Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Ողջ տարում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղություններով․ Զ․ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին |tert.am|

Ողջ տարում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղություններով․ Զ․ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին |tert.am|

tert.am: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միջազզգային օրակարգում եղել և մնում է արժեքային համագործակցային մոտեցումը, որը համավարակի նոր մարտահրավերների դեմ պայքարում առավել ընդգծվել է: Ոչ մի երիր չի կարող գլոբալ մարտահրավերների դեմ պայքարել առանձին: Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Նրա խոսքով՝ 2019 թվականին հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը հայկական արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքն է: Հայաստանի արտաքին քաղականության գերակայությունն է Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովվումն ու Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:«Ողջ տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Որպես մարդասիրական քայլ՝ 2019 թվականի հունիսին 28-ին Հայաստանի իշխանության կողմից Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային պատվիրակության կոմիտեի և Ադրբեջանի պատվիրակություներին հանձնվեց Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի քաղաքացին, նույն օրը Հայաստանի պատվիրակություններին է փոխանցվել 2017 թվականի հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը»,-նշեց ԱԳ նախարարը:ԱԳ նախարարն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների հարցը եղել և մնում է Արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում և տարբեր հանդիպումներում այդ մասին բարձրաձայնվել է:«Շարունակվել են նաև Ռուսատանի բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ամրապնդման ջանքերը: Դրանք նշանավորվել են քաղաքական ակտիվ երկխոսությամբ՝ տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է: 2019 թվականին Հայաստանը նախագահել է Եվրասիական տնտեսական միությունում, ուշադրություն է դարձվել միության երրորդ երկրների եհտ համագործակցության խորացմանը»,- տեղեկացրեց Զոհրաբ Մնացականյանը: Առավել մանրամասն՝ tert.am-ում
11:46 - 11 հունիսի, 2020
Ադրբեջանի ներկայացրած վիճակագրության մեջ սխալներ կան․ պատգամավորները եւ դեսպանները քննարկեցին տարածաշրջանի իրավիճակը |armtimes.com|

Ադրբեջանի ներկայացրած վիճակագրության մեջ սխալներ կան․ պատգամավորները եւ դեսպանները քննարկեցին տարածաշրջանի իրավիճակը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները բազմաթիվ դեսպանների եւ դիվանագետների հետ տեսակապի միջոցով քննարկեցին կորոնավիրուսով պայմանավորված զարգացումները տարածաշրջանում։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նշեց, որ արդեն 69-րդ օրն է, որ Իրանում սկսվել են դրամատիկ իրադարձությունները։ Նրա խոսքով՝ առաջին գույժից 2 օր հետո Իրանում ՀՀ դեսպանությունը հատուկ աշխատանքային վիճակ հայտարարեց իր համար, որը որոշակի արձագանքների արժանացավ Իրանի ներսում։ Նրա համոզմամբ՝ ամենակարեւոր փաստը այն է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բեռնափոխադրումը չդադարեց, որոնք բխում են 2 կողմերի տնտեսական շահերից, մանավանդ՝ Հայաստանի։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանը մատնանշեց, որ Իրանն իր պատմության մեջ առաջին անգամ դիմեց Միջազգային արժույթի ֆոնդին՝ 5 մլրդ դոլարի փոխառություն ստանալու նպատակով, որպեսզի արդյունավետ պայքարի կորոնավիրուսի դեմ։ Նրա համոզմամբ՝ եթե ԱՄՆ-ի խոստումներն իրականություն դառնային եւ ԱՄՆ-ն թույլ տար Իրանին ստանալ իր ցանկացած գումարը, Իրան-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր կլիներ որոշակի դրական դինամիկա։ Ըստ Իսկանդարյանի՝ դա տեսականորեն հնարավոր էր, քանի որ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած խնդիրները, մարդկային մահերը ստիպում են առավել գթասիրտ լինել այն երկրներին, որոնք ունեն հնարավորություն՝ պայքարելու այդ վարակի դեմ՝ օգնելով նվազ հնարավորություններ ունեցող երկրներին։ Վրաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն էլ հայտարարեց, որ ներկա պահին Վրաստանում կա 496 վարակակիր, մահվան 6 դեպք եւ մոտ 5000 մարդ կարանտինում գնտվող։ «Վերջին շրջանում շատ է խոսվում, թե ինչու՞ է Վրաստանում վարակակիրների քանակն այսքան քիչ։ Վրաստանում այս պահին տիրում է կարգապահություն, եւ իմ ունեցած տվյալներով՝ Հայաստանում այս պահին արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստավորում, քան՝ Վրաստանում»,- արձանագրեց  դեսպանը՝ հավելելով, որ Վրաստանը դեռեւս թեստերի նոր խմբաքանակ պետք է ստանա։ Ըստ տվյալների նաեւ՝ Վրաստանը Եվրոպայում մահերի քանակով ամենաքիչ երկիրն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ներկայացրեց Ադրբեջանի վերաբերյալ ունեցած տվյալները։ Նա ասաց, որ այսօրվա դրությամբ նշվում է կորոնավիրուսով վարակված 1645 դեպքի մասին, նշվում է նաեւ, որ մահերի թիվը 21 է, բուժվածների թիվը՝ 1139։ Ըստ Հայրապետյանի՝ ընդհանուր առմամբ, առկա տնտեսական իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը թուլացնում է կարանտինային ռեժիմը։ «Հենց այսօր իրենց էկոնոմիկայի նախարարը խոստովանել է, որ օրական 70-90 մլն դոլար են ծախսում՝ ընդհանուր այս տնտեսական իրավիճակը հաղթահարելու համար»,- ասաց պատգամավորը։ Նա նաեւ հայտարարեց, որ որոշակի ոչ հաստատված լուրեր են պտտվում ադրբեջանական բանակում համավարակի տարածման մասին, բայց դրանք սոցցանցերում են եւ դրանց հավաստիության վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նա նաեւ անդրադարձավ օրերս Արցախի տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հայտնաբերմանը, բայց եւ հավաստիացրեց, որ իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է։ «Թեեւ կրակոցների որոշակի աճ կա, բայց որեւէ վտանգավոր միտումներ այս պահին չկան։ Ինժեներական աշխատանքներն էլ պլանային բնույթ են կրում, քանի որ ձմռանից հետո ամրապնդման քայլեր են ձեռնարկվում»,- ասաց Հայրապետյանը։ Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
20:23 - 27 ապրիլի, 2020