Ողջ տարում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղություններով․ Զ․ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին |tert.am|
11:46 - 11 հունիսի, 2020

Ողջ տարում հնարավոր է եղել ձեռք բերել 2 պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղություններով․ Զ․ Մնացականյանը՝ ԼՂ խնդրի մասին |tert.am|

tert.am: Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միջազզգային օրակարգում եղել և մնում է արժեքային համագործակցային մոտեցումը, որը համավարակի նոր մարտահրավերների դեմ պայքարում առավել ընդգծվել է: Ոչ մի երիր չի կարող գլոբալ մարտահրավերների դեմ պայքարել առանձին: Այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականին հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատեց, որ ինքնիշխանությունը հայկական արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքն է: Հայաստանի արտաքին քաղականության գերակայությունն է Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովվումն ու Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

«Ողջ տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Որպես մարդասիրական քայլ՝ 2019 թվականի հունիսին 28-ին Հայաստանի իշխանության կողմից Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային պատվիրակության կոմիտեի և Ադրբեջանի պատվիրակություներին հանձնվեց Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի քաղաքացին, նույն օրը Հայաստանի պատվիրակություններին է փոխանցվել 2017 թվականի հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը»,-նշեց ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարն ընդգծում է, որ Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների հարցը եղել և մնում է Արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում և տարբեր հանդիպումներում այդ մասին բարձրաձայնվել է:

«Շարունակվել են նաև Ռուսատանի բոլոր ուղղություններով դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ամրապնդման ջանքերը: Դրանք նշանավորվել են քաղաքական ակտիվ երկխոսությամբ՝ տարբեր բնագավառներում սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ ռազմաքաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Ռուսաստանի հետ հարաբերությունների ծավալը չափազանց մեծ է: 2019 թվականին Հայաստանը նախագահել է Եվրասիական տնտեսական միությունում, ուշադրություն է դարձվել միության երրորդ երկրների եհտ համագործակցության խորացմանը»,- տեղեկացրեց Զոհրաբ Մնացականյանը:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել