Ղրղզստան

Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր

Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի վարչապետի հետ, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ: Նա Հայաստան է ժամանել՝ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:Ողջունելով Ղրղզստանի վարչապետին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.«Հարգելի Ակիլբեկ Ուսենբեկի,Ողջունում եմ Ձեզ Հայաստանի մայրաքաղաքում: Ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հույս ունեմ և վստահ եմ, որ համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի շարունակել զարգացնել մեր երկրների միջև հարաբերությունները: Իհարկե, մենք մասնակցում ենք ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, մեր երկրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:Եվ, անշուշտ, մեզ համար շատ կարևոր են, և մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել նաև այդ հարաբերությունները և հատկապես ակտիվացնել առևտրատնտեսական կապերը: Եվս մեկ անգամ շնորհավորում և ողջունում եմ Ձեզ»: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ղրղզստանի վարչապետն ասել է.«Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Հուսով եմ՝ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է:Իհարկե, վերջին երկու տարում, համավարակի պայմաններում մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն այդքան էլ ուրախալի չէր, բայց վերջին 6-9 ամսվա տեմպերը վկայում են, որ սկսում ենք վերստին աշխուժացնել դրանք: Սակայն ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է: Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և Ձեր կողմից նշված կազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»:Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
15:15 - 18 նոյեմբերի, 2021
Խորհրդակցություններ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Խորհրդակցություններ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացան խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։  «Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրեցին երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։  Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի արդիականացման ուղղությամբ համաձայնեցված քայլերի իրականացման կարևորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով ստորագրվեց համապատասխան արձանագրություն»,- նշված է կայքում:
20:22 - 26 օգոստոսի, 2021
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել |tert.am|

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սահմանապահների միջև հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ղազախստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնում:Հաղորդվում է, որ 2021 թվականի հուլիսի 24-ին, Բաթկեն շրջանի Կում-Մազար տեղանքում, Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչները «առանց ղրղզական կողմի համաձայնության» սկսել են տեղանքից ավազը մաքրելու միջոցառումներ անցկացնել: Դեպքի վայր են ժամանել Ղրղզստանի սահմանապահները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները և տեղի բնակիչները: Տաջիկական կողմը չի ենթարկվել աշխատանքները դադարեցնելու ղրղզական կողմի պահանջներին: Ավելին, Տաջիկստանի քաղաքացիները փորձել են ծեծի ենթարկել Ղրղզստանի քաղաքացուն:  Շարունակությունը կարդացեք tert.am-ում
12:19 - 24 հուլիսի, 2021
Ղրղզստանն առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների միջև |hetq.am|

Ղրղզստանն առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների միջև |hetq.am|

hetq.am: Ղրղզստանն առաջարկում է ստեղծել Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս միջտարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը լրացնել բաց թողնված հնարավորությունները և հաստատել ռազմավարական գործընկերության հարաբերություններ։ Մենք հանդես ենք գալիս մոտ ապագայում «5+3» ձևաչափով՝ Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս միջտարածաշրջանային համագործակցության ստեղծման օգտին»,- ընդգծել է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «5+3» ձևաչափ ասելով Կազակբաևն ի նկատի ունի Կենտրոնական Ասիայի հինգ և Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ Ավելի վաղ, Թուրքիան ու Ադրբեջանն էլ առաջարկել էին Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափը, որը ներառելու էր Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը։ Իրանը տվել էր իր համաձայնությունը։
16:10 - 03 հուլիսի, 2021
ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով. Նազարբաեւ |armenpress.am|

ԵԱՏՄ-ն օժտված Է հսկայական ներուժով. Նազարբաեւ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) օժտված Է հսկայական ներուժով, միավորման մասնակիցներին Էլ ավելի մեծ ինտեգրացում Է հարկավոր: Այդ մասին մայիսի 21-ին հայտարարել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղրղզստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: «Վստահ եմ, որ մեր միությունն օժտված Է հսկայական ներուժով, որի գրավչությունը հաստատվում Է առեւտրական համաձայնագրերի կնքման նկատմամբ այլ պետությունների հետաքրքրություններով: Միայն հուսալի, ստուգված գործընկերների եւ դաշնակիցների հետ միավորմամբ կարելի Է ապահովել մեր երկրների տնտեսական անվտանգությունը, անկախությունը»,-ասել Է Նազարբաեւը՝ մայիսի 21-ին հանդես գալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որն անցկացվում Է տեսակոնֆերանսի ձեւաչափով: Նա հայտարարել Է, որ «իր գոյության ժամանակաշրջանում ԵԱՏՄ-ն հաստատել Է, որ, չնայած բոլոր դժվարություններին, միության անդամները հանդիսանում են հենց այդպիսի գործընկերներ»: «Այսօր այս պայմաններում մեզնից պահանջվում Է Էլ ավելի մեծ ինտեգրացում, Էլ ավելի մեծ փոխըմբռնում, Էլ ավելի մեծ ընդառաջում միմյանց նկատմամբ»,-հավելել Է Նազարբաեւը: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում Է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:35 - 21 մայիսի, 2021