tert.am: Պաշտոնական Մոսկվան դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածից Իսրայելի բնակելի շրջանների ուղղությամբ արձակվող հարվածները և անընդունելի ենք համարում Պաղեստինի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Կարծում եմ՝ այս իրավիճակի անհապաղ դադարեցմանն ուղղված բավական կոչեր են հնչել արդեն», - ասել է Լավրովը՝ ճեպազրույցի ընթացքում։
Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 220-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։
comment.count (0)