes.com|

armtimes.com: Ժամկետային զինծառայողների ծնողները այսօր Կառավարության դիմաց էին։ Ծնողներից մեկը նշեց, որ Կառավարությունից պահանջ չունեն, պարզապես հավաքվել են այստեղ՝ համակարգելու հետագա անելիքները։  «Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ հանդիպումից հետո հանդիպում կազմակերպեցին պաշտպանության նախարարի հետ։ Կարող ենք համարել, որ այդ պահանջն էլ որոշակի արդյունք տվեց, դրա համար այս պահին վարչապետի հետ հանդիպման անհրաժեշտություն չկա, ուղղակի ամենօրյա ռեժիմով հավաքվում ենք այստեղ ժամը 12:00-ին: Համարեք՝ քանի որ չունենք օֆիս, մի տեղ պիտի հավաքվենք, որպեսզի կոորդինացնենք մեր անելիքները»։ Զինծառայողի մայրը նաև ասաց, որ հետագայում պահանջներ ձևավորվելու դեպքում դիմելու են պաշտպանության նախարարություն։ «Քանի որ վերջին հանդիպումը եղավ պաշտպանության նախարարի հետ, և մենք հասկացանք, որ մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները իրավասու է տալ միայն պաշտպանության նախարարությունը, հետագա պահանջներ ձևավորվելու դեպքում մենք ավելի լավ է՝ դիմենք պաշտպանության նախարարությանը, քան Կառավարությանը։ Այս առումով Կառավարության հետ որևէ հանդիպման պահանջ ակտուալ չէ»։ Ծնողի խոսքով՝ զինծառայողների հարազատների 5 հոգանոց խումբ էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց է գտնվում։  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:01 - 30 նոյեմբերի, 2020
Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

Վարչապետը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել՝ վերջիններիս հետ հանդիպմանը ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով ու ներդրել և շարունակելու է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը: Նիկոլ Փաշինյանը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման՝ զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկությունների տարածումից: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:
23:08 - 28 նոյեմբերի, 2020
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող զինծառայողների և կամավորների ծնողներն ու հարազատները |shantnews.am|

Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող զինծառայողների և կամավորների ծնողներն ու հարազատները |shantnews.am|

shantnews.am:  Կառավարության շենքի դիմաց են հավաքվել նաև անհետ կորած համարվող 72 ժամկետային զինծառայողների և 7 կամավորների ծնողներն ու հարազատները: Նրանց խոսքերով ավելի քան 50 օր լուր չունեն իրենց որդիներից: Պնդում են, որ իրենց ևս ներգրավեն որոնողական աշխատանքների մեջ և օր առաջ Արցախ ուղարկեն: Հիշեցնենք, որ Կառավարության շենքի առաջ այսօր կրկին հավաքվել են նաև Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Ակցիայի մասնակիցները Կառավարությունից պահանջում են օր առաջ սատար կանգնել իրենց որդիներին: Նրանք պնդում են, որ ժամկետային զինծառայողները ունեն առողջական խնդիրներ և գտնվում են կեցության ոչ լիարժեք պայմաններում:Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ ընդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց պահանջները, պատասխանել հարցերին և առաջարկել 2 օր ժամանակ տրամադրել՝ այդ խնդիրներին լուծում տալու համար: Սակայն ծնողներն ու հարազատները երկու օր սպասել չեն ցանկանում. կարծում են, որ ամեն րոպեն կարող է ճակատագրական լինել իրենց որդիների համար: Ակցիայի մասնակիցները պատրաստել են դիմում և չնայած ոչ աշխատանքային օրվան, պնդում են, որ դիմումը պետք է փոխանցեն կառավարությանը, և այսօր ևս իրենց ընդունի վարչապետը:    
16:40 - 28 նոյեմբերի, 2020
«Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են». Արցախում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները Փաշինյանի հետ հանդիպման մասին
 |tert.am|

«Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են». Արցախում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները Փաշինյանի հետ հանդիպման մասին |tert.am|

tert.am: Կառավարության շենքի առջև այսօր ժամը բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներից մի քանիսին ընդունեց  Նիկոլ Փաշինյանը։ Ծնողներից մեկը նշեց․ «Ամեն ինչ գնում է նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են, նույնիսկ ասացին, որ ձեր ձայնը ավելի բարձր է, քան այն ծնողների որոնց երեխաներիը արդեն զոհվել են։ Փորձում են մաինպուլյացիայի ձևով մեզ խեղճացնեն։  Ամենայն հավանականությամբ, պատասխանը կլինի բացասական, թեև վարչապետը ասաց, որ լավագույն դեպքում ակնկալում ենք արձակուրդ»։ Մեկ այլ ծնող նշեց, որ իրենց պահանջն է, որ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնեն Հայաստանում  տեղակայված իրենց զորամասերում իրենց ծառայությանը շարունակելու համար․«Արձակուրդի մասին խոսվեց, որին մենք համաձայն չենք, չենք ուզում արձակուրդ, ուզում ենք երեխաներին այստեղ բերել։ Մեր կողմից առաջարկ եղավ հիմնադրամից վերցրած գումարները օգտագործել պայմանագրային ծառայողներին ուղարկելու և մեր երեխանեին փոխարինելու համար։ Մենք Փաշինյանին ասեցինք, որ Կառավարությունը, պաշտպանության նախարարությունը մոռացել է զինվորի մասին, ասեց՝ մեր ուշադրության կենտրոնում է, բայց չեմ հավատում»։
21:58 - 27 նոյեմբերի, 2020
Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան

Այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի հիմքով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց պատերազմի և դրան հաջորդած օրերի ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքի համար: «Այս ընթացքում մարզպետների աշխատանքն ամենածանրերից է եղել, հատկապես այն մարզերում, որոնք անմիջապես ռազմական գործողություններին սահմանակից են եղել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզը, Սյունիքի մարզը, նաև մյուս մարզպետները, ովքեր նաև մարտական գործողությունների ժամանակ մեր Զինված ուժերին աջակցելու առաքելություն են իրականացրել: Մարզպետներից շատերը, եթե ոչ բոլորն առաջնագծում անցկացրել են բավականին երկար ժամանակ, ընդ որում՝ նրանց մի մասն ամենասուր ռազմական գործողությունների հատվածում: Բարձր եմ գնահատում դա և համոզված եմ նաև, որ այդ մարզերի բնակիչները նույնպես նկատել ու գնահատել են դա: Նաև մեր զինված ուժերը, բանակը նկատել և գնահատել են դա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այժմ պետք է սկսել ապագայի մասին խոսակցությունը, «թե ինչպես ենք պատրաստվում շարունակել ապրել և ինչ նպատակներ ու ապագա ենք պատրաստվում գծագրել, ուղենշել բոլորիս համար»: «Սա ամենակարևոր խոսակցությունն է, որ այսօր պետք է տեղի ունենա: Որովհետև, ինչպես կառավարության այսօրվա նիստում ասացի, իսկապես ժամանակները շատ ծանր են, առաջիկայում մեզ սպասվում են բավականին բարդ գործընթացներ և պրոցեսներ: Այսօր ունենք խնդիր՝ անհետ կորածների հայտնաբերման, մարմինների փոխանակման, գերեվարված մեր հայրենակիցների վերադարձման, բնակարաններից, տներից, օթևանից զրկված մեր հայրենակիցների կարիքները հոգալու առումով: Եվ դեռ ձեռք բերված համաձայնությունների ու պայմանավորվածությունների կատարումը, որոնք արձանագրված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, շատ ցավոտ են, բայց կրկին ուզում եմ արձանագրել, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, այլընտրանքը կարող էր լինել ավելի ծանր, ինչքան էլ տեղի ունեցածը խնդրահարույց է բոլորիս համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է որպես հանրություն, որպես պետություն կայացնել որոշում, թե մենք ինչ ենք ուզում. այս ծանր ժամանակներն ապրո՞ւմ ենք, վերապրո՞ւմ ենք, թե՞ չենք վերապրում: «Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը միանշանակ է, որ մենք պետք է ապրենք, վերապրենք այս ծանր ժամանակները և կարողանանք հնարավորություն ստեղծել, որ մեր ժողովրդի ստեղծարար ներուժը՝ աշխատելու, ինքն իրեն դրսևորելու, բարիք ստեղծելու և այդ բարիքը մեր պետության ու ժողովրդի հետագա զարգացման հիմքում դնելու հնարավորություն ունենա: Այսօր ամենամեծ խնդիրը, որ մենք պիտի լուծենք, հետևյալն է՝ պետք է արտաքին ու ներքին անվտանգությունն ու կայունությունը կարողանանք ապահովել: Որովհետև սա, իսկապես այսօր կենսական կարիք է մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի համար: Եվ այս համատեքստում պետք է լինենք ամուր, պետք է լինենք վճռական, նաև՝ այդ պատասխանատվությունը կրելու և վերցնելու առումով: Ընդ որում, ասում եմ՝ անձամբ ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն և այդ պատասխանատվությունը չեմ պատրաստվում որևէ այլ մեկի ուսերին դնել: Բայց մյուս կողմից՝ այս իրավիճակում պետական կառավարման համակարգի գործունեությունը, կառավարելիության, կայունության լիարժեք ապահովումը չափազանց կարևոր և ռազմավարական խնդիր է: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետներին, որ այս ընթացքում այդ ծանր գործառույթը ստանձնել են, իրականացնում են և շարունակելու են իրականացնել»,- նշել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ վատ նորություններն արդեն հայտարարված են, բայց միևնույն է, երբ դրանք իրագործվում են, երկրորդ էֆեկտն են ունենում: «Եվ մենք պետք է կարողանանք մեր ուսերին կրել այդ բեռը, ոչ թե նրա համար, որ դա հաճելի է մեզ, այլ որովհետև դրա այլընտրանքը կարող է լինել կործանարար, դրա այլընտրանքը կարող է լինել շատ ավելի ծանր, շատ ավելի բարդ և շատ ավելի ցավոտ: Մենք սա չենք կարող թույլ տալ: Այնպես, որ հույս ունեմ, որ բոլորս տրամադրվում ենք այսպես, որովհետև հակառակը կլինի փախուստ: Հակառակը կլինի ուղղակի փախուստ: Մենք չենք պատրաստվում փախչել որևէ տեղ: Եվ պատրաստվում ենք լիարժեք կրել այս բեռը, բայց նաև հույս ունենալով, որ այս ծանրության տակից կարողանալու ենք դուրս գալ լավատեսության և ապագայի որոշակի հիմքով, տեսլականով, ապագայի վերաբերյալ որոշակի պատկերացումներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով մարզերում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրները, տարբեր ոլորտներում իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը:
18:09 - 26 նոյեմբերի, 2020
Պատգամավորը իշխանության աշխատանքում չի տեսնում այն աստիճանի թերացումներ, որի համար ողջ կազմով հեռանա |armenpress.am|

Պատգամավորը իշխանության աշխատանքում չի տեսնում այն աստիճանի թերացումներ, որի համար ողջ կազմով հեռանա |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդունում է, որ իշխանությունը որոշ ոլորտներում սխալներ, թերացումներ ունի, սակայն չի կարծում, թե դրանք այն աստիճանի են, որ իշխանությունը հիմա ողջ կազմով պետք է հեռանա: Թունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց, թե բոլոր ոլորտներում ձախողումներ են եղել: «Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք: Բայց այդ սխալներն այս աստիճանի, այնպիսին չեն, որ կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տա»,-ասաց Թունյանը: Նա շեշտեց, որ օրինակ չի կարելի ասել, թե տնտեսական ոլորտը ձախողվել է: «Տնտեսական ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, որից հետո նաև պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ գործ ունենք լրիվ ֆորսմաժորային իրավիճակի հետ»,-ասաց Թունյանը: Պատգամավորը չի ասում, թե առողջապահության կամ մնացած ոլորտներում ընդհանրապես խնդիրներ, թերացումներ չկան: «Բայց չեմ կարծում, որ այդ թերացումներն այն աստիճանի են, որ պետք է մենք հենց հիմա ամբողջ կազմով հեռանանք, ուրիշներին ասենք՝ եկեք, տեսեք, թե ինչ եք անում: Բացի դրանից կան ռիսկեր, կտրուկ ցնցումները, կտրուկ տատանումները՝ թե քաղաքական, թե պետական ինստիտուտների մեջ, կարող են էական ռիսկեր առաջացնել տնտեսության և ֆինանսական համակարգի մեջ»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը բավարար չէ՞ հրաժարականի համար՝ Թունյանը պատասխանեց. «Եթե ինձ ապացուցեք, ցույց տաք, որ եթե լիներ այլ կառավարություն, այլ արդյունքներ էինք ունենալու, և եթե ցույց տաք, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ մենք պատերազմել ենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ոչ այն հանգամանքով, որ մենք 25 տարի սպառազինության, բոլոր ռեսուրսներով հետ ենք մնացել, եթե օբյեկտիվորեն ցույց տաք, որ այդ իրավիճակը միայն գործող կառավարության սխալների հետևանքն է, ու եթե որոշ բաներ ուրիշ կերպ անելու դեպքում արդյունքն այլ էր լինելու, ես կհամաձայնեմ, որ դա մեր մեղքն է»,-ասաց Թունյանը:
15:03 - 26 նոյեմբերի, 2020
Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը |armenpress.am|

Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը: Թունյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Պատգամավորը հիշեցրեց, որ որևէ մեկը չի ասել, թե կադրային փոփոխություններով պետք է ետ բերվեն կորսված հողերը: «Կադրային փոփոխութունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի»,-ասաց նա ու հավելեց, որ տնտեսությունն ու մնացած համակարգերը պետք է նորմալ աշխատեն: Թունյանը նշեց, որ կոնկրետ ոլորտների հետ կապված կային կոնկրետ դժգոհություններ: «Կային նաև ոլորտներ, որոնցում ինքներս ենք գտել, որ նոր շունչ ու նոր մոտեցում է պետք: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերն ու գաղափարները»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված 6 ամիսը հենց այն ժամանակահատվածն է, որ նոր կադրային պոտենցիալով պետք է արդյունքներ ցույց տան: «Կանցնի այդ ժամանակահատվածը, կամփոփենք ու կտեսնենք, թե եղա՞ն այդ արդյունքները, այս կադրային փոփոխություններն ինչքանո՞վ էին արդյունավետ: Կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապել Արցախի հողերի խնդրի հետ, կարծում եմ, տեղին չէ»,-ասաց Թունյանը:
14:16 - 26 նոյեմբերի, 2020
Կառուցվել է հանրապետական, միջպետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ. Պապիկյան |1lurer.am|

Կառուցվել է հանրապետական, միջպետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Առաջարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապես ձեռքբերման համար անհրաժեշտ 243.5 միլիոն դրամը վերաբաշխել նախարարության համար նախատեսված միջոցներից: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ: Նախագծի ընդունմամբ կապահովի 2021 թվականի համար նախատեսված հիմնանորոգման ենթակա միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի  ձեռքբերումը, որը կապահովի 2021 թվականի համար պլանավորված աշխատանքների անընդհատությունը»,- նշեց Պապիկյանը: Նախարարը նաև զեկուցեց, որ ներքին ռեսուրսների ծախսի արդյունավետ վիճակ կա, իսկ վարկային միջոցների որոշակի խնդրահարույց հարցերը պայմանավորված են COVID-19-ով ու պատերազմական իրավիճակով: «Պատերազմական իրավիճակն ազդել է նաև ընթացիկ այլ ուղղությունների շինարարության վրա, բայց կարողացել ենք ապահովել այն վայրերում, որտեղ ճանապարհի ինտենսիվությունը թույլ է տվել, շինարարությունը շարունակել: Շարունակվել են նաև սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները լայն թափով: Այս պահին հանրապետական, միջպետական նաև տեղական նշանակության շուրջ 550 կիլոմետր ճանապարհ ունենք կառուցած: Այսինքն՝ արդեն ավարտած ասֆալտապատման աշխատանքների մասին է խոսքը»,- նշեց Պապիկյանը:
13:24 - 26 նոյեմբերի, 2020
Կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, կբարեկարգվի «Արաբկիր» մանկական զբոսայգին |1lurer.am|

Կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, կբարեկարգվի «Արաբկիր» մանկական զբոսայգին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին նախագիծը: Ընկերությունը Կոմիտասի պողոտայի Հ49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատերն է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալը: «Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը: Եվ Կոմիտասի պողոտայի Հ49/9 և Հ49/10 հասցեում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով: Նշեմ, որ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի «Արաբկիր» մանկական զբոսայգին և քննարկվող այգին»,- տեղեկացրեց նախարար Պապիկյանը: Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից այգու բարեկարգման և վերակառուցման համար կուղղվի 1 միլիոնը: Կկառուցվեն ամֆիթատրոն, ջրավազաններ, կաթիլային ոռոգում կապահովվի, լուսավորություն կանցկացվի: Տարածքն այս պահին անբարեկարգ վիճակում է: 
12:35 - 26 նոյեմբերի, 2020
Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ․նորանշանակ ԱԳ նախարար |tert.am|

Ռազմադաշտում ձախողում ունեցել ենք, դիվանագիտության մեջ՝ ոչ․նորանշանակ ԱԳ նախարար |tert.am|

tert.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, այսօր Կառավարության նիստից հետո պատասխանելով հարցին, թե որպես նորանշանակ նախարար ինչ է կարծում, կարո՞ղ էինք ավելին ստանալ պատերազմի դադարեցման փաստաթղթից և համարում է արդյոք այն ձախողված փաստաթուղթ, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմը և պատերազմից հետո:«Դա Ձեր որակումն է, ես չեմ մեկնաբանում, ես նոր եմ ստանձնել իմ պարտականությունը: Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում, հիմա ամբողջ մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը»,– ասաց նա: Հարցին, թե դիվանագիտության մեջ ունեցե՞լ ենք ձախողում, նա պատասխանեց. «Ոչ, դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»: Շարունակությունը՝ tert.am-ում
12:33 - 26 նոյեմբերի, 2020
COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ կորոնավիրուսի համավարակին՝ նշելով, որ վերջնարդյունքում երկրների մեծ մասն ունենալու է մոտավորապես նույն արդյունքները: «Ինչ-որ մի շրջան կար, երբ Հայաստանը 100 հազար բնակչի թվով աշխարհում ամենաբարձր վարակելիության ցուցանիշն էր ցույց տալիս, բայց հիմա որ վիճակագրությունը նայում ես, այն դառնում է փոխանցիկ: Ինչ-որ մի ժամանակ Հայաստանն է, ինչ-որ մի ժամանակ Վրաստանն է, ինչ-որ մի ժամանակ Իտալիան է, Բելգիան է, Բրազիլիան է, ԱՄՆ-ն է և այլն: Հույս ունեմ, որ այդ առումով մեր պիկը հաղթահարել ենք: Չնայած էլի անկանխատեսելի է, չի կարելի բացառել: Այսինքն՝ քանի դեռ պատվաստանյութ չկա, այս ցուցանիշը բոլոր երկրները դրոշի նման վերցրել են կամ վերցնելու են: Շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ այս ցուցանիշը չեն ունեցել: Ինչ-որ մի շաբաթ կամ ամիս իրենք եղել են աշխարհում 100 հազար բնակչի թվով ամենամեծ վարակելիություն ունեցող երկիրը»,- նշեց Փաշինյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ մանրամասներ ներկայացրեց պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ: «Ունենք վճարած կանխավճար միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ՝ մոտ 10 թեկնածուի մասին է խոսքը: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Ինչպես բազմաթիվ երկրներ, մենք պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով: Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա՝ ինչպես ամբողջ աշխարհի համար»,- նշեց Թորոսյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերջնական պրոդուկտի մասին է, փորձնականներ հիմա շատ երկրներ են կիրառում: Պատվաստանյութը կլինի 300 հազար բնակչի 600 հազար դոզա: Քանակը սահմանափակված չէ, հետագայում կավելացի ըստ անհրաժեշտության: Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութի համար հստակ խմբեր են լինելու՝ քրոնիկական հիվանդություն ունեցող, տարեց մարդիկ, փակ հաստատություններում ապրողները, բուժաշխատողները և այլն:
12:14 - 26 նոյեմբերի, 2020