tert.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների վերսկսումը թույլ կտա լուծել կիպրական հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լավրովի խոսքով` Ռուսաստանը, իր հերթին, վերահաստատում է հանձնառւթյունը Կիպրոսի խնդրի համապարփակ, կայուն, արդար և կենսունակ լուծմանը`հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևերի վրա:
«Մենք կարծում ենք, որ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիքների ամենաարդյունավետ ապահովումը կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքները: Այս պահի դրությամբ մենք կղզում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների մանդատը ճշգրտելու անհրաժեշտություն չենք տեսնում,», - ասել է Լավրովը Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ մամուլի ասուլիսում:
«Մենք կարծում ենք, որ Կիպրոսի խնդրի վերջնական լուծման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսումը կստեղծի կառուցողական մթնոլորտ, որն անհրաժեշտ է փոխզիջումներ գտնելու համար»,-ավելացրել է ՌԴ արտգործնախարարը:
Թուրք-կիպրական առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են Թուրքիայի կողմից կղզու ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:
comment.count (0)