Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ |tert.am|

Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ «ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
21:04 - 16 նոյեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՀՀ ԱԳՆ

Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։Արձանագրվել է համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ Հանդիպման ընթացքում կողմերն առաջնահերթ են համարել տարածաշրջանում դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։ Այս առումով Արարատ Միրզոյանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության վրա հարձակումները, որոնք հանգեցրել են զոհերի, ինչպես նաև անընդունելի է համարել շարունակական հայատյաց հռետորաբանությունը:ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ և անվերապահ հայրենադարձման, ինչպես նաև՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։Հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը` լիարժեքորեն վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը՝ այդ թվում դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև՝ սադրանքների ու հայատյաց հռետորաբանության անընդունելիության վերաբերյալ։
16:21 - 11 նոյեմբերի, 2021
Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել, այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում», - նշել է գերատեսչությունը՝ հավելելով․ - «Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։ Լը Դրիանն ընդգծել է նաև, որ «Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին այս նպատակին հասնելու համար»։ Նախարարը հաստատել է գործընկերների հետ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը։ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։ Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցություններ են կայացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
10:04 - 11 նոյեմբերի, 2021
Վահե Գևորգյանը հայտնեց առաջիկայում Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հնարավոր նոր հանդիպման մասին |armenpress.am|

Վահե Գևորգյանը հայտնեց առաջիկայում Հայաստան-Ադրբեջան ԱԳ նախարարների հնարավոր նոր հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի կարծիքով` մոտ ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ Հայաստան-Ադրբեջան արտաքին գործերի նախարարների միջև կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման համար: Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացման ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արդյունքներ կան:  «Կարծում եմ` ամենամեծ արդյունքը սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ՀՀ արտգործնախարար-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ առանձին հանդիպումն էր, որին հետևեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ իրենք գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Կարծում եմ, այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը այս ուղղությամբ և, կարծում եմ, մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկման համար»,- ասաց Գևորգյանը:
12:59 - 04 նոյեմբերի, 2021
Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին․ Բայրամով |azatutyun.am|

Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Բաքուն համարժեքորեն կպատասխանի սահմանազատման հարցում Հայաստանի դրական քայլերին», - այսօր Քաթարի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանը հանդես է գալիս հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», - հայտարարել է Բայրամովը։ «Խիստ կարևոր է շուտափույթ կերպով սկսել երկու երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Ադրբեջանը ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ծավալվող գործընթացներին։ Յուրաքանչյուր ոք կարող է համոզված լինել՝ հակառակ կողմի ցանկացած դրական քայլ մեր կողմից համարժեքորեն կընկալվի և մենք դրական քայլեր կձեռնարկենք», - հայտարարում էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։ Բայրամովը կրկին ընդգծել է եռակողմ համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը՝ նշելով, որ «միայն հաղորդակցության ուղիների վերաբացումն է ի վիճակի տարածաշրջանում կանխատեսելի իրավիճակ ստեղծել»։
15:42 - 18 հոկտեմբերի, 2021
Բայրամովը կրկին պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ |azatutyun.am|

Բայրամովը կրկին պնդել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: «Չնայած բոլոր դժվարություններին, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա», - այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նա ասել է, թե Ադրբեջանը կոչ է անում սկսել սահմագծման և սահմանազատման գործընթացը։ Բայրամովը նաև համոզմունք է հայտնել, որ հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում։
15:51 - 14 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը |tert.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը |tert.am|

tert.am: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, նշել է, որ չի բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը, գրում է haqqin.az-ը: «Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը», - նշել է Աբդուլաևան: Նրա խոսքով՝ «հաղորդակցությունների բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»:
10:53 - 07 հոկտեմբերի, 2021
Երևանից ստացված դրական ազդակները սահմանազատման գործընթացի կառուցողական զարգացման հույս են ներշնչում. Ադրբեջանի ԱԳՆ  |tert.am|

Երևանից ստացված դրական ազդակները սահմանազատման գործընթացի կառուցողական զարգացման հույս են ներշնչում. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Երևանը դրական ազդակներ է տալիս սահամանազատման հարցի կարգավորման առնչությամբ, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանները հարգելու սկզբունքով, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու պատրաստակամության և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Սահմանզատման գործընթացը երկկողմ հարց է, և հակառակ կողմից վերջերս ստացված դրական ազդակները հույս են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման համար»,- ասել է Աբդուլաևան լրագրողներին:
12:02 - 04 հոկտեմբերի, 2021
Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

«Ինչպես Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի, այնպես էլ մյուս տարածքների դեօկուպացիան արցախյան կողմի առաջնային խնդիրներից է, սակայն թե ինչ ձեւով եւ երբ դա տեղի կունենա՝ կախված է բազմաթիվ գործոններից»։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ միաժամանակ նշելով, որ թե՛ ռուսական կողմի եւ թե՛ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում մշտապես քննարկվում է այս հարցը։ Ադրբեջանի օկուպացրած Հադրութի շրջանի այս երկու գյուղերը պատերազմից հետո էլ շարունակում էին գտնվել հայկական վերահսկողության ներկո։ Այդ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին խոսք չի եղել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին՝ նշված է եղել, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Բայց մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր եւ Խծաբերդի բնակավայրերի ուղղությամբ։ Հաջորդ օրը կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս բնակավայրերի հարցին՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Ի վերջո, ըստ նույն հայտարարության, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո:  Դեկտեմբերի 13-ին Փաշինայնն ասաց, որ մեր առաջ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին։ Սակայն այդ խնդիրը, փաստորեն, ինն ամիս է՝ չի լուծվել։  Թե Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել եւ ինչ արդյունքի են հասել՝ այս երկու բնակավայրերը վերադարձնելու ուղղությամբ՝ Infocom-ը Հայաստանի ու Արցախի արտաքին գերատեսչություններից հետաքրքրվել էր նաեւ մայիսին։ Արցախից ամիսներ առաջ դարձյալ պատասխանել էին, որ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան Արցախի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից է, ինչը ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է։ Արցախի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ մայիսի դրությամբ, դժբախտաբար, կոնկրետ արդյունքներ դեռեւս չունեն։ Այս անգամ հավելել են միայն այն, որ ռուսական կողմի եւ միջազգային կառույցների հետ մշտական քննարկումների մեջ են։ Իսկ եթե մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մերժել էր տեղեկություն տրամադրել Խծաբերդն ու ՀԻն Թաղերը վերադարձնելու ուղղությամբ կատարվող դիվանագիտական աշխատանքի եւ ընթացիկ արդյունքների մասին՝ նշելով, որ «ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մարտավարությունը բացահայտող տեղեկությունների վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին», ապա այս անգամ պատասխանել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումը, ինչի հետեւանքով զավթվել են այդ բնակավայրերը, սպանվել եւ գերեվարվել են հայ զինծառայողները, հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի կոպիտ խախտում: Արտաքին գերատեսչությունից հավելել են, որ հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումները փոխանցվել են ներգրավված բոլոր կողմերին, գործընկեր երկրներին ու միջազգային կառույցներին: Հայարփի Բաղդասարյան
16:46 - 16 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանն «անթույլատրելի է» համարում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ |azatutyun.am|

Ադրբեջանն «անթույլատրելի է» համարում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանն «անթույլատրելի է» համարում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է երկրի Արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` հակամարտությունն անցյալում է, և «Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»: «Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», - շեշտել է Լեյլա Աբդուլաևան: Հայաստանում ԱՄՆ դեսպանը երեկ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, ու այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
12:05 - 12 սեպտեմբերի, 2021