Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Ավարտվել է Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը |armenpress.am|

Ավարտվել է Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը |armenpress.am|

armenpress.am։ Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը: «Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։ Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար»,- ասացին ՀՔԾ-ից: Քրեական գործով կա ևս 4 մեղադրյալ, այդ թվում՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
07:48 - 10 հունվարի, 2020
Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել |hetq.am|

Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել |hetq.am|

hetq.am։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրվել։ Տեղեկությունը հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով, որ պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալների գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ վերը նշված քրեական գործով մեղադրյալ են Սերժ Սարգսյանը և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Այսինքն՝ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա ևս ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրվել։ Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ: Արդյունքում` Կառավարության կողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, Կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1 միլիարդ 789 միլիոն 336 հազար ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին: Հետագայում Կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17 մլն 343 հազար 530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1 մլրդ 821 մլն 70 հազար ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31 մլն 734 հազար ՀՀ դրամ: Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը: Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5 մլն 255 հազար 196 լիտրի համար տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: Կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6 մլն 131 հազար 62 լիտր դիզելային վառելիքի համար: Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3 մլն 303 հազար 431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297 մլն 308 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 մլն 240 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66 մլն 68 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը: Այսպիսով, ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ:
04:48 - 19 դեկտեմբերի, 2019
Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ որպես մեղադրյալ. բողոքը մերժվեց |1lurer.am|

Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ որպես մեղադրյալ. բողոքը մերժվեց |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է այդ գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպան Ա.Մակինյանի բողոքը: Վերջինիս հիմքում դրվել է ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 2018թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշման՝ «եթե Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապաված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ Նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես Նախագահի կարգավիճակի հետ չկապված»: Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից, որոնք անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ Նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը:  
12:25 - 11 դեկտեմբերի, 2019
Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը |pastinfo.am|

Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող փաստաբանի բողոքը։ Այս մասին հայտնեց Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը  հայտնել էր, որ բողոք է ներկայացրել Դատախազություն։ Ներկայացված բողոքը վերաբերում է հետևյալին, որ ՀՀ նախագահը, համաձայն 2005թ. և 2015թ. Սահմանադրության, անձեռնմխելի է։ Հանրապետության նախագահը իր լիազորությունների թե՛ ժամկետում, թե՛ ժամկետի ավարտից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
08:10 - 06 դեկտեմբերի, 2019
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ: Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին: Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1.821.070.650 ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31.734.150 ՀՀ դրամ: Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը: Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551.795.580 ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար: Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը: Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:54 - 04 դեկտեմբերի, 2019
Իշխանության եկածները որևէ հեղափոխական փոփոխություն չեն մտցրել. Սերժ Սարգսյան

Իշխանության եկածները որևէ հեղափոխական փոփոխություն չեն մտցրել. Սերժ Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համաժողովում։ Սերժ Սարգսյանը իր ելույթում նշել է հետևյալը․ «Հարգելի՛ պարոն նախագահ, տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալ եմ նախագահ Դոլին հրավերի համար: Շնորհակալ եմ նաև Խորվաթիայի ժողովրդական միությանը և վարչապետ Պլենկովիչին ջերմ ընդունելության համար: 2018 թվականի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից: Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի: Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել: Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում: Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը: տիկնա՛յք և պարոնա՛յք, Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում : Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: 2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը: Շնորհակալ եմ»:
18:25 - 20 նոյեմբերի, 2019
Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ  Անկախության տոնի առթիվ

Սերժ Սարգսյանի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ.Հարգելի՛ հայրենակիցներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս եւս չի զգացվի: Մեզ համար կարեւորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության եւ պարտականության մասին` հիշելով եւ հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ եւ մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության եւ ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ եւ քրտինքով է ներծծված:Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել եւ պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ եւ բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները եւ փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգեւոր եւ ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջեւ` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը եւ պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջեւ:Անկախության տոնին մի առիթով ասել եմ եւ այսօր ուզում եմ հիշեցնել.Քարոզչական եւ քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք եւ անցողիկ շահերից, կլինենք միասնական եւ սթափ` գիտակցելով նաեւ բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:Աստված պահապան Հայաստանին եւ հայ ժողովրդին:
09:30 - 21 սեպտեմբերի, 2019
Սերժի Սարգսյանի հրամանն են կատարել, տղուս գլխից խփել. մահացած ոստիկանի հայր |factor.am|

Սերժի Սարգսյանի հրամանն են կատարել, տղուս գլխից խփել. մահացած ոստիկանի հայր |factor.am|

factor.am: «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով նիստին այսօր որպես վկա հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը: Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից ոչ մեկին չի ճանաչում, հարսի հետ ունի լարված հարաբերություններ. « Գնացինք ՊՊԾ գնդի հետևը, Պավլիկին, տղին, «Ծռերին» հայհոյել եմ, այդ պահին մոտիկացավ մի ոստիկան և ասաց՝ քո տղուն իրանք չեն խփել, հիմա, որ քրֆում ես քֆուրի համար իրանք քեզ կխփեն: Ասի՝ բա ո՞նց, ասեց՝ Սերժի հրամանն են կատարել, ասի՝ Սերժը ի՞նչ կապ ունի։ Հետո ասեց՝ տղեդ վիրավոր ա, տարել են հիվանդանոց: Եկանք հիվանդանոց, ով ինձ ճանաչում էր, ասին՝ միլիցեքը տղուդ գլուխը կերան: Անցավ մի երկու ժամ, եկա տուն, հարազատներից մարդիկ կան, բոլորի ներկայությամբ ասի՝ որ ասում են ոստիկաններն են տղուս գլուխը կերել: Մի քիչ մթնշաղ էր, ասի՝ էթանք տենանք տղուս որտեղ են խփել, գնացինք հասանք էդ տեղը: Հետո եկանք տուն Յուրոյիս ընկերներից ովքեր ծառայում էին, հետս եկել էին, հետո պլանշետով ցույց տվին, նայեցի ծակ ա արած: Ու եթե հավաքեինք մի կես վեդրո շուշա կլիներ, սկսեցի հայհոյել: Յուրայիս հետի ոստիկաններից զանգում են, ասում են՝ հերը բիճ մարդ ա, ջոկեց, որ ստեղ մի բան էն չի: Քշինք հետ եկանք, ասին՝ ով ով ա, ասի՝ Յուրայի պապան ա, եկել եմ շուշեքը նայեմ, ասեց՝ շուշեք ավլեցինք-թափեցինք, ասի՝ ո՞նց թափեցիք, ասեց՝ վերևից կարգադրեցինք: Դա պատուհանի շուշա էր»: Տեփանոսյանի հայրը պատմեց, որ իրենց տան մերձակայքում որդու մահվանը հաջորդող օրերին տեսախցիկներ են տեղադրել. «Գրիգորյան Գուրգենն էլ եկավ՝ տղիս հրամանատարը, հարսս ասեց՝ էս էիր ուզո՞ւմ, մարդուս գլուխը կերար, հանգստացար: Երանոսյան գեներալն էլ էր էնտեղ, ասեց՝ էդ ի՞նչ ես արել էս օջախին, որ կինն էսպես վրդովված ա, որ ուզում ա վիզդ կտրի: Ես դուրս եկա, չմնացի էդտեղ: Երանոսյանը վերջում ասեց՝ խի՞ սենց տղուն «Ժերտվա» են տալիս: Տղուս սպանելուց հետո ասել եմ, որ ոստիկաններն են խփել տղիս, ոչ թե «Սասնա ծռերը»:
10:04 - 29 մայիսի, 2019
Վարչական դատարանի որոշումը կարող է ազդել Վաչագան Ղազարյանի ապօրինի հարստացման քրեական գործի վրա․ պաշտպանական կողմ |aysor.am|

Վարչական դատարանի որոշումը կարող է ազդել Վաչագան Ղազարյանի ապօրինի հարստացման քրեական գործի վրա․ պաշտպանական կողմ |aysor.am|

aysor.am։ Վարչական դատարանի որոշումը, որով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր է ոչնչացնել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ունեցվածքի հայտարարագրերը, կարող է ազդել նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վրա: Նման տեսակետ  հայտնեց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը: «Չի բացառվում, իհարկե, կարող է ազդել», - ասաց փաստաբանը՝ նշելով, որ շտապում է ու չի կարող բացատրել՝ ինչպես։ Վարչական դատարանում Վաչագան Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Մհեր Հակոբյանը հստակեցրեց՝ Վարչական դատարանի որոշումն, ըստ էության, հաստատում է վերջերս Սահմանադրական դատարանի որոշումը, որի համաձայն Վաչագան Ղազարյանի ունեցվածքի, եկամուտների հայտարարագրերին Բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողովն ապօրինի է տիրացել ու տարածել: «Դատարանն, ըստ էության, որոշեց, որ այն հայտարարագրերը, որոնք Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքում են դրվել, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապօրինի է ձեռք բերել», - ավելացրեց Մհեր Հակոբյանը: Շարունակությունը՝ aysor.am    
13:56 - 17 մայիսի, 2019
Անսպասելի. դատարանը բավարարեց Սերժի Վաչոյի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի |armtimes.com|

Անսպասելի. դատարանը բավարարեց Սերժի Վաչոյի հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Գեւորգ Սոսունյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչոյի) հայցն ընդդեմ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի։Դատարանը պարտավորեցրեց հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի եւ նրա կնոջ 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը եւ հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։ Հրապարակումից հետո Վաչագան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դատավորին։Ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հանար մեղադրվող Ղազարյանը վարչական դատարան է դիմել 2018-ի սեպտեմբերին՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել իր եւ կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու եւ դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողություները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր եւ նրա կնոջ 2017 թվականի տարեկան եւ 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը, եւ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել:
12:37 - 17 մայիսի, 2019
Առողջապահության նախարարը ենթադրում է, որ Մալայանի կենտրոնում կատարվածը դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանք է |armenpress.am|

Առողջապահության նախարարը ենթադրում է, որ Մալայանի կենտրոնում կատարվածը դեղի օգտագործման կանոնների խախտման հետևանք է |armenpress.am|

armenpress.am։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:«Մեր կողմից ներգրավված են դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները, որպեսզի պարզվի միջադեպի իսկությունը: Եթե դա լինի անփույթ վերաբերմունք բուժաշխատողների կողմից, ապա կունենա իրավական հետևանք` քրեական գործի շրջանակներում»,-ասաց Թորոսյանը:Նա նշեց, որ իրենց ունեցած նախնական տեղեկությունների համաձայն` դեղը ներմուծվել է պատշաճ և դեղի սերիան համապատասխանել է գրանցման պահանջներին: «Որևէ խնդիր ներմուծման փորձաքննության ժամանակ չի հայտնաբերվել, հետևաբար պետք է ենթադրել, որ դա եղել է դեղի օգտագործման կանոնների խախտում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ ամենը կպարզվի փորձաքննությունների արդյունքում:Արսեն Թորոսյանը նշեց, որ դեղի գնման գործընթացը «Նատալի ֆարմ»-ի հետ կապ չունի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչներով դեղը ներարկման համար ևս կիրառելի է:
09:23 - 13 մայիսի, 2019
Շուշիի օպերացիայի պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին. Սերժ Սարգսյան

Շուշիի օպերացիայի պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին. Սերժ Սարգսյան

armenpress.am։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսյան եռատոնին այցելել է Արցախ: Մայիսի 9-ին նա թոռան ու մարտական ընկերների հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Սերժ Սարգսայնը Արցախի հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել:  -Պարոն Սարգսյան, ի՞նչ խոհեր եք ունենում, երբ այցելում եք Ձեր մարտական ընկերներին: - Առաջին զգացումը, որ ինձ պատում է` ափսոսանքի զգացումն է: Այս փայլուն տղաներն ափսոս, ափսոս, որ զոհվեցին, որովհետև նրանք, նրանցից շատերն առաջնորդներ էին, նրանցից շատ-շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին, և նրանք նաև հիմա կարող էին շատ մեծ օգտակարություն բերել մեր երկրին: Բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը: Իմ կարծիքով, տղամարդկային երախտագիտությունն ունի իր նրբերանգները և, առաջին հերթին, դա նշանակում է հավատարմություն այն գործին, հանուն որի զոհվել են կամ ինչին նվիրել են իրենց կյանքն այն մարդիկ, ում երախտապարտ ես: Այս առումով, կարծում եմ, որ այսօրվա սերունդն իր երախտագիտությունն է ցուցաբերում, ինչի համար շատ ուրախ եմ: Այսօրվա սերնդի ամենամեծ գործը կլինի այն, որ իրենք իրենց հայրերի, իրենց ավագ ընկերների արածը համարեն իրենցը ոչ թե նրա համար, որ այդպես է պետք, այլ որպեսզի հոգով նվիրված լինեն այդ գործին:  - Դուք նաև Շուշիի ազատագրման համար եք Արցախի հերոսի կոչման արժանացել: Այսօր ի՞նչ զգացողություններ ունեք, հետաքրքիր է:Գիտեք, առանց չափազանցնելու ասեմ` ամեն անգամ, երբ խոսք է գնում Շուշիի մասին, իմ ականջներում զրնգում են Վալերիյ Չիթչյանի խոսքերը, որ նա ռուսերեն արտաբերեց, ասաց` “Противника не вижу”: Դա մայիսի 9-ի առավոտյան էր` հինգի, հինգն անց տասնհինգի արանքում, և երբ երկրորդ անգամ նա դա ասաց, արդեն պարզ էր, որ Շուշին գրավված է: Պետք է ասել, որ շատ բան է ասվել Շուշիի մասին. հատկապես ուզում եմ ընդգծել Շուշիի օպերացիայի վճռորոշ լինելը հետագա բոլոր գործընթացներում: Այն գլխից բոլորի համար պարզ էր, որ Շուշիում հաջողություն ունենալու պարագայում մեր հաղթանակը գրեթե ապահովված էր, որովհետև պարզ էր, որ դա շատ մեծ ոգևորություն կբերեր առաջին հերթին մեր կռվող մարտիկներին, մեր բնակչությանը և, բնականաբար, շատ բացասական ազդեցություն կունենար ադրբեջանցիների վրա: Բայց մյուս կողմից էլ` ձախողման պարագայում մենք կանգնելու էինք ամբողջովին ոչնչացման, պարտության եզրին: Հենց այդ պատճառով է, որ մենք տևական քննարկումներ ունեցանք Շուշիի օպերացիան մշակելու ընթացքում և, ի վերջո , որոշեցինք օրը: Մինչ այդ, երկու անգամ որոշել էինք, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգեցինք և որոշեցինք այդ օրը: Պետք է ուղիղ ասեմ, որպեսզի շատ երկար տարիներ տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների, ոչ բարեխիղճ վերաբերմունքի առաջն առնենք ինչ-որ կերպ: Միանշանակ պետք է ասել, որ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը: Ինչպես ասացի` երկարատև քննարկումներից հետո որոշվեց, որ Շուշիի վրա պետք է հարձակվել չորս ուղղություններով` այս ուղղությունը գլխավորում էր Վալերիյ Չիթչյանը, նրանից աջ` Սեյրան Օհանյանը, ձախ` Արկադի Կարապետյանը և թիկունքից` Լաչինի կողմից, Սամվել Բաբայանը: Այ, այստեղ, տղաներից շատ-շատերը մասնակցել են այդ օպերացիային, և պետք է ասել, որ Շուշին գրավվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով: Բայց Շուշիի օպերացիայի հաջողության գրավականներից էր նաև այն, որ դրանից երեք ամիս առաջ` հունվարին, ադրբեջանցիները ձեռնարկել էին շատ մեծ հարձակում Քարին տակի վրա, և այդ ընթացքում, թեև, մեր տղաներից շատերը զոհվեցին` տասնյակից ավելի, բայց գլխովին ջախջախվեց հակառակորդի ամենամարտունակ գումարտակը: Կարծում եմ` լրատվամիջոցներից պետք է տեղեկացված լինեք, որ դրանից հետո Ադրբեջանում տեղի ունեցան պաշտոնափոխություններ, դրանից հետո դատավարություն եղավ, մարդիկ պատժվեցին և այլն: Եվ երկրորդ հանգամանքն այն էր, որ Ադրբեջանում այդ ժամանակ ուղղակի ներքաղաքական գզվռտոց էր: Պետք է ասեմ, որ օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ: Բայց շատ կարևոր էր, որ այդ օպերացիային մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա բոլոր ղեկավարները` Ռոբերտ Քոչարյանը Լաչինի կողմից էր` զուտ զինվորի կորգավիճակով, ավտոմատը ձեռքին, Բակո Սահակյանը` Ստեփանակերտի նոր ձևավորված վաշտում էր, որի հրամանատարը Վիլենն էր, բոլորով` Սամվել Կարապետյան և այլոք, բոլորը մասնակցում էին այդ օպերացիային: Ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Գիտեք` Շուշիի մասին ոտքի վրա խոսելը մի քիչ դժվար է, բայց նորից կրկնում եմ, հաստատապես կրկնում եմ, որ Շուշին, Շուշիի օպերացիան, Շուշիի հաջողությունը կանխորոշեց շատ բան:- Շուշիի ազատագրումը Ձեր սերնդինն էր, մեր սերունդը, թերևս, պետք է այն պահպանի, բայց առանց Ձեր սերնդի այն պահպանել հնարավոր չէ: Պարոն Սարգսյան, Դուք հաճախ եք լինում Արցախում, ի՞նչ ծրագրեր ունեք, ընդհանրապես-Գիտեք, թող սենտիմենտալություն չլինի, բայց ես կարոտում եմ առաջին հերթին այն տղաներին, ովեքր մեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Ես շատ եմ կարոտում Վազգենին, իհարկե` Ավոյին, ով ավելի շատ հայտնի է որպես Մոնթե Մելքոնյան, կարոտում եմ ասկոլկային` Աշոտին, կարոտում եմ Յուրային` փոքր Յուրային, կարոտում եմ Նորիկին` Մարտակերտի հրամանատարին, կարոտում եմ Դուշման Վարդանին, կարոտում եմ Տոնար Լյովային, շատ- շատերին եմ կարոտում: Այս քանի օրերի ընթացքում ես կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին` գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու: Ակնհայտ է, որ առանց ավագ սերնդի դժվար է շատ լուրջ հաջողությունների հասնել: Անկասկած, երիտասարդների դերակատարությունը շատ մեծ է, բայց մենք էլ` այն ժամանակվա երիտասարդներս, մենք էլ չէինք կարող պատվով դուրս գալ այդ փորձությունից, հաղթահարել այդ մարտահրավերները, եթե մեր պապերն ու հայրերը Երկրորդ աշխարհամարտի` Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ իրենց այդպես փայլուն չդրսևորեին: - Պարո’ն Սարգսյան, կան արդյո՞ք Արցախի հետ կապված ինչ-որ ծրագրեր: - Ծրագրերի պակաս միշտ էլ չի եղել: Տեսնենք: Մտադիր եմ այցելել նաև Ամարաս` հասկանալու համար, թե ինչ վիճակում է գտնվում Ամարասը, որովհետև առանց Ամարասի, առանց Գանձասարի, առանց մեր այդ դարերի իմաստությունն իրենց մեջ կուտակած հուշարձանների, անհնար է հայրենիքը պատվով պաշտպանել:Շնորհակալ եմ: Հաջողություն եմ մաղթում Ձեզ:    
06:50 - 10 մայիսի, 2019