Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության գործող պետն է։

Ծնվել է 1984թ․ հուլիսի 23-ին։ 2004-2009 թթ. սովորել է Ակադեմիական միջազգային ինստիսուտի իրավաբանական ֆակուլտետում։ 2017 թ.-ին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։

2007-2012 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական։ 2010 թ․ «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության վարչության անդամ։ 2013 թ․ մայիսին «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ։ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից ու միանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

2018 թ. մայիսի 21-ից Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ 2019թ․ ապրիլի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է ՀՀ վարչապետի որոշմամբ։

2021 թ․ հունվարի 13-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Փաշինյանին։

Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում |pastinfo.am|

Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում |pastinfo.am|

pastinfo.am:  Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Սանասարյանն այսօր հարցաքննվել է։ Այս մասին  հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։ Նրա փոխանցմամբ՝ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ ճանապարհային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով քննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն հոկտեմբերին՝ մամուլի հրապարակումներից։ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում նախ հերքել էր այդ լուրը, այնուհետև, երբ մամուլում հրապարակվեցին տուժած 9-ամյա երեխայի և նրա մոր վկայությունները, տեսագրությունը, որտեղ տեսանելի էր Դավիթ Սանասարյանը՝ հիվանդանոցում, վերջինս նոր հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային՝ ընկել գետնին»։ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե մարդասիրությունից ելնելով՝ նրանց հետ գնացել է բժշկական կենտրոն։ Փաստն այն է, որ երեխան վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն, սակայն պատահարի մասին ճանապարհային ոստիկանությունում դեպքի օրն ահազանգ չի ստացվել, ոչ էլ բժշկական կենտրոնից են ոստիկանություն ահազանգել՝ վնասվածքով երեխայի բուժօգնության տեղափոխվելու մասին, թեեւ ցանկացած վնասվածքով բուժօգնության տեղափոխվելու դեպքի մասին բժշկական կենտրոնից պարտավոր են տեղեկացնել ոստիկանությանը, որն էլ արդեն պարզում է դեպքի հանգամանքները, նշանակում փորձաքննություն՝ համոզվելու վնասվածքը կարող էր առաջանալ նկարագրված պայմաններում, թե ոչ։ Ակնհայտ է, որ բժշկական կենտրոնը թաքցրել է դեպքը։ Բացի այդ՝ Դավիթ Սանասարյանը հանդես է եկել պատասխան մեղադրանքներով՝ հայտարարելով, թե անչափահասի մայրն իրենից գումար է պահանջել եւ այս հայտարարության հիման վրա եւս հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունու ոստիկանությունում՝ Դ.Սանասարյանից շորթում կատարելու դեպքի առթիվ։ Այս գործի շրջանակներում եւս Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է։
13:27 - 13 նոյեմբերի, 2019
Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ |aysor.am|

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ |aysor.am|

aysor.am: ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ, Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս», - նշել է փաստաբանը։ Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը»։ Analitik.am-ի տեսանյութի տարածումից հետո Սանասարյանը հայտարարեց, որ դա «շինծու մեղադրանք է մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։ Իրականությունը պարզելու ակնկալիքով Aysor.am-ը կապ էր հաստատել «Արմենիա» բժշկական կենտրոնի պատասխանատուների հետ, որտեղ դեպքից հետո տեղափոխել էին երեխային: Բուժկենտրոնի ընդունարանի վարիչ Կարինե Աբաջյանը, սակայն, պնդել էր, որ սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարան վրաերթի ենթարկված 9-ամյա տղա չի ընդունվել: «Ինձ մոտ գրանցված նման հիվանդ երեխա չկա։ Չի եղել նման դեպք։ Ես չգիտեմ՝ ով է գրել, ինչ են գրել։ Ես կուզեի այդ երեխայի մորը տեսնել, և ինքը գար ու ասեր, որ այստեղ նման բան է եղել։ Իմ ընդունարանում նման բան չի եղել», - նշել էր Աբաջյանը: Ավելի ուշ, «Արմենիա» բուժկենտրոնի բժիշկ Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է, որ ինքն է բուժօգնություն ցուցաբերել երեխային: Ըստ Գևորգյանի՝ երեխայի մոտ ոսկրաբանական որևէ խնդիր՝ կոտրվածք, հոդախախտեր, այլ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել: Արսեն Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում հավելել է նաև, թե հիվանդանոցի ներքին կանոնակարգի համաձայն՝ ոստիկանություն հայտնվում են այն դեպքերը, որոնք խնդրահարույց են, կամ որոնց դեպքում կա կոտրվածք: 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ երեխայի ծնողը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։
09:56 - 31 հոկտեմբերի, 2019
Սանասարյանը չի նպաստել ՊՎԾ–ի նկատմամբ վստահություն ձևավորելուն. որոշումը վիճարկվում է դատարանում|news.am|

Սանասարյանը չի նպաստել ՊՎԾ–ի նկատմամբ վստահություն ձևավորելուն. որոշումը վիճարկվում է դատարանում|news.am|

ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, այսօր պետք է կայանար ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն (լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են) ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գործով նախնական դատական նիստը։ Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ Սանասարյանին ուղարկված ծանուցագիրը հետ է ուղարկվել, ինչը նշանակում է, որ նա պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի օրվա և ժամի մասին։ Այս հիմքով այսօրվա նիստը հետաձգվեց։ Դավիթ Սանասարյանը պահանջում է առոչինչ ճանաչել եւ վերացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից 2019թ. մարտի 18–ի «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտման վերաբերյալ եզրակացությունը հաստատելու մասին» թիվ 28-Ա որոշումը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ Սանասարյանի ներկայացրած հայցադիմումն անհիմն է։ Շաթիրյանի խոսքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր գործունեությամբ պետք է նպաստի զբաղեցրած պաշտոնի, իր կողմից ներկայացված մարմնի նկատմամբ հարգանք և վստահություն ձևավորելուն։ Մինչդեռ ըստ նրա՝ Դավիթ Սանասարյանն իր հարցազրույցներում արել է մի շարք հրապարակային արտահայտություններ, ինչպես նաև գրառումներ, որոնցով իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։ Հանձնաժողովի կողմից քննարկման առարկա են դարձել Դավիթ Սանասարյանի կողմից արված հետևյալ հրապարակային արտահայտությունները. «ԵՊՀ–ում առաջիկայում կվերջացնենք. լուրջ խախտումներ կան, որոնք նախնական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցում են Ագրարային համալասարում հայտնաբերված խախտումներին», «Ծախսերն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է, այդ թվում քրեական հանցագործության տարրեր կան», «ԵՊՀ–ում շուրջ երկու ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվեց դատախազություն, ըստ մեր նախանական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս, ես վստահեցնում եմ, որ գործը դատարան է գնալու»։ Շաթիրյանի խոսքով՝ այս արտահայտություններն ու գրառումներն արվել են նախքան ԵՊՀ–ում կատարված ուսումնասիրության ավարտը, և ըստ էության կարող էին առերևույթ կանխակալ վերաբերումունքի դրսևորում հանդիասանալ։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել եւ նշած եզրակացությամբ արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը։ Դավիթ Սանասարյանն էլ հայտարարել էր, որ չի ընդունում հանձնաժողովի որոշումը եւ որ այն վիճարկելու է դատական կարգով։ Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեկան գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համաեւ եւ որպեզ խափանման միջոց ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Սանասարյանի և ևս երեք անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։
10:05 - 23 հոկտեմբերի, 2019
ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է. Սանասարյան

ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է. Սանասարյան

Պետակական վերահսկողական ծառայության պետ(լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանադրագետների և իրավաբանների հետ միասին եկել ենք հիմնավոր եզրակացության, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական մարմին է, այսինքն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 178 հոդվածի («Քննչական մարմինների կարգավիճակը, լիազորությունները, կազմավորման և գործունեության կարգը սահմանվում են օրենքով») պահանջներին։ Սահմանադրության վերոնշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱԱԾ քննչական մարմնի կարգավիճակը և կազմավորման կարգը պետք է սահմանվեր «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով, մինչդեռ, ԱԱԾ քննչական դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել է միայն վարչապետի որոշմամբ, ինչը հիմք է տալիս պնդել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հակասահմանադրական է։ Դա նշանակում է, որ իմ (և ոչ միայն իմ) նկատմամբ իրականացվող հետապնդումն ինքնին ապօրինի է նախևառաջ սահմանադրականության տեսանկյունից։ Մենք ստանձնել ենք իրավական պետություն կառուցելու պատասխանատվությունը, ինչը ենթադրում է, որ չենք կարող հակաիրավական ու հակասահմանադրական մարմնի միջոցով օրինականություն ապահովել։ Այս մարմնի կողմից քննվող յուրաքանչյուր նոր գործ մի նոր խնդիր է իրավական պետության համար։ Սիրում եմ բոլորիդ»։
12:33 - 05 հոկտեմբերի, 2019
Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին |news.am|

Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին |news.am|

news.am։ Մեղադրյալի կարգավիճակ ունենալուց հետո լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին: Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին:Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Նշված գործողությունների հետեւանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, Սամվել Ադյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն:Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-308-րդ հոդվածի 1-ին մասի եւ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
06:44 - 26 սեպտեմբերի, 2019
Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատախազություն |pastinfo.am|

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատախազություն |pastinfo.am|

pastinfo.am։ Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի պաշտպանական խումբը նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացնել դատախազություն։ Այս մասին ասաց Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանից։«Սպասում ենք նրանց պատասխանին։ Դեռևս չկա պատասխանը, բայց մոտակա օրերս պետք է լինի։ Այդ է պատճառը, որ հիմա որևէ գործողություն չենք անում։ Դավիթ Սանասարյանը գրել էր, որ կսպասենք Դատախազության դիրքրոշումը կունենանք և ըստ այդմ կորոշվի հետագա գործողությունները»,-ասաց պաշտպանը՝ ավելացնելով, որ ակնհայտորեն չկան քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր, բայց արդեն ամիսներ շարունակ իրականացվում է քրեական հետապնդումը։Արսեն Սարդարյանն ընդգծեց, որ քրեական գործի նյութերն ամբողջ ծավալով ուսումնասիրելուց հետո հասկացել է՝ չկա որևէ ապացույց, որը կարող է փաստել՝ Սանասարյանը հանցագործություն է կատարել. «Ակնհայտ է, որ նույնիսկ ենթադրյալ ապացույցները, օրինակ Սամվել Ադյանի ցուցմունքով, որը փոփոխված է և արժանահավատ չէ, Սանասարյանը որևէ կերպ չի արատավորվում։ Այսինքն այդ ցուցմունքը ոչ միայն չի համապատասխանում մյուս ցուցմունքներին և կեղծ է, այլ նույնիսկ եթե դա հիմք ընդունենք, այդ ցուցմունքով էլ գրվում է, որ Սանասարյանն ազնիվ է եղել»,-հավելեց պաշտպանը։Ավելին՝ pastinfo.am-ում
10:51 - 24 սեպտեմբերի, 2019
ԱԱԾ քննիչը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նրա փաստաբանների միջնորդությունը |forrights.am|

ԱԱԾ քննիչը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նրա փաստաբանների միջնորդությունը |forrights.am|

forrights.am։ Սեպտեմբերի 10-ին, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էին ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ «Հանցակազմ գոյություն չունի։ Այսինքն, այդպիսի արարք, որը մեղսագրվում է Դավիթ Սանասարյանին, չի կատարվել»,- նշել էր Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։ Արդեն ԱԱԾ քննիչը մերժել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նրա փաստաբանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Սանասարյանի լիազորությունները դադարեցված են: Իր ֆեյսբուքյան էջում Սանասարյանը գրել է. «ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։ Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։ Իրավական Հայաստանն այլընտրանք չունի։ Սիրում եմ բոլորիդ Հ.Գ. Սիրելի լրագրողներ, մինչև ասուլիս հարցազրույց չեմ տալու, խնդրում եմ ընդունել ի գիտություն, իսկ ասուլիսի մասին կտեղեկացնեմ»:
07:19 - 13 սեպտեմբերի, 2019
ԱԱԾ քննիչը մերժել է իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս միջնորդությունը. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ քննիչը մերժել է իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս միջնորդությունը. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։ Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։ Իրավական Հայաստանն այլընտրանք չունի։ Սիրում եմ բոլորիդ»
17:50 - 12 սեպտեմբերի, 2019
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել․ Դավիթ Սանասարյան

Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել․ Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «ԿԱՐԵՎՈՐ Սիրելի ընկերներ, Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։ Նախաքննության մարմնի և դատախազության կողմից միջնորդությունը քննարկելուց հետո հանդես կգանք ասուլիսով և կպատասխանենք բոլոր հարցերին։ Միևնույն ժամանակ, վստահ լինելով, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը համոզված է իմ անաչառության, ազնվության և սկզբունքայնության հարցում, այդուհանդերձ, զանգվածային լրատվամիջոցներով և ֆեյսբուքով շրջանառվող բամբասանքների ազդեցության տակ ընկած անձնաց համար հայտնում եմ, որ նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն։ Կից հրապարակում եմ ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները։ Արդարությունն անպայման վերականգվելու է։ Սիրում եմ բոլորիդ»։  
14:10 - 05 սեպտեմբերի, 2019
Ավարտվել է Դավիթ Սանասարյանի քրեական գործով նախաքննությունը |forrights.am|

Ավարտվել է Դավիթ Սանասարյանի քրեական գործով նախաքննությունը |forrights.am|

forrights.am։ Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունը: Այս մասին նրա փաստաբանական թիմից հայտնում է Ինեսսա Պետրոսյանը:Փաստաբանը նշել է, որ քրեական գործի նյութերը նոր են տրամադրվում կողմերին` ծանոթանալու համար։ Ուստի իրենք միջնորդել են 20 օր ժամանակ տրամադրել դրա համար։ Միայն նյութերին ծանոթանալուց հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը։Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ՊՎԾ նախկին պետը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ասենք ավելին, վստահեցնում է, որ կաշառք վերցնելու տեսանյութի թեման հակահեղափոխականների ձեռքի գործն է․ «Այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի կաշառք վերցնելու տեսանկութը, խոստանում եմ ձեռքս իրենց լրատվամիջոցում էքսկլյուզիվ կտրել»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Դավիթ Սանասարյանը։
06:53 - 22 օգոստոսի, 2019
Չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հայտնում եմ անվստահությունս. Դավիթ Սանասարյան

Չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հայտնում եմ անվստահությունս. Դավիթ Սանասարյան

ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից, այն հիմնովին պետք է փոխվի եւ դառնա անկախ դատական համակարգ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ հիշեցնելով, որ մի քանի օրից դատարանում քննելու են իր հայցադիմումը:Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.«Ինչպես գիտեք ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը եւ պարզի արդյոք կարող էր Էթիկայի հանձնաժողովը նման որոշում կայացնել, թե ոչ։Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մեկնարկեց դատական իշխանության նկատմամբ անվստահության հայտնումը եւ բարեփոխումների գործընթացի սկիզբը, որից հետո հանրային լուրջ քննարկման առարկա դարձավ ինչպես անցումային արդարդատության, այնպես էլ նրա մաս կազմող վեթինգի գործընթացը։Համոզմունքս այս օրերին ավելի ամրապնդվեց. ՀՀ-ում արդարադատություն իրականացնող մարմինը հեռու է իր առաքելության իրականացումից, այն հիմնովին պետք է փոխվի եւ դառնա անկախ դատական համակարգ, որը կկայացնի միմիայն իրավական ու օրինական վճիռներ ու որոշումներ։Ինքս չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. հերթական անգամ հայտնում եմ անվստահությունս, իսկ պատասխանս էթիկայի հանձնաժողովին ներկայացնում եմ հրապարակավ, որին կարող եք ծանոթանալ ստորեւ։Սիրում եմ բոլորիդ։«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ նաեւ Պատասխանող) կողմից հայցադիմումի պատասխանում ներկայացված փաստարկների առնչությամբ հայտնում եմ հետեւյալը.«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդրի կողմից նախատեսված ժամկետային սահմանափակումն ինքնանպատակ չէ, այն բխում է իրավական որոշակիության սկզբունքից, նշված պայմանն իմպերատիվ է, ենթակա չէ կամայական մեկնաբանության, իսկ օրենսդրի կողմից սահմանված պայմանի կատարված չլինելու հանգամանքի բացասական հետեւանքները որեւէ կերպ չպետք է դրվեն անձանց վրա կամ մեկնաբանվեն այնպես, որ անձանց համար առաջացնեն բացասական փաստական հետեւանքներ: Ինչ վերաբերում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթների լույսի ներքո վերոնշյալ նորմի մեկնաբանությանը, ապա եւս մեկ անգամ փաստում եմ, որ նշված նորմում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությունից հետեւում է, որ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթները գործել են մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ տվյալ դեպքում Պատասխանողի կողմից քննության առարկա դարձած իմ բոլոր հայտարարություններն արվել են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետո, մասնավորապես՝ հոկտեմբերի 25-ից սկսած:Հատուկ Պատասխանողի համար, եւս մեկ անգամ նշեմ, որ «Arlis» Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում զետեղված որեւէ տեղեկատվություն ինքնին որեւէ կերպ չի կարող հերքել օրենքում սահմանված պահանջները եւ չի կարող դրվել անհատական իրավական ակտի հիմքում: Ավելին, իրավաբանական փաստերը չեն կարող հերքվել որեւէ իրավաբանակ ուժ չունեցող հանգամանքներով:Անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով վարույթ հարուցելուն, եւս մեկ անգամ հարկ է նշել, որ Պատասխանողն իրավասու չէր վարույթ հարուցել իմ նկատմամբ՝ որպես «բարձրաստիճան պաշտոնատար անձի», քանի որ ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ որեւէ օրենքով Հանձնաժողովին նման լիազորություն վերապահված չէր: Իսկ ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից որպես հիմնավորում «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքը՝ հատկապես նշած օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը վկայակոչելուն, եւ դրանով վիճարկվող եզրակացությունը հիմնավորելու փորձերին, ապա անհրաժեշտ է Պատասխանողին նախ տեղեկացնել, որ սույն գործով վիճարկվող անհատական իրավական ակտի ընդունմանն ուղղված վարույթը հարուցվել է 2019 թվականի փետրվարի 26-ին, դրա արդյունքում ընդունված եզրակացությունը (այդ թվում՝ որոշումը) ընդունվել է 2019 թվականի մարտի 18-ին, իսկ «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 28-ին, ուստի ինչպես նշված օրենքը, այնպես էլ դրանում զետեղված դրույթները տարածելի չեն սույն իրավահարաբերությունների վրա:Հաջորդիվ, օրենսդրի կողմից «Հանրային ծառայության մասին» 2019 թվականի մարտի 14-ի ՀՕ-3-Ն ՀՀ օրենքի ընդունումն ու դրանով հետադարձ ուժ տալուն վերաբերող համապատասխան իրավադրույթներ սահմանելու հանգամանքն ինքնին եւս մեկ անգամ հիմնավորում է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունների ծագման պահին գործող իրավակարգավորումների շրջանակներում Պատասխանողը չէր կարող իմ նկատմամբ վարույթ հարուցել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի հիմքով, իսկ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները վերաբերում էին բացառապես «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասին, հակառակ դեպքում, նման օրենսդրական կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն չէր լինի:Պատասխանողը, ներկայացված հայցադիմումի պատասխանում անդրադառնալով հայցադիմումի 2.1.3 ենթակետին, փաստացի նշել է, որ ղեկավարվել է 2012 թվականի հունիսի 17-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունված 3-Ա որոշմամբ (անհատական իրավական ակտով) եւ դրա հիմքով է, որ վարույթը հարուցվել է նշված հանձնաժողովի չորս անդամների կողմից, սակայն արդյունքում եզրակացույթունը տրվել է երեք անդամների կողմից: Տվյալ պարագայում նախ անհրաժեշտ է գնահատել՝ արդյո՞ք անհատական իրավական ակտով կարող էր նախատեսվել օրենքից տարբերվող կարգավորումներ, մասնավորապես՝ ըստ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի՝ վարույթն իրականացնող մարմինն օրենքով ստեղծված հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմին է, որը վարութի արդյունքում տալիս է (ընդունում է) եզրակացություն, այսինքն, եզրակացությունները տրվում են (ընդունվում են) հինգ անդամից կազմված կոլեգիալ մարմնի կողմից:Բացի այդ, առհասարակ անհրաժեշտ է պարզել՝ արդյո՞ք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը կարող էր հաստատվել անհատական իրավական ակտով, թե՞ այն պետք է կարգավորվեր եւ հաստատվեր ներքին (լոկալ) կամ նորմատիվ իրավական ակտով:Անդրադառնալով հայցադիմումի 2.1.4 ենթակետին՝ հարկ եմ համարում նշել, որ համապատասխան հիմնավորումները ներկայացնելիս հիմք եմ ընդունել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում առկա տեղեկատվությունը, որն իմ կողմից հայցադիմում ներկայացնելուց հետո խմբագրվել է, սակայն, եթե ընդունենք, որ Էդգար Շաթիրյանը 2017 թվականի սեպտեմբեր ամսից այլեւս չի աշխատում Երեւանի պետական համալսարանում, միեւնույն է, նկատի ունենալով, որ սույն գործով վարույթը հարուցվել է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի դիմումի հիման վրա, գտնում եմ, որ որեւէ պաշտոնատար անձ, ով գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ վարչական վարույթի մասնակիցներից որեւէ մեկի հետ, ըստ էության, գործի քննության ընթացքում մեծ հավանականությամբ կարող է դրսեւորել սուբյեկտիվ, կողմնակալ մոտեցում վարչական ակտի հասցեատիրոջ նկատմամբ: Ուստի, սույն գործի քննությանն Էդգար Շաթիրյանի մասնակցությունը, այն պայմաններում, երբ եզրակացությունն ընդունվել է ոչ թե հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, այլ՝ երեք անդամների կողմից, չեմ համարում իրավաչափ:Անդրադառնալով հայցադիմումի 2.1.5 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը՝ փաստում եմ, որ վարչական մարմինն էթիկայի կանոնի խախտման փաստը բացահայտելու համար առաջնահերթության կարգով պետք է հանրային ծառայողի արարքի (դրսեւորած վարքագծի) հատկանիշները համադրի օրենքով նախատեսված էթիկայի կանոնի խախտման հատկանիշների հետ, իսկ «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն ՀՀ օրենքով նախատեսված չէ որեւէ դրույթ, որով սահմանված կլինեին էթիկայի կանոնների խախտման դեպքերը: Ուստի, համապատասխան իրավական կարգավորումների բացակայության եւ իրավակիրառ պրակտիկայում էթիկայի կանոնի խախտման դեպքերը բացահատված չլինելու պայմաններում, Պատասխանողի կողմից որեւէ հանրային ծառայողի կողմից թույլ տրված վարքագիծն էթիկայի կանոններին համապատասխանեցնելու հարցի գնահատումը չի կարող համարվել օբյեկտիվ:Ինչ վերաբերում է հայցադիմումի 2.1.6 ենթակետի մասով Պատասխանողի ներկայացված դիրքորոշմանը, ապա կրկին հայտնում եմ, որ որեւէ հանրային պաշտոնում պաշտոնավարելու համար անհրաժեշտ է, որպեսզի նման պաշտոն նախատեսված լինի «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնը նախատեսված չէ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն ՀՀ օրենքով ո՛չ որպես պետական ծառայության պաշտոն, ո՛չ որպես համայնքային ծառայության պաշտոն, ո՛չ էլ որպես հանրային պաշտոն, ուստի նշված պաշտոնն իրեն վերագրող կամ զբաղեցնող անձը որեւէ կերպ չի կարող համարվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախատեսված պաշտոնատար անձ, եւ, հետեւապես, չի կարող համարվել հանրային իշխանության մարմին՝ որն իրավասու է իրականացնել վարչարարություն:Անդրադառնալով Պատասխանողի կողմից ներկայացված այն դիրքորոշմանը, որ սույն գործով վիճարկվող եզրակացությունն ինքնին որեւէ իրավական հետեւանք չի առաջացնում եւ քննարկման առարկա պետք է դառնա եզրակացության՝ վարչական ակտ հանդիսանալու հանգամանքը՝ գտնում եմ, որ վիճարկվող եզրակացությունն անհատական իրավական ակտ է, ընդունվել է վարչական մարմնի կողմից (եթե կարելի է այդպիսին համարել Պատասխանողին), ունի արտաքին ներգործություն, ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով եւ ուղղակի իրավական հետեւանքներ է առաջացրել իմ համար, մասնավորապես՝ վատթարացրել է ինչպես իմ իրավական, այնպես էլ փաստացի դրությունը, քանի որ նախքան եզրակացության տրամադրումը հանդիսացել եմ հանրային պաշտոն զբաղեցնող անձ, ում երբեւէ վերագրված չէր էթիկայի նորմի խախտում, իսկ նշված խախտումն ինձ վերագրելու արդյունքում խախտվել է ինչպես իմ բարի համբավը, այնպես էլ իմ նկատմամբ հասարակության վստահությունը, միաժամանակ, նշված եզրակացությունը փաստացի ոչ իրավաչափորեն միջամտում է իմ ազատ արտահայտվելու եւ հասարակությանը հաշվետու լինելու իրավունքների իրացմանը»:
08:23 - 08 հունիսի, 2019