Երևան-Կապան չվերթի օդանավը չի կարողացել Սյունիքում վայրէջք կատարել
 |news.am|
13:40 - 28 օգոստոսի, 2023

Երևան-Կապան չվերթի օդանավը չի կարողացել Սյունիքում վայրէջք կատարել |news.am|

news.am: Երևան-Կապան չվերթի օդանավն այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանից օդ է բարձրացել, սակայն վերադարձել է:

«Նովէյր» ընկերությունից հայտնեցին, որ պատճառը Կապանում եղանակային պայմաններն են։

«Մառախուղ է եղել»,- նշեցին ընկերությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի Երևան-Կապան-Երևան չվերթը դարձյալ չէր կայացել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Երևան-Կապան-Երևան կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեք սկսվում է 20.000 դրամից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել