tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցում իրեն պետք չէ վախեցնել ԱՄՆ-ով և ՆԱՏՕ-ով` ավելացնելով, որ «նրանք չեն նրանց այստեղ ուղարկել»: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը:
«Մենք կլուծենք այդ հարցը: Ոչ մի քաղաքականացում պետք է չլինի»,-հայտարարել է Լուկաշենկոն ընտրությունների ընթացքում անվտանգության ապահովմանը նվիրված նիստի ժամանակ:
Նրա խոսքով` «մեզ պետք չեն ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ներկայացումներ»:
«Եվ հետևանքներով մեզ վախեցնել նույնպես պետք չէ: Մենք գիտենք բոլոր հետևանքների մասին: Պետք չէ մեզ վախեցնել ամերիկացիներով և ՆԱՏՕ-ականներով: Ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ ՆԱՏՕ-ականներն են այստեղ 33 մարդ ուղարկել»,-հայտարարել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են:
Ավելին՝ tert.am-ում
comment.count (0)