ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը |tert.am|

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը |tert.am|

tert.am: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ իրավունքի ոլորտում միջազգային մասնագետները 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետաքննության գործով իրենց սեփական զեկույցն են ներկայացրել Միջազգային քրեական դատարան: Ինչպես գրում է apsny.ge-ն, այդ մասին Սաակաշվիլին հայտնել է Հաագայից՝ «Մթավարի» հեռուստաալիքի եթերում: Սաակաշվիլին հայտնել է, որ վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը վերջին տարիներին փորձել է մեղադրել վրաց զինվորներին ռազմական հանցագործություններ իրականացնելու համար: Նախկին նախագահը կարծում է, որ այդ նպատակին հասնելու համար Վրաստանի ներկայիս իշխանություններն օգտագործում են արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին և Պետանվտանգության ծառայությանը: «Վրաստանի կառավարությունն արել է ամեն բան, որպեսզի ներկայացնի այնպիսի տեղեկություն, որը կմեղադրի Վրաստանի ԶՈՒ-ին և վրաց զինվորներին: Իվանիշվիլիի անձնական հանձնարարությամբ, Պետանվտանգության ծառայության մասնակցությամբ, նախարար Ցուլուկիանին արել է ամեն բան, որպեսզի իրագործվեն Ռուսաստանի պլանները և որպեսզի մեղադրվեն առնվազն երկու կողմերը: Սա ճշմարտությունը թաքցնելու համար մեծ դավադրություն է»,- հայտարարել է Սաակաշվիլին: Զեկույցը ներկայացվել է ՄՔԴ-ի դատախազին: Ներկայում դատարանը քննում է հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել ինչպես օգոստոսյան պատերազմի ժամանակ, այնպես էլ ռազմական գործողություններից առաջ ու հետո՝ 2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:
13:42 - 08 օգոստոսի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ  դեսպանության մշակութային կենտրոնում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ, ովքեր աջակցություն են ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին, ինչպես նաև ՌԴ տարբեր մարզերում բնակվող բոլոր այն անհատներին, ովքեր համավարակով պայմանավորված իրավիճակում արձագանքել են դեսպանության կոչին ու իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորման, հյուրատներում ժամանակավոր կացության, սննդի ապահովման և մի շարք այլ հարցերում։ Իր խոսքում Տողանյանը, մասնավորապես, ընդգծել է, որ միահամուռ ջանքերով դժվարին պայմաններում հնարավոր է դարձել կարգավորել բազմաթիվ քաղաքացիների խնդիրներն ու հաղթահարել ստեղծված խնդրահարույց իրավիճակը։ Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարբեր հարցերի շուրջ, կարևորվել են շարունակական շփումները։ ՀՀ քաղաքացիներին համավարակով պայմանավորված իրավիճակում տարբեր ուղղություններով աջակցություն ցուցաբերած խմբերի, կառույցների և անհատների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։
21:36 - 07 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի վարձկանների հարցը
 |azatutyun.am|

Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Բելառուսում ձերբակալված ռուսաստանցի վարձկանների հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Նրանք քննարկել են Մինսկում ձերբակալված 33 ռուսաստանցի վարձկանների հարցը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Պուտինը և Լուկաշենկոն համոզմունք են հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի երկու երկրների փոխըմբռման շրջանակներում։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել հետաքննելու գործի բոլոր մանրամասները պարզելու համար իրական պատճառները, գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ օգոստոսի 9-ին նախագահական ընտրությունները Բելառուսում կանցնեն հանդարտ մթնոլորտում։ Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների այլ հարցեր։
19:08 - 07 օգոստոսի, 2020
2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ էր հասել ռուսաստանցի գործարարի նավով․ նախկին կապիտանի հարցազրույցը «Ռոյթերս»-ին |azatutyun.am|

2750 տոննա ամոնիումի նիտրատը Բեյրութ էր հասել ռուսաստանցի գործարարի նավով․ նախկին կապիտանի հարցազրույցը «Ռոյթերս»-ին |azatutyun.am|

azatutyun.am: Բեյրութի նավահանգստում պայթած քիմիական նյութերը տարիներ առաջ Լիբանան տեղափոխած նավի նախկին կապիտան Բորիս Պրոկոշևը Սոչիում հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը։ Նա պատմել է, որ նավի սեփականատերը ռուսաստանցի գործարար Իգոր Գրեչուշկինն է։ Նավը վրացական Բաթումի նավահանգստից քիմիական նյութերը տեղափոխում էր Մոզամբիկ։ «2750 տոննա ամոնիումի նիտրատ էր, 2750 պարկի մեջ», - ասել է նախկին կապիտանը։ Քիմիական նյութերը ձեռք էին բերվել «Ռուսթավի ազոտ» գործարանից։ Բեռը նախատեսված էր Մոզամբիկի Fabrica de Explosivos պայթուցիկներ արտադրող գործարանի համար: Բեռը տեղափոխող նախկին կապիտանը ասել է, որ նավը չպետք է Լիբանան մտներ, բայց ճանապարհին ռուս գործարարը կարգադրել է Բեյրութի նավահանգիստ մտնել լրացուցիչ բեռ վերցնելու համար։ 2013 թվականին մտել են Բեյրութի նավահանգիստ ու մնացել այնտեղ։ Նավահանգստում կայանելու վարձավճարը ռուսաստանցի գործարարը չի վճարել, մաքսային ծառայությունը չի թույլատրել նավը ծով դուրս գա, որովհետև պարտքեր ունեն։ Բորիս Պրոկոշևը բազմիցս ահազանգել էր ստեղծված իրավիճակի մաիսն, բայց ոչ մի ուշադրություն։ Նա տուն էր վերադարձել։ Նավահանգստի կառավարիչները բեռը տեղափոխել են պահեստ։ Երկու տարի առաջ նավը սուզվել է կայանած տեղում, որովհետև ջուր էր ներթափանցում։ Պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատն անցած երեքշաբթի պայթեց։ Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել։
17:30 - 07 օգոստոսի, 2020
Մարուքյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու վերաբերյալ առաջարկով դիմել է Վարչապետին

Մարուքյանը ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու վերաբերյալ առաջարկով դիմել է Վարչապետին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռուսաստանի Դաշնությունից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել են անելանելի իրավիճակում։ Նշված դրությունից դուրս գալու նպատակով՝ առաջարկել եմ բանակցել Ռուսաստանի և Վրաստանի վարչապետերի հետ՝ մեր քաղաքացիներին ցամաքային սահմանով Հայաստան վերադարձնելու հարցի շուրջ»,- գրել է Մարուքյանը։ Էդմոն Մարուքյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Վրաստանի սահմանը դեռ փակ է Հայաստանի քաղաքացիների համար։ «Ըստ այդմ՝ կարծում եմ, որ նշվածը հնարավոր է իրականացնել մեր հայրենակիցներին նախապես հստակ սահմանված օրերին և ժամերին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ հայրենիք տեղափոխելով՝ այն պարագայում, եթե պայման դրվի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքով պետք է անցնեն առանց Վրաստանի քաղաքացիների հետ շփումներ ունենալու։ Այս եղանակով հնարավորի կլինի, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց մեքենաներով և գույքով մուտք գործել Հայաստան»,- նշել է պատգամավորը։
16:37 - 07 օգոստոսի, 2020
Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 150-ը |armenpress.am|

Բեյրութում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 150-ը |armenpress.am|

armenpress.am: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտարարել Է Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը: Ավելի վաղ հաղորդվել Էր 137 զոհի մասին: «Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը հայտարարել Է զոհվածների վերաբերյալ վերջին տվյալների մասին, նրանց թիվը հասել Է 154-ի: Վիրավորների թվաքանակը մոտավորապես 5 հազար Է»,-գրում Է լիբանանյան NNA գործակալությունը: Նախարարը նշել Է, որ հիվանդանոցներում ծանր վիճակում Է գտնվում 120 մարդ, ուստի զոհերի թիվը կարող Է ավելանալ: Փրկարարա-որոնողական գործողությունը շարունակվում Է Բեյրութի նավահանգստի տարածքում եւ մերձակայքում ավերված թաղամասերում: Գործողությանը մասնակցում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եւ այլ երկրներից ժամանած փրկարարներ: Ավերիչ պայթյունը որոտացել Էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ Է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:36 - 07 օգոստոսի, 2020
Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ Դատախազություն

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ») տեղափոխվել է Հայաստան․ Դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:
09:09 - 07 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն պետք չէ վախեցնել ԱՄՆ-ով և ՆԱՏՕ-ով |tert.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն պետք չէ վախեցնել ԱՄՆ-ով և ՆԱՏՕ-ով |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցում իրեն պետք չէ վախեցնել ԱՄՆ-ով և ՆԱՏՕ-ով` ավելացնելով, որ «նրանք չեն նրանց այստեղ ուղարկել»: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը: «Մենք կլուծենք այդ հարցը: Ոչ մի քաղաքականացում պետք է չլինի»,-հայտարարել է Լուկաշենկոն ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովմանը նվիրված նիստի ժամանակ: Նրա խոսքով` «մեզ պետք չեն ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ներկայացումներ»: «Եվ հետևանքներով մեզ վախեցնել նույնպես պետք չէ: Մենք գիտենք բոլոր հետևանքների մասին: Պետք չէ մեզ վախեցնել ամերիկացիներով և ՆԱՏՕ-ականներով: Ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ ՆԱՏՕ-ականներն են այստեղ 33 մարդ ուղարկել»,-հայտարարել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ավելին՝ tert.am-ում
16:37 - 06 օգոստոսի, 2020
ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները շարժական հոսպիտալ են բացել Բեյրութում |armenpress.am|

ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները շարժական հոսպիտալ են բացել Բեյրութում |armenpress.am|

armenpress.am: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալ են բացել Բեյրութում: Այդ մասին օգոստոսի 6-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ ԱԻՆ-ը Բեյրութ կուղարկի հինգ ինքնաթիռ՝ աերոմոբիլային հոսպիտալով, բժիշկներով, «Ցենտրոսպաս» աԷրոմոբիլային ջոկատի փրկարարներով եւ Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայով՝ COVID-19-ի հայտնաբերման համար: «Ավարտվում Է բուժսարքավորման տեղակայումը շարժական հոսպիտալում»,-ասել Է գործակալության զրուցակիցը: «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալը հանդերձված Է վերականգնողական, վիրահատական, խորհրդատվական եւ ախտորոշման բլոկներով, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտության, ռենտգեն եւ Էլեկտրասրտագրության բլոկներով: Բացի այդ, այն ունի արյան լաբորատորիա: Հոսպիտալը նախատեսված Է 50 տեղի համար եւ կարող Է ինքնավար ռեժիմով գործել 14 օր: Նաեւ նրանում կարող Է բացվել ինտենսիվ թերապիայի բլոկ՝ վեցից տասը մահճակալի համար: Աերոմոբիլային հոսպիտալի բժիշկները սարքավորման եւ տեխնիկական անձնակազմի վայրԷջքից արդեն 30-40 րոպե հետո կարող են ձեռնամուխ լինել տուժածներին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուն: Հոսպիտալի լիամասշտաբ գործունեությունը կարող Է ծավալվել 50-60 րոպե անց:
14:23 - 06 օգոստոսի, 2020
Բեյրութ Է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի երրորդ ինքնաթիռը |armenpress.am|

Բեյրութ Է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի երրորդ ինքնաթիռը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) երրորդ ինքնաթիռն Է ժամանել Բեյրութ, որը տուժել Է նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից: Օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունում: «Մոսկվայի ժամանակով 08:04-ին Բեյրութում վայրԷջք կատարեց Իլ-76 ինքնաթիռը»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Դա Բեյրութ ուղարկված երրորդ օդանավն Է: ԱԻՆ-ում ճշտել են, որ երեք չվերթերով Բեյրութ են հասցվել աերոմոբիլային հոսպիտալ, ԱԻՆ-ի բժիշկներ, փրկարարներ եւ հոգեբաններ, ինչպես նաեւ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետներ՝ նոր կորնավիրուսային վարակի հայտնաբերման լաբորատորիա բացելու համար: Ռուսաստանցի փրկարարները Ռաֆիկ Հարիրիի անվան մարզադաշտում կբացեն շարժական հոսպիտալ, որը մեկ օրում կարող Է ամբուլատոր ընդունել 200 տուժածների, իսկ դրա ստացիոնարը նախատեսված Է 50 մարդու համար: Բացի դրանից, նրանք գործի կանցնեն փլվածքների պրպտմանը՝ տուժածների գտնելու համար: Արդեն Բեյրութում են գտնվում ավելի քան 100 ռուսաստանցի փրկարարներ, նրանց ընդհանուր խմբավոումը կկազմի շուրջ 150 մարդ: Շուտով Լիբանան կժամանի ԱԻՆ-ի եւս երկու ինքնաթիռ, դրանցից մեկն արդեն գտնվում Է օդում:
11:05 - 06 օգոստոսի, 2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 18.7 միլիոնը |azatutyun.am|

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 18.7 միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհը շարունակում է պայքարել նոր կորոնավիրուսի դեմ: Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է մոլորակի ավելի քան 18.7 միլիոն բնակիչ: Վիրուսից առաջացած բարդությունների հետևանքով ավելի քան 706 հազար է մարդ մահացել: Իրավիճակն առավել լարված է շարունակում մնալ ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում: Բայց պաշտոնական թվերը և իրականությունը կարող են տարբերվել. Աֆղանստանում, օրինակ, Առողջապահության համաշխարային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ իրականացված հակամարմինների առկայության զանգվածային թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ երկրի բնակչության մեկ երրորդը, հնարավոր է, վարակվել է կորոնավիրուսով: Ղրղզստանը բժշկական անձնակազմի շրջանում վարակվածների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի. օգոստոսի սկզբի տվյալներով` վարակվել է ավելի քան 2 հազար 700 բուժաշխատող: Մոսկվայի քաղաքապետը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ քաղաքում դիմակներ կրելը պարտադիր կմնա ևս մի քանի ամիս: Կուզբասի հինգ քաղաքներում վերադարձվել են որոշ սահմանափակումներ` ֆիթնես կենտրոնները, մանկական խմբակները կրկին փակ են, արգելվում են բազմամարդ միջոցառումները, ռեստորանները այցելուներին կարող են սպասարկել միայն բաց տարածքներում: Covid-19 վարակը հայտնաբերվել է Կալմիկիայի ղեկավար Բատու Խասիկովի մոտ: Սակայն այս ամենի ֆոնին իր ծրագիրն է հայտարարել «Կինոտավր» կինոփառատոնը, որը նախատեսվում է անցկացնել Սոչիում սեպտեմբերի կեսերին:
09:27 - 06 օգոստոսի, 2020
Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի |tert.am|

Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին Բեյրութ կուղարկի շարժական հոսպիտալով, բժիշկներով, փրկարարներով և «Ռոսպոտրեբնադզոր» ծառայության աշխատակիցներով 5 ինքնաթիռ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից: «Հումանիտար ակցիայի շրջանակում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ընդհանուր առմամբ 5 ինքնաթիռ կուղարկվի լիբանանյան Բեյրութ` օգնություն ցուցաբերելու և երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները չեզոքացնելու համար»,-հայտարարել են մամուլի ծառայությունից: «Բոլոր մասնագետները կունենան հատուկ կոստյումներ և պաշտպանության միջոցներ` հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը»,-նշել են նախարարությունում: Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են: Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու: «Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
13:40 - 05 օգոստոսի, 2020
Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն |azatutyun.am|

Ռուբեն Հայրապետյանը 2003թ.-ից ՌԴ քաղաքացի է․ Դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը դադարեցրել է Հայրապետյանի հետախուզումը իր տարածքում։ Գլխավոր դատախազությունը հետախուզման դադարեցման պատճառը ստանալու համար դիմել էր Ռուսաստանի իրավապահներին։ «ՌԴ գլխավոր դատախազությունց դեռևս չեն ստացվել նրա նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցնելու և դրա հնարավոր հիմքերի վերաբերյալ ակնկալվող պարզաբանումները, և այս պահին դեռևս չենք կարող ասել՝ արդյո՞ք Ռ. Հայրապետյանի՝ ՌԴ քաղաքացի հանդիսանալը հիմք է հանդիսացել հետախուզումը դադարեցնելու որոշում կայացնելու համար», - հայտնում են դատախազությունից: Պաշտոնավարման տարիներին բազմաթիվ աղմկահարույց պատմություններով հայտնի 63-ամյա Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է 2 քրեական գործով` քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար, և երկրորդ գործով` ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորություններըչարաշահելու համար:
15:25 - 04 օգոստոսի, 2020