Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Ռուստամ Բադասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

Ռուստամ Բադասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին: Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և  ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն ու գործող իրավական ակտերում այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումն է եղել: Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունը առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության: 
19:12 - 11 մարտի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օրակարգին, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ոլորտներում միջազգային համագործակցությանն, ինչպես նաև մի շարք այլ հարցերի: Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մասին: Կարևորելով սահմանադրական բարեփոխումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրությունը ժամանակի մարտահրավերների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Նախագահի խոսքով՝ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, կատարելագործում պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա՝ նպաստելով մեր պետության անցնցում, բնականոն զարգացմանը: Նախագահը նաև ներկայացրել է իր պատկերացումներն ու մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նա նշել է երկրի հիմնական օրենքի մշակման գործընթացում հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցության կարևորությունը: Արմեն Սարգսյանն ասել է, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է իր առաջարկություններով և կարողություններով համագործակցել թե նախարարության, թե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ: Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները:
17:17 - 11 մարտի, 2020
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին:Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և  ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն ու գործող իրավական ակտերում այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումն է եղել: Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունը առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:
16:45 - 11 մարտի, 2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 9-ին նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էր: Նախարարն այցի շրջանակում ծանոթացել է հիմնարկի առանձնահատկություններին և բուժսպասարկման հնարավորություններին, ազատազրկված անձանց պահման պայմաններին։ Ռուստամ Բադասյանը բնակելի գոտում զրուցել է ազատազրկված անձանց հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և բուժման ընթացքից: Վերջիններս ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են քրեական, ինչպես նաև դատական գործերի ընթացքին, իրենց մեղսագրված արարքների անհամաձայնությանը, իսկ, առանձին դեպքերում, ներկայացրել են պատժի հետագա կրումից ազատման հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են առողջական վիճակի՝ ազատազրկման հետ անհամատեղելիությամբ: Առողջական վիճակին վերաբերող խնդիրների ուսումնասիրման և հրատապ լուծման համար նախարարը տեղում տվել է հասցեական հանձնարարականներ: Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Ներսիսյանին, լսել վերջինիս կողմից բարձրացված խնդիրը, որը կապված էր ուղղիչ հիմնարկի տեսակն ըստ մեկուսացվածության աստիճանի փոխելու հետ։ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ գործառույթը բացառապես Տեղաբաշխման հանձնաժողովի տիրույթում է, և, եթե դիմում է ներկայացվել, արդյունքների մասին դատապարտյալը կտեղեկացվի:
13:09 - 10 մարտի, 2020
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը. Բադասյան |azatutyun.am|

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը. Բադասյան |azatutyun.am|

azatutyun.am: «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն էր Ռուստամ Բադասյանը։ Ստորև ձեզ ենք ներկայացնում հաղորդումից մի հատված. «Ազատություն». – Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարցնում է՝ «ինչպես հասկացել եմ, ապօրինի հարստացման նախագծի արդյունքում կարող է այնպես լինել, որ օրինակ՝ աշխատող գործարանը և գույքը բռնագանձվի հօգուտ պետության, պետությունը պատրա՞ստ է շահագործել այդպիսի գործարաններ, որպեսզի աշխատատեղեր չփակվեն, և առհասարակ իշխող ուժն ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու այդ գույքի նկատմամբ»։ Բադասյան. – Երկու բառով օրինագծի մասին. ինքը կոռուպցիայի դեմ պայքարի հերթական միջոցն է, որը կառավարությունը որդեգրում է, երկար տարիներ մեր բազմաթիվ գործընկերներ կոչ են արել ներդնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Ինչո՞ւ, որովհետև քրեական դատավարության գործիքները շատ հաճախ բավարար չեն լինում անձի մեղավորությունը, այս կամ այն հանցագործությունը ապացուցելու համար, որովհետև բավական բարձր ապացուցման շեմ է դրված, սակայն դա չի վերաբերում, բնականաբար, գույքի ծագմանը և նման կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի տնտեսական շրջանառությունից հանելուն ու դա օրինական շրջանառության մեջ կրկին դնելու հանգամանքներին։ Դրա համար առաջացել է այս գործիքը, որ եթե անձի մեղավորությունը կամ ինչ-որ պատճառով ընդհանրապես քրեական հետապնդումը հնարավոր չի սկսել, օրինակ՝ անձը մահացել է, բայց ամեն դեպքում ապօրինի ծագում ունեցող գույք կա, և քաղաքացիական դատավարության շրջանակներում քաղաքացիական դատավարությանը բնորոշ ապացուցման ստանդարտներով հնարավոր է լուծել այդ գույքի ճակատագիրը, հնարավոր լինի այս գործիքով բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։ «Ազատություն». – Որը կարող է լինել ինչպես առանձնատուն, այնպես էլ գործարա՞ն։ Բադասյան. – Այստեղ սխալ հաղորդագրություն չհղելու համար գործարար աշխարհին, պետք է նշել, որ օրենքով բավական բարձր ձևով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը։ Այսինքն՝ եթե անձը ձեռք է բերել գույք՝ չիմանալով նրա մասին, որ դա հավանական կոռուպցիոն գործարքով է ձեռք բերվել սկզբնական վաճառողից, վերջինից այդ գույքը չի կարող բռնագանձվել։ «Ազատություն». – Կարող է չէ՞ լինել տեսականում այդպիսի իրավիճակ, որ որևէ մեկը որպես կաշառք նվեր է ստացել, ենթադրենք, աշխատող հյուրանոցային համալիր, դա բռնագանձվում է պետության կողմից, օգտատիրոջ հարցը հետևյալն է՝ արդյոք պետությունը հետագայում կարողանալո՞ւ է կառավարել այդպիսի գույքը։ Բադասյան. – Պետք է կարողանա կառավարել նման գույքը։ Կախված գույքի տեսակից, առանձնահատկություններից պետք է աճուրդով օտարում լինի կամ պետք է այլ եղանակների մասին մտածի։ Մեր օրենքի գլուխներից մեկը կապված է գույքի կառավարման հետ խնդիրներին, իհարկե, մենք Հայաստանում արդեն ունենք գործող օրենսդրություն, և իրավապահ մարմինները դրանով զբաղվում են։ «Ազատություն». – Պարոն Բադասյան, իսկ նախագիծը ժամանակային որևէ սահմանափակում նախատեսո՞ւմ է, թե որ թվականից սկսած ձեռք բերված գույքը և այլն։ Բադասյան. – Ուսումնասիրման ժամկետը սահմանված է 91 թվականից այս կողմ, բայց Ազգային ժողովում ես հայտարարեցի, որ մենք կքննարկենք, որովհետև մի քանի անգամ փոփոխություն է եղել ուսումնասիրության ժամկետների հետ կապված։ Մեր վերջնական ժամկետը, կարծում եմ, կլինի 10 տարի։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
09:33 - 10 մարտի, 2020
Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է  Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ռուստամ Բադասյանը, ողջունելով դեսպանին Արդարադատության նախարարությունում, շնորհակալություն է հայտնել հայկական բարեփոխումներին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության համար և ընդգծել, որ սերտ համագործակցության արդյունքում կարվի առավելագույնը՝ փոխգործակցությունը խորացնելու և համագործակցության ավելի լայն շրջանակ ձևավորելու ուղղությամբ: Նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում կարևորել երկու երկրների իրավապահ մարմինների սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը: ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել նախարարի հետ հանդիպման համար և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին՝ ոստիկանության բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացման, հակառուպցիոն հաստատությունների ձևավորման, ինչպես նաև ԱՄՆ-Հայաստան փոխադարձ հետաքրքրության տիրույթում գտնվող մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերում։  
12:14 - 06 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը,  որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:   Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:  Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ: Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված կողմ ձայները:
11:24 - 05 մարտի, 2020
Կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում․ Ռուստամ Բադասյան

Կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում․ Ռուստամ Բադասյան

Եթե ընդդմիադիր խմբակցությունները գտնում են, որ կարող են այս նախագծից ավելի էֆեկտիվ նախագիծ  ներկայացնել մեր դատին , որը միարժամանակ չի հակասի Սահմանադրությանը, մենք այդ առաջարկները կընդունենք,-  այսօր Ազգային ժողովում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։  «Ես բազմիցս ասել եմ, որ վերթինգ, բարեվարքության սկզբունքներ և բազմաթիվ այլ տերմիններ տարբեր իրավական համակարգերում ունեն տարբեր նշանակություններ։ Մենք ինչ հայտարարել ենք, դա էլ արել ենք։ Հայտարարել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ ենք ձեռնարկելու»,- նշեց Բադասյանը։  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի  մասին հնչող բացասական կարծիքների վերաբերյալ, Բադասյանն ասաց․ «Սահմանաչափը որոշված է օրենքով՝ 25 միլիոն։ Այն, որ կոռուպցիոն հանցանքների հետ կապ չունեցող անձը չի կարող հայտնվել օրենքի գործողության ոլորտում, բոլոր բարեխիղճ ձեռքբերողների շահերը պաշտպանված են»,- եզրափակեց նախարարը։ 
14:56 - 04 մարտի, 2020
Քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Ռուստամ Բադասյան

Քննարկվում է դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը․ Ռուստամ Բադասյան

ԱԺ-ում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ավարտի իր եզրափակիչ ելույթում նշեց, որ դատական օրենքի այս փաթեթը հնարավորություն է տալիս էֆեկտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ դատական համակարգում, միևնույն ժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը։ «Պարոն Սիմոյանն ասում էր, որ սա կախյալ դատական համակարգ ստեղծելու փաստաթուղթ է և պետական մարմիններից կախվածության մեջ են լինելու անկախ դատավորները։ Ո՞ր մարմնից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամասնություն են կազմում դատավորները։ Բարձրագույն դատական խորհրդի՞ց, որտեղ կա հինգ դատավոր անդամ կա, հինգ իրավաբան գիտնական և սահմանադրական արմին է։ Ոսումնական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ գերակշիռ մեծամասնությունը դատավորներ են, գնահատման հանձնաժողովի՞ց, որտեղ դատավորներն են ընգրկված։ Էլ ինչպե՞ս են լինելու կախյալ, ումի"ց են լինելու կախյալ»,- ասաց Բադասյանը։Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այն դիտարկմանը, որ նախագիծը  ավելի կոշտ կարող էր լիներ և մինչև նախագծի հաստատումը պետք է մաքրվեր դատական համակարգը կոռումպացված դատավորներից, նախարարը արձագանքեց՝ «Ինչպե՞ս մաքրեինք, ո՞ւմ մաքրեին, համ ասում եք, որ դատական համակարգի անկախության մասին , դատավորների արժանապատվությունից, հետո ասում եք՝ պետք է մաքրեք։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին և նաև պարոն Արման Բաբաջանյանին, առաջինից երկրորդ ընթերցմամբ բերեք ձեր տարբերակը, որը ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առջև ծառացած խնդիրները՝ մենք անպայման կընդունենք, բայց մի պայման կա՝ պետք է չհակասի Սահմանադրությանը»։ Նախարարը նշեց, որ փոխվարչապետի հետ քննարկել ենք  դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցը։
13:33 - 04 մարտի, 2020
Բադասյանի հրամանով ուսումնասիրություն է իրականացվում Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային մարմնում

Բադասյանի հրամանով ուսումնասիրություն է իրականացվում Կենտրոն և Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային մարմնում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնասիրության արդյունքները կզեկուցվեն արդարադատության նախարարին և դրանց հիման վրա համապատասխան գործողություններ կիրականացվեն: «Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցում արված գրառումներից մեկում անդրադարձ էր կատարել ՔԿԱԳ նշված տարածքային մարմնի գործունեությանը: Ծանուցում. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՔԿԱԳ տարածքային մարմինները համայնքային ենթակայությամբ  են գործում, իսկ 80-րդ հոդվածի համաձայն՝ Արդարադատության նախարարությունն է իրականացնում ՔԿԱԳ մարմինների մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:25 - 02 մարտի, 2020
Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում այն հարցում, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կարող է բողոքարկվել այն Սահմանադրական դատարանում, որի անդամներին պաշտոնավարման առնչությամբ է հանրաքվեն: Այս մասին Բադասյանն ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին: Բագրատյանն Արդարադատության նախարարից նախ հետաքրքրվեց, թե որտեղ են բողոքարկվելու Սահմանադրության փոփոխությունների արդյունքները: «ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Սա է միակ հիմքը: Սահմանադրական դատարանի անդամների ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրաձայնում, երբ բողոքարկման դիմումը կլինի, դա արդեն ներքին հարց է: Բավական բարդ հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- ասաց նախարարը։ Պատգամավորի երկրորդ հարցին, թե շահերի բախում չկա՞ արդյոք, որ ՍԴ 7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորները, որոնցից 7-ը շահագրգիռ կողմ են այդ հարցում, Բադասյանը նշեց, որ այո, առերևույթ խնդիր տեսնում է:
13:34 - 25 փետրվարի, 2020
Ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտ. Ռուստամ Բադասյան |aysor.am|

Ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտ. Ռուստամ Բադասյան |aysor.am|

aysor.am: ԱԺ-ն արդարացի քայլի է գնացել՝ արագ կազմավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «ԱԺ-ն ճիշտ քաղաքական որոշում է կայացրել, քանի որ հանձնաժողովի ձևավորումը գերակայում էր։ Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել։ Որոշակի առումով ավելացել է ֆինանանսական տվյալների մատչելիությունը», - ասաց նախարարը։Ռուստամ Բադասյանը հիշեցրեց՝ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտը, սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը։ Վերջում նախարարը տեղեկացրեց, որ կատարելագործվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։
12:01 - 25 փետրվարի, 2020
Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ պետք է կիրառենք և գնանք առաջ. վարչապետը՝ ապօրինի կառուցված առանձնատները չօրինականացնելու մասին |tert.am|

Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ պետք է կիրառենք և գնանք առաջ. վարչապետը՝ ապօրինի կառուցված առանձնատները չօրինականացնելու մասին |tert.am|

tert.am: Հիմա պարզվում է, որ Երևանում առանձնատներ կան, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի, ապօրինի շինություններ են, որոնք պատկանում են, օրինակ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով և թույլատվությամբ: Նա նշեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող հայտնի մարդկանց հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են: «Շատ ավելի հետաքրքիր բան կա. նրանք ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների իրականացման համար»,-ասաց նա և հավելեց, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկում են ունեցել և հանրային տարածքների վրա կառուցված հայտնի առանձնատների սեփականատերերի են դիմել: «Օրինակ Մոնումենտում կառուցել են աներևակայելի չափերի տներ և հիմա ասում են, որ մեր շենքն ապօրինի օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են՝ այո, պարտավոր եք օրինականացնել»,-ասաց վարչապետը: Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խորությամբ ուսումնասիրել հարցը:
13:02 - 20 փետրվարի, 2020
ՀՀ արդարադատության նախարարն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

ՀՀ արդարադատության նախարարն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել ռազմավարական բարեփոխումների իրականացման գործընթացում էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը: Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, Արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և վերահաստատել Հայաստանի կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը: Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը ներկայացրել է Նախարարության առաջնահերթությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ոստիկանության ոլորտի բարեփոխումներ և ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկել նշված ուղղություններով համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն և հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղղված մի շարք հարցերի:
15:07 - 19 փետրվարի, 2020