Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով

 |armenpress.am|
20:40 - 01 ապրիլի, 2020

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով |armenpress.am|

armenpress.am: Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում  ավելացել է 727-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 13 հազար 155-ի: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին:

«Արդեն այսօրվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 80 հազար 572-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 2 հազար 937-ով»,- ասել է Բորելլին:

Մարտի 31-ին նա հայտարարել էր 2107 վարակվածների մասին: Այս ցուցանիշն աճում է երրորդ օրն անընդմեջ: Մարտի 30-ին արձանագրվել է վարակի կտրուկ նվազում. մեկ օրվա ընթացքում վարակվել էր 1648 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել