ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, նախագահը Բայդենն ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը |azatutyun.am|

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, նախագահը Բայդենն ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների կոնգրեսականներին հաջողվել է համաձայնության գալ դաշնային կառավարության աշխատանքի ընդհատումը կանխելու հետ կապված: Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը, որը Կոնգրեսն ընդունել է վերջնաժամկետից՝ կեսգիշերից մի քանի ժամ առաջ։ Մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը, որն ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին է, ֆինանսավորման բացակայության դեպքում դաշնային շատ գործակալություններ և գերատեսչություններ ստիպված կլինեին դադարեցնել աշխատանքը: Սպիտակ տան տարածած պաշտոնական հայտարարությունում ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի երկու պալատներին՝ «կառավարության shutdown-ից խուսափելու համաձայնության համար»:
10:47 - 01 հոկտեմբերի, 2021
Շիֆն ու Մակունցն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ հայրենադարձման կարևորությունը

Շիֆն ու Մակունցն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ հայրենադարձման կարևորությունը

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է ներառվի 2022 թվականի Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում: Դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրները և այդ համատեքստում ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ առումով կոնգրեսական Շիֆը հայտնել է իր վճռականությունը և պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը Հայաստանի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Զրուցակիցներն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։
09:49 - 30 սեպտեմբերի, 2021
Ռուսաստանն արգելափակել է մարդու իրավունքների հարցերով ԵԱՀԿ համաժողովը․ Բլինքենն ափսոսանք է հայտնում |azatutyun.am|

Ռուսաստանն արգելափակել է մարդու իրավունքների հարցերով ԵԱՀԿ համաժողովը․ Բլինքենն ափսոսանք է հայտնում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խորը ափսոսանք է հայտնել, որ Եվրոպայում և Եվրասիայում մարդու իրավունքներին նվիրված համաժողովը, որը պետք է բացվեր Վարշավայում, չի կայացել: Պետքարտուղարի խոսքով՝ համաժողովն արգելափակել է Ռուսաստանի կառավարությունը: «Մենք խորապես ափսոսում ենք, որ Ռուսաստանի կառավարությունը փորձում է արգելափակել մարդու իրավունքների վիճակի վատթարացման ուսումնասիրությունը [այս երկրում]», - ասել է Բլինքենը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ դա տասնամյակներ շարունակ ԵԱՀԿ-ի կողմից անցկացվող ամենամյա հանդիպում է, որին մասնակցում են կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ամբողջ տարածաշրջանից: Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է ակնկալել, որ ԵԱՀԿ-ը և կազմակերպության անդամ պետությունները կշարունակեն այդ տարեկան հանդիպումները, ինչպես սահմանված է: Պետքարտուղարը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի հորդորել Մոսկվային կատարել իր պարտավորությունները, ներառյալ՝ երաշխավորել հիմնարար ազատությունները։
11:46 - 29 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել Է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակումը |armenpress.am|

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել Է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռի արձակումը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել Է, որ դատապարտում Է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ միաժամանակ Փհենյանին երկխոսության կոչ անելով: «Միացյալ նահանգները դատապարտում Է ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը»,-ասվում Է գերատեսչության հայտարարության մեջ: Նրանում նշվում Է, որ «այդ արձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի խախտում Է եւ սպառնալիք Է ներկայացնում ԿԺԴՀ-ի հարեւանների եւ միջազգային հանրակցության համար»: «Մենք առաջվա պես հավատարիմ ենք ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում դիվանագիտական մոտեցմանը, եւ նրան երկխոսության կոչ ենք անում», ընդգծել Է Պետդեպարտամենտը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հրթիռային արձակումը չի սպառնում Միացյալ Նահանգների անվտանգությանը: ԱՄՆ-ը շարունակում Է հետեւել իրադրությանը: Ինչպես հաղորդել են հարավկորեացի զինվորականները, Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 28-ի առավոտյան մոտավորապես 06:40-ին (Երեւանի ժամանակով 01:40-ին) առնվազն մեկ հրթիռի արձակում Է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները վերլուծում են արձակումը լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար: Մինչդեռ ճապոնական ԶԼՄ-ները, վկայակոչելով կառավարությանը, հաղորդում են, որ, ենթադրաբար, ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ Է արձակել: Նաեւ հաղորդվում Է, որ արկն ընկել Է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտո սահմաններից դուրս: Եթե հաստատվի, որ արկը բալիստիկ հրթիռ Է, ապա դա կդառնա երրորդ նման արձակումն այս տարի, ինչպես նաեւ զենքի վեցերորդ փորձարկումը: Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան իրականացրել Է փոքր հեռահարության երկու հրթիռների փորձնական արձակում: Դրանից մի քանի օր առաջ Փհենյանն անցկացրել Է նոր տեսակի թեւավոր հրթիռի փորձարկում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
12:31 - 28 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը |armenpress.am|

ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ռուսաստանից Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպման հաջող ընթացքը։ Նրանք նաև նշել են, որ սեպտեմբերի 27-ը Լեռնային Ղարաբաղի պատերազմի մեկնարկի մեկամյակն է և ցավակցություն են հայտնել երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հոգանը և Սլոաթը ողջունել են համանախագահների ջանքերն ու Հայաստանի և Ադրբեջանի վճռականությունը` անմիջական երկխոսության միջոցով խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու` ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը: Նրանք փոխանցել են Միացյալ Նահանգների հանձնառությունը ՝ շարունակելու աշխատել համանախագահ երկրների հետ ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները, այդ թվում ՝գերիների, անհետ կորածների և մարդասիրական ականազերծման աշխատանքների մասով:
23:22 - 27 սեպտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։        Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է  գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև Պարեկային ծառայության գործունեությունը և նշել, որ տպավորված է նրանց աշխատանքից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ոստիկանության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, դատաիրավական ոլորտի թվայնացման գործընթացին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Նշվում է, որ առանձնահատուկ կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, քննարկվել է Հիմնադրամին ցուցաբերվող աջակցության շարունակական ապահովման հնարավորությունը։  
17:04 - 27 սեպտեմբերի, 2021
Միրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

Միրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել զարգացնելու և ամրապնդելու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Առանձնահատուկ ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ, և հավելել, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանում դեէսկալացիայի ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման պայքարի գործում:
18:21 - 25 սեպտեմբերի, 2021
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները Բայդենի օրոք վատացել են. Էրդողան |armenpress.am|

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները Բայդենի օրոք վատացել են. Էրդողան |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն մեծացրել Է իր ռազմական աջակցությունը Սիրիայի քրդական կազմավորումներին. ավելի վաղ ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այնքան վատ իրավիճակ, ինչպես ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք Է: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողա: «Ինչպես պետք Է ՆԱՏՕ-ի երկու երկրները՝ Թուրքիան եւ ԱՄՆ-ը, ունենան բոլորովին այլ հարաբերություններ: ԱՄՆ-ի ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այսպիսի (վատ) իրավիճակ: Վաշինգտոնն անհամեմատ ավելի շատ Է ահաբեկիչներին աջակցում տարածաշրջանում»,-Էրդողանն ասել Է լրագրողներին: Ավելի վաղ Անկարան քանիցս Վաշինգտոնին մեղադրել Է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին զենք մատակարարելու մեջ, որոնց Անկարայում համարում են, որ կապ ունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:17 - 24 սեպտեմբերի, 2021
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ "Humanitarian Dialogue" միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն նաև մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։
15:19 - 24 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 778 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեին. օրինագծում ԼՂ վերաբերյալ փոփոխություն է կատարվել |tert.am|

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 778 մլրդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեին. օրինագծում ԼՂ վերաբերյալ փոփոխություն է կատարվել |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա (երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 778 մլրդ դոլար, հայտնում է ՏԱՍՍ-ը:Նախաձեռնությանն աջակցել է 316 օրենսդիր, 113-ը դեմ է արտահայտվել: Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գարնանը 753 միլիարդ դոլար է պահանջել Կոնգրեսից պաշտպանական կարիքների համար: Խորհրդակցությունների ընթացքում այդ գումարն ավելացվել է:Ընթացիկ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն կազմում է մոտ 740 միլիարդ դոլար: Ներկայացուցիչների պալատի կողմից պաշտպանական բյուջեի հաստատումը ինքնաբերաբար չի նշանակում դրանում ներդրված բոլոր նախաձեռնությունների ուժի մեջ մտնելը: Պաշտպանության բյուջեի նախագծի իր տարբերակը, որը տարբերվում է ստորին պալատում ընդունվածից, դեռ պետք է հաստատի ԱՄՆ Սենատը:  Կոնգրեսի ստորին պալատի կայքը նաև նշում է, որ փոփոխություն է կատարվել օրինագծում, որի համաձայն՝ Պենտագոնը և Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան հանձնաժողովներին:  Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 24 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը |azatutyun.am|

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը կազմում է 778 միլիարդ դոլար: ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1 -ին: Բյուջեն ներառում է մի շարք փոփոխություններ՝ կապված Ռուսաստանի հետ: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառման նախաձեռնությանը, ըստ որի՝ պաշտպանական բյուջեի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 15 օր հետո ԱՄՆ նախագահը պետք է սահմանափակումներ կիրառի գազատարի «պլանավորման, շինարարության և շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների ու անձանց նկատմամբ»: Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և որևէ համագործակցության արգելք ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար արգելք: Սահմանափակող միջոցները ներառում են նաև ԱՄՆ մուտքի արգելք, վիզաների մերժում և «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ կապ ունեցող անձանց վավեր վիզաների չեղարկում։ Նախագծի՝ օրենքի ուժ ստանալու համար, այդուհանդերձ, կպահանջվի Սենատի հաստատումը և ԱՄՆ նախագահի ստորագրությունը: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը այս ամռանը համաձայնել է պատժամիջոցներ չկիրառել «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ՝ փորձելով հարթել հարաբերությունները Գերմանիայի հետ, որը պաշտպանում է գազամուղի շինարարությունը: Այդ քայլը հնարավորություն ստեղծեց խողովակաշարի շինարարության ավարտի համար: «Հյուսիսային հոսք-2»-ով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արևմտյան Եվրոպա մղել:
09:47 - 24 սեպտեմբերի, 2021
Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը |armenpress.am|

Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հանդիպումը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Հանդիպման գլխավոր թեմաներից են եղել 44-օրյա պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության համաձայն՝ հանդիպման կողմերը շեշտել են, որ  թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր է:
14:55 - 23 սեպտեմբերի, 2021
Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին |armenpress.am|

Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել Է երկրում տնտեսական դրության վատթարացման մասին |armenpress.am|

armenpress.am: Դամասկոսն այն կարծիքին Է, որ միջազգային հանրակցությունը պետք Է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում Է աղքատության աճ եւ բազային դեղամիջոցների անբավարարություն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Սիրիայի ԱԳ նախարարության ղեկավար Ֆեյսալ Միքդադը: «Անառարկելիորեն, այ՛ո: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաեւ միակողմանի հարկադրական միջոցները, շնչահեղձ են անում Սիրիայի ժողովրդին»,-ասել Է Միքդադը, պատասխանելով այն հարցին, թե պետք Է արդյոք մյուս երկրները, նրա կարծիքով, մեծացնեն Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալները: Ինչպես նշել Է արաբական հանրապետության դիվանագիտական գերտեսչության ղեկավարը, երկրի տնտեսական վիճակը չդադարող հակամարտության պայմաններում վերջին ժամանակներս Էլ ավելի Է վատթարացել: «Աղքատության աճի մակարդակն աճել Է, ինչպես նաեւ՝ դեղամիջոցների անբավարարությունը: Դեռ ավելին, մեզ նույնիսկ չեն բավականացնում բազային դեղամիջոցները քաղցկեղով հիվանդներին, ինչպես նաեւ ուրիշ հիվանդություններով, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդ անձանց»,-հայտնել Է Միքդադը: Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին Սիրիայում եւ Իրաքում հայտարարվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:22 - 23 սեպտեմբերի, 2021
Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

Բայդենը և Մակրոնը հեռախոսազրույցում պայմանավորվել են վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին շուրջ կեսժամանոց հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է պայմանավորվել վերադարձնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանին։ Ջո Բայդենը և Էմանյուել Մակրոնը նաև նշանակել են անձնական հանդիպում ու բանակցելու երկկողմանի ցանկություն հայտնել։ Բանակցություններից հետո Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա Վաշինգտոն: Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները կհանդիպեն հոկտեմբերի վերջին Եվրոպայում, կոնկրետ վայրը չի նշվում: Այդպիսով հարթվել է լարվածությունը տրանսատլանտյան գործընկերների միջև: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ: Անցած շաբաթավերջին պաշտոնական Փարիզը հայտարարեց իր դեսպաններին Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից խորհրդատվությունների նպատակով հետ կանչելու մասին։ Ավստրալիան 8 սուզանավ էր պատվիրել ֆրանսիական Naval Group ընկերությանը, բայց 40 միլիարդ դոլարի այդ գործարքից հրաժարվել է՝ որոշելով սուզանավերը կառուցել ամերիկյան ու բրիտանական տեխնոլոգիաներով։
11:41 - 23 սեպտեմբերի, 2021