Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

ԱԱՏՄ-ն գործարկում է աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների ընդունման համակարգ

ԱԱՏՄ-ն գործարկում է աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների ընդունման համակարգ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) կյանքի է կոչում աշխատանքային իրավունքի պաշտպանության եզակի գործիք: ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ  կայացել է աշխատողների կողմից սեփական իրավունքների խախտումների վերաբերյալ անանուն դիմումների գրանցման, ընդունման, քննման  EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսը։  Նորարական տեղեկատվական կայքը՝ ժամանակակից ծրագրային լուծումներով է, հասանելի՝ համակարգչով եւ բջջայինով, ոճով և կառուցվածքով՝ պարզ և հասանելի։ EmployeeProtect.am առցանց հարթակին դիմում, բողոք, առաջարկ, ահազանգ ներկայացրած անձի գաղտնիությունը պահպանվում է՝ թաքցնելով իր IP հասցեն։ «Եթե Դուք աշխատող եք, և գործատուն խախտել է Ձեր աշխատանքային իրավունքները, ապա սա բացառիկ հնարավորություն է դեպքի վերաբերյալ ներկայացնել  գաղտնի հաղորդում: Աշխատանքային իրավունքների խախտման խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է կցել ֆոտոներ, տեսա- եւ ձայնագրություններ։ Հայտատուն հայտը ներկայացնելուց հետո  ստանում է ծածկագիր՝ հետեւելու հայտի ընթացքին։ 4 քայլ հարթակում, եւ Ձեր խնդիրը լսելի կլինի»,-ասված է հաղորդագրությունում։ ԱԱՏՄ նախագիծը կյանքի է կոչվում ամիսների երկար քննարկումների արդյունքում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի տեխնիկական աջակցությամբ։ Աշխատողների իրավունքների պաշտպանության EmployeeProtect.am առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ ուժեղացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության համակարգը: Սա նաեւ աշխատանքային ոլորտում օրենսդրական փոփոխություններին տեղյակ լինելու հնարավորություն է։ EmployeeProtect.am-ն աշխատանքային ոլորտում ծագած խնդիրներին կամ առերևույթ իրավախախտումներին արագ արձագանքելու և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված առցանց հարթակ է, որտեղ կարելի է դիմում-հայտ ներկայացնել։ Հայտ կարող է ներկայացնել ամեն անձ, այդ թվում` պետական և մասնավոր ընկերությունների աշխատողներ, որոնք աշխատանքային ոլորտում առնչվել են խնդիրների ՀՀ-ում:  Հարթակը կգործարկվի հունվարի սկզբին։ Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ՄԱԿ-ի ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ աշխատակիցներ:
10:17 - 23 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղում

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղում

Նկատի ունենալով Վանաձորի ՀԷՑ-ի «Դեբետ» մասնաճյուղի անձնակազմի շրջանում ավելի վաղ  կորոնավիրուսի վարակվելու դեպքերը` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերն այսօր ստուգայց են իրականացրել կառույցում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը: ԱԱՏՄ տեսուչները Covid-անվտանգության նորմերի առանձնակի խախտումներ մասնաճյուղում չեն արձանագրել։ Ստուգվել են գրանցամատյանները, ախտահանիչների ու դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված մյուս նորմերի պահպանումը։ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները զուգահեռ դիտարկել են նաև դեղատներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև մանրամեծածախ առևտրի կետեր։ Այն կառույցներում, որտեղ Covid-անվտանգության նորմերի խախտումներ կամ շեղումներ են արձանագրվել, տեսչականի մասնագետներն իրազեկել ու հանձնարարական են տվել դրանք արագ վերացնելու ուղղությամբ:
09:07 - 23 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ ստուգայցը՝ Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում

ԱԱՏՄ ստուգայցը՝ Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել: Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ: ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Կինոթատրոնների և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով սահմանված են առանձին կանոններ, մասնավորապես.  Մշակութային կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝ դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը, ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, հեռահար ջերմաչափով:
18:24 - 18 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ ստուգայց է իրականացվել Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում. հայտնաբերվել են խախտումներ

ԱԱՏՄ ստուգայց է իրականացվել Մատենադարանում, թանգարաններում և կինոթատրոններում. հայտնաբերվել են խախտումներ

Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքի մշակութային հաստատություններում: Այս մասին հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:  Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը Մատենադարանում, Երևանի թանգարաններում ու կինոթատրոններում որոշակի խախտումներ է արձանագրել: Մասնավորապես՝ օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով փակվող աղբամանները բավարար քանակով չեն եղել, ախտահանիչները չեն ունեցել մակնշում, որոշ հաստատությունների սանհանգույցներում եղել են պտուտակավոր ծորակներ, որոնք չեն համապատասխանում համաճարակային պայմաններում սահմանված նորմերին, եղել են նաև գրանցամատյանների ու իրազեկման թերթիկների հետ կապված թերություններ: ԱԱՏՄ համաճարակաբանները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են կառույցների պատասխանատուներին խստորեն հետևել սահմանված հակահամաճարակային նորմերին: Կինոթատրոնների և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով սահմանված են առանձին կանոններ, մասնավորապես. Մշակութային կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել ՝դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված ախտահանիչ միջոցների առկայությունը,ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով,թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, ոտնակային փակվող կափարիչով աղբամաններով,հեռահար ջերմաչափով, մուտքի մոտ, հանդերձարաններում, խոհանոցային հատվածում, առանձին սրահներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց ալկոհոլի հիմքով, ամեն օր առնվազն 2 անգամ՝ մինչ աշխատանքի սկիզբը և ընդմիջումից հետո մակերեսները, ընդհանուր օգտագործման գործիքները, պարագաները, մասնագիտական գույքը, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսները ախտահանվում են 70-90% սպիրտի հիմքով կամ ախտահանիչ միջոցով, ապահովվել պատշաճ բնական օդափոխություն օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ: Թատերահամերգային միջոցառումները, կինոցուցադրությունները, մշակութային միջոցառումները և այլ ներկայացումները կազմակերպվում են բացօթյա կամ բնական կամ ներհոս-արտաձիգ օդափոխության համակարգով ապահովված տարածքներում. միջոցառման վայրի մուտքի մոտ իրականացվում է հանդիսատեսի ջերմաչափում՝ հեռավար ջերմաչափով,  ապահովվում է 1-ական մուտք և 1-ական հսկիչ՝ յուրաքանչյուր 30 հանդիսատեսի համար,  միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր հեռավորություն, փոքր դահլիճների դեպքում՝ առնվազն 2 մետր հեռավորություն, ապահովվում է հանդիսատեսների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, անհնարինության դեպքում՝ նստեցումն իրականացվում է հորիզոնական 2 դատարկ նստատեղ, ուղղահայաց 1 դատարկ նստատեղ ձևաչափով, բացառություն են մանկահասակ հանդիսականների համար միջոցառումները. մինչև 12 տարեկան երեխաների նստեցումը կարող է կազմակերպվել ընտանիքի չափահաս անդամի հետ, առանց սոցիալական հեռավորության պահպանման, միջոցառման ամբողջ ընթացքում դիմակի կրումը պարտադիր է, կորոնավիրուսային հիվանդության բնորոշ ախտանշաններով անձանց չի թույլատրվում մուտք գործել միջոցառման համար նախատեսված տարածք:
14:29 - 18 դեկտեմբերի, 2020
COVID-անվտանգության նորմերի պահպանման առումով դպրոցներում և մանկապարտեզներում վիճակը հիմնականում նորմալ է. ԱԱՏՄ

COVID-անվտանգության նորմերի պահպանման առումով դպրոցներում և մանկապարտեզներում վիճակը հիմնականում նորմալ է. ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում:   Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել: Դպրոցների բուժքույրերը հիմնականում նշանակված են որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։   Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով:   ԱԱՏՄ համաճարակաբանները ստուգայցին զուգահեռ մասնագիտական խորհրդատվություն են ցուցաբերում, ինչպես նաև COVID-անվտանգության իրազեկման թերթիկներ տարածում հաստատություններում:
19:59 - 17 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում քննարկել է տարեվերջյան արդյունքները

ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում քննարկել է տարեվերջյան արդյունքները

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր հանդիպում է ունեցել ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնում, քննարկել ընթացիկ աշխատանքներն ու տարեվերջյան արդյունքները։ Ավագյանն այցելել է նաեւ Սիսիան քաղաքում ԱԱՏՄ-ին հատկացված նոր գրասենյակի տարածք, որտեղ ընթանում են շինարարական և բարեկարգման աշխատանքներ: Տեղում ծանոթացել է դրանց ընթացքին, քննարկումներ ունեցել աշխատանքները համակարգող մասնագետների հետ։ Տեսչական մարմնի մարզային տարածքային 3 կենտրոնները Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կառավարության որոշմամբ տեղակայվում են պետական սեփականություն հանդիսացող շենքերում, ինչը հնարավորություն կտա ունենալ կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև զգալիորեն կտնտեսվեն ներկայում զբաղեցվող տարածքների վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։
18:22 - 17 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն՝ ի գիտություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների

ԱԱՏՄ-ն՝ ի գիտություն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ հարկ է 15-օրյա ժամկետում ԱԱՏՄ ներկայացնել մասնագիտական ռիսկի գործոնների ենթարկվող աշխատողների բուժզննության արդյունքները: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն աշխատողները, որոնք աշխատանքի վայրում կարող են ենթարկվել մասնագիտական ռիսկի գործոններին, պարտավոր են մինչև աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար անցնել բժշկական զննություն, Օրենսգրքի 249-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 2004 թ․ հուլիսի 15-ի N1089-Ն որոշմամբ  սահմանվել է «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը, Որոշման N1 Հավելվածի 3-րդ կետի համաձայն` աշխատողների նախնական և պարբերական բժշկական զննությունն անցկացվում է բժշկական կազմակերպության կողմից, Որոշման N1 Հավելվածի 8-րդ կետի համաձայն` նախնական և պարբերական բժշկական զննություն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրինությունն իր հրամանով ստեղծում է բժշկական զննություն անցկացնող հանձնաժողով, որոշում հանձնաժողովի աշխատանքի կարգը, պատասխանատվություն է կրում նրա աշխատանքի որակի համար, կազմակերպում է լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունների` անհրաժեշտ ծավալով և որակով կատարումը: Տեսչական մարմինն իրականացնում է հսկողություն նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա բոլոր աշխատողների պարտադիր բժշկական զննության ենթարկվելու և այն ժամանակին անցկացնելու նկատմամբ: Որոշման համաձայն` բժշկական կազմակերպությունը պարբերական բժշկական զննության ամփոփ արդյունքները եզրափակիչ ակտով 15-օրյա ժամկետում գրավոր ներկայացնում է կազմակերպություն և տեսչական մարմին։ Ելնելով վերոգրյալից և կարևորելով վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության հետ կապված աշխատանքի ընդունվող անձանց` հանձնարարվող աշխատանքներին նրանց առողջության համապատասխանության որոշման, այդ գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատողների առողջական վիճակի դինամիկ հսկողության, մասնագիտական հիվանդությունների կանխարգելման, դժբախտ պատահարների կանխման ու աշխատանքի անվտանգության հարցերը, Տեսչական մարմինն առաջարկում  է  լաբորատոր, գործիքային և ֆունկցիոնալ հետազոտությունները կատարել անհրաժեշտ ծավալով ու որակով և եզրափակիչ ակտերը սահմանված ժամկետում ներկայացնել Տեսչական մարմին:
22:18 - 15 դեկտեմբերի, 2020
Տարածված խնդիրը հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է. ԱԱՏՄ-ի ստուգայցերի արդյունքները

Տարածված խնդիրը հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է. ԱԱՏՄ-ի ստուգայցերի արդյունքները

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնը հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ եւ Արաբկիր վարչական շրջաններում։ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ մարզերում եւս դրանք շարունակվել են։ Նկատի ունենալով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առեւտրի այս կենտրոնում արդեն երկրորդ լայնածավալ ստուգայցն էր։ Սյունիքում եւ Վայոց ձորում նույնպես ակտիվ աշխատանքներ են ընթացել։  Դիտարկվող ոլորտների շրջանակը լայն է՝ վարսավիրանոց, դեղատուն, հյուրանոց, առևտուր, դպրոց, ստոմատոլոգիական և բժշկական կենտրոններ, գրասենյակներ։ Ընդհանուր առմամբ արձանագրվում է բարվոք պատկեր․ արտակարգ դրության շրջանում սկսված եւ կարանտինի ընթացքում շարունակվող ստուգայցերը բազմաթիվ տնտեսավարողների մոտ անցկացվում են արդեն մի քանի անգամ, տարվել են իրազեկման լայն աշխատանքներ։ Սահմանված covid-անվտանգության կանոններն առավելապես պահպանվում են։ Ամենատարածված խնդիրը ներկայում հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է կամ պատշաճ չկրելը, ինչը երբեմն տնտեսավարողի կողմից նրանց չսպասարկելիս խնդրահարույց վիճակ է առաջացնում։
19:49 - 14 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն հանգստյան օրերին դիտարկել է շուրջ 90 տնտեսվարողի

ԱԱՏՄ-ն հանգստյան օրերին դիտարկել է շուրջ 90 տնտեսվարողի

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ տեսչական մարմնի ակտիվ ստուգայցերը շարունակվում են առանց հանգստյան օրերի:   «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնը միայն հանգստյան օրերին ուժեղացված ստուգայցերով դիտարկել է շուրջ 9 տասնյակ տնտեսվարողի Մալաթիա, Կենտրոն, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։ Մարզերում ևս դրանք շարունակվել են։ Նկատի առնելով հանգստյան օրերին քաղաքացիների առավել ակտիվ հոսքը՝ Աբովյանում դիտարկվել է խոշոր տոնավաճառներից մեկը՝ իր մի քանի տասնյակ տաղավարներով։ Սա առևտրի այս կենտրոնում արդեն երկրորդ լայնածավալ ստուգայցն էր։ Սյունիքում և Վայոց ձորում նույնպես ակտիվ աշխատանքներ են ընթացել։   Դիտարկվող ոլորտների շրջանակը լայն է՝ վարսավիրանոց, դեղատուն, հյուրանոց, առևտուր, դպրոց, ստոմատոլոգիական և բժշկական կենտրոններ, գրասենյակներ։   Ընդհանուր առմամբ արձանագրվում է բարվոք պատկեր․ արտակարգ դրության շրջանում սկսված և կարանտինի ընթացքում շարունակվող ստուգայցերը բազմաթիվ տնտեսավարողների մոտ անցկացվում են արդեն մի քանի անգամ, տարվել են իրազեկման լայն աշխատանքներ։ Սահմանված covid-անվտանգության կանոններն առավելապես պահպանվում են։ Ամենատարածված խնդիրը ներկայում հաճախորդների կողմից դիմակներ չկրելն է կամ պատշաճ չկրելը, ինչը երբեմն տնտեսավարողի կողմից նրանց չսպասարկելիս խնդրահարույց վիճակ է առաջացնում»,- ասված է ԱԱՏՄ հաղորդագրությունում։
18:40 - 14 դեկտեմբերի, 2020
ՍԱՏՄ-ն վիրուսի տարածումը ստուգելու նպատակով մշտադիտարկումներ կանցկացնի ջերմոցներում

ՍԱՏՄ-ն վիրուսի տարածումը ստուգելու նպատակով մշտադիտարկումներ կանցկացնի ջերմոցներում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է հանրապետության խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանից արտերկիր բանջարեղեն արտահանողների հետ: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ջերմոցային տնտեսություններում աճեցվող մշակբույսերի անվտանգության ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը և լաբորատոր փորձաքննությունների կարևորությունը: Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով ՀՀ-ի Արմավիրի մարզից ՌԴ արտահանված լոլիկի ու պղպեղի որոշակի խմբաքանակում Pepino Mosaic վիրուսային հիվանդության հայտնաբերման հետ կապված խնդիրը, տեղեկացրել է, որ, թեև ԵԱՏՄ կարանտին հիվանդությունների ցանկում նշված հիվանդությունը ներառված չէ, սակայն ընդունող երկիրը կարող է խնդիր տեսնել իր տնտեսության համար և ստուգել հիվանդության առկայությունը ներմուծվող բանջարեղենում: Այդ վիրուսը, ինչպես նաև բույսերի այլ հիվանդությունները, մարդու առողջության և կյանքի համար վտանգավոր չեն, սակայն դրանք վնաս կարող են հասցնել տնտեսությանը: Տեսչական մարմնի ղեկավարը հստակեցրել է, որ ջերմոցային տնտեսություններում Pepino Mosaic վիրուսային հիվանդության նկատմամբ կիրականացվի մշտադիտարկում՝ դրա առկայությունը և տարածվածությունը հստակեցնելու համար: ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը հավաքվածների համար նկարագրել է հիվանդության պատկերը, վստահեցրել, որ ջերմոցատերերին կտրամադրվի համապատասխան մասնագիտական գրականություն դրա դեմ պայքարի մեթոդների մասին: Նա նաև պարզաբանել է, որ Pepino Mosaic վիրուսային հիվանդությունը Հայաստանի համար նորություն է, և այս պահին պետք է արվի հնարավորը՝ այն հայտնաբերելու և տարածումը բացառելու նպատակով: ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը տեղեկացրել է, որ, ՌԴ-ի կողմից սահմանափակումները բացառելու նպատակով, նախատեսվում է իրականացնել արտահանվող բանջարեղենի, մասնավորապես՝ լոլիկի և պղպեղի, նմուշների լաբորատոր փորձաքննություն նաև այս հիվանդության նկատմամբ:
19:01 - 11 դեկտեմբերի, 2020
Հակոբ Ավագյանը տեսակապով զրուցել է ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալի հետ

Հակոբ Ավագյանը տեսակապով զրուցել է ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալի հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցի հետ։   Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են համավարակի պայմաններում աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու հարցը, այս ուղղությամբ ձեռնարկված հրատապ քայլերը։   ՀՀ ԱԱՏՄ ղեկավարն ու ՌԴ աշխատանքի և զբաղվածության ծառայության ղեկավարի տեղակալը խոսել են ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի շրջանակներում գործակցության հարցերի շուրջ։   Անդրադարձ է կատարվել դեկտեմբերի 23-ին կայանալիք՝ ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի գլխավոր համաժողովին։   Վերջինիս շրջանակում կքննարկվի 2021 թվականին Դաշինքի նախագահության հայտերի քննարկումը, ըստ այդմ նաև դրա գլխավոր համաժողովը եկող տարի տվյալ երկրում անցկացնելու հնարավորությունը։   Նախատեսվում է նաև, որ համաժողովին Տեսչական մարմինը կներկայացնի տեղեկատվություն իր վերահսկողության ոլորտներում կատարվող թվայնացման աշխատանքների մասին։   Զրույցի ընթացքում շոշափվել է նաև Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիային ՀՀ ԱԱՏՄ անդամակցության հարցը։ Հակոբ Ավագյանը նշել է, որ տեսչական մարմինը նախատեսում է պաշտոնապես դիմել այս կազմակերպությանն անդամակցելու համար։
17:03 - 11 դեկտեմբերի, 2020
Ստուգայցեր են իրականացվել Երեւանի քաղաքապետարանում, «Հայփոստում», կապի օպերատորների գրասենյակներում․ ԱԱՏՄ

Ստուգայցեր են իրականացվել Երեւանի քաղաքապետարանում, «Հայփոստում», կապի օպերատորների գրասենյակներում․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի անակնկալ ստուգայցերն այսօր անցկացվել են Երեւանի քաղաքապետարանում․ այստեղ դիտարկումներն արդեն երրորդ անգամ էին՝ պարզելու՝ նախորդիվ արձանագրված թերությունները վերացվե՞լ են։ Արձանագրվել է, որ դրանք բոլորն արդեն շտկված են։ Քաղաքապետարանում եւս բարձր են գնահատել տեսչականի աշխատանքը նաեւ իրազեկման մասով՝ շեշտելով՝ իրենք եւս շահագրգռված են վերացնել անվտանգության կանոններից շեղումները։ ԱԱՏՄ-ն նշում է, որ «Հայփոստում» դիտարկումները գրասենյակային մասում եւ հաճախորդների հետ աշխատելու հատվածում որոշ թերություններ են արձանագրել․ գրանցամատյանները հին ձեւաչափով են եղել, օգտագործված դիմակների եւ ձեռնոցների աղբամանները բավարար թվով չեն եղել։ Հաճախորդների ջերմությունը չի չափվել։ Իրազեկման թերթիկները դեռ պարետի հաստատած ժամանակվա են եղել։ Կապի օպերատորների գրասենյակներում դիտարկումները լուրջ խախտումներ չեն գրանցել։ Դիտարկվել են նաեւ նաեւ մարտկոցների, սննդի արտադրություններ եւ տպագրական ընկերություն։ Արձանագրված խախտումները շտկելու հանձնարարականներ են տրվել։ Կրկնայցերի միջոցով կպարզվի դրանց կատարումը։
22:13 - 10 դեկտեմբերի, 2020
Ստուգայցեր՝ երևանյան արտադրամասերում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ COVID-անվտանգության ի՞նչ հիմնական նորմեր են սահմանված

Ստուգայցեր՝ երևանյան արտադրամասերում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ COVID-անվտանգության ի՞նչ հիմնական նորմեր են սահմանված

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում։ ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են արտադրամասերում սանիտարահամաճարակային նորմերի, աշխատողների համար սահմանված անվտանգության կանոնների պահպանման գործընթացը։   Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։   Տեսչականի մասնագետները արտադրամասերում առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսվարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։    Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքի համար սահմանված սանիտարական կանոններն են, մասնավորապես, Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝ Անձնակազմի թվին համապատասխան դիմակների առկայությունը, ձեռքերի և գույքի ախտահանիչ միջոցների առկայությունը, ձեռքերի լվացման հնարավորություններ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով, հեռահար ջերմաչափով։ Տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջներ՝ Ամեն օր՝ մինչ աշխատանքի սկիզբը, գույքի մակերեսները՝ բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորային ախտահանիչով, Ապահովվում է աշխատողների՝ միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք, Ամեն աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով, Եթե աշխատանքային գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանումն իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար, Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև ընդունման-հանձնման ժամանակ արգելվում է անմիջական շփումները, Կազմակերպությունն ապահովում է աշխատատեղերի պատշաճ բնական օդափոխություն՝ օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ, Ընդմիջման և սննդի ընդունման կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, Կազմակերպությունը ապահովում է աշխատողների արտահագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ։ Աշխատողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվում են առանձին պահանջներ։    
20:09 - 10 դեկտեմբերի, 2020
Ստուգայցեր Գյումրիում և Վանաձորում․ ԱԱՏՄ

Ստուգայցեր Գյումրիում և Վանաձորում․ ԱԱՏՄ

Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը Գյումրի և Վանաձոր քաղաքների տնտեսվարողների մոտ։   Դիմակ չկրելու դեպքեր, հեռավար ջերմաչափների և գրանցամատյանների բացակայություն, թերացումներ մանրէազերծման գործընթացում. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ստուգայցերի ժամանակ։   Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը բուժհիմնարկներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, վարսավիրանոցներում և առևտրի կետերում։   ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ հիմնականում եղել են արագ շտկման ենթակա թերացումներ, որոնց մասին տնտեսվարողները զգուշացվել են, որոշ դեպքերում տրամադրվել են նաև գրանցամատյանների ձևաչափեր։   Տնտեսվարողների մոտ դիտարկվել են նաև ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը։ Ստուգայցերի վիճակագրությունը հաստատում է՝ անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ առավել բարեխղճորեն են պահպանվում։   Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։
22:55 - 09 դեկտեմբերի, 2020