REconstitution (Սահմանադրական փոփոխություններ)

Ակնկալում ենք հնգօրյա ժամկետում ՔՊ կուսակցությունից ստանալ սպառիչ պատասխաններ դրամահավաքի վերաբերյալ. «Ականատես» դիտորդական առաքելություն

Ակնկալում ենք հնգօրյա ժամկետում ՔՊ կուսակցությունից ստանալ սպառիչ պատասխաններ դրամահավաքի վերաբերյալ. «Ականատես» դիտորդական առաքելություն

Ժողովրդավարական հասարակությունում հանրության վստահությունը նվաճելու նպատակով ընտրական, այդ թվում՝ հանրաքվեների կազմակերպման գործընթացներում, ծայրահեղ կարևոր է քարոզարշավների ընթացքում (և դրանից դուրս) կուսակցությունների գործունեության ֆինանսական կողմի՝ եկամուտների և ծախսերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, նաև օրենսդրորեն արգելված աղբյուրներից դուրս՝ զարտուղի ճանապարհներով ֆինանսավորումը կանխելը։ Այս մասին հայտնում է Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Ականատես» դիտորդական առաքելությունը: Կազմակերպության տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. ««Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգություն է հայտնում 2020թ. ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության առումով՝ հաշվի առնելով փետրվարի 25-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» (այսուհետ՝ ՔՊ) կուսակցության դրամահավաք-երեկոյի վերաբերյալ ոչ միանշանակ ընկալումները, կուսակցության և հիմնադրամի հաշվեհամարների հետ կապված անհստակությունը, ՔՊ վերադարձի հիմնադրամի կայքում առկա տեղեկատվությունը, որով փաստացի հնարավոր է դառնում «ՀՀ կուսակցությունների մասին» օրենքով արգելված անանուն և օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանցից նվիրատվությունների ընդունումը, ինչպես նաև՝ առհասարակ կուսակցությունների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ կապված ՀՀ օրենսդրության առկա բացերը: «Ականատես» դիտորդական առաքելությունը, ելնելով հետհեղափոխական Հայաստանում ընտրական գործընթացների օրինավորության և բացարձակ թափանցիկության, ինչպես նաև ընտրողների իրավունքների պաշտպանության, և ապօրինի ֆինանսների և խոշոր կապիտալի ազդեցությունը քաղաքական դաշտում կանխելու անհրաժեշտությունից, ՔՊ կուսակցությանն  առաջարկում է ներկայացնել հրապարակային հաշվետվություն ոչ միայն օրենքով սահմանված՝ նախընտրական հիմնադրամի, այլև կուսակցության և նրան պատկանող և կամ նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հաշվեհամար(ներ)ի, այդ թվում՝ ՔՊ վերադարձի հիմնադրամի ֆինանսական մուտքերի ու ելքերի վերաբերյալ: Կուսակցություններին առնչվող երրորդ անձանց գործունեության թափանցիկությունը օրհասական խնդիր, է և կուսակցությունների օրենսդրությանն առնչվող բարեփոխումների համատեքստում ակնկալվում է ապահովել դրանց լիարժեք հաշվետվողականությունը:  Մինչ այդ, անհրաժեշտ է հրապարակել, թե ՀՀ նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նշանակման օրվանից մինչ ս.թ. փետրվարի 29-ը ներառյալ՝ 1.     Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» կուսակցության բանկային հաշվեհամար(ներ)ին և ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները: 2.    Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին և ում կողմից՝ նշելով առանձին նվիրատվությունները։ 3.    «ՔՊ» կուսակցության ո՞ր հաշվին է փոխանցվել ս.թ. փետրվարի 25-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրաբերված գումարը: 4.    Քանի՞սն են եղել և որքա՞ն են կազմել անանուն նվիրատվությունները՝ կատարված կուսակցության և վերադարձի հիմնադրամի հաշվեհամարներին։ 5.    Ինչպե՞ս է կուսակցությունը տնօրինել կամ տնօրինում օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացված նվիրատվությունները՝ կատարված կուսակցության կամ վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին։ 6.   2020 թ. մարտի 1-ի դրությամբ որքա՞ն է կազմում կուսակցության հաշվեհամար(ներ)ի և վերադարձի հիմնադրամի հաշվեհամարին առկա գումարի չափը: Ակնկալում ենք հնգօրյա ժամկետում ստանալ ՔՊ կուսակցության արձագանքը և սպառիչ պատասխանները վերը նշված հարցերին։ Կուսակցությունները և ընտրական համակարգը Հայաստանում ավանդաբար համարվել են ամենից ցածր վստահություն ունեցող ինստիտուտներից: ՔՊ կուսակցությունը, հավատարիմ լինելով հեղափոխությամբ հռչակված արժեքներին և նոր ավանդույթների սկզբնավորման նպատակով, իր գործունեությամբ պետք է վերականգնի հանրության վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ։ Նաև հորդորում ենք ՔՊ կուսակցությանը առաջնորդվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ մասի 4-րդ  և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի  19-րդ հոդվածի 4-րդ մասերով, հաշվի առնելով, որ ՔՊ վերադարձի հիմնադրամի օգտագործումը, որպես երրորդ անձի՝ չի վերացնում օտարերկրյա աղբյուրներից և անանուն ֆինանսավորմանն առնչվող սահմանափակումները»:
16:43 - 28 փետրվարի, 2020
«Արդարություն հաստատելու ճանապարհին սեփական քմահաճույքին տուրք չեն տալիս». ՀԴԿ-ն կոչ է անում չմասնակցել հանրաքվեին

«Արդարություն հաստատելու ճանապարհին սեփական քմահաճույքին տուրք չեն տալիս». ՀԴԿ-ն կոչ է անում չմասնակցել հանրաքվեին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը, մի շարք քննարկումներից հետո միաձայն որոշում կայացրեց դիմել ՀԴԿ անդամներին, համակիրներին չմասնակցել ս.թ. ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: ՀԴԿ հայտարարություն մաեւ նաեւ ասվում է. «Մեր հիմնավորումները հետեւյալն են. Խորամուխ չլինելով թույլ տրված իրավական խախտումների բովանդակության մեջ, փաստելով դրանց առկայությունը, հայտարարում ենք, որ հանրաքվեի արդյունքում երկրում հաստատվելու է անհանդուրժողականության մթնոլորտ, որովհետեւ խնդիր է դրված ոչ թե երկրի զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունեցող օրինական Սահմանադրություն ընդունել, այլ մի քանի ՍԴ անդամներից ազատվել: Եթե ոչ թե 2023թ., այլ առաջիկայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը հասարակական լայն քննարկումներից հետո դրվեր հանրաքվեի, ապա այն մերժելու կամ բոյկոտելու մտադրությունը խիստ խնդրահարույց կլիներ քաղաքական ուժերի համար: Հաջորդը: Հաշվի առնելով, որ իշխանությունների եւ օրենսդիր եւ գործադիր հատվածների բացարձակ մեծամասնության դիրքորոշումը բացահայտ է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, դրանով իսկ կանաչ ճանապարհ բացելով նաեւ յուվենալ արդարադատության եւ նույնանման բովանդակության օրենքների ընդունմանը,, մենք վճռական ենք թույլ չտալու հակասահմանադրական ակտերի ընդունումն ու կիրառումը մեր երկրում: Այս պարագայում մեր ժողովրդի ինքնության պահպանումը եւ զարգացումը պահանջում է, որպեսզի Սահմանադրական դատարանը, անկախ իշխանությունների ճնշումներից, անաչառ գտնվի եւ մայր օրենքի տառին համապատասխան որոշում կայացնի: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք՝ 2015թ. կեղծիքներով ընդունված, ավտորիտար իշխանություն հաստատող, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության հաստատմանը խոչընդոտող Սահմանադրության պայմաններում երկրի համար ոչ մի կենսական նշանակություն չունեցող հանրաքվեի անցկացումը մերժում ենք եւ առաջարկում ենք իշխանություններին չեղարկել անիմաստ միջոցառման անցկացումը: Դրանով կկանխվի նաեւ լուրջ միջոցների վատնումը, ժողովրդի մի հատվածի գիտակցության հնարովի խնդիրներով մոլորեցումը, եւ, ոչ պակաս կարեւոր, մեր երկրի միջազգային հեղինակության անկումը:
14:48 - 28 փետրվարի, 2020
Կոչ ենք ուղղում, որ քվեները կենտրոնացվեն «ԱՅՈ՛»-ի վրա, դա է միակ ճիշտ կողմնորոշումը․ Ռամկավար ազատական կուսակցություն

Կոչ ենք ուղղում, որ քվեները կենտրոնացվեն «ԱՅՈ՛»-ի վրա, դա է միակ ճիշտ կողմնորոշումը․ Ռամկավար ազատական կուսակցություն

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության Ատենադպիր Ռաֆֆի Պալյանը և Ատենապետ Մայք Խարապյանը հայտարարություն են տարածել, որով կոչ են անում «Այո» քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ «Առաջիկա ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեով, հայրենի մեր հարազատ քույրերն ու եղբայրները իրենց վճիռը պիտի տան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու առնչությամբ։ Անհեթեթ է քննարկելը թե հանրաքվեն պե՞տք է տեղի ունենա, թե ոչ։ Այս ուղղությամբ հստակ սահմանում է տվել հայրենի կառավարությունը եւ չենք դատում այդ որոշումը։ Սակայն կոչ ենք ուղղում, որ քվեները կենտրոնացվեն «ԱՅՈ՛»-ի վրա, որովհետեւ համոզված ենք, որ այն նպաստավոր եւ բարեբեր է այսօրվա մեր հայրենիքի համար։ Հետեւաբար՝ այդ է միակ ճիշտ կողմնորոշումը:
11:24 - 28 փետրվարի, 2020
Փետրվարի 17-ից 24-ը՝ ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից խախտումներ չեն արձանագրվել․ ՀՌՀ

Փետրվարի 17-ից 24-ը՝ ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից խախտումներ չեն արձանագրվել․ ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողը ամփոփել և հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից փետրվարի 17-ից 24-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը: Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հեռարձակած հեռուստառադիոհաղորդումներում ՀՀ ընտրական օրենսդրությանը անհամապատասխանության խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկացնենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում քարոզչության կողմերի, պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից Հանձնաժողով պաշտոնապես ոչ մի բողոք չի ներկայացվել, իսկ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող հաղորդումներում և հաղորդաշարերում «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերին տրվել են մասնակցության հավասար հնարավորություններ: Մշտադիտարկման արդյունքները:
14:38 - 27 փետրվարի, 2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման, հետագա քրեադատավարական ընթացակարգերի պահպանման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով: Այս աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների բազմազանությունը, այդ շրջանակում հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով փետրվարի 27-ից ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511589 հեռախոսահամարով: Վերջինս կգործի՝ մինչև հանրաքվեի քվեարկության օրը՝  աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:
13:36 - 27 փետրվարի, 2020
Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը |armtimes.com|

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը |armtimes.com|

armtimes.com: «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները Շիրակի մարզում եւ Գյումրիում կհամակարգեն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը,  «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը: Թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Մարմաշեն, Արփի, Ամասիա, Աշոցք, Առափի, Հայկավան,Ոսկեհասկ, Սարապատ համայնքները: Թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Այն ընդգրկում է Գյումրի քաղաքը: Թիվ 32 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Այն ընդգրկում է Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան համայնքներն, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի հյուսիային սահմանից` ՂորՂոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Խրիմյան Հայրիկ փողոց, Հ.Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Մադոյան փողոց, Հացամթերման ձեռնարկության հյուսիսային սահման, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևելյան սահման, քաղաքի հյուսիսային սահման։ Թիվ 33 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Արթիկ քաղաքը, Անի, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ համայնքները:
09:48 - 27 փետրվարի, 2020
Մենք չենք տարանջատում բոյկոտ քարոզողներին, չմասնակցել քարոզողներին «ոչ» քարոզողներից․ Լիլիթ Մակունց |lragir.am|

Մենք չենք տարանջատում բոյկոտ քարոզողներին, չմասնակցել քարոզողներին «ոչ» քարոզողներից․ Լիլիթ Մակունց |lragir.am|

lragir.am: - Տիկին Մակունց, 46 հասարակական կազմակերպություններ դիմել են իշխանություններին և կոչ է անում մինչև սահմանադրական հանրաքվեն հստակեցնել դատական բարեփոխումների հետ կապված քայլերը և արագացնել այդ գործընթացը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։ - Ես ծանոթ եմ հայտարարությանը, սակայն «Իմ քայլը» խմբակցությունը և ՔՊ վարչությունը դեռ չեն հասցրել այն քննարկել։ Իհարկե, մշտապես կապը պահելը քաղաքացիական հասարակության հետ շատ կարևոր է, և նաև նրանց դիտարկումները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են։ Այլ հարց է, որ քաղաքական գնահատականի հետ կապված հարց են բարձրացնում այդ կազմակերպությունները։ Իմ դիտարկմամբ, եթե քաղաքական որոշակի էջ փակելու միտումով պետք է քաղաքական գնահատական հնչեցվի, ապա, կարծում եմ, որ դա պետք է քննարկել հանրաքվեից հետո։ - Ըստ էության, այդ կազմակերպությունները քննադատում են իշխանություններին, որ չեն տվել նախկին ռեժիմի քաղաքական գնահատականը։ Դուք մտածում եք, որ հանրաքվեով ՍԴ-ի խնդիրը լուծեք, նո՞ր միայն քննարկեք քաղաքական գնահատական տալու հարցը։ - Ես ՀԿ-ների հայտարարությունը դիտարկել եմ որպես առաջարկ, կարող ենք այն մեկնաբանել որպես քննադատություն։ Իմ անձնական կարծիքով, եթե մենք նկատի ունենք, որ անցյալի քաղաքական էջը պետք է փակվի գնահատական հնչեցնելով, ապա կարծում եմ՝ դա կարող ենք քննարկել միայն հանրաքվեից հետո, ոչ այս փուլում։ - Հանրաքվեի հետ կապված ԼՀԿ-ն և ՀՅԴ-ն որոշել են հանձնաժողովներում ունենալ ներկայացուցիչներ, թեև նրանք բոյկոտի կամ չմասնակցության վերաբերյալ դիրքորոշումներ են հայտնել։ Ինչպե՞ս եք դա գնահատում։ - Կարծում եմ՝ այդ քայլը հակասում է իրենց քաղաքական դիրքորոշմանը, որոնք ի սկզբանե հնչեցրել են, որովհետև եթե իրենք հայտարարում են, որ չեն մասնակցում քաղաքական գործընթացին, եթե կոչ են անում բոյկոտել և չմասնակցել հանրաքվեին, ապա անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչու են աջակցում «ոչ» քարոզողներին՝ համապատասխան հանձնաժողովի անդամներ ներկայացնելով։ Սա նշանակում է, որ իրենք, այնուամենայնիվ, աջակցում են «ոչ»-ին։ - Սահմանադրական հանրաքվեի այս գործընթացը որքանո՞վ է խանգարելու խորհրդարանի աշխատանքին՝ հաշվի առնելով, որ արդեն այսօր շատ պատգամավորներ տարբեր շտաբներում փորձում են համակարգել աշխատանքները։ Ընտրությունները որևէ պարագայում չեն կարող խոչընդոտել ինստիտուտների աշխատանքներին։ Մենք գնում ենք առաջ, ավելին, առաջիկա քառօրյայում ընդգրկված են լինելու բավականին կարևոր նախագծեր, այդ թվում դատական ոլորտին առնչվող նախագծեր, որը կվերաբերի նաև բարեվարքության կանոններին։ Այնպես որ, որևէ բան կաթվածահար չի լինում, իսկ պատգամավորի աշխատանքի ժամերը նորմավորված չեն, նրանք  այսպես թե այնպես գործունեություն ծավալում էին ոչ միայն ԱԺ պատերից ներս, այլև համայնքներում։ Այս առումով որևէ խնդիր չի առաջանում և ինստիտուտների բնականոն աշխատանքը չի խաթարվում։ Պարզապես մենք ավելի շատ աշխատանք ունենք անելու այս փուլում, քան սովորաբար պիտի անեինք։ - Ձեր գնահատմամբ, ՀՀԿ-ն որքանով է մասնակցում «ոչ»-ի քարոզարշավին, թեև հայտարարել են, որ չեն մասնակցում։ - Ես տեղ-տեղ թաքնված, տեղ-տեղ անթաքույց «ոչ»-ի  քարոզ եմ տեսնում իրենց կողմից։ Ամեն դեպքում, ընթացքը ցույց կտա, քարոզարշավը նոր է մեկնարկել։ Համենայնդեպս, մենք որևէ կերպ չենք տարանջատում բոյկոտ քարոզողներին, չմասնակցել քարոզողներին «ոչ» քարոզողներից։ Ես կարծում եմ, որ քաղաքական կուսակցությունները չեն կարող անմասն մնալ քաղաքական գործընթացներից, որովհետև նրանց չմասնակցությունը ևս հետևանք է ունենալու հենց իրենց քաղաքական օրակարգի առումով։ Շարունակությունը՝ lragir.am-ում։
09:32 - 27 փետրվարի, 2020
Իշխանություններին առաջարկում ենք պահպանել հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը և 100 մլն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարը փոխանցել բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ

Իշխանություններին առաջարկում ենք պահպանել հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը և 100 մլն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարը փոխանցել բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տարածելով սահմանադրական փոփոխություների «ՈՉ» քարոզչական խմբի հայտարարությունը: Հայտարարությունը՝ ստորև. «Օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Հարկ է ընդգծել, որ համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։ Այնուհանդերձ, փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրավի շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ամենայն հավանականությամբ, հանգանակության նպատակի այս հընթացս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։ Վերոգրյալի հիման վրա քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե։
14:20 - 26 փետրվարի, 2020
ԿԸՀ-ն հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

ԿԸՀ-ն հրապարակել է ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություննների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի` ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված են համացանցում՝ www.police.am հասցեով, համապատասխան հղում առկա է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված է նաև 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները որոնման հնարավորությամբ (ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում` https://www.elections.am/votersreg/)՝ որտեղ նշված է նաև այն տեղամասի համարը, որտեղ քաղաքացին կարող է մասնակցել  քվեարկությանը: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում  մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:
13:49 - 26 փետրվարի, 2020
«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը․ Դանիել Իոաննիսյան

«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը․ Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը): ․․․...3. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:» Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե: Լրացում. Ոչ, չի փոխանցվի, քանի որ ֆորմալ առումով դրամահավաքը արել է ոչ թե «Այո»-ն, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Եվ այստեղ մենք նորից գալիս ենք արդեն 10 տարուց ավել քննարկվող՝ ընտրությունների (ու հանրաքվեների) քարոզչության ֆինանսավորման կարգավորումների թերության խնդրին»:
11:38 - 26 փետրվարի, 2020
«Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ |armenpress.am|

«Այո»-ի շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ |armenpress.am|

armenpress.am:  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին դրամահավաքի ավարտին հայտարարեց քարոզչական կողմի շտաբի պետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոն արձանագրում է հետևյալ թիվը՝ 205 մլն 560 հազար դրամ: Օնլայն հարթակում դրամահավաքը շարունակվում է: Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- ասաց Պապիկյանը: Դրահամավաքի արդյունքում ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի անցկացմանը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:  
22:03 - 25 փետրվարի, 2020
Անկախ հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին. Փաշինյան |armenpress.am|

Անկախ հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորեց, որ, անկախ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին: Այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 25-ին հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի կազմակերպած դրամահավաքի ընթացքում: «Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, հանուն սրա գործադրելու ենք մեր լավագույն ջանքերը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ: Կարող եմ երաշխավորել, թե ով է լինելու հանրաքվեի արդյունքում հաղթողի դերում: Այդ հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հայտնեց, որ ինտենսիվ մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին: «Առաջիկայում շատ ինտենսիվ քարոզարշավ ենք սկսելու: Ինքս անձամբ մասնակցելու եմ քարոզարշավին: Քարոզչական հանդիպումներ եմ ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում: Սա լինելու է շատ կարևոր խոսակցություն, որը լինելու է ոչ միայն մեր կողմից առաջարկվող Սահմանադրության փոփոխության տեքստի, այլև ենթատեքստի մասին»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քարոզարշավի ընթացքում խոսվելու է նաև Արցախը հանձնողների ու չհանձնողների, հայրենիքը սիրելու ու չսիրելու, թալանածների ու չթալանածների մասին:
21:05 - 25 փետրվարի, 2020