Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանը՝ պատերազմի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝  ՌԴ մեկնելու առաջարկի մանրամասների մասին |1lurer.am|

Փաշինյանը՝ պատերազմի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ ՌԴ մեկնելու առաջարկի մանրամասների մասին |1lurer.am|

1lurer.am: Ինձ հանդիպման համար դիմել են Արցախի երկրորդ և երրորդ նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը և ասել են, որ գաղափար կա, որ Արցախի և Հայաստանի նախկին ու ներկա նախագահների հետ հանդիպում տեղի ունենա, ես ասել եմ, որ համաձայն եմ՝ խորհրդարանում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրանք ստանձնել են, որ կկազմակերպեն նման հանդիպում, հետո ինձ ասել են՝ կա գաղափար, որ նախ՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա, հանդիպում ունենան ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, և վերադարձից հետո տեղի ունենա այդ հանդիպումը: Ես ասել եմ, որ ողջունում եմ գաղափարը և պատրաստ եմ նույնիսկ պետական օդանավը տրամադրել, որպեսզի նրանք մեկնեն: Նրանք գնացել ու վերադարձել են հետևյալ առաջարկով, որ երկու նախագահները ուզում են, որ ես միջնորդեմ՝ ՌԴ նախագահը նրանց ընդունի որպես հատուկ բանագնաց: Ես ասել եմ, որ այդտեղ ֆորմատային խնդիրր կա, ես անընդհատ հաղորդակցության մեջ եմ ՌԴ նախագահի հետ, ինքն ինձ կարող է պարզ հարց տալ՝ հիմա դու ի՛նչ ես ուզում ինձ ասել, որ չես կարողանում, և դրա համար անհրաժեշտ է հատուկ բանագնացի ինստիտուտ: Ես առաջարկել եմ իմ տարբերակը, ասել եմ՝ եկեք կազմակերպենք Հայաստանի պաշտոնաթող նախագահների այց ՌԴ պետական մակարդակով, էնտեղ ընդունող կողմը լինի ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով նաև ԱԽ նախագահի տեղակալն է, և այցի շրջանակներում միջնորդենք, որ հանդիպում կկազմակերպի ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ: Իրենք այս տարբերակը մերժել են, և անընդունելի է համարվել իրենց համար: Որից հետո ինձ ասել են, որ իրենք առանց ինձ էլ պայմանավորվել են, որ պետք է գնան ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպել: Որից հետո հարցրել եմ՝ ի՛նչ եք ուզում, ի՛նչ է մեզնից հասնում: Ասել են, որ պետական աջակցություն ու միջնորդություն են ուզում, որ երկրորդ նախագահի՝ երկրից դուրս գալու հնարավորություն ստեղծվի: Ասել եմ, որ հաշվի առնելով հարցի՝ ազգային անվտանգության հետ կապված լինելը, ինչ հնարավոր է՝ ես կանեմ:  Դրանից հետո Քոչարյանի ՍԵԿՏ-ը (սահմանային հսկողության համակարգ) բացվել է, համենայն դեպս, միասին չեն մեկնել, և ես որևէ այլ տեղեկություն չունեմ»,- նշեց Փաշինյան:
13:41 - 14 ապրիլի, 2021
«Դուք մոդեռատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար». Գորգիսյանը` Փաշինյանին |hetq.am|

«Դուք մոդեռատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար». Գորգիսյանը` Փաշինյանին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում շարունակվում է կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: Քննարկման հիմնական առանցքը արցախյան երկրորդ պատերազմն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նկատեց, որ ըստ Փաշինյանի ելույթի մեղավոր էին բոլորը, բացի գերագույն գլխավոր հրամանատարից: «Մեղավոր էին նախկինները, Մինսկի խումբը, մեղավոր էր հանրությունը, գեներալները: Ուզում եմ հասկանալ` Դուք Ձեր մեղքի բաժինը չեք տեսնում պատերազմում, տեղի ունեցածում: Ի՞նչ է նշանակում գեներալները որոշում էին, ես մոդեռացիա էի անում, դուք բազմիցս հայտարարում էիք` Դուք եք գլխավոր հրամանատարը, և հիմա փաստորեն գեներալներն էին որոշել: Դուք մոդեռատոր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար»,- ասաց նա` դիմելով Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` դեռ առաջին օրից հայտարարել է, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն: «Եւ այո, ես ունեմ մեղավորության իմ բաժինը, եթե ուզում եք ամենամեծ բաժինը: Ես ասում եմ` էս պարտությունն իմն է, հաղթանակը` մնացած բոլորին, պարտությունը` ինձ, բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է առիթավորվեն, ասեն ինչ կա` լցնենք իր վրա: Ինչ վերաբերում է մոդեռացիային, այո հրամանատարի գործառույթն է նաև լսել կարծիքներ, ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբություների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկավար պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա` այդ օպերացիան չի եղել Լելե-Թեփե սարը գրավելու վերաբերյալ, այլ` իններորդ պաշտպանական շրջանի հարավային հատվածում առաջացած ճեղքման սեկտորը փակելու վերաբերյալ: Փաշինյանի խոսքով` անիմաստ են այն շահարկումները, թե այդ օպերացիան քաղաքական դիվիդենտ շահելու նպատակ է հետապնդել: «Ձեր պահվածքից, հռետորաբանությունից որևէ կերպ չի զգացվում, որ մեղավոր եք Ձեզ զգում: Դուք փորձում եք արդարանալ, և էդ ճանապարհին անընդհատ վնաս եք հասցնում Հայաստանին»,- հակադարձեց Գորգիսյանը:
13:32 - 14 ապրիլի, 2021
2018թ․ հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան

2018թ․ հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ առաջին նախագահն ունի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտի է 1997թ․ «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ 1996թ․ նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ, և այդ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին։ Հետո այդ օրակարգը ձևակերպվել է որպես 1996թ․-ի նախագահական ձախողված ընտրությունների «էքզիթ սթրաթեջի»,- նշեց նա։ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ․ ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում է տեղի ունեցել։ «Կարող եմ ասել, որ այո, առաջին նախագահը, դեռևս 2016թ․ հուլիսին եմ այս մասին հայտարարել Խորենացի փողոցում տեղի ունեցած իմ ելույթում, առնվազն 2016թ․ Սերժ Սարգսյանին ուղեկցել է բանակցային գործընթացում, և դա կարող եք տեսնել նաև՝ դիտելով 2017թ․ խորհրդարանական ընտրությունների ընթացքոմ առաջին նախագահի տված հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը։ Հիմա գաղտնիք բացեմ․ ինչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ՝ 2018թ․ հուլիսին։ Մեջբերում․ «Հողերը արդեն պետք է տաս», մեջբերման ավարտը։ Իսկ ինչի՞ դիմաց։ Առաջին նախագահի պատկերացումը՝ այդ օրը ձևակերպված պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել։ Մնացածը արդեն գնահատման հարց է»,- հայտնեց վարչապետը։
13:22 - 14 ապրիլի, 2021
Կոմունիկացիաների վերաբացման հետ կապված տեղի են ունենում քննարկումներ. վարչապետ |1lurer.am|

Կոմունիկացիաների վերաբացման հետ կապված տեղի են ունենում քննարկումներ. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Կոմունիկացիաների վերաբացման հետ կապված տեղի են ունենում քննարկումներ, երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ աշխատանքներն արվում են՝ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա որոշակի պայմանավորվածություններ այդ ուղղությամբ ձեռք չեն բերվել: Ադրբեջանական կողմն ունի առաջարկներ, նկատառումներ, մենք ունենք առաջարկներ և նկատառումներ, ռուսական կողմն ունի, և մենք այդ նկատառումների շուրջ կփորձենք դուրս բերել ընդհանուր լուծում: Այդ որոշումների կայացման ընթացքում Հայաստանի Հանրապետության շահերը պետք է և հրամայաբար հաշվի կառնվեն: Մեր խնդիրը ոչ միայն այն է, որ պետք է ճանապարհ տանք, այլ որ ճանապարհ ունենանք: Մարտահրավերների մասին եթե խոսում ենք, դրանք միշտ եղել են, վերջին 30 տարվա ընթացքում մարտահրավերները չեն փոխվել. գուցե ֆիզիկական պարամետրերն են փոխվել, բայց, մեծ հաշվով, այդ մարտահրավերները մենք ունենք և պետք է մաքսիմալ ջանք գործադրենք, որ կարողանանք դուրս բերել կառուցողական և պոզիտիվ ինչ-որ արդյունքներ ողջ բանակցային գործընթացից»,- նշեց Փաշինյանը:
13:21 - 14 ապրիլի, 2021
ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը․ Օնիկ Գասպարյանը հաստատում է իր հայտարարությունը |armlur.am|

ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը․ Օնիկ Գասպարյանը հաստատում է իր հայտարարությունը |armlur.am|

armlur.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասաց. «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։ Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի զեկույցի այս կետը հերքել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։  
13:17 - 14 ապրիլի, 2021
Մենք չենք քննարկում ՝ թշնամի ենք, թե ոչ, այլ՝ այդ թշնամանքի հետ ի՞նչ պետք է անել․ Նիկոլ Փաշինյան

Մենք չենք քննարկում ՝ թշնամի ենք, թե ոչ, այլ՝ այդ թշնամանքի հետ ի՞նչ պետք է անել․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնայանը Ազգային ժողովում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք թուրքերը  մեր թշնամիններն են։ Փաշինյանը պատասխանեց․ «Հարգելի գործընկերներ, ես անկեղծ ասած այս բանավեճը չեմ հասկանում։ Այսինքն, մե՞նք պետք է պատասխանենք այս հարցին։ Պատմությունը, վերջին պատերազմը, վերջին իրադարձությունները թույլ չեն տալիս նույնիսկ քննարկել այդ հարցը։ Այո՛, թուրքերը մեր թշնամիներն են, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, իրենք էլ մեզ են թշնամի համարում, բայց հարցը ուրիշ տեղ է՝ այս թշնամությունը ի՞նչ ենք անելու։ Ես մարզերում ասում եմ հետևյալ բանաձը՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան շատ են իրանք մեզ համարում թշամի, այնքան մենք ավելի շատ ենք իրենց համարում թշնամի, բայց հարցը այն է, թե մենք ի՞նչ պետք է անենք այս իրավիճակում։ Այն, որ մենք փոխադարձաբար թշանամի ենք և իրար թշնամի ենք համարում, դա ընդհանրապես քննարկելի չէ, մեր իրականության մեջ հարցեր են քննարկվում, որոնք տարօրինակ են թվում։ Հարցը ուրիշ տեղ է՝ մենք ինչքան ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու, այս կոնտեքստում մենք պետք է պատասխանենք  հարցին՝ իրենք և մենք խնդիր ենք դնում ոչնչացնե՞լ միմյանց, սա է խնդիրը, ես կարծում եմ, որ մենք  այպիսի խնդիր պետք է չձևակերպենք»։Նա նշեց, որ թշնամի լինելով հանդերձ՝ պետք է ստեղծենք դիվանագիտական հարաբերություններ, առևտուր անենք և դրսում թշնամի տեսնելուց պետք չէ թուր ու թվանք հանել և սպանել: Փաշինյանը նշեց, որ ոչ մի կողմը չի կարող որոշել, որ թշնամի չենք, որովհետև պատմականորեն թշնամի ենք, խնդիրը այն է, թե այդ թշնամությունը ինչպես պետք է կառավարվի։ Փաշինյանը հավելեց, թե այստեղ պետք է պատասխանել մի հարցի, արդյո՞ք մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է։ «Պետություններ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն: Մարդիկ թշնամի են, բայց առևտուր են անում, զբոսաշրջիկներ են գալիս-գնում, պաշտոնական մակարդակում այցեր են լինում դիվանագիտական հարաբերություններ ունեն և այլն, բայց մարդկանց գիտակցության մեջ նստած է, որ իրենք թշնամի են: Նշանակում է փողոցում, երբ թշնամուն հանդիպում ես, թուր ու թվանքը հանում եք իրար սպանո՞ւմ, կամ 3-րդ երկրում հանդիպելիս իրար տալիս սպանո՞ւմ եք, ոչ։ Քննարկման թեման այն չէ, մենք թշնամի ենք, թե ոչ, քննարկամն թեման այն է, մենք կառավարելու ենք այդ թշնամանքը, թե դա դառնալու է անկառավարելի»,- նշեց Փաշինյանը: Փաշինյանի կարծիքով այդ թշնամանքը պետք է կառավարվի շատ նուրբ ու զգույշ և ոչինչ միայն մեկ կողմի որոշմամաբ չի կարող լինել։ 
13:10 - 14 ապրիլի, 2021
Փաշինյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ |armenpress.am|

Փաշինյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատերազմի ընթացքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել Արցախի յոթերորդ պաշտպանական շրջանը: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում իր ելույթում, անդրադառնալով Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը պատերազմի ընթացքում հրահանգել է դադարեցնել զորահավաքը: «Պատկերացնում եք մի իրավիճակ, երբ ուղիղ եթերում հանդես ես գալիս մարտակոչով, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում հեռախոսը վերցնում, ասում ես՝ դադարեցրեք: Հայտարարությունն անհեթեթ է: Երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ, կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ ՊՇ-ն մինչ օրս հայկական զինված ուժերի տրամադրության տակ է»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որն ինքը կայացրել է:
13:00 - 14 ապրիլի, 2021
Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝ «Լելե Թեփեն» գրավեք․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Անհեթեթություն է, թե ես եմ ասել՝ «Լելե Թեփեն» գրավեք․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Ասում են՝ Սերժ Սարգսյանը «Լելե Թեփեն» հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն է։ Այս մասին ԱԺ-ում, Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2020թ․ տարեկան զեկույցի ներկայացմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ պատերազմի ընթացքում եղած թերությունների վերաբերյալ հարցին։ Անդրադառնալով «Լելե Թեփե»-ին՝ Փաշինյանն ասաց․ «Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, ես խոսակցության մի հատվածին ներկա եմ եղել, քննարկման մոդերացիա եմ արել և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել, և ամենաբարձրաստիճանին եմ հարցրել՝ ինչ կարծիքի ես, ասել է՝ լավ միտք է»,-ասաց նա։
12:18 - 14 ապրիլի, 2021
Քոչարյան - Սարգսյան զույգը իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը․ Փաշինյան |1lurer.am|

Քոչարյան - Սարգսյան զույգը իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ է տվել ԼՂ բանակցային գործընթացը․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2020 թ. դեկտեմբերի 4-ի հարցազրույցին: Հիշեցնենք, Քոչարյանը հայտարարել էր՝ «Ստեղծել է մի վիճակ, որ դու Ադրբեջանին շանս չես տվել հուսալու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել, իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»: Փաշինյանի գնահատմամբ՝ սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության բանակցային տրամաբանությունը: «Այսինքն՝ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների միջոցով կհասնի նրան, ինչ ինքն ուզում է, իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավար կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա: Եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես»,- նշեց Փաշինյանը: Վարչապետն ընդգծեց՝ սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից, շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը:  «Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել, որովհետև ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի: Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում 1998 թ. ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլ երաշխիք են տվել, և այդ երաշխիքը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն էր: Առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս ու երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին: Ինչ պիտի անեին, այո՛, ինչ մենք փորձեցինք անել 2019-ին՝ ասելով, որ առանց Ղարբաղի մենք չենք պատկերացնում հարցի լուծում ու բանակցություն, իրենք պետք է անեին 1997-98 թթ., որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պետրաստ չէր և չեր կարող լուծում տալ խնդրին: Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է, եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ և 1997-98 թթ. եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո՛, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին: Որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալների օրոք կարող էին դա: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՛, կգնդակահարեին խորհրդարանում Արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից: Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղյան հարցը փուլային տարբերակով լուծելու հնարավորությունն ու նույնիսկ դա քննարկելը: Մինչդեռ 2018-ի դրությամբ սեղանին է եղել բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է՝ Декларация о первом этапе и о дальнейших шагах Нагорно-карабахского регулирования: Նրանց գործունեության արդյունքում մենք հասանք այս էտապին: Որտեղ է վճիռը, որ Քոչարյան-Սարգսյան զույգը 1998-ին օգտագործելով Ղարաբաղի հարցը, իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ են տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են բադեն բադեններում՝ հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, տանուլ են տվել բանակաշինության դաշտում՝ ոտի վրա բանակի կենացը խմելով և զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների և ընդհանրապես պետության զարգացման հարցում»,- նշեց Փաշինյանը:
12:07 - 14 ապրիլի, 2021
Պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա․ Նիկոլ Փաշինյան

Պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որնամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով ՀՀ անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերի ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը ՀՀ վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց նաև, որ մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա նաև բովանդակային բարեփոխումներ։ «Ռազմավարական հեռանկարում պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է մենք կարողանանք փոփոխել։ Բացի դա՝ մենք հույս ունենք և քննարկում ենք ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ՝  Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ։ Նաև Սյունիքի մարզի մի շարք հատվածներում ՀՀ պետական սահմանի պահպանությանը մասկանցում են նաև ռուս սահմանապահները։  Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել ՊԲ-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ»,- ասաց Փաշինյանը։
11:47 - 14 ապրիլի, 2021
Փաշինյանը հայտարարում է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին |armenpress.am|

Փաշինյանը հայտարարում է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ապագայի մասին խոսակցության անհրաժեշտությունը և շեշտում, որ այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին ելույթի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ որպես քաղաքական, բանակցային հարց պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք պետք է խոսենք ապագայի մասին: Ապագայի մասին այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք որպես քաղաքական հարց, բանակցային հարց պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց»,- ասաց ՀՀ վարչապետը: Նա հավելեց, որ պետք է հետևողականորեն շարունակեն Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը. «Դուք տեսաք, թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում, դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ, որ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, ինչը հայատյացության, ատելության ամենամեծ դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանը ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պիտի կազմի»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանը նաև հայտարարեց, շարունակելու են անմնացորդ ու նվիրական պայքարը հանուն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանի: «Ու մենք հենց հիմա Հայաստանի Հանրապետության ժողովրդին Հայաստանում, Արցախում և սփյուռքում ասում ենք ուղիղ՝ սիրելի ժողովուրդ, չհուսահատվեք, չվհատվեք, գլուխներդ բարձր, որովհետև, այո, Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»,- ասաց վարչապետը:
11:34 - 14 ապրիլի, 2021
Միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է գալ կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ ավելի շատ զիջումներ անելու խնդիր է դրել. Փաշինյան |1lurer.am|

Միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է գալ կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ ավելի շատ զիջումներ անելու խնդիր է դրել. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Հետպատերազմական շրջանում նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք պետք է հստակ պարզաբանվեն՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույը ներկայացնելիս: Վարչապետը նշեց, որ իրականության մեջ ստեղծվել է մի ըմբռնում, թե բանակցություններում ոչ կառուցողական մոտեցում ցուցաբերող կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում նրան կառուցողական դաշտ բերելու համար: Փաշինյանն ընդգծեց՝ սա ուղղակի պարզ մոլորություն է, ժողովրդին և բոլորին մոլորության մեջ գցելու փորձ: «Առնվազն 2011 թվականից սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ գա կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ ավելի շատ զիջումներ անի, որ հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: Այն պնդումները, որ հանրաքվեի շուրջ պայմանավորվածություններ կան, ովքեր պետք է մասնակցեին հանրաքվեին, ուզում եմ պարզաբանել, որ սա նույնպես ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ է: Այո՛, բանակցային փաթեթներում, այդ թվում՝ 2015-16 թվականներից հետո քննարկվող, եղել է հանրաքվեի դրույթ: Ասվել է, որ այդ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում՝ իսկ որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, հանրաքվեի արիալը նկարագրված չէ, և սա սկզբունքային կարևոր հարց է, որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրորոշումը, որ իր սահմանադրության, տրամաբանության համաձայն՝ միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ տարածքի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը: Երբ հարց է ծագել, թե ո՛նց ենք մեկնաբանելու այս դրույթը, այդ թվում՝ համանախագահներին այդպիսի հարց է առաջադրվել, պատասխանը եղել է՝ այն մեկնաբանությունը, որի շուրջ կհամաձայնվեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, այդ մեկնաբանությունն ընդունելի է։ Հաջորդ հարցը՝ իսկ ի՛նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Ադրբեջանի մեկնաբանմամբ՝ դա նշանակում է ներքին տեղահանվածներ, նրանց ընտանիքի անդամներ, որոնք ծնվել են դրանից հետո, և, ըստ եղած տվյալների, հայտնի իրադարձությունների բերումով Արցախյան առաջին պատերազմի համատեքստում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքից հեռացել է շուրջ 40000 ադրբեջանցի: Հաջորդ հարցը՝ իսկ ի՛նչ կոնկրետ հարց է դրվելու հանրաքվեի, ո՛վ է ձևակերպելու այդ հարցը: Այս հարցին նույնպես հստակ պատասխաններ չեն եղել»,- ասաց վարչապետը:
11:26 - 14 ապրիլի, 2021
Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի ոչ թե 5+2 բանաձևով, այլ 7 տարածքների վերադարձ․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ պետք է լինի ոչ թե 5+2 բանաձևով, այլ 7 տարածքների վերադարձ․ Նիկոլ Փաշինյան

Շատ է շահարկվել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո։ Վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով ԱՀ նախագահի և ԳՇ-ի հետ՝ որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի, և այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ընդդիմադիր։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հետո ես զանգել եմ ՌԴ նախագահին և ասել եմ, որ ուզում ենք հրադադար՝ Ադրբեջանի տարածքների՝ 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով։ Այս խոսակցության համատեքստում է, որ մանրամասն քննարկում ենք ունեցել ՌԴ նախագահի հետ։ Մենք արձանագրել ենք, որ ՌԴ նախագահի հետ մենք նույն կերպ ենք ձևակերպում իրադրության հաղթահարումը։ Գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի հարց է եղել, Ադրբեջանի նախկին տեղահանվածների վերադարձի հարց է եղել։ Ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, չենք ունենա, եթե մենք հարցը ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ, որից հետո ՌԴ նախագահն ունեցել է խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ, ինչի արդյունքում ադրբեջանական կողմը ասել է, որ կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր առաջարկը, երկրորդը՝ պահանջում է, որ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը, այդ թվում՝ Շուշի, չկապվի կարգավիճակի ճշգրտման հետ, և նաև ակնարկել է այն մասին, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ պետք է լինի 7 տարածքների վերադարձ։ Դա ասվել է որպես ակնարկ այն դեպքի համար, եթե մենք մինչև էս կետը առաջադրված պայմաններին համաձայնենք»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում չի ընդունել ԼՂ կարգավիճակի ճշգրտման օրակարգը։ «Այսինքն՝ Ադրբեջանը մի իքս պահից կտրականապես հրաժարվել է օրակարգային հարցի կարգավիճակով քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը․ և սա եղել է 2016թ․ քառօրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը։ Եվ հենց սա եմ նկատի ունեցել 2020թ․ սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ պատերազմի առաջին օրը այս ամբիոնից հայտարարությունն անելիս»։
10:59 - 14 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանը ասել է՝ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը դադարեցնելու մասին

Օնիկ Գասպարյանը ասել է՝ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը դադարեցնելու մասին

Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այդ կետը` 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։ ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, որովհետև 2020թ․ օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած ելույթում, զեկույցում հավաստիացրել է․ «Արցախյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն կարող է առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ՀՀ ԳՇ պետի գնահատականն է եղել 2020թ․օգոստոսի 21-ին և 2020թ․ սեպտեմբերի 30-ին։ Նրա խոսքով՝ այս ամենը չի նշանակում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց հրադադարի վերաբերյալ երեք պաշտոնական հայտարարությունների և պայմանավորվածությունների մասին։ Նա, մանրամասն ընթերցելով նշված պայմանավորվածությունների բովանդակությունները, նշեց, որ հրադադարը երեք անգամ էլ չի կայացել, քանի որ Ադրբեջանը չի կատարել դրանք։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Ավելի վաղ զեկույցի այս կետը հերքել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
10:34 - 14 ապրիլի, 2021