Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Սյունիքի մարզպետը Իսպանիայի դեսպանի հետ անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

Սյունիքի մարզպետը Իսպանիայի դեսպանի հետ անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին և Իսպանիայի դեսպանության Երևանի գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար։ Դիվանագետը նշել է, որ եկել են Սյունիք՝ իրենց աջակցությունն արտահայտելու, ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին ծանոթանալու, նաև իսպանական կողմի օժանդակությամբ «Հայկական Կարիտասի» կողմից սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրի դիտարկման համար։ Պատասխանելով Մարկոս Գոմես Մարտինեսին հետաքրքրող հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է Սյունիքի տնտեսության կառուցվածքը, հիմնական զարգացած ճյուղերն ու խնդիրները։ Առանձին անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և դրան արձագանքելու Սյունիքի պատրաստակամությանը․ մարզպետը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Սյունիքը պատրաստ է ընդունելու ու հյուրընկալելու այնտեղի բնակիչներին և այդ առումով աջակցելու մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված գործողություններին։ Իսպանիայի դեսպանը խոսել է նաև տնտեսության այն ճյուղերի մասին, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ներկայացնել իսպանացի գործարարների համար՝ խոստանալով նրանց դեպի Սյունիք ուղղորդել։ Քննարկվել են երկուստեք համագործակցության խորացման ու հետագա համատեղ աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր ևս։
17:50 - 22 սեպտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Միկա Բադալյանի, Աշոտ Գևորգյանի և ևս  5 անձի ձերբակալման վերաբերյալ

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Միկա Բադալյանի, Աշոտ Գևորգյանի և ևս 5 անձի ձերբակալման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, համալիր քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել հանցավոր գործունեության շղթայում ներգրավված 7 անձի վերաբերյալ, ովքեր, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որոնցից երկուսը՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին: Վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել վերը նշված անձանց ձերբակալելու մասին: Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը, նպատակները պարզելու, նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:09 - 08 սեպտեմբերի, 2023
Սուրիկ Խաչատրյանի առերևույթ ապօրինի գույքի գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն ավարտվեց
 |hetq.am|

Սուրիկ Խաչատրյանի առերևույթ ապօրինի գույքի գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն ավարտվեց |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 4-ին դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ՝ շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, փեսաները` Էրիկ Համբարձումյանը, Ռուբեն Գալստյանը, և Խաչատրյանին փոխկապակցված այլ անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Հայկուհի Միքայելյանը, Մանվել Մալինցյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: Նախորդ դատական նիստին Սուրիկ Խաչատրյանի և Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին: Այսօրվա նիստին դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց այդ միջնորդության վերաբերյալ իր առարկությունները: Ըստ Քոչարյանի` միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Գևորգ Քոչարյանն ասաց, որ 2022-ի հունիսին փոփոխություն է տեղի ունեցել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում, և ուսումնասիրության նոր ժամանակահատված է սահմանվել` 3 տարի, իսկ օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ նոր ժամանակահատվածը կարող է տարածվել չավարտված ուսումնասիրությունների վրա: Քոչարյանի խոսքով` օրենքի ընդունման պահին ավարտված չի եղել ուսումնասիրությունը այս գործով: Քոչարյանը առարկության երկրորդ մասով հայտնեց, որ օրենքով սահմանված չէ որևէ հատուկ կանոն, որով կսահամանափակվեր եզրակացության հիման վրա հայցադիմում ներկայացնելուց հետո իրավասու մարմնի կողմից նոր ապցույցներ հավաքելու, վերահաշվարկներ կատարելու և դրանց հիման վրա հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը: Երրորդ մասով Քոչարյանը անդրադարձավ հայցի հիմքի և առարկայի փոփոխման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներին, որոնք  պատասխանողների ներկայացուցչի կողմից էին ներկայացվել` որպես իրենց տեսակետի հիմնավորում: Դատախազը առանձին անդրադարձավ այդ դիրքորոշումներին և հայտնեց, որ պատասխանողի ներկայացուցիչը կոնտեքստից կտրված է հիշատակել այդ դիրքորոշումները: «Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի կողմից կոնկրետ իրավիճակների կոնտեքստում և կոնկրետ հարցերի պարզաբանման համար ձևակերպված դիրքորոշումները պատասխանողների ներկայացուցչի կողմից մեկնաբանվել են չափազանց լայն: Վերջինիս նշած տեսակետը, թե հայցի հիմքի և/կամ առարկայի ցանկացած փոփոխություն իրենից ներկայացնում է նոր հայցադիմումի հարուցում, չի բխում ոչ օրենսգրքի կարգավորումներից, ոչ Վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշումներից»,- ասաց դատախազը: Առարկության չորրորդ մասով դատախազը հայտնեց, որ հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը դատարանների կողմից որպես նոր հայցադիմումի ներկայացում չդիտարկելը հիմնավորվում է նաև իրավակիրառ պրակտիկայով: Դատախազը առարկության հինգերորդ մասով ներկայացրեց հիմնավորումներն այն մասին, որ պատասխանողի ներկայացուցչի մեկնաբանությունը, թե հայցի հիմքի և/կամ առարկայի ցանկացած փոփոխություն իրենից ներկայացնում է նոր հայցադիմումի հարուցում, հակասում է օրենսգրքի կարգավորումներին և հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխության ինստիտուտի նպատակին: Քոչարյանի խոսքով` օրենսգրքով նախատեսված է պայման, ըստ որի` հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը թույլատրելի է, եթե դրա արդյունքում չի փոխվում այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է: Դատախազը խնդրեց դատարանին մերժել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողների ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը այն հիմքով, որ հայցի հարուցմամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է: Ըստ Քոչարյանի` այլ հիմքով այս միջնորդությունը ենթակա չէ մերժման: Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը` ուսումնասիրության ժամկետը 2-ից 3 տարի դարձնելու մասին, ունի սահմանադրականության հետ կապված խնդիր: Գրիգորյանը հարց տվեց դատախազին, թե հնարավո՞ր է, որ իրավասու մարմինը մեկ գույքի նկատմամբ պահանջ ներկայացնի, հետո դատարանում ավելացնի, օրինակ, 34-ը: Դատախազի կարծիքով` չի կարող, քանի որ իրավասու մարմինը պետք է գործի ողջամիտ: Վահագն Գրիգորյանի կարծիքով, սակայն, ողջամիտ գործելու գաղափարը օրենսդրական կատեգորիա չէ:  Իսկ ինչ վերաբերում էր Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներին, որ դատախազը որակեց կոնտեքստից կտրված մեջբերումներ, Վահագն Գրիգորյանն ասաց, որ կապ չունի, թե Վճռաբեկ դատարանը որ իրավական հարցադրման շրջանակում է արտահայտել այդ դիրքորոշումը: Դատարանը ապացուցման բեռի բաշխում իրականացրեց: Ըստ այդմ` Վահագն Գրիգորյանը պետք է ապացուցի, որ խախտվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի 8-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետը: Ապացուցման համար Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ իրեն ժամանակ անհրաժեշտ չէ: Հայցային վաղեմության միջնորդության քննությունն այսքանով ավարտվեց: Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին:
10:05 - 05 սեպտեմբերի, 2023
Տաթև համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան 4.5 մլն դրամ

Տաթև համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է համայնքապատկան 4.5 մլն դրամ

Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից՝ իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։  ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանից բխող հեղինակությունը, կատարել է իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակություն: Մասնավորապես, վերջինս, առանց համայնքի ավագանու համապատասխան որոշման և սահմանված կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, համայնքի վարչական, ինչպես նաև` Քաջարան-Լեռնաձոր տարածքում Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման հոսքագծերի հենասյուներ տեղադրելու համար հողային աշխատանքներ կատարելու նպատակով, 2018-2020թթ. ընթացքում՝ շուրջ 100 օր, համայնքային սեփականություն հանդիսացող, «Տաթև համայնքի բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող էքսկավատորը տրամադրել է իրանական ՍՊ ընկերությանը՝ օրական 8 ժամ՝ 1 ժամը 15.000-ից 20.000 ՀՀ դրամ, իսկ 2020թ.-ին` 20.000-ից 25.000 ՀՀ դրամ արժեքով: Էքսկավատորի շահագործման արդյունքում ընկերության ներկայացուցիչ` ԻԻՀ քաղաքացուց ստացած, փաստացի համայնքին պատկանող ընդհանուր 13.600.000 ՀՀ դրամից 4.454.000 ՀՀ դրամը, համայնքի բյուջե մուտքագրելու փոխարեն, համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տաթև համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) և 3-րդ կետերով (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել էխոշոր չափերով): Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
11:12 - 04 սեպտեմբերի, 2023
ՃՏՊ Սյունիքի Սառնակունք գյուղի մոտակայքում․ կա երկու զոհ 

ՃՏՊ Սյունիքի Սառնակունք գյուղի մոտակայքում․ կա երկու զոհ 

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է ձորը գլորված (մոտ 30 մ) «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։ Փրկարարները ձորից դուրս են բերել Բ․ Խ․-ի (ծնված 1989թ․) և Ա․ Խ․-ի (ծնված 1982 թ․) դիերը, մոտեցրել շտապօգնության մեքենաներին և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: Հիշեցնենք, որ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Ադրբեջանի ԶՈւ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
16:01 - 02 սեպտեմբերի, 2023
Ֆրանսիական հումանիտար բեռը պահեստավորվել է Գորիսում և շրջակա համայնքներում
 |armenpress.am|

Ֆրանսիական հումանիտար բեռը պահեստավորվել է Գորիսում և շրջակա համայնքներում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված հումանիտար ապրանքները պահեստավորվել են Գորիսի և շրջակա համայնքների պահեստներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կառավարության ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի մի շարք քաղաքներ և շրջաններ՝ ի աջակցություն և համերաշխություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, միացել են Հայաստանի կառավարության հումանիտար նախաձեռնությանը՝ տրամադրելով ընդհանուր 50 տոննայից ավել հումանիտար օգնություն: Ցավոք, պետք է արձանագրել, որ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ներկայումս հնարավոր չէ հումանիտար բեռի այս խմբաքանակը տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Հաշվի առնելով, որ հումանիտար ապրանքները՝ պարենամթերքը, մանկական սնունդը և առաջին անհրաժեշտության պարագաներն ունեն պիտանելիության և պահպանման ժամկետների հետ կապված որոշակի հատուկ պահանջներ, հիշյալ բեռները պահեստավորվել են Գորիսում և շրջակա համայնքների պահեստներում, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում անհապաղ տեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ»,- ասաց Սարգսյանը:
11:06 - 01 սեպտեմբերի, 2023
Փարիզի՝ Հայաստան ժամանած քաղաքապետը ցեղասպանություն որակեց Արցախում տեղի ունեցողը |armenpress.am|

Փարիզի՝ Հայաստան ժամանած քաղաքապետը ցեղասպանություն որակեց Արցախում տեղի ունեցողը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը և բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների և քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը և Արցախը: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները դիմեցին մեզ և ասացին, որ ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունների միավորման անհրաժեշտությունը կար, որպեսզի կարողանանք մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ: Տեղական ինքնակառավարման մարմինների միավորման շնորհիվ՝ հնարավոր եղավ 10 բեռնատար մեքենա հումանիտար օգնություն հավաքել, որոնք պարունակում են պարենային սնունդ, երեխաների համար սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ: Այս ամենը հնարավորություն կտա Արցախին դիմադրել»,- ընդգծեց Իդալգոն: Նա նշեց, որ մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի վեցը քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ են: Փարիզի քաղաքապետի խոսքով՝ կանայք, երեխաները, նորածիները, տղամարդիկ չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա: «Մեր ուղերձը հստակ է և պարզ: Նախ և առաջ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը: Արցախահայերը շրջափակման մեջ են անկախ իրենց կամքից և այս շրջափակումը իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղասպանության: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազն այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, որակում է որպես ցեղասպանություն, և ցեղասպանությունը որակող սկզբունքներից չորսը ճանաչվել են միջազգային հանրության և փորձագետների կողմից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, ևս նույն բառն է օգտագործում Արցախում տեղի ունեցող իրավիճակը որակելու համար: Ցեղասպանություն, էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի հանդեպ, որը պարզապես պահանջում է իր իրավունքները հարգել, որը ունի ցանկացած մարդ և ժողովուրդ: Այս իրավիճակի պատճառով ենք եկել այստեղ վկայելու և դատապարտելու: Եվ մենք նաև դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր դիրքը բանաձև ընդունելու համար՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով»,- շեշտեց Փարիզի քաղաքապետը: Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից  Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։
17:04 - 30 օգոստոսի, 2023
Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն ու 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը հասան Սյունիք

Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն ու 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը հասան Սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Այդ մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջից: Ըստ հաղորդագրության՝ Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։   Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երևանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։   Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։   Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։  
12:41 - 30 օգոստոսի, 2023
Կապանի երաժշտական դպրոցի տնօրենի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

Կապանի երաժշտական դպրոցի տնօրենի ապօրինի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Վ.-ն, զբաղեցնելով «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակելով 1 մլն 816 հազ. ՀՀ դրամ: Ինչպես տեղեկանում ենք Հահակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ ՀՈԱԿ-ի տնօրեն Լ. Վ.-ն, որոշելով հափշտակել իրեն վստահված խոշոր չափերով պետական գույքը, պայմանավորվածություն է ձեռք բերել դստեր հետ՝ նրան նույն ՀՈԱԿ-ում որպես գործավար ձևակերպելու և վերջինիս կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում նրա անվամբ յուրաքանչյուր ամիս որպես աշխատավարձ ելքագրվող գումարներն ստանալու և յուրացնելու վերաբերյալ: Դստեր՝ աշխատանքի ընդունվելու առաջին իսկ օրվանից՝ 2021 թվականի մայիսի 12-ից մինչև աշխատանքից ազատելու օրը՝ 2023 թվականի հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, Լ. Վ.-ն յուրաքանչյուր ամիս աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և դրանք ներկայացրել  հաշվապահություն՝ աշխատավարձի վճարման համար:  Արդյունքում՝ նշված կեղծ տեղեկագրերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից վերը նշված ժամանակահատվածում որպես աշխատավարձ անօրինական հաշվարկվել և ելքագրվել է ընդհանուր` 1.816.998 ՀՀ դրամ, որը միասնական դիտավորությամբ յուրացվել է: Վերը նշված հանցանքի կատարման համար Լ. Վ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
13:38 - 29 օգոստոսի, 2023
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի գործունեությանը միջամտելու վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի գործունեությանը միջամտելու վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ռուս խաղաղապահի՝  Գորիսում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցի գործունեությանը միջամտելու վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․ Օգոստոսի 26-ին ռուսական խաղաղարար ուժերի զինծառայողն առանց որևէ բացատրության արգելել է Գորիսում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին նկարահանել խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքով անցած և Հայաստանի տարածք հասած մի քանի տասնյակ արցախցիներին։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահները միջամտում են հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը։ Նման միջադեպերը ավելի հաճախակի դարձան սկսած անցած տարվա դեկտեմբերի 12-ից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստները» փակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի մեր հայտարարության մեջ նշել ենք, որ այդ տարածքում անհիմն արգելքների են բախվել նույն «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Լաչինի անցակետում ադրբեջանական լրատվամիջոցներն անարգել նկարահանումներ են իրականացնում, խոշոր պլանով ցուցադրում Արցախից Հայաստան մեկնող անձանց, այդ թվում բուժառուներին, առանց վերջիններիս համաձայնության և, հետևաբար, անձնական կյանքի հարգման իրավունքի խախտմամբ, և ռուս խաղաղապահները որևէ կերպ չեն միջամտում։ Սա ակնհայտ խտրական մոտեցում է, որն անընդունելի է և դատապարտելի։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք վերահաստատում ենք նախորդիվ ՀՀ կառավարությանը հասցեագրված մեր պահանջը՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը Լաչինի միջանցքում և հարակից այլ գոտիներում։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ՖԵՄԻԴԱ» ՀԿ
17:48 - 28 օգոստոսի, 2023
Հայաստանի կառավարությունը ԻԿԱՕ-ին տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին
 |azatutyun.am|

Հայաստանի կառավարությունը ԻԿԱՕ-ին տեղեկացրել է Կապանի օդակայանի վրա ադրբեջանական կրակոցների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը Կապանի օդակայանի վրա Ադրբեջանի կողմից օգոստոսի 18-ին և 19 -ին արձակած կրակոցների մասին, ինչից տուժել էր օդակայանի պատուհաններից մեկն ու տանիքը։ Հայաստանի իշխանությունը ԻԿԱՕ-ից աջակցություն է խնդրել՝ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապան թռիչքից, օդանավակայանում շրջայցից ու կանոնավոր թռիչքներ սկսելու հայտարարությունից ընդամենը ժամեր անց ադրբեջանական կողմից կրակել էին շահագործման պատրաստ օդակայանի ուղղությամբ։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը ավտոմեքենայով եկել է օդակայանի հարակից տարածք, երեք կրակոց արձակել ու հեռացել, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
16:43 - 24 օգոստոսի, 2023