Ստուգայցեր՝ երևանյան արտադրամասերում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ COVID-անվտանգության ի՞նչ հիմնական նորմեր են սահմանված
20:09 - 10 դեկտեմբերի, 2020

Ստուգայցեր՝ երևանյան արտադրամասերում․ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝ COVID-անվտանգության ի՞նչ հիմնական նորմեր են սահմանված

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի կաթնամթերքի և սուրճի արտադրամասերում։ ԱԱՏՄ տեսուչները դիտարկել են արտադրամասերում սանիտարահամաճարակային նորմերի, աշխատողների համար սահմանված անվտանգության կանոնների պահպանման գործընթացը։
 
Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։
 
Տեսչականի մասնագետները արտադրամասերում առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսվարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում։
 
 Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով փակ արտադրական տարածքի համար սահմանված սանիտարական կանոններն են, մասնավորապես,
  • Կազմակերպությունում անհրաժեշտ է ապահովել՝
  • Անձնակազմի թվին համապատասխան դիմակների առկայությունը,
  • ձեռքերի և գույքի ախտահանիչ միջոցների առկայությունը,
  • ձեռքերի լվացման հնարավորություններ հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով,
  • «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կառավարման փակվող կափարիչով աղբամաններով,
  • հեռահար ջերմաչափով։

Տարածքների ախտահանմանը ներկայացվող պահանջներ՝

  • Ամեն օր՝ մինչ աշխատանքի սկիզբը, գույքի մակերեսները՝ բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպվող այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտի կամ քլորային ախտահանիչով,
  • Ապահովվում է աշխատողների՝ միմյանցից առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն: Եթե աշխատանքային տարածքում հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորությունը, սահմանվում է հերթափոխային աշխատանք,
  • Ամեն աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքն ախտահանվում է 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով,
  • Եթե աշխատանքային գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա ախտահանումն իրականացվում է նաև հերթափոխերի միջև, ինչի համար սահմանված ընդմիջմանը նախատեսվում է բավարար ժամանակ՝ ախտահանումն իրականացնելու համար,
  • Հերթափոխային աշխատանքի դեպքում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև ընդունման-հանձնման ժամանակ արգելվում է անմիջական շփումները,
  • Կազմակերպությունն ապահովում է աշխատատեղերի պատշաճ բնական օդափոխություն՝ օրը 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ,
  • Ընդմիջման և սննդի ընդունման կազմակերպումն իրականացվում է օդափոխվող տարածքում լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ,
  • Կազմակերպությունը ապահովում է աշխատողների արտահագուստի համար նախատեսված հանդերձապահարաններ։
Աշխատողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվում են առանձին պահանջներ։
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել