Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ |factor.am|

Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ |factor.am|

factor.am: Հունիսի 9-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը  հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ «Գործը ոստիկանությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին, հիմա նյութեր են նախապատրաստվում։ Առայժմ այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»,- նշեց Թադևոսյանը։ Տեղի ունեցածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը և ՔՊ 4 անդամներ Արաբկիրի բակերից մեկում քարոզարշավ իրականացնելիս են եղել, երբ զրուցարանից մի տղամարդ հայհոյել է բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքական ուժերին։ ՔՊ անդամները կոռեկտության կոչ են արել և փորձել բացատրել, որ չի կարելի բոլորին մեկ արշինով չափել։ Այդ պահին վրա են հասել մոտ 10 երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ 10 երիտասարդները փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը և բռնություն գործադրել դրա մասնակիցների նկատմամբ, սակայն ըստ ամենայնի ՝ ալկոհոլը չարաշահած լինելու պատճառով հեշտությամբ սաստվել են 4 ՔՊ-ականների կողմից, որոնք դիմել են համարժեք ինքնապաշտպանության»,- գրել է Ալեքսանյանը։
17:07 - 11 հունիսի, 2021
Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել է քրեական գործ |tert.am|

Հակոբ Արշակյանի և լրագրողի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել է քրեական գործ |tert.am|

tert.am: ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ։ Այս մասին հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Գլխավոր դատախազությունը ՀՔԾ-ում հարուցված քրգործի վերաբերյալ, հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Քրեական գործ չհարուցելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգելու և նյութերին ծանոթանալու արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում»,-ասաց Աբրահամյանը։ Նա հայտնեց, որ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու և արդեն քրեական գործի շրջանակնելում տեղի ունեցածի ամբողջական հանգամանքները պարզելու, վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։ Նշենք, որ ՔՕ֊ի 185֊րդ հոդվածը սահմանում է`ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ, պատժվում է առավելագույնը չորս տարի ազատազրկմամբ։
20:04 - 21 ապրիլի, 2021
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը

«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը

Սիրելի' հայրենակիցներ, այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հակոբ Արշակյանը: «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։ Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննադատության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։ Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար։ Աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն առաջին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ,և Նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության և հասարակության առաջնահերթ շահերով։ Մեր եղբայրներից շատերն ընկան մարտում, գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի և ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ և լավ մարդիկ, իրար մի բաժանեք ու դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտանգ ու զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։ Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»,- գրել է նա։
14:54 - 31 մարտի, 2021
Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են. ԲՏԱ նախարար

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են. ԲՏԱ նախարար

Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։ Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն ամբողջությամբ կառուցում է պացիենտի շնչառական ապարատի մաթեմատիկական մոդելը և համապատասխան ալգորիթմների միջոցով անհրաժեշտ ծավալներով փոխարինում է շնչառական համակարգին։ Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։ Շնորհավորում եմ Ինժեներական ասոցիացիային, Ինժեներական քաղաքին, ԵԻԱ ինժեներինգ ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին արձանագրված հաջողության համար։ Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը»,- գրել է Արշակյանը։
09:30 - 31 մարտի, 2021
Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքներ և լուծումներ

Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքներ և լուծումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար  Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները: Նախարար Արշակյանը ողջունել է իրաքցի գործընկերոջը և նշել, որ այս այցը փաստում է երկու երկների միջև եղած գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության և նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։ ՀՀ ԲՏԱ նախարարությունից նաև հայտնում են, որ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետապնդում. երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների բարելավում ու զարգացում, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում: Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, Հակոբ Արշակյանը հատկապես կարևորել է հաջորդիվ կայանալիք Իրաքի ՊՆ աշխատանքային խմբի այցը Հայաստան:  
20:28 - 25 մարտի, 2021
Առաջիկա 5 տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետի կարիք կլինի․ Հակոբ Արշակյան

Առաջիկա 5 տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առնվազն 20,000 նոր մասնագետի կարիք կլինի․ Հակոբ Արշակյան

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 20,000 նոր մասնագետի կարիք կլինի։ Այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Ինչպես գիտեք, 2018 և 2019 թ. ոլորտի աճը կազմել է ավելի քան 30%, իսկ 2020 թ. ճգնաժամի պայմաններում՝ ավելի քան 20%։ Կանխատեսման հիմքում դրված է այն ենթադրությունը, որ ոլորտի աճն առաջիկա տարիներին կկազմի առնվազն 20%, իսկ աշխատատեղերի աճը՝ 15% (հաշվի է առնվել աշխատավարձերի հնարավոր աճը): Այս թվերին նայելով ևս մեկ անգամ ցանկանում եմ ոգևորել և կոչ անել մեր քաղաքացիներին ընտրել կրթության հատկապես բնագիտական ուղղությունները, իսկ մասնագետներին՝ ստանալ հավելյալ գիտելիքներ տեխնոլոգիական ոլորտում՝ մասնակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերին և այլ կրթական/վերապատրաստման նախագծերին»,- գրել է նախարարը։  
09:30 - 25 մարտի, 2021
Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում Փայլակ Ֆահրադյանից տեղի ունեցած միջադեպի համար |armenpress.am|

Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում Փայլակ Ֆահրադյանից տեղի ունեցած միջադեպի համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներողություն է խնդրում լրագրողական հանրությունից, ինչպես նաև լրագրող Փայլակ Ֆահրադյանից՝ Երևանի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի համար: Մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արշակյանը նշեց, որ կարևոր նշանակություն է տալիս լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությանը և ցանկանում է, որպեսզի բոլորը նույնպես նման կերպ վերաբերվեն: «Նախ ուզում եմ ասել, որ լրագրողներին շատ սիրում եմ:  Գիտեք, որ ձեր հարցերին միշտ մանրամասն փորձում եմ պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև լրագրողական գործունեության նկատմամբ: Կատարված դեպքի հետ ներողություն եմ խնդրել ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից և ներկայումս ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, ովքեր տեսել են այդ դեպքը, ինչպես նաև լրագրական հանրույթից, և հենց կոնկրետ Փայլակից»,- ասաց Արշակյանը:
16:55 - 24 մարտի, 2021
Աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում․ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Մի խումբ լրագրողական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի ընթացքում նախարարը հարվածել էր լրագրողին, վնասել էր նաև նրան պատկանող գույքը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Երեկ՝ մարտի 18-ին, երևանյան սրճարաններից մեկում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բռնություն է գործադրել «Irakanum.am» կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ։Վերջինս, նկատելով բարձրաստիճան պաշտոնյային, մոտեցել և հարցրել է, թե ինչու է նա աշխատանքային ժամին սրճարանում։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ զրույցը երկուստեք ոչ կոռեկտ է եղել, որից հետո նախարարը հարվածներ է հասցրել լրագրողին, վնասել համակարգիչն ու հեռախոսը։Մեր ողջ դիտարկումների ընթացքում աննախադեպ երևույթ է, երբ կառավարության անդամը լրագրողի հետ հարաբերվելիս բռունցքների է դիմում։ Սա վերջին ամիսներին իշխանության և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև ծայրահեղ լարվածության, փոխադարձ անհանդուրժողականության և ոչ պարկեշտ վարքագծի հերթական դրսևորումն էր։ Դրա օրինակները մենք արձանագրել ենք ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ տարբեր զանգվածային միջոցառումների ընթացքում։ Մինչդեռ, բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է պատրաստ լինեն հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինել և զսպվածությամբ վերաբերվել իրենց ուղղված հարցերին։ Առանձնահատուկ նշում ենք, որ  լրագրողներն իրենց հերթին պարտավոր են գործել օրենքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում։ Հիմքեր ունենք այս միջադեպն ընկալել որպես նախորդ նմանատիպ դեպքերի առնչությամբ իշխանական շրջանակների ոչ պատշաճ արձագանքի հետևանք։ Այժմ էլ տարակուսանք են առաջացնում Հակոբ Արշակյանի քաղաքական թիմակիցներից ոմանց փորձերը՝ հրապարակային հայտարարություններով և մեկնաբանություններով ուղղակի կամ անուղղակի արդարացնել տեղի ունեցած բռնությունը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի համարելով լրագրողի նկատմամբ գործադրած բռնությունը՝ պահանջում ենք․ - Կառավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ հրապարակավ դատապարտել նախարարի պահվածքը, քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը և երաշխիքներ տալ, որ ապագայում նման դեպքերը կբացառվեն։ - Իրավապահ մարմիններից՝ ուսումնասիրել միջադեպի բոլոր մանրամասները և համապատասխան իրավական գնահատական տալ կատարվածին։ Կոչ ենք անում լրագրողներին՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ առնչվելիս խուսափել սադրիչ վարքագծից, հատկապես այն դեպքերում, երբ դա որևէ կերպ չի նպաստում հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ մատուցելու մասնագիտական առաքելության իրականացմանը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեԵրևանի մամուլի ակումբՄեդիա նախաձեռնությունների կենտրոնԼրագրողների «Ասպարեզ» ակումբԻնֆորմացիայի ազատության կենտրոնԲազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – ՀայաստանՀանրային լրագրության ակումբ«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿԳորիսի մամուլի ակումբ
18:42 - 19 մարտի, 2021
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. նրա և Հ. Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ դեռ քրգործ հարուցված չէ |hetq.am|

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. նրա և Հ. Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ դեռ քրգործ հարուցված չէ |hetq.am|

hetq.am: Լրագրող Փայլակ Ֆահրադյանը իր և Բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանությունում: Այս մասին ասաց Ֆահրադյանը: Երեկ Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա ու հարվածել: Լրագրողի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, սրճարանում ինքը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է վերջինս աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են, որից հետո խնդրել է անջատել տեսախցիկը, ապա սկսել սպառնալ իրեն: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։ Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Միջադեպի մասին հայտնի դառնալուց ժամեր անց «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել նաև Հակոբ Արշակյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։ Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։ Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»,- գրել է Արշակյանը: Միջադեպի վերաբերյալ հրապարակված նյութերը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: 
15:34 - 19 մարտի, 2021
«Նորք Մարաշ» ԲԿ բժշկի կողմից երեխային ծեծի ենթարկելու առնչությամբ նյութեր են նախապատրաստվում |armenpress.am|

«Նորք Մարաշ» ԲԿ բժշկի կողմից երեխային ծեծի ենթարկելու առնչությամբ նյութեր են նախապատրաստվում |armenpress.am|

armenpress.am: «Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին: «Նորք Մարաշ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանն ասաց, որ երեխան հետազոտվելու ընթացքում հիստերիկ չարություն է արել և բժիշկն իր մասնագիտական պարտքը մինչև վերջ կատարելու նպատակով երեխային փորձել է սաստել: «Ցավոք, այդ ամենը հատուկ մեկնաբանության է արժանացել: Նման բարձր մակարդակի բժշկի մասին նման բաներ գրել, նման ձևով այդ ամենը մեկնաբանելը, չեմ կարծում, որ ճիշտ արարք է: Մենք, իհարկե, դատապարտում ենք, և չենք արդարացնում միջադեպը, որովհետև անընդունելի է նման արարքն անգամ սաստելու համար»,- նշեց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ԲԿ-ի տնօրենին ժամանակավորապես փոխարինում է ֆինանսական գծով փոխտնօրեն Հրայր Հակոբյանը, ով վարչական տույժ է կիրառել տվյալ բժշկի նկատմամբ: Լենա Սիմոնյանը նաև ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցով: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը դեպքի առնչությամբ ասաց, որ իրենք դատապարտում և անընդունելի են համարում նման վարքագիծը: «Մարտի 17-ին ոստիկանության կենտրոնական բաժնում ստացել ենք հաղորդում: Այս պահին նյութեր են նախապատրաստվում»,-նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
13:45 - 19 մարտի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԲՏԱ նախարարի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԲՏԱ նախարարի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից: Ասել է Մարդու իրավունքների պաշտպանը նախարարի և լրագրողի այսօրվա միջադեպի մասին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ իրենց կողմից ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև այսօր սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված հանգամանքները:  Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել առանձնազրույց լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, որը պնդել է, որ նախարարն  իր հետ խոսել է հայհոյանքներով, տվել սպառնալիքներ, իր նկատմամբ գործադրել է բռնություն և կոտրել համակարգիչն ու վնասել հեռախոսը: Նա Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնության գործադրումից առաջ ինքը մոտեցել է նախարարին և հարցեր տվել այն մասին, թե ինչ է նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում:  Պաշտպանի աշխատակազմն առանձնազրույց է ունեցել նաև լրագրող Տաթև Այվազյանի հետ, որը նշել է, որ նույն սրճարանում է գտնվել Փայլակ Ֆահրադյանի հետ միասին և լսել է նախարարի սպառնալիքներն իր գործընկերոջ հասցեին, ինչպես նաև բռնության միջադեպից հետո նախարարը հայհոյել է նաև իրեն:  Ըստ Փ.Ֆահրադյանի  և Տ.Այվազյանի՝ նախարարն իմացել է, որ իրենք լրագրողներ են:  Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ տարածված տեսանյութերն ու լրագրողի վարքագծի վերաբերյալ ավելի ուշ արված հրապարակումները: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով: Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ:   Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ: Որպես կարևոր հանգամանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում առանձնացնել, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը: Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը: Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով: Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը: Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների կողմից: Միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն:  Այս պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:
10:17 - 19 մարտի, 2021
Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք․ Հակոբ Արշակյանը՝ լրագրողի հետ կապված միջադեպի մասին

Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք․ Հակոբ Արշակյանը՝ լրագրողի հետ կապված միջադեպի մասին

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հայտարարություն է տարածել՝ կապված irakanum.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ Հայտարարությունը՝ ստորև․ «Սիրելի' հայրենակիցներ, Միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։ Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։  Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։ Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»։ Նշենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: Վերջինիս վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։
09:05 - 19 մարտի, 2021
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկում է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու
 |tert.am|

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկում է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու |tert.am|

tert.am: ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր՝ մարտի 18-ին, սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկում է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: «Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա: Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնեց լրագրողը:
19:16 - 18 մարտի, 2021
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800,000 դրամ է (ներառյալ հարկերը)։ Կից ներկայացված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացված հարցման արդյունքները շուրջ 150 ընկերությունների շրջանում, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։  Դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։  Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում։  Մասնագիտությունը փոխել ցանկացող մեր հայրենակիցներին առաջարկում եմ ծանոթանալ դասընթացներին https://edu.hti.am/ կայքում և հետևել նախարարության առաջիկա հայտարարություններին»,- գրել է նախարարը։     
10:07 - 15 մարտի, 2021