Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Ես չեմ հավատում աշխարհին և փաստաթղթերին. Զելենսկի |factor.am|

Ես չեմ հավատում աշխարհին և փաստաթղթերին. Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այլևս չի կարող վստահել համաշխարհային քաղաքական գործիչներին և միջազգային իրավունքի դրույթներին, քանի որ նրանք չեն դադարեցրել ռուսական ագրեսիան, բայց նա հավատում է ուկրաինացիներին և Ուկրաինայի զինված ուժերին, փոխանցում է Korrespondent.net-ը։ «Ես չեմ հավատում աշխարհին։ Այն բանից հետո, ինչ մենք տեսանք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք… այսինքն՝ ես այդ վստահության զգացումը չունեմ, որ մենք պետք է հավատանք որոշ երկրների և որոշ առաջնորդների: Մենք չենք հավատում բառերին։ Ռուսաստանի էսկալացիայից հետո մենք հարևաններին չենք հավատում։ Մենք այդ ամենին այլևս չենք հավատում։ Նույնիսկ ես չեմ հավատում փաստաթղթերին (միջազգային իրավունքի), քանի որ մենք ունեինք նաև Բուդապեշտի հուշագիր, կարծում եմ, որ դուք գիտեք դրա բոլոր մանրամասները: Ինձ համար դա պարզապես թղթի մի կտոր է, որը ոչինչ չարժե: ․..Միակ հավատը, որ մնացել է, մեր, մեր ժողովրդի, մեր Զինված ուժերի հանդեպ հավատն է, և այն հավատը, որ (որոշակի) երկրները մեզ կաջակցեն ոչ միայն բառերով, այլև արարքներով: Ահա և վերջ»,- հայտարարել է Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
22:02 - 17 ապրիլի, 2022
Զելենսկին խնդրում Է ավելին, քան Արեւմուտքի երկրներն ի վիճակի են տալու նրան. Լը Պեն

 |armenpress.am|

Զելենսկին խնդրում Է ավելին, քան Արեւմուտքի երկրներն ի վիճակի են տալու նրան. Լը Պեն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը («Ազգայն միավորում») կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու: «Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն է ցանկանում: Երբեմն նա խնդում է ավելին, քան կարելի է տալ»,- ապրիլի 14-ին ասել է Լը Պենը France 2 հեռուստաալիքի եթերում: Պատասխանելով հաղորդումը վարողի հարցին՝ նա արտահայտվել է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կիրառված «ցեղասպանություն» տերմինի գործածման դեմ: «Ցեղասպանությունն ունի իրավաբանորեն շատ հստակ սահմանում, եւ այն չի համապատասխանում իրադրությանը»,- ասել է Լը Պենը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը չի համաձայնվել ԱՄՆ-ի նաշագահ Ջո Բայդենի ասածին, որը պնդել է, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» է թվում: Ֆրանսիայի ղեկավարը «տերմինների գործածման հարցում զգուշության» կոչ է արել: Լը Պենը միաժամանակ ընդգծել է, որ չի հավատում Ռուսաստանի մեկուսացման հնարավորությանը միջազգայն ասպարեզում: «Դա աշխարհի մեծ տեություն է»,- ասել է նա՝ նշելով, որ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շփումների վերականգնման օգտին ուկրաինական հակամարտության ավատից հետո: «Ես կարծում եմ, որ Արեւմուտքը կկորցնի, եթե երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ընտրությունն անի հօգուտ Չինաստանի հետ համագործակցության»,- ասել է նախագահի թեկնածուն: Նա նշել է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում իր արտաքին քաղաքականությունում ինքը կղեկավարվի «անկախության, հավասարահեռության եւ մշատականության» սկզբունքներով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ֆրանսիայում կկայանա ապրիլի 24-ին: Լը Պենի մրցակիցը կլինի երկրի գործող նախագահ էմանունել Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:04 - 14 ապրիլի, 2022
Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուն հայտնել է՝ ջանքեր են գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար
 |tert.am|

Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուն հայտնել է՝ ջանքեր են գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար |tert.am|

tert.am: Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հանդիպման անցկացումը կախված է ՌԴ ղեկավարի համաձայնությունից։ Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հեռավոր հեռանկար չէ։ «Բուչայի դեպքերից հետո կողմերը միմյանց դատապարտող բազմաթիվ հայտարարություններ արեցին: Դա ազդեց բանակցային գործընթացի վրա: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ: Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ հոռետեսությամբ»,- ասել է նա։  
14:04 - 14 ապրիլի, 2022
Զելենսկին՝ Մարիուպոլում մարտերի ընթացքում տուժած տասնյակ հազարավոր մարդկանց մասին

 |factor.am|

Զելենսկին՝ Մարիուպոլում մարտերի ընթացքում տուժած տասնյակ հազարավոր մարդկանց մասին |factor.am|

factor.am: Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին ապրիլի 11-ին Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Այն կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր ու սնունդ բերել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով՝ պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում: Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։ Նա կարծում է, որ արևմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայի հետագա տեղակայումից։
17:18 - 11 ապրիլի, 2022
Զելենսկի. «Չինաստանը և Հնդկաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներին» |azatutyun.am|

Զելենսկի. «Չինաստանը և Հնդկաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներին» |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Republic TV հնդկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներին: «Մենք շահագրգռված ենք անվտանգության երաշխիքներով, մենք առաջարկում ենք Չինաստանին դառնալ երաշխավոր, մենք դա առաջարկում ենք Թուրքիային: Եթե Հնդկաստանն ունենա այդպիսի ցանկություն, մենք ուրախ կլինենք հրավիրել նաև Հնդկաստանին, դա աշխարհի հզորագույն պետություններից է», - ասել է Զելենսկին: Հարցազրույցում Ուկրաինայի ղեկավարը նաև նշել է, որ պատրաստ է ցանկացած պահին հանդիպել ռուսաստանցի պաշտոնակցի հետ: «Պատրաստ եմ Վլադիմիր Պուտինի հետ հենց հիմա դեմ առ դեմ հանդիպել, պատրաստ եմ ցանկացած պահին, պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց, բայց դա պետք է Ռուսաստանի նախագահը լինի»,- ասել է Զելենսկին: Հնդկական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը կռվելու է բոլոր քաղաքների համար, «կռվելու է այնքան, մինչև չվերականգնի տարածքային ամբողջականությունը»: Նրա փոխանցմամբ, Ուկրաինան պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության երաշխիքների թեման այն բանից հետո, երբ հարցի շուրջ բանակցություններ տեղի կունենան անվտանգության երաշխավոր դառնալու ցանկություն հայտնած երկրների հետ: Դրանց թվում Զելենսկին նշել է Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Իսրայելը:
16:40 - 09 ապրիլի, 2022
Դոնեցկում Կրամատորսկի երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել

Դոնեցկում Կրամատորսկի երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել

Գլխավոր լուսանկարը՝ ՈւՆԻԱՆ-ի Դոնեցկի մարզի Կրամատորսկ երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել, որի հետևանքով, այս պահի տվյալներով, 30 զոհ և 100 վիրավոր կա, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ուկրզալիզնիցա» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Կամիշինը։ «Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա երկու հրթիռ է արձակվել։ Տուժածներ կան», - նշել է նա։ Դոնեցկի շրջանի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ կայարանին հարվածները հասցվել են «Իսկանդերի» հրթիռներով, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդմամբ՝ հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով։ «Ոստիկաններն ու փրկարարները, որոնք տեղում աշխատում են, հաղորդում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին», - ասել է Պավել Կիրիլենկոն՝ նշելով, որ հրթիռային հարվածի պահին կայարանում հազարավոր մարդիկ են եղել, քանի որ Դոնբասի բնակիչների տարհանում էր տեղի ունենում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնաշենկովը հայտնել է, որ Դոնեցկի շրջանում» ոչնչացվել է ուկրաինական զորքերի պահուստների սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Կոնաշենկովը Կրամատորսկի կայարանի մասին ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ «օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով» հարվածներ են հասցվել Դոնեցկի շրջանի Պոկրովսկ, Սլավյանսկ և Բարվենկովո երկաթուղային կայարաններին։ Ինքնահռչակ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Կրամատորսի կայարանին հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով՝ նշելով, որ Ռուսաստանի և ինքնահռչակ ԼԺՀ, ԴԺՀ «զինանոցում նման համալիր չկա, սակայն այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինական բանակի կողմից»։Նորա Վանյան
14:14 - 08 ապրիլի, 2022
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել, բայց չի բացառում, որ հանդիպում կարող է չլինել

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել, բայց չի բացառում, որ հանդիպում կարող է չլինել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց չի բացառել, որ հանդիպումը կարող է նաև չկայանալ։ Այս մասին, ինչպես գրում է ՈՒՆԻԱՆ-ը, նա ասել է լրագրողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է տեղեկատվական հեռուստամարաթոնի ժամանակ։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցությունների վրա Բուչայի դեպքերի ազդեցությանը՝ նա նշել է, որ «միևնույն է, պետք է հնարավորություններ գտնել այդպիսի քայլեր [բանակցելու] համար»։ Զելենսկին ընդգծել է, որ այդ բանակցություններում Ուկրաինան պետք է ավելի ուժեղ դիրքեր ունենա, քան ՌԴ-ն։ «Բանակցությունների հարցը հաստատ լինելու է։ Հարցը միայն այն է, թե որքան ամուր [դիրքեր] կունենաս բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա՝ հավելելով, որ դիրքորոշումը, թե Պուտինի հետ բանակցություններ վարել պետք չէ, «ամենահեշտն է»։ «Հեշտ է ասել՝ ես քեզ հետ չեմ խոսելու։ Եվ պարզ է, թե ինչու՝ հաշվի առնելով այն, ինչ արել եք։ [․․․] Մենք կարծում ենք, որ դա ցեղասպանություն է, որ նրանք բոլորը պետք է պատժվեն դրա համար, և այդ դիրքորոշմամբ հանդերձ պետք է հնարավորություն գտնել հանդիպելու։ Եվ այդ հանդիպման ժամանակ ելք գտնել այս իրավիճակից, և այդ ելքի դեպքում չկորցնել սեփական տարածքը»,- կարծում է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև նշել է, որ «կարող է այնպես լինել, որ հանդիպում չլինի էլ, կարող է այդպիսի բան լինել»։   Նորա Վանյան
13:42 - 05 ապրիլի, 2022
Ռուսաստանն Ուկրաինայում ցեղասպանություն է անում, քանի որ վստահ է, որ Եվրոպան չի կարող դիմադրել․ Զելենսկի

Ռուսաստանն Ուկրաինայում ցեղասպանություն է անում, քանի որ վստահ է, որ Եվրոպան չի կարող դիմադրել․ Զելենսկի

«Ուկրաինացիների ցեղասպանության բացահայտ կոչերը» և Ուկրաինայի տարածքում «ռուսական զորքերի կողմից դրանց իրականացման փաստերը» հնարավոր են դարձել ՌԴ՝ «ադեկվատությունը կորցրած ղեկավարության» և նրա վստահության շնորհիվ, որ եվրոպացի առաջնորդները չեն կարող դիմադրել։ Liga.net-ի փոխանցմամբ այս մասին ասել է Զելենսկին Ռումինիայի խորհրդարանում տեսակապով ելույթ ունենալիս։ Զելենսկին պատմել է Կիևի մարզի Բուչա քաղաք իր այցելության մասին, որտեղ ուկրաինական տվյալներով տեղի բնակիչների ավելի քան 300 դի է հայտնաբերվել ռուսական զորքերի նահանջից հետո։ Զելենսկին ընդգծել է, որ նույն օրը՝ ապրիլի 3-ին, երբ համաշխարհային լրատվամիջոցները կադրեր են հրապարակել Բուչայից, ռուսական պետական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության կայքում հոդված է հրապարակվել՝ «ուկրաինացիների ցեղասպանության հիմնավորմամբ»։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ գործակալությունը չէր կարող հրապարակել մի բան, որը չի համապատասխանում ՌԴ ղեկավարության գաղափարական դիրքորոշմանը։ «Այսինքն՝ ուզում եմ՝ ինձ ճիշտ հասկանաք․ նրանք նույնիսկ չեն թաքցնում դա։ Նրանք բացահայտ խոսում են Ուկրաինայի տարածք ներխուժելու նպատակների մասին»,- ասել է Զելենսկին։ Նա հավելել է, որ «դաժան ապամարդկային քաղաքականության բացահայտ դրսևորումները» հնարավոր են դարձել երկու պատճառով՝ Ռուսաստանի ղեկավարության «անադեկվատության» և նրա համոզվածության, որ «եվրոպացի առաջնորդները թույլ են»։ «Երկրորդ պատճառը […] Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վստահությունն է, որ եվրոպացի առաջնորդները չեն կարող [իրենց դիմակայել], նրանք թույլ են։ […] Որ եվրոպական ժողովուրդներն ունակ չեն աշխարհամասը միավորող արժեքները պաշտպանել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա Ռումինիայի ժողովրդին կոչ է արել միասին կանգնեցնելու «այդ անադեկվատ մարդկանց»։ «Մենք միասին պետք է կանգնեցնենք նրանց, ովքեր ցեղասպաննություն են ուզում Եվրոպայում»,- ասել է Զելենսկին։   Նորա Վանյան
11:18 - 05 ապրիլի, 2022
Զելենսկին «Գրեմմի»-ի մասնակիցներին կոչ է արել սատարելու Ուկրաինային

Զելենսկին «Գրեմմի»-ի մասնակիցներին կոչ է արել սատարելու Ուկրաինային

Լուսանկարը՝ Reuters-ի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս գիշեր հեռուստաուղերձ է հղել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության մասնակիցներին՝ նրանց և հանդիսատեսին կոչ անելով «ցանկացած կերպ» աջակցելու իր երկրին Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ «Ո՞րն է երաժշտության ամենամեծ հակադրությունը․ ավերված քաղաքների և սպանված մարդկանց լռությունը»,- ասել է նա։ Նա հավելել է․ «Լցրե՛ք լռությունը ձեր երաժշտությամբ։ Արեք դա այսօր՝ մեր պատմությունը պատմելու համար։ Սատարե՛ք մեզ, ինչպես կարող եք։ Ցանկացած ձևով, բայց ոչ լռությամբ»։ Զելենսկիի ուղերձից հետո ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդը և ուկրաինացի պոետ Լյուբով Յակիմչուկն Ուկրաինային նվիրված ստեղծագործություն են կատարել։ 2022թ․-ին «Գրեմմի» մրցանակաբաշխությունն անցկացվում է 64-րդ անգամ։ Ի սկզբանե միջոցառումը պլանավորվում էր հունվարի 31-ին, սակայն կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով այն հետաձգվել էր։   Նորա Վանյան
10:37 - 04 ապրիլի, 2022