Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին: Իրականացվելիք գործունեության առնչությամբ Արցախի իշխանությունների անունից բարձր աջակցություն հայտնելով՝ նշել եմ, որ պատերազմական գործողությունների դադարից հետո խաղաղ բնակչության բնականոն և անվտանգ կյանքի ապահովման համար մեծ ծավալի աշխատանք է սպասվում, և համոզմունք եմ հայտնել, որ Արցախի գործընկեր կառույցի հետ արդյունավետ ու փոխգործակցված գործունեություն կծավալվի»:
19:30 - 17 նոյեմբերի, 2020
Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հետպատերազմյան սոցիալական իրավիճակի հաղթահարման համար բնակչությանը ցուցաբերվելիք պետական աջակցության մեխանիզմները: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում կառավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել բնակչության սոցիալական բեռը թեթևացնելու և կյանքի բնականոն ռիթմը հնարավորինս արագ վերականգնելու համար: Նախագահի խոսքով՝ առաջին փուլում կգործեն սոցիալական մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ մեկ տարի ժամկետով բնակչության համար անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները (բնական գազ, էլեկտրաէներգիա, ջուր և այլն) և կապի ծառայությունները (բջջային և ֆիքսված կապ, համացանց)՝ ողջամիտ ծավալների սահմանափակմամբ: Հաջորդ կարևոր ծրագրով՝ այն կարիքավոր ընտանիքներին, որոնց մեկ շնչին հասնող եկամուտը քիչ է նվազագույն սպառողական զամբյուղի 60 հազար ՀՀ դրամի շեմից, կտրվի ֆինանսական համապատասխան աջակցություն: Անօթևան մնացած բոլոր քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն: Իսկ պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին: «Անօթևան մնացած մեր բոլոր քաղաքացիների բնակարանների խնդիրները կառավարությունը պարտավորվում է լուծել մի քանի տարվա ընթացքում, իսկ մինչ այդ պետությունը կշարունակի ֆինանսական աջակցություն տրամադրել վերոնշյալ ընտանիքներին՝ բնակվարձի փոխհատուցման տեսքով»,- նշել է նախագահը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխարհազորին հատկացվելիք ֆինանսական աջակցությանը և սոցիալական այլ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
15:06 - 17 նոյեմբերի, 2020
Վաղը՝ 10:00-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով. Արայիկ Հարությունյան

Վաղը՝ 10:00-ից, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով. Արայիկ Հարությունյան

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հավաստիացմամբ՝ վաղը՝ նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ից Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին սկսելու է գործել անվտանգ կերպով: Այս մասին ֆեյսբուքյան էր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ առնվազն մինչև նոյեմբերի 25-ը դրան զուգահեռ կգործի նաև Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս մայրուղին: Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության համագործակցությամբ առավելագույնը կատարվում է ապահովելու համար արտաքին աշխարհի հետ Արցախի բնակչության տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, և մեր քաղաքացիներն արդեն կարող են իրենց ապահով զգալ ու վերադառնալ հայրենի տներ»,- գրել է նա:
20:29 - 16 նոյեմբերի, 2020
Իմ խիստ անհանգստությունն եմ հայտնում ՀՀ-ում դրսևորվող անհանդուրժողական միտումների առթիվ․ Արայիկ Հարությունյան

Իմ խիստ անհանգստությունն եմ հայտնում ՀՀ-ում դրսևորվող անհանդուրժողական միտումների առթիվ․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր իմ հերթական ծանր օրերից մեկն է. այո՛, թեև կարողացել ենք փրկել Հայրենիքի մի մասը և հազարավոր կյանքեր, սակայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներ ենք ունեցել, ինչի մասին ևս մեկ անգամ վկայեցին Շուշիի մատույցներից այս օրերին հանած շուրջ 150 հայ զինծառայողների մարմինները, ամեն մեկը՝ մեկ օջախի և ողջ Հայրենիքի ճրագ: Դեռևս հարյուրավոր մարմիններ գտնվում են մարտադաշտերում՝ իրենց հարազատներին ու ամբողջ ժողովրդին պահելով անորոշության ու ցավի մեջ: Այս օրերին ես ինքս մեծ ժամանակ եմ տրամադրում զոհերի ու անհայտ կորածների հարազատներին՝ իրենց ցավը սփոփելով և համատեղ փնտրելով մեր նահատակ եղբայրներին: Այդ բարոյական պարտականության կատարմանը զուգահեռ մենք խնդիր ունենք արագորեն բարձրացնելու Հայրենիքի անվտանգության երաշխիքները և երկարատև ու ծանր ջանքերով զբաղվել Արցախի ու հայ ժողովրդի հետպատերազմյան վերականգնման կարևորագույն գործով: Իհարկե, կան նաև այլ արտաքին ու ներքին բարդ մարտահրավերներ, սակայն դրանցից առավել առաջնահերթորեն ինձ անհանգստացնում են Մայր Հայրենիքի ներքին կայունությունն ու համերաշխությունը խաթարող լրջագույն վտանգները: Հաշվի առնելով այս ծանրագույն ժամանակաշրջանում մեր ազգային ու պետական համերաշխության ու միասնականության անհրաժեշտությունը, ինչպես նաև իմ պարտավորությունն անմասն չմնալու համահայկական վճռորոշ հարցերի լուծումից՝ իմ խիստ անհանգստությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում դրսևորվող անհանդուրժողական ու բռնությունահեն միտումների առթիվ: Ուստի, խստագույնս հորդորում եմ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր ուժերին ու անձանց ցուցաբերել ազգային ու պետական բարձր սրտացավություն ու ողջախոհություն և Հայրենիքը հեռու պահել այնպիսի ցնցումներից, որոնք այս իրավիճակում կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը: Ես բոլորից ակնկալում ու պահանջում եմ քաղաքակիրթ երկխոսությամբ և բացառապես սահմանադրական ճանապարհով կարգավորել ներքին տարաձայնությունները, որպեսզի մենք ի վիճակի լինենք Հայրենիքը տանել կայուն ու երկարատև զարգացման ճանապարհով: Այս համատեքստում որոշում եմ կայացրել Արցախում ակտիվացնել քաղաքական խորհրդատվությունները բոլոր ուժերի ու գործիչների հետ՝ քննարկելու համար և՛ Արցախի հետպատերազմյան վերականգնման ու պետական կառավարման համակարգի բարեփոխման, և՛ համահայկական օրակարգի կարևորագույն հարցերը: Հուսամ, որ հնարավոր կլինի երկխոսության նույն մթնոլորտը ձևավորել նաև Հայաստանի Հանրապետությունում»։
09:16 - 16 նոյեմբերի, 2020
ԱՀ նախագահն ու ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակաը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

ԱՀ նախագահն ու ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակաը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինին: Այս մասին ԱՀ նախագահը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում։ «Հանդիպմանը քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այդ համատեքստում ողջունել եմ ՌԴ նախագահի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված հավելյալ միջոցառումների մասին» հրամանագրի իրականացման շրջանակներում ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով Ստեփանակերտում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծումը: Երկուստեք կարևորել ենք հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»,- հայտնում է Հարությունյանը:
20:20 - 15 նոյեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 13-ին հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա գլխավորած պատվիրակությանը: «Բարոնուհի Քոքսին երախտագիտություն եմ հայտնել Արցախի ժողովրդի համար ամենադժվար պահերին նրա ցուցաբերած աջակցության, Արցախում ծավալած մարդասիրական գործունեության համար: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձել ենք Արցախի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 10-ի հայտարարությանն ու դրա դրույթներին և դրան հաջորդած զարգացումներին: Բարոնուհի Քերոլայն Քոքսը ներկայացրել է Ադրբեջանի հանցավոր վարքագիծը պատշաճորեն դատապարտելու և Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ու ազատությունների համար արդար պայքարի մասին բարձրաձայնելու ուղղությամբ պատերազմի ընթացքում միջազգային տարբեր հարթակներում իր կողմից ձեռնարկված քայլերը, ընդգծել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է ԱՀ նախագահն իր ֆեյսբուքյան էջում:
18:47 - 14 նոյեմբերի, 2020
Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին․ քննարկվել են խաղաղապահ առաքելության գործառույթներին առնչվող հարցեր

Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին․ քննարկվել են խաղաղապահ առաքելության գործառույթներին առնչվող հարցեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերի հստակեցմանը, այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ առաքելության դիտորդական և մարդասիրական գործառույթների հետ կապված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»:
16:04 - 14 նոյեմբերի, 2020
Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո․ ԱՀ նախագահ

Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:Մեկ անգամ ևս ընդգծել եմ, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ: Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ երկար ժամանակ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն:Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները»: 
17:45 - 13 նոյեմբերի, 2020
Երևանից Ստեփանակերտ կուղևորվեն ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն Երևանում ապաստանած արցախցիներին

Երևանից Ստեփանակերտ կուղևորվեն ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն Երևանում ապաստանած արցախցիներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում»:
13:01 - 13 նոյեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների հետ, քննարկել ռազմաքաղաքական իրավիճակը

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների հետ, քննարկել ռազմաքաղաքական իրավիճակը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հարգելի հայրենակիցներ,Այսօր հանդիպել եմ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:Քննարկել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:Մեկ անգամ եւս վերահաստատել եմ, որ նաև ես եմ դիմել ՀՀ վարչապետին՝ ջանքեր գործադրելու պատերազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը, քանի որ զինված ուժերի հրամանատարությունը պնդել է դրա անհրաժեշտությունը: Մենք ունեցել ենք որոշակի լուրջ խնդիրներ, որոնց պայմաններում պատերազմի շարունակումը հանգեցնելու էր ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստների, որոնց թվում՝ Ստեփանակերտի անկմանը, այլ քաղաքների, գյուղերի ու հազարավոր զինծառայողների շրջափակմանը»։      
10:56 - 13 նոյեմբերի, 2020
Արցախի նախագահը 18 տարեկան զոհված զինվորներին ու նրանց մայրերին դավաճան չի համարել․ Նաիրա Զոհրաբյանը մանիպուլացնում է

Արցախի նախագահը 18 տարեկան զոհված զինվորներին ու նրանց մայրերին դավաճան չի համարել․ Նաիրա Զոհրաբյանը մանիպուլացնում է

Այսօր երեկոյան Մատենադարանի մոտ 17 կուսակցությունների ակցիայի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մեջբերելով Արցախի նախագահի երեկվա ուղերձից մի հատված, հայտարարել է, թե Արայիկ Հարությունյանը դավաճան է համարել զոհված զինվորներին ու նրանց ծնողներին․ «Արցախի նախագահը խոսում ա երեկ եւ ասում՝ եթե դավաճան ենք, ապա դավաճան ենք ազգովի, դավաճան ենք բոլորս։ Արայիկ Հարությունյա՛ն, չհամարձակվե՛ս դավաճան համարել զոհված էն 18 տարեկան տղային, ով մահվան սարսափն աչքերին՝ կանգնած էր թուրքական «բայրաքթարների» առաջ, չհամարձակվե՛ս դավաճան համարել էն կամավորներին, ովքեր իրենց ընտանիքը թողած՝ գնացել, սպասում էին, եւ չկար կազմակերպվածություն, չհամարձակվե՛ս դավաճան համարել թիկունքում մեզանից յուրաքանչյուրին, ով ամեն մեկս մեր տեղում մեր գործն ենք արել, չհամարձակվե՛ս դավաճան համարել էն մորը, ով իր երկրու զավակներին է կորցրել այս պատերազմում»,- մասնավորապես ասել է Զոհրաբյանը՝ փաստացի կեղծելով Արցախի նախագահի խոսքերը։ Ստորեւ ուղիղ մեջբերումներով ներկայացնում ենք Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթից այն հատվածները, որտեղ նա խոսում է բոլորիս մեղավորության մասին։ Հարությունյանը 18 տարեկան զինվորներին դավաճան չի՛ համարել, ընդհակառակը, նա հայտարարել է, որ բոլորս ենք դավաճանել մեր 18-20 տարեկան զինվորներին, մեր բալիկներին․ «Ո՞վ է ծախել հողը․ ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրե՛ք»։ Ելույթի նույն այս հատվածի հաջորդ նախադասությամբ Արցախի նախագահը հայտարարել է, որ միայն զոհվածների հարազատներն իրավունք ունեն բոլորին անվանել դավաճան, իսկ Զոհրաբյանը ներկայացնում է, թե Հարությունյանը դավաճան է համարել որդեկորույս մայրերին։ Ելույթում Հարությունյանը նորից է կրկնել, որ մենք զինվորներին թողել ենք մենակ․ «Զինվորի կարիք ունեինք։ Այո՛, մենք ունեինք խնդիրներ, ԱԹՍ-ներից պաշտպանվելու խնդիր ունեինք, եւ այլն։ Հիմնական պատճառը, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։ Արցախի ղեկավարը նաեւ երրորդ անգամ է շեշտել, որ մենք ենք մեղավոր, որ չենք կանգնել մեր զինվորների կողքին․ «Հիմա այդ նույն տարհանված ժողովուրդը դավաճա՞ն է փնտրում, դավաճան են այն տղամարդիկ, որոնք թողել են Ստեփանակերտը, Ղարաբաղը, պախկվել Երեւանում, այսօր մեղավորներ են փնտրում։ Մի նկուղից մյուսը զենքը ձեռքին փախչում, որպեսզի չգնային առաջնագիծ․․․բավարար է։ Շատ փակագծեր կարող եմ բացել, բայց իմացեք՝ դավաճանել ենք բոլորս՝ մեր զինվորներին չպաշտպանելով, կողքներին չկանգնելով։ Ուրիշ մեղավոր, ուրիշ դավաճան չկա»։  Այսպիսով, չնայած Արցախի նախագան իր ելույթում երեք անգամ հստակ հայտարարել է, որ դավաճան ոչ թե զինվորներն են, այլ մենք, որ չենք կանգնել նրանց կողքին, Զոհրաբյանը հրապարակավ փորձում է մանիպուլացնել հանրությանը՝ կեղծելով Հարությունյանի խոսքերը։ Հայարփի Բաղդասարյան Լուսանկարը՝ Հետք-ի
20:13 - 12 նոյեմբերի, 2020