Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարը Տիգրան Խաչատրյանն է։

Չենք կարող ասել, որ 2018-ին ցանկալի արդյունք ստացել ենք, որովհետև տնտեսական աճի 5, 2%-ի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը․ ֆինանսների նախարար |tert.am|

Չենք կարող ասել, որ 2018-ին ցանկալի արդյունք ստացել ենք, որովհետև տնտեսական աճի 5, 2%-ի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը․ ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ նախորդ տարի 5, 2% տնտեսական աճ է արձանագրվել, կանխատեսումների համար օգտագործվել է 4,5% աճի ցուցանիշը։ «Պետք է նկատել, որ դա տեղի է ունեցել, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6%-ով, ԵՄ տնտեսությունը աճել է 2,1%-ով, ԵԱՏՄ երկրների միջինացված աճի ցուցանիշը եղել է 2,5%»,-ընդգծեց նախարարը:«Եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 18-ին արդեն տվել է, որովհետև այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը»,-ասաց նա։ Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսական աճի 5,2%-ից 4,8-%-ը բացատրվում է ծառայությունների ոլորտով։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բավական շատ են եղել քաղաքական փոփոխություններով պայմանավորված շահարկումները՝ կապված անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական, ֆինանսական, սոցիալական պարտավորությունները չկատարելու հետ։
08:42 - 05 հունիսի, 2019
Ֆինանսների նախարարությունը վարորդներին է վերադարձնում ավելի վճարված բնապահպանական գումարը

Ֆինանսների նախարարությունը վարորդներին է վերադարձնում ավելի վճարված բնապահպանական գումարը

«Այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում հետ ստանալ դրանք»․ տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը։ Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասպան բանկ կամ ՖՆ գանձապետարան: Նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի խոսքով՝ եթե քաղաքացին վճարումը կատարել է բանկի միջոցով դիմումին կից պետք է ներկայացնի տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը: epayment.am էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված վճարման դեպքում՝ վերադարձն իրականացնում է գանձապետարանը: «Վճարման կտրոնը պարտադիր է՝ համաձայն կարգի: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորագիրը՝ բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը, որովհետև բանկն այդպիսի հնարավորություն ընձեռում է», ասում է նա: ՖՆ պաշտոնյայի խոսքով՝ ավելի վճարված գումարի չափը ամենևին  պարտադիր չէ, որ ինքնուրույն հաշվակի քաղաքացին: Ընդամենը անհրաժեշտ է մոտենալ բանկ և ստանալ այդ տեղեկատվությունը: Այդ հարցում կօգնի նաև ֆինանսների նախարարությունը՝ տրամադրելով անհատական տեղեկատվություն: Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ընթացակարգի՝  այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Ուստի դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, դրանից հետո վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ:
12:25 - 11 ապրիլի, 2019