ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով պահպանում է գործառնական կապերը:Այս մասին ասվում այսօր տարածված ՌԴ արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:«Մենք շարունակում ենք սերտորեն հետևել իրավիճակին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի առնչությամբ: Ռուսական կողմն աջակցում է Բաքվին և Երևանին՝ բարձրագույն և բարձր մակարդակի կանոնավոր շփումների միջոցով լարվածությունը թուլացնելու հարցում: Գործառնական հաղորդակցությունը պահպանվում է մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով»,- հայտնել են նախարարությունից:ԱԳՆ-ում շեշտել են, որ Ռուսաստանը հակամարտության լուծումը տեսնում է սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկում՝ դրան հաջորդող դեմարկացիայով:«Մենք ելնում ենք այն փաստից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք հայ-ադբերաջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրա հետագա դեմարկացիայով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ շարունակել նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի կայուն կարգավորմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների կատարման անհրաժեշտությունը:
17:16 - 18 մայիսի, 2021
ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին |armenpress.am|

ՆԱՏՕ-ում հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսատլանտյան դաշինքը նախկինի պես պատրաստ Է Ռուսաստանի հետ երկխոսության, այդ թվում Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի շրջանակում: Մայիսի 18-ին այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար ռազմաօդային ուժերի գեներալ Ստյուարտ Փիչը՝ բացելով շտաբների պետերի մակարակով դաշինքի Ռազմական կոմիտեի նիստը: «Մենք նախկինի պես պահպանում ենք կրկնարի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ (զսպում եւ երկխոսություն), մասնավորապես, Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ցավում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի պատասխանում Ռուսաստան – ՆԱՏՕ խուրհրդի անցկացման առաջարկությանը, բայց նախկինի պես Ռուսաստանի հետ կառուցողական հարաբարությունների հույս ունենք, երբ նրա գործողությունները դա հնարավոր դարձնեն»,- պնդել Է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը յուրաքանչյուր ելույթի ժամանակ ընդգծում Է, որ դաշինքը կրկնակի մոտեցում ունի ՌԴ-ի նկատմամբ՝ զսպում եւ երկխոսություն: Ավելի վաղ նա նաեւ պնդել Է, որ Մոսկվան արդեն երկու տարի հրաժարվում Է Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստերի անցկացումից: Մարտի վերջին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ Մոսկվան չի հրաժարվում ձեւաչափին մասնակցելուց եւ առաջարկում Է վերականգնել շփումները զինվորականների գծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:34 - 18 մայիսի, 2021
Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում վերջին 30 տարիների ընթացքում ամենալուրջ ժամանակներն են․ Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում վերջին 30 տարիների ընթացքում ամենալուրջ ժամանակներն են․ Գերմանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերություններում «վերջին 30 տարվա ընթացքում ամենալուրջ ժամանակներն են», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։«Որքան մեծ են մարտահրավերները, այնքան մեծ է հաղորդակցության անհրաժեշտությունը։ Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենալուրջն են վերջին 30 տարիների ընթացքում», - ասել է Մաասը Պոտսդամի հանդիպումների 25-րդ համաժողովի իր տեսաուղերձում։Նա հիշեցրել է Բեռլինի և Մոսկվայի «քաղաքական հակասությունները», որոնք վերաբերում են Ռուսաստանում քաղաքացիական հասարակության վիճակի գնահատմանը, Ուկրաինայի սահմանին առկա իրավիճակին և Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործունեությանը։
14:33 - 18 մայիսի, 2021
Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

Անհրաժեշտ է 2 կողմից էլ դադարեցնել բռնության գործողությունները. Պուտինը դիմել է Իսրայելին և Պաղեստինին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել դադարեցնել զինված հակամարտությունը: Ինչպես նշում է gazeta.ru-ն, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ հակամարտության նոր սրումը մեծ թվով զոհերի է հանգեցրել խաղաղ բնակչության, այդ թվում` երեխաների շրջանում:«Մենք անհրաժեշտ ենք համարում դադարեցնել երկու կողմերի բռնության գործողությունները և ակտիվորեն լուծում փնտրել` հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների վրա»,-ասել է Պուտինը:Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 17-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատապարտել են իսրայելցիների և պաղեստինցիների հարվածները քաղաքացիական օբյեկտներին:
13:33 - 18 մայիսի, 2021
ՀՀ ՄԻՊ–ը ԵԽ-ի և МГИМО-ի միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը

ՀՀ ՄԻՊ–ը ԵԽ-ի և МГИМО-ի միջոցառմանը ներկայացրել է COVID-19-ի ընթացքում աշխատանքի առաջատար փորձը

Հաշվի առնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի առաջատար փորձը COVID-19 համավարակի պայմաններում՝ մայիսի 17-ին Արման Թաթոյանը Մոսկվայում բարձրաստիճան միջոցառմանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքի առանձնահատկությունները, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: «Մարդու իրավունքների ոլորտի սահմանադրական և միջազգային երաշխիքների իրականացումը Ռուսաստանի օրենսդրությունում և պրակտիկայում» խորագրով միջազգային բարձրաստիճան միջոցառումը կազմակերպել են Եվրոպայի խորհուրդը և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը (ռուս.՝ МГИМО): Պաշտպանը, նախևառաջ անդրադարձել է ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ արդյունավետ աշխատանքներին, համատեղ ծրագրերին` մարդու իրավունքները զինված ուժերում, մարդու իրավունքները բիոէթիկայի ոլորտում, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում և այլն: Օրինակ` բիոէթիկայի ոլորտում ծրագիրն ուղղված է պացիենտների իրավունքների պաշտպանությանը, իրազեկման բարձրացմանը և դա իրականացվում է ԵԽ հետ: «Տեղեկատվությունը, հաղորդակցությունը և առողջապահական գրագիտությունը COVID-19 համավարակի պամաններում» թեմայով զեկույցով Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հիմքով արտակարգ դրության ընթացքում Պաշտպանի գործունեության առանձնահատկություններին, իրավունքների պաշտպանության հարցում մարտահրավերներին: Պաշտպանն ընդգծել է, որ COVID-19-ի համաճարակի ընթացքում մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանության և փորձի փոխանակման նպատակով արդյունավետ համագործակցություն և քննարկումներ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի հետ։ Աշխատանքի առանձին ուղղություն է նաև պարբերաբար քննարկումները ՌԴ-ում բնակվող հայերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիների համատեղ ընդունելությունները։ Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի կիրառման, ՄԻԵԴ դիմումներ ներկայացնելու և նախադեպային իրավունքին, «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության» ծրագրին, COVID-19 համավարակի պայմաններում տեղեկատվության փոխանակման, հաղորդակցության և առողջապահության մասին գրագիտության առնչվող հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ելույթի ժամանակ ներկայացրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ և մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Նշվել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը երրորդ կողմ է ներգրավել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանին վերաբերող գործի շրջանակներում, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացում Պաշտպանի համագործակցության փորձը պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:Միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարը, ՌԴ գործադիր, դատական իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) անդամներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
11:47 - 18 մայիսի, 2021
Մոսկվան կօգնի Երևանին և Բաքվին՝ կարգավորելու սահմանին լարվածությունը, եթե դիմեն երկու կողմերը, ասում է ՌԴ ԱԳ փոխնախարարը |azatutyun.am|

Մոսկվան կօգնի Երևանին և Բաքվին՝ կարգավորելու սահմանին լարվածությունը, եթե դիմեն երկու կողմերը, ասում է ՌԴ ԱԳ փոխնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը կօգնի Երևանին ու Բաքվին սահմանին լարվածության կարգավորման հարցում, եթե այդպիսի խնդրանքով դիմեն երկու կողմերը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն: «Սա նորմալ իրավիճակ է, երբ նման իրավիճակում գտնվող կողմերը դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության համար, մանավանդ որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները մշակելու համատեքստում: Եթե նման դիմում լինի բոլոր մասնակից կողմերից, այլ ոչ միայն կողմերից որևէ մեկից՝ նկատի ունեմ Ադրբեջանից և Հայաստանից, ապա մենք պատրաստ կլինենք տրամադրել այն օժանդակությունը, որը կարող ենք», - ասել է Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցին: Անդրեյ Ռուդենկոն նաև ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտգործնախարարները մայիսի 19-ին Դուշանբեում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը: «Արտաքին գործերի նախարարները կհավաքվեն Դուշանբեում՝ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը: Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի այնտեղ», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
10:17 - 18 մայիսի, 2021
ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել այս հարցի առնչությամբ վերջին զարգացումներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ռուսական կողմի ակտիվ ջանքերը խնդրի արագ և ամբողջական կարգավորման գործում: Ըստ աղբյուրի՝ կողմերը կարևորել են մայիսի 19-ին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստը ՀԱՊԿ շրջանակներում սույն խնդրի համակողմանի քննարկման համար: Ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ արձագանքման տեսանկյունից քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի հնարավոր անցկացումը:  
19:00 - 17 մայիսի, 2021
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության և ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում և կարևորում է հայ-ռուսական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ շփումերը տարբեր մակարդակներում առավել կակտիվանան:Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար, իր հերթին երկրորդել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է: Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հիշեցրել, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձին առնչվող դրույթը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և ըստ այդմ՝ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որևէ ոտնձգության անթույլատրելիությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոնշյալ հարցերը քննարկել համապատասխան բազմակողմ հարթակներում:Հանդիպման ընթացքում երկու պատվիրակությունների անդամները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, երկկողմ և բազմակողմ հարթակներում մի շարք ուղղություններով հարաբերությունների ընդլայնման շուրջ:
18:14 - 17 մայիսի, 2021
Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը |tert.am|

Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը |tert.am|

tert.am: Պաշտոնական Մոսկվան դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածից Իսրայելի բնակելի շրջանների ուղղությամբ արձակվող հարվածները և անընդունելի ենք համարում Պաղեստինի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Կարծում եմ՝ այս իրավիճակի անհապաղ դադարեցմանն ուղղված բավական կոչեր են հնչել արդեն», - ասել է Լավրովը՝ ճեպազրույցի ընթացքում։Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 220-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
17:29 - 17 մայիսի, 2021
Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն․ Միքայել Մելքումյանը՝ ՌԴ պետդումայի ղեկավար պաշտոնյաների հետ հանդիպմանը

Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն․ Միքայել Մելքումյանը՝ ՌԴ պետդումայի ղեկավար պաշտոնյաների հետ հանդիպմանը

Այսօր Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հանդիպումը ՌԴ Պետական Դումայի նախագահ պարոն Վ. Վոլոդինի և Դումայի ղեկավար այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը։Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում ամենամեծ հրատապություն ունեցող բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես, Միքայել Մելքումյանը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզում և այլ սահմանամերձ տարածքներում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ադրբեջանական զինուժի և տեխնիկայի ապօրինի ներխուժման հարցը և ռազմավարական գործընկերոջ առջև խնդիր բաձրացրեց հրատապ կերպով միջամտել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Մ. Մելքումյանը նշել է՝ «Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն»։ Միքայել Մելքումյանը նշել է նաև, որ ըստ ստացված տեղեկությունների` 19 հայ ռազմագերիներ խոշտանգվել և սպանվել են Ադրբեջանում։ Բարձրացվել է նաև ռազմագերիների անհապաղ ազատման հարցը՝ «բոլոր բոլորի դիմաց» սկզբունքով, համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի։ ՌԴ Պետական Դումայի նախագահ Պարոն Վ. Վոլոդինը հանձնարարել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովին, որպեսզի ՀԱՊԿ առաջիկա խորհրդաժողովին նախապատրաստվի համապատասխան փաստաթուղթ։ Պարոն Լ. Կալաշնիկովին հանձնարարվել է այդ ուղությամբ աշխատել Հայաստանի Հանրապետության, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների պառլամենտների, ինչպես նաև նաև՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հետ։ Պարոն Վ. Վոլոդինի կողմից բարձրացվել է նաև ռուսական դպրոցների և ռուսերեն լեզվի հարցը։ Մ.Մելքումյանը հատուկ ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այն խոստումը, որ տվել էր դեռևս տարիներ առաջ, կատարել է. Աբովյանում կառուցվում է բնակելի թաղամաս, դրված են նաև ռուսական դպրոցի շենքի հիմքերը, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով կասեցված է այս ամենի շինարարությունը, որը որևէ լուրջ բացատրություն չունի։ Այդ մասին բավականին լուրջ խոսակցություն է ընթացել ամենաբարձր մակարդակով։ Ռուսական կողմը լրջորեն կարևորում է ռուսական դպրոցների ընդլայնման հարցը Հայաստանում։ Այնուհետև Միքայել Մելքումյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետական Դումայի իր գործընկեր՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ պարոն Լ. Կալաշնիկովի հետ։ Քննարկվել են հայ ռազմագերիների հարցը, Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերը և ստեղծված իրավիճակը։ Պարոն Լ. Կալաշնիկովը խոստացել է ակտիվ միջամտել այդ հարցերի լուծմանը»։
16:36 - 17 մայիսի, 2021