Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող քաղաքացիներին կտրամադրվեն դիմակներ, նրանք կգտնվեն 14-օրյա կարանտինում. մանրամասներ չվերթի մասին

Հռոմից Երևան հատուկ չվերթով վերադարձող քաղաքացիներին կտրամադրվեն դիմակներ, նրանք կգտնվեն 14-օրյա կարանտինում. մանրամասներ չվերթի մասին

Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար, հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ «Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում:Հայտնում ենք, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթությունը կտրվի հետևյալ սկզբունքով.1. կարճաժամկետ այցելությամբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներ3. Իտալիայում կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիներԹռիչքի հնարավորությունից օգտվելու ցանկություն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել սույն դեսպանության հետ, խնդրում ենք անհապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)։Ֆիումիչինո օդանավակայան ժամանման և ուղևորների ցուցակագրման նպատակով դեսպանությունը կապ կհաստատի նախապես գրանցված ՀՀ քաղաքացիների հետ անհատապես։ Թեժ գիծ՝ +393775226710 կամ +393898296324, +393423382875, +393442451433։ Էլ. հասցե՝ [email protected]», - ասված է դեսպանության հայտարարության մեջ։ Նշենք, որ հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից դեպի Երևան կազմակերպված չվերթի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ սերտորեն աշխատում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության հետ, որպեսզի կազմակերպեն կիրակի օրվա չվերթն այնպես, որ նվազեցնեն հավանականությունը իրար վարակելու։
19:05 - 13 մարտի, 2020
Իտալիայում փակվել են սրճարանները, ռեստորանները և հանրային այլ օբյեկտներ

Իտալիայում փակվել են սրճարանները, ռեստորանները և հանրային այլ օբյեկտներ

Երեկ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին անցկացրել է ճեպազրույց։ Հաշվի առնելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է մոտ 200 մարդ՝ նա հայտարարել է, որ Իտալիան էլ ավելի է խստացնում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումները, մասնավորապես արգելվում է ցանկացած տեսակի առևտրային գործունեություն՝ բացառությամբ մթերային խանութներ ու դեղատներ այցելելու դեպքերի, փակվում են սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները և այլ առաջնային կարևորություն ունեցող հանրային օբյեկտներ, բանկերն ու հանրային տրանսպորտը շարունակում են աշխատանքը։ Նա հավելել է, որ ձեռնարկված նոր քայլերի ազդեցությունը պարզ կդառնա մի քանի շաբաթ հետո, և շնորհակալություն հայտնել բնակչությանն իրենց ջանքերի համար՝ ասելով, որ իտալացիները շուտով նորից կկարողանան գրկել իրար։ Աղբյուրը՝ theguardian.com: Լիլիթ Հարությունյան
10:10 - 12 մարտի, 2020
Ryanair-ը մարտի 13-ից կդադարեցնի դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը |panarmenian.net|

Ryanair-ը մարտի 13-ից կդադարեցնի դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը |panarmenian.net|

panarmenian.net:  Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ryanair բյուջետային ավիաընկերությունը կասեցրել է դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը, հայտնել են ավիաընկերությունից, փոխանցում է The Journal-ը։ Մարտի 11-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն բոլոր ներքին չվերթներն Իտալիայում: Մարտի 13-ից մինչև ապրիլի 8-ը կդադարեցվեն դեպի Իտալիա բոլոր միջազգային չվերթերը: Նշվում է, որ բոլոր ուղևորներն էլեկտրոնային նամակով ծանուցումներ են ստացել՝ իրենց թռիչքների դադարեցման մասին: Ուղևորները, որոնք իրենց երկրներ են ցանկանում վերադառնալ, մինչև մարտի 13-ը կարող են թռչել համապատասխան չվերթերով: Տուժած ուղևորները կկարողանան ամբողջական փոխհատուցում ստանալ կամ «ճանապարհորդական կրդեիտ»՝ Ryanair-ի թռիչքներից առաջիկա 12 ամսում օգտվելու համար: Մարտի 9-ի երեկոյան ավիաընկերությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման պատճառով կրճատել է դեպի Իտալիա պլանավորված թռիչքների ժամանակացույցը: Իտալիան դարձել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախը. մարտի 10-ի դրությամբ երկրում մոտ 9172 վարկված կա, մահվան մոտ 463 դեպք: Ամբողջ Իտալիայում վիրուսի պատճառով կարանտին է հայտարարված:
18:18 - 10 մարտի, 2020
Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Միլանից ժամանած անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չեն արձանագրվել

Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել:  «Զվարթնոց» օդանավակայանում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ ախտահանման, զննման՝ համաձայն միջազգային առողջապահական կանոնների։ Իտալիայից ու համաճարակային առումով ռիսկային մի շարք երկրներից ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար: Իտալիայից ժամանող անձինք օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ Հաջորդիվ ձեռնարկվել են ախտահանման միջոցառումներ՝ սահմանված կարգով։ Առողջապահության նախարարությունն իր հերթին այսօր տեղեկատվություն է տարածել՝ հորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելություններից, իսկ Իտալիայում գտնվող քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հայտարարության մեջ։
17:41 - 10 մարտի, 2020
Իտալիայում կորոնավիրուսի պատճառով դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը

Երեկ Իրատլիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին շտապ ճեպազրուց է անցկացրել՝ կապված Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, որի ժամանակ հայտարարել է ձեռկարկվելիք ավելի խիստ միջոցների մասին, որոնց նպատակն է կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը։ 1. Կարանտին է հայտարարվում ամբողջ երկրի տարածքով, քաղաքացիները պետք է զերծ մնան բոլոր տեսակի ներքին ճանապարհորդություններից։ Բացառություն են կազմում աշխատանքը, առողջական խնդիրներն ու ծայրահեղ անհրաժեշտությունը։ 2. Իտալիայում արգելվում են բոլոր տեսակի մասսայական միջոցառումները։ 3. Դադարեցվում են բոլոր սպորտային միջոցառումները։ 4. Արգելվում են հավաքները հանրային վայրերում։ 5. Բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը։ Միջոցառումներն ուժի մեջ են մտնում մարտի 10-ի առավոտվանից։ Միջոցառումների մասին իրազեկել են բոլոր շրջանների ղեկավար մարմիններին։ Հիշեցնենք, որ մարտի 9-ի դրությամբ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի վիրուսի 7 375 դեպք, որոնցից 463 ավարտվել է մահով։ Պաշտոնական տվյալները հայտնում են, որ կիրակի օրվանից սկսած՝ գրանցված հիվանդների թիվն աճել է 25%-ով։ Աղբյուրը՝ bbc.com։   Լիլիթ Հարությունյան  
09:57 - 10 մարտի, 2020
Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական միջոցառումները մինչև ապրիլի 3-ը, Եվրախորհրդարանը ևս կրճատում է աշխատանքային շաբաթը |tert.am|

Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական միջոցառումները մինչև ապրիլի 3-ը, Եվրախորհրդարանը ևս կրճատում է աշխատանքային շաբաթը |tert.am|

tert.am: Իտալիայում մինչև ապրիլի 3-ը կդադարեցվեն «բոլոր մակարդակներում» անցկացվելիք բոլոր մարզական միջոցառումները: CNN-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի նման որոշում է կայացրել երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն: Որոշումն ընդունվել է կոմիտեի նախագահ Ջիովանի Մալագոյի և թիմի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը չի տարածվում միջազգային մրցաշարերի վրա, որոնց մասնակցում են ակումբներն ու ազգային հավաքականները, քանի որ նման մրցումները կոմիտեի իրավասության տակ չեն գտնվում: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը կրճատել է իր լիագումար նիստն այս շաբաթ: Խորհրդարանը Բրյուսելում կաշխատի միայն մարտի 9-ին և 10-ին, և այս շաբաթ որևէ քվեարկություն չի անցկացնի: Երկու որոշումներն էլ ընդունվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:   
09:28 - 10 մարտի, 2020
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել` երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։ «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti) կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Մասնավորապես՝ որոշումը հորդորում է խուսափել տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց՝ բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի: "Անվտանգության գոտիներում" դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը, փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները, լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»,- ասված է հայտարարությունում։
14:04 - 08 մարտի, 2020
Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 49 մարդ է մահացել |tert.am|

Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 49 մարդ է մահացել |tert.am|

tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Իտալիայում 24 ժամում մահացել է 49 մարդ. երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 3916 է: Այս մասին ուրբաթ հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին։ Ինչպես նշել է Բորելին, ապաքինվել է 523 մարդ:  Այսպիսով` երկրում վարակի բռնկման սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը 4636 է. այս թիվը ներառում է թե՛ մահացածների, թե՛ ապաքինվածների, թե՛ վարակակիրների թիվը: Վարակման դեպքեր են հայտնաբերվել Իտալիայի բոլոր շրջաններում, սակայն Լոմբարդիայի և Վենետոյի շրջանները, որտեղ փետրվարի 21-ին գրանցվել են բռնկման առաջին դեպքերը, մինչ այժմ համարվում են էպիկենտրոնը:  Իտալիայի կառավարությունը որոշել է փակել երկրի բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը:
11:17 - 07 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

azatutyun.am: Նոր կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դանդաղում է և տեղափոխվում արևմուտք՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Վարակի ակտիվ օջախներ են գործում Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում: Իրանը երեկ հաղորդեց հաստատված 2 հազար 336 դեպքի և 77 զոհի մասին: Վարակված են Իրանի 23 խորհրդարանականներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես ազատ են արձակում տասնյակ հազարավոր բանտարկյալների՝ փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը: Իտալիայում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 79-ի: Հարավային Կորեայում, վերջին տվյալներով, հաղորդվում է 5 հազար 328 դեպքի մասին: Ուկրաինան և Մարոկոն երեկ հայտնեցին վարակի առաջին դեպքերի մասին: Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իսպանիայում: Ամբողջ աշխարհում ավելի քան 93 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 3 հազար 203 մարդ մահացել է: Չինաստանին բաժին է ընկնում նրանց 95 տոկոսը: Վարակվածներից մոտ 51 հազարն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից, տվյալ պահին վարակակիրների թիվն աշխարհում 39 հազար է, որից 27,5 հազարը՝ միայն Չինաստանում։ ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 100 մարդ վարակված է առնվազն 15 նահանգում: Մահացության դեպքերը գրանցվել են Սիեթլում և Վաշինգտոնում: Միացյալ Նահնագների Դաշնային պահուստային համակարգն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` կորոնավիրուսի բռնկման ռիսկերի ֆոնին տնտեսությունը խթանելու համար: Հայաստանում այս պահի դրությամբ կա վարակի հաստատված միայն մեկ դեպք՝ վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։
10:17 - 04 մարտի, 2020
Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

Երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել, հասել Է 65-ի |armenpress.am|

armenpress.am: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն Էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել Է կորոնավիրուսային վարակը, կազմել Է 65:Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:Չինաստանում, որտեղից նոր կորոնավիրուսն սկսել Է տարածվել մյուս երկրներ, վիրուսից զոհերի թիվը հասել Է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42-ով: Այդ մասին մարտի 2-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Նրա տվյալներով՝ Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 80 հազարը:Կորեայի Հանրապետությունում, որն ինֆեկցիայի խոշորագույն օջախն Է դարձել ՉԺՀ-ի սահմաններից դուրս, վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 476-ով՝ հասնելով 4212-ի. մահացել Է 22 մարդ, տեղեկացրել Է երկրի առողջապահության նախարարությանն առընթեր հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման կենտրոնը:Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ մարտի 2-ին արտահերթ արձակուրդներ են սկսվել Ճապոնիայի դպրոցների մեծ մասում: Երկրի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկը, որտեղ վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել, հրաժարվել Է դադարեցնել դպրոցական պարապմունքները: Ներկա դրությամբ Ճապոնիայում նշվել Է վարակման 961 դեպք, 12 մարդ մահացել Է: Վարակվածների հիմնական մասը՝ 705 հոգի, Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են:Իտալիայի իշխանությունները, որը Եվրոպայում կորոնավիրուսի հիմնական օջախն Է (1,5 հազարից ավելի վարակվածներ, 34 մահացած), երկարացրել են ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի միջոցառումների գործողության ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:30 - 02 մարտի, 2020
Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան |armenpress.am|

Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում: այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Իտալիայում երկու տեղ է բռնկումը և այն շատ տեղայնացված է: Մեծ քաղաքներում, եթե նույնիսկ կան շատ դեպքեր, ապա դրանք տեղայնացված են: Այսօրվա դրությամբ՝ Իտալիայի հետ կապված թռիչքները դադարեցնելու անհրաժեշտություն չենք տեսնում, սակայն դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այլ որոշում չի կարող չլինել: Ի դեպ, այդ սահմանափակումները ոչ միայն արտաքին գործընթացներին են վերաբերում, այլև ներքին: Դա վերաբերում է հանրային միջոցառումներին, դպրոցներին, մանկապարտեզներին և այլն: Մեզ համար կարևոր է հանրային առողջությունը»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ ամեն դեպքում որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված, այլ ոչ թե պահանջված: «Մենք կաշկանդված չենք սահմանափակումների հետ կապված որոշում ընդունելիս: Ինչպես դա արել ենք Չինաստանի դեպքում ազատ վիզային ռեժիմի հետ կապված, ինչպես արել ենք Իրանի դեպքում»,-  հավելեց նախարարը:
14:07 - 01 մարտի, 2020