Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

«Պատժամիջոցներին մենք սովորել ենք». Լավրովը նշել է ԵՄ-ի` որպես գործընկեր անհուսալիության մասին
 |tert.am|

«Պատժամիջոցներին մենք սովորել ենք». Լավրովը նշել է ԵՄ-ի` որպես գործընկեր անհուսալիության մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան արդեն սովոր է տարբեր տեսակի պատժամիջոցների Արևմուտքի կողմից, և դրանց շնորհիվ համոզվել է գործընկերների, այդ թվում ՝ ԵՄ երկրների անվստահելիության մեջ, այնինչ այդ երկրների հետ շատ համատեղ ծրագրեր կային: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով «Россия 1» հեռուստաալիքին: «Պատժամիջոցներին մենք սովորել ենք: Հիմնական աշխարհաքաղաքական արձագանքն այն է, որ մենք տարիների ընթացքում համոզվել ենք մեր արևմտյան գործընկերների, այդ թվում, ցավոք, Եվրամիության անդամների անվստահելիության մեջ: Մենք շատ ծրագրեր ունեինք, հեռուն գնացող ծրագրեր: Մենք ունենք համապատասխան փաստաթղթեր այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ էներգետիկ ոլորտում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում և, ընդհանուր առմամբ, տնտեսական համագործակցության ոլորտում»,-հայտարարել է Լավրովը: Միևնույն ժամանակ, ՌԴ արտգործնախարարը ընդգծել է, որ պետք չէ անտեսել Մոսկվայի դեմ արևմտյան հնարավոր նոր պատժամիջոցները: «Սա չի կարելի առանց արձագանքի թողնել: Դա, առաջին հերթին, սխալ է դիվանագիտության օրենքների տեսանկյունից: Երկրորդ, մենք պարզապես ուզում ենք սահմանափակել տարբեր արևմտյան կառույցների և պետությունների և բազմաթիվ այսպես կոչված հասարակական կազմակերպությունների բացասական ազդեցությունը մեր երկրում գոյություն ունեցող ծրագրերի վրա, որոնք գոյություն ունեն նաև մեր դաշնակիցների մոտ»,-նշել  է Լավրովը:  
17:50 - 13 սեպտեմբերի, 2020
 Հնդկաստանի ԱԳ նախարարը Լավրովի հետ բանակցությունները որակել է հիանալի |armenpress.am|

Հնդկաստանի ԱԳ նախարարը Լավրովի հետ բանակցությունները որակել է հիանալի |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը հիանալի Է որակել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում: ՇՀԿ-ի արտգործնախարարների խորհրդակցությունը տեղի Է ունենում Մոսկվայում սեպտեմբերի 9-10-ին: «Շատ հաճելի Է հանդիպել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հիանալի բանակցություններ, որոնք արտացոլում են մեր առանձնահատուկ եւ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը: Գնահատեք միջազգային իրադրության շուրջ մեր կարծիքների փոխանակությունը»,- Ջայշանքարը գրել Է Twitter-ում: Սպասվում Է, որ սեպտեմբերի 10-ին եռակողմ հանդիպում կանցկացվի Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, որը կկայանա Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ սահմանային Լադակհի տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին: Նման հանդիպման հնարավորության մասին նախօրյակին հաղորդել Էր ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Լադակհում իրադրության սրումն սկսվել Էր դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան բարձրլեռնային Պանգոնգ Ցո լճի շրջանում: Դրանից հետո երկու երկրներն ուժեղացրեցին ռազմական ներկայությունը փաստական վերահսկողության գծի մոտ, որը Լադակհում փոխարինում Է սահմանին: Լարվածության նոր ալիքներ են սկսվել հունիսի 15-ի երեկոյան, որի հետեւանքով հնդկական կողմից 20 զինվոր Է զոհվել, չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել: Իրադրության եւս մեկ սրում Է տեղի ունեցել օգոստոսի 29-30-ին, ինչպես նաեւ օգոստոսի 31-ին: Վերջին միջադեպը տեղի Է ունեցել այս շաբաթվա սկզբին, երբ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները մի քանի անգամ օդ են կրակել՝ սեպտեմբերի 7-ին փորձ անելով հնդկական բանակի առաջնադիրքերից մեկին մոտենալ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ Լադակհի սահմանային տարածաշրջանում: Դրա հետ մեկտեղ Չինաստանի պաշտպանության նախարարությունը եւ ԱԳ նախարարությունը հայտարարել են, որ դա հենց հնդիկ զինվորներն են նախազգուշական կրակոցներ արձակել, իսկ չինացի զինվորականները հարկադրված են եղել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:13 - 10 սեպտեմբերի, 2020
Լավրովը կարծում է, որ բանակցությունների վերսկսումը կնպաստի Կիպրոսի հարցի լուծմանը |tert.am|

Լավրովը կարծում է, որ բանակցությունների վերսկսումը կնպաստի Կիպրոսի հարցի լուծմանը |tert.am|

tert.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների վերսկսումը թույլ կտա լուծել կիպրական հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Լավրովի խոսքով` Ռուսաստանը, իր հերթին, վերահաստատում է հանձնառւթյունը Կիպրոսի խնդրի համապարփակ, կայուն, արդար և կենսունակ լուծմանը`հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևերի վրա:«Մենք կարծում ենք, որ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիքների ամենաարդյունավետ ապահովումը կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքները: Այս պահի դրությամբ մենք կղզում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատը ճշգրտելու անհրաժեշտություն չենք տեսնում,», - ասել է Լավրովը Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ մամուլի ասուլիսում:«Մենք կարծում ենք, որ Կիպրոսի խնդրի վերջնական լուծման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսումը կստեղծի կառուցողական մթնոլորտ, որն անհրաժեշտ է փոխզիջումներ գտնելու համար»,-ավելացրել է ՌԴ արտգործնախարարը:Թուրք-կիպրական առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են Թուրքիայի կողմից կղզու ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
16:38 - 08 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդում և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով |tert.am|

Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդում և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով |tert.am|

tert.am: Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում և չի ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առնչությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վստահեցնել կիպրոսցի բարեկամներին, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չեն ազդում և չեն ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա»,-ասել է Լավրովը հույն-կիպրական «Ֆիլելեֆտերոս» պարբերականին տված հարցազրույցում:Ըստ ռուսական կողմի ՝ «տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացումը կանխելու քաղաքական կամք կա ինչպես Նիկոսիայում, այնպես էլ Անկարայում»:Թուրքիայի և Կիպրոսի առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են Անկարայի կողմից Կիպրոսի ծովային տարածքում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
10:39 - 07 սեպտեմբերի, 2020
«Դա ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին»․ Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին |tert.am|

«Դա ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին»․ Լավրովն Արևմուտքին կոչ է արել չմիջամտել Բելառուսի գործերին |tert.am|

tert.am: Բելառուսում իրադրության վերաբերյալ արևմտյան առաջնորդների հայտարարությունները դեմ են էթիկայի նորմերին, դրանք ցույց են տալիս դիվանագիտական հմտությունների բացակայությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն։ «Տեսեք, թե Բելառուսում իրավիճակի մասին ինչ հայտարարություններ են անում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչները, արևմտյան առաջնորդները, որոնք հայտնվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Բարոյախոսություններ են հնչում այնպիսի տոնով, որ նույնիսկ կասկածներ չեն առաջացնում առ այն, որ դրանք բոլորի կողմից պետք է ընկալվեն որպես գործողության ուղեցույց»,- ասել է ԱԳ նախարարը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի առջև ելույթում։ Լավրովի խոսքով՝ դա վկայում է տարրական դիվանագիտական հմտությունների բացակայության մասին։ «Դա արդեն ոչ միայն դիվանագիտական, այլև մարդկային տեսանկյունից դեմ է էթիկայի նորմերին», - նշել է Լավրովը։ Ռուսաստանը կարծում է, որ Բելառուսում ներկա իրավիճակը հաղթահարելու համար այլ երկրների միջնորդությունը հարկավոր չէ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
13:46 - 01 սեպտեմբերի, 2020
Մոսկվայում կայացել է Լավրով-Բայրամով հանդիպումը |hetq.am|

Մոսկվայում կայացել է Լավրով-Բայրամով հանդիպումը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 26-ին Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Սա Բայրամովի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է։  Հանդիպումից հետո Լավրովը նշել է, որ Բայրամովի հետ բավականաչափ մանրամասն քննարկել են արցախյան հակամարտությունը։ «Մենք բոլորս միտված ենք հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության ապահովմանը։ Այս իմաստով անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ՝ բանակցությունների կայուն գործընթացը ապահովելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ Նա նշել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամեն կերպ կօգնի ստեղծել այդպիսի պայմաններ։ Իր հերթին Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հույս ունի տեսնել Ռուսաստանի ակտիվությունը հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ մատնանշելով, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել այն։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ Լավրովը նշել է, որ առկա է բավականին լուրջ բազա, որը հնարավորություն կարող է տալ լուծելու հիմնախնդիրը։ «Ցավալի կլիներ այն կորցնել։ Այդպիսի փորձերը, ցավոք, մենք տեսել ենք, ներառյալ բանակցողների կազմի փոփոխության ջանքեր, ինչն անընդունելի է համանախագահների համար։ Մենք այդ մասին հայտարարել ենք։ Սակայն, բնականաբար, չէին խանգարի առավել ինտենսիվ բանակցությունները»,- հայտարարել է Լավրովը։ Արցախյան հակամարտությունից զատ կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում փոխադարձ գործակցությունը։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական պատվաստանյութով։ Ըստ նրա սա այն ոլորտներից մեկն է, որտեղ Բաքուն ու Մոսկվան կարող են համագործակցել։ Լավրովն էլ հավելել է, որ ռուսական պատվաստանյութն առաջին հերթին կմատակարարվի հարևան երկրներ։ Լավրովը նաև նշել է, որ որ երկու երկրները կխորացնեն համագործակցությունն էներգետիկ ոլորտում՝ հավելելով, որ բանակցություններ են վարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգետիկ համակարգերի ինտեգրման հարցի ուղղությամբ։
10:18 - 27 օգոստոսի, 2020
«Մենք մեծ հույսեր ենք կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ»․ Ջեյհուն Բայրամովը՝ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ |tert.am|

«Մենք մեծ հույսեր ենք կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ»․ Ջեյհուն Բայրամովը՝ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց առայժմ չի նկատվում, Բաքվում հույս ունեն, որ ՌԴ-ն իր ակտիվ դերակատարումը կունենա հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է tass.ru-ն։ «Մենք մեծ հույսեր ենք կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ։ Ցավով ստիպված եմ արձանագրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում»,- ասել է նա՝ հավելելով, որ «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսը»: Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որից հետո հրավիրվել է մամուլի ասուլիս:
16:41 - 26 օգոստոսի, 2020
Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն. ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով |tert.am|

Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն. ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպով |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ ՄԽ համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել, «երբ սահմանները բացվեն»: Ըստ նրա՝ համանախագահները կապի մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ:  «Ներկա պահին սահմանները փակ են: Այդ իսկ պատճառով չենք կարող տարածաշրջան այցելել: Ծրագրում ենք նման այց, երբ սահմանները բացվեն»,- ասել է նա: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնել, որտեղ հանդիպում է անցկացնում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Նախօրեին Բայրամովը հայտնել էր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Բացի այդ, Բայրամովն ընդգծել էր Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարումների թեման:
15:00 - 26 օգոստոսի, 2020
Լավրովը հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է |tert.am|

Լավրովը հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է |tert.am|

tert.am: Մոսկվան ուշադիր հետևում է Թբիլիսիում իրավիճակին և հուսով է, որ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի մոտ ապագայում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցում: Ինչպես հիշեցրել է ՌԴ արտգործնախարարը, դեպի Վրաստան ավիափոխադրումների ժամանակավոր արգելքի մասին որոշումը կայացվել է ի պատասխան վրաց ազգայնականների հակառուսական սադրանքի: «Ցանկանում եմ հուսալ, որ ավիահաղորդակցության վերականգնումը մոտ ապագայի հարց է: Ուշադիր հետևում ենք Վրաստանում իրավիճակին: Բնականաբար, սպասում ենք տարածաշրջանում և աշխարհում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի ընդհանուր բարելավմանը, այլ ուղղություններով կանոնավոր չվերթների բացմանը»,- ասել է Լավրովը:  Նախարարը նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված Կարասին-Աբաշիձե ձևաչափով քաղաքական երկխոսության շուտափույթ վերսկսման հույս է հայտնել։
13:39 - 21 օգոստոսի, 2020
Ռուսաստանն ակտիվ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ. Լավրով |tert.am|

Ռուսաստանն ակտիվ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ մեկտեղ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Труд»-ին տված հարցազրույցում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին հուլիսին գրանցված էսկալացիան 1994թ-ի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ լուրջ խախտումն է եղել: «Ելակետային դրդապատճառ է նաև աշխարհագրական գործոնը. հայկական կողմի որոշումը վերականգնելու սահմանային հին անցակետերից մեկը, որը 15 կմ հեռավորության վրա է Ադրբեջանի էներգակիրներ արտահանող խողովակաշարերից, մեկի մոտ զգալի անհանգստություն է առաջացրել, մյուսների մոտ՝ չհիմնավորված պատասխան արձագանք և, արդյունքում, հակամարտության թեժացման «կայծը» բռնկվեց՝ հնարավոր բոլոր անկանխատեսելի հետևանքաների սպառնալիքով»,- ասել է Լավրովը:
09:21 - 21 օգոստոսի, 2020