ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ. Ալեն Սիմոնյան

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ. Ալեն Սիմոնյան

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ, ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների միջեւ: «Եվրոպայի խորհուրդն ազդեցություն ունի ավելի քան 800 միլիոն մարդկանց կյանքերի վրա: Այսօր աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած: Մենք ապրում ենք մեծ ձեւափոխումների ժամանակներում, որտեղ ահաբեկչությունը կարող է գերիշխել խաղաղության եւ անվտանգության վրա, եւ երբ արտաքին քաղաքականությունը կարող է ուղեկցվել անհանդուրժողականությամբ»,-ընդգծել է ԱԺ նախագահը:Խորհրդարանի ղեկավարն առանձնակի կարեւորել է ժողովուրդների՝ խաղաղ եւ անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի լիարժեք իրացումը՝ հավելելով. «Եվրոպական բոլոր քաղաքացիների ապագան հնարավոր է միայն խաղաղ միջավայրում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար այն ունի հատուկ իմաստ, քանի որ բազմաթիվ չլուծված խնդիրների պատճառով մենք բարդ ժամանակների միջով ենք անցնում»: Այդ համատեքստում օրենսդրի ղեկավարն անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, համապարփակ եւ երկարատեւ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ալեն Սիմոնյանն անվտանգության հարցերում կարեւորել է հարեւանային քաղաքականության դերակատարությունը: «Եվրոպայի կայունությունը փոխկապակցված է հարեւանների անվտանգության հետ: Մենք պատրաստ ենք աշխատել միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամների հետ, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Մենք կարիք ունենք միասնության, համերաշխության եւ գլոբալ գործընկերության` համընդհանուր խնդիրների լուծման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը: 
16:03 - 22 հոկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:  Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն երկխոսության դինամիկ ակտիվացման կապակցությամբ և նշել, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ հետ գործընկերության շարունակական զարգացումը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջերմ ողջույնները և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է խորացնելու գործընկերությունը Հայաստանի հետ: ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ: Քննարկվել են տարբեր ձևաչափերով, ներառյալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում փոխգործակցության խթանման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերսկսումը՝ ընդգծելով այդ ձևաչափի նշանակալիությունը: Տոյվո Կլաարն ընդգծել է՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է օժանդակել տարածաշրջանում վստահության և երկխոսության մթնոլորտի հաստատման գործընթացին, որը կնպաստի խաղաղության և կայունության ապահովմանը:
17:38 - 21 հոկտեմբերի, 2021
ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել |armenpress.am|

ԵՄ-ն առայժմ չի կարող հավաստել այս շաբաթ Բրյուսելում Իրանի հետ հանդիպումը ԳՀՀՊ-ի շուրջը. Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպան առայժմ ի վիճակի չԷ հավաստելու Իրանի պատվիրակության հետ այս շաբաթ Բրուսելում հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման նպատակով: Հոկտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո: Նրա հայտարարությունը հեռարձակվել Է առցանց: «Մենք հաստատում չունենք, բայց ես տրամդրված եմ լավատեսորեն»,- ասել Է Բորելը լրագրողներին՝ պատասխանաելով այս շաբաթվա վերջին Բելգիայի մայրաքաղաքում Իրանի պատվիրակության հետ բանակցությունների մասին հարցին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:52 - 18 հոկտեմբերի, 2021
Ֆրանսիայի դեսպանը պաշտոնական Մինսկի պահանջով լքել է Բելառուսը |azatutyun.am|

Ֆրանսիայի դեսպանը պաշտոնական Մինսկի պահանջով լքել է Բելառուսը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Բույան դը Լաքոստը լքել է երկիրը, կիրակի օրը հայտարարել է ֆրանսիական դիվանագիտական առաքելությունը՝ չբացատրելով, թե ինչու է Բելառուսի արտգործնախարարությունը պահանջել դեսպանի հեռանալը: Ինչպես հայտնում են բելառուսական լրատվամիջոցները, կոնֆլիկտը տեղի է ունեցել այն պատճառով, որ դը Լաքոստը չի մասնակցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հավատարմագրերի հանձնման արարողությանը: «Բելառուսի ԱԳՆ-ը դեսպանին խնդրեց հեռանալ մինչև հոկտեմբերի 18-ը», - հայտարարել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը: «Նա հրաժեշտ տվեց դեսպանատան աշխատակիցներին և տեսաուղերձ փոխանցեց բելառուսցի ժողովրդին, որը վաղը [երկուշաբթի օրը] կհայտնվի դեսպանատան կայքում», - ասված է հաղորդագրությունում: Հոկտեմբերի սկզբին դը Լակոստը հանդես էր եկել Բելառուսում մահապատժի վերացման օգտին: Ֆրանսիան, ինչպես Եվրամիության մյուս երկրները, չի ճանաչել անցած տարվա օգոստոսին Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները: Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մի շարք պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ՝ կառավարության կողմից զանգվածային բողոքի ակցիաների ճնշումից հետո: Մարտին Բելառուսը վտարեց Լատվիայի դեսպանատան ողջ անձնակազմին, այդ թվում դեսպանին՝ հոկեյի առաջնությունում Լատվիայի իշխանությունների կողմից Բելառուսի ընդդիմության դրոշի օգտագործման պատճառով: Օգոստոսին Մինսկը հետ վերցրեց ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆիշերի նշանակման համաձայնությունը: Նրա թեկնածությունը հաստատվել էր դեկտեմբերին, և Ֆիշերը պետք է դառնար Բելառուսում ԱՄՆ առաջին դեսպանը 2008 թվականից ի վեր:
12:24 - 18 հոկտեմբերի, 2021
ԵՄ խորհուրդը երկարաձգեց Ռուսաստանի և Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ կապված քիմիական զենքի հետ |azatutyun.am|

ԵՄ խորհուրդը երկարաձգեց Ռուսաստանի և Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ կապված քիմիական զենքի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի և Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ քիմիական զենքի կիրառման հետ կապված: Դրանք ուժի մեջ կլինեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 16 -ը, հաղորդում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը: Պատժամիջոցների ցուցակում է 15 անձ: Նրանցից 10-ը ռուսաստանցիներ են, որոնց Եվրոպական խորհուրդը ներգրավված է համարում «Նովիչոկ» քիմիական նյութով ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կամ Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մեջ: Այդ անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ, նրանց բանկային ակտիվներն այս տարածքում սառեցված են: Սահմանափակումները վերաբերում են ռուսաստանյան երկու կազմակերպությունների, այդ թվում՝ Օրգանական քիմիայի և տեխնոլոգիայի պետական հետազոտական ինստիտուտին: Այն չի կարող ֆինանսավորում ստանալ Եվրամիությունից: Պատժամիջոցները կիրառվել են նաև Սիրիայի 5 քաղաքացիների և հետազոտական կենտրոնի նկատմամբ:
10:07 - 12 հոկտեմբերի, 2021
Երևան համայնքն ու ԵՄ կառույցներն ընդլայնում են համագործակցության շրջանակները. քաղաքապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Երևան համայնքն ու ԵՄ կառույցներն ընդլայնում են համագործակցության շրջանակները. քաղաքապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ ԵՄ կառույցների հետ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Կողմերը մտքեր են փոխանակել «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, կայուն էներգետիկ զարգացման գործողությունների, կոշտ և վտանգավոր թափոնների կառավարման նախագծերի, ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագրի շուրջ: Անդրադառնալով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթին, որից որոշակի մաս տրամադրվելու է Երևանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համայնքն առանձնացրել է 5 բնագավառ: Մասնավորապես, առաջակվում է գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կենցաղային կոշտ աղբի կառավարման, Երևանի «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերով: «Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման առումով: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյուր քաղաքացի»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Իր հերթին, կարևորելով Եվրոպական Միության կառույցների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված համագործակցությունը, Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել ծրագրերի շրջանակները: Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ գործնական փուլ տեղափոխել:
16:12 - 07 հոկտեմբերի, 2021
Ալիևը հայտարարում է` Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է |azatutyun.am|

Ալիևը հայտարարում է` Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Եվրամիության նորանշանակ դեսպանին։ «Այժմ ամենակարևոր հարցը տարածաշրջանում հետպատերազմյան փուլն է և խաղաղության ապահովումը։ Մենք ուզում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը, ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը, հավելելով՝ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանագծմանն ու սահմանազատմանը՝ Ալիևն ասել է, թե հնարավոր է համարում Եվրամիության ակտիվ մասնակցությունն այս գործընթացում։ «Հատկապես, որ ես տեսնում եմ այդպիսի ցանկություն, դա կարող է մեզ օգնել շատ ոլորտներում»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը Եվրամիության նորանշանակ դեսպանին։
16:59 - 06 հոկտեմբերի, 2021
ԵՄ 5 երկրներ առաջարկում են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները |azatutyun.am|

ԵՄ 5 երկրներ առաջարկում են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության մի խումբ երկրներ՝ Ֆրանսիան, Իսպանիան, Չեխիան, Ռումինիան և Հունաստանը, առաջարկել են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները: Այս մասին ասվում է հինգ երկրների համատեղ հայտարարությունում, որը հրապարակել է Bloomberg-ը: Հինգ երկրները նաև կոչ են արել գազի պաշարների վերաբերյալ ընդհանուր կանոններ սահմանել՝ գների աճը մեղմելու համար: Հայտարարությունն առաջարկում է ավելի լավ համակարգել գնումների գործընթացը` ընդհանուր դիրքերը բարելավելու համար: Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 4-ին գերազանցեց 1200 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց: Անցյալ շաբաթ այս ցուցանիշը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել էր 1000 դոլարը: Ավելի վաղ ռուսաստանյան «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը նշել էր՝ Եվրոպայում ստորգետնյա պահեստարաններ գազ մղելու խիստ հապաղումները և պահանջարկի աճը հանգեցրել են նրան, որ վառելիքի այս տեսակի գինը Եվրոպայում ռեկորդ է սահմանել ու մոտ ժամանակներս կարող է է՛լ ավելի բարձրանալ:
10:42 - 06 հոկտեմբերի, 2021
ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը |armenpress.am|

ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն նոր համատեղ հռչակագիր կմշակեն մինչեւ 2022 թվականի հունիսը, երբ պետք է տեղի ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական գագաթնաժողովը: Այդ մասին ասված է Սլովենիայում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով Եվրախրհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ: «Մեք ՆԱՏՕ-ի հետ նոր քաղաքական հռչակագիր կշմակենք մինչեւ 2022 թվականի հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը»,- նշել է նա: Եվրախորհրդի նախագահը հերթական անգամ հավաստիացրել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը Մության անվտանգության անկյունաքարն է: Գագաթնաժողվի մասնակիցները հոկտեմբերի 5-ին քննարկել են Միության պաշտպանության նոր համակարգի հայեցակարգը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը» անվանմամբ եւ Եվրամիության արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները: Ինչպես հավաստել է Միշելը, այդ ռազմավարությունը եւ արագ հակազդման ուժերի ստեղծման պլանները պետք է հաստատվեն 2022 թվականի մարտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:48 - 06 հոկտեմբերի, 2021
Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Երանուհի Թումանյանցն այսօր ընդունել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քյուլլենի գլխավորած պատվիրակությանը: «Այցի նպատակը դեկտեմբերին կայանալիք գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն են, մասնավորապես՝ տնտեսական ներդրումների և համագործակցության ոլորտների նախանշման ուղղությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը ինչպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում և ընդգծել, որ համագործակցությունը դատաիրավական ոլորտից բացի ներառում է նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումները: Նախարարի առաջին տեղակալը նշել է նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագիրը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող բարեփոխումները լավագույնս արտացոլված են Կառավարության հնգամյա ծրագրում: Դեյվիդ Քյուլլենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, կիսվելով Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված տեղեկություններով, նշել է, որ տպավորված է դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ներգրավվածության մակարդակից: Գործընկերների հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացնելով համագործակցության առաջնահերթությունները, ընդգծել է պատերազմի և համավարակի հետևանքներով երկրի համար առաջացած մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման գործընթացին ու նախանշել համագործակցության հնարավոր ուղիներն այս հարցում: Փոխնախարարը անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության կազմում արդեն գործող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության գործունեությանը, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման գործընթացում ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների օրակարգի մի շարք այլ հարցերի: Հադիպման ավարտին կողմերրը սերտ համագործակցությունը շարունակելու բարձր պատրաստակամություն են հայտնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:32 - 05 հոկտեմբերի, 2021
Եվրահանձնաժողովի նախագահը մեկնաբանել է «Պանդորայի դոսյեն», դատապարտել հարկերից խուսափելը |azatutyun.am|

Եվրահանձնաժողովի նախագահը մեկնաբանել է «Պանդորայի դոսյեն», դատապարտել հարկերից խուսափելը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, մեկնաբանելով «Պանդորայի դոսյեում» տեղ գտած բացահայտումները, դատապարտել է հարկերից խուսափելը առհասարակ: «Մենք Եվրոպական միությունում ունենք հարկային թափանցիկության ամենաբարձր չափանիշներից մեկն աշխարհում: Բայց ինչպես տեսնում ենք՝ դա բավարար չէ, լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ այդ քայլերից մեկը պետք է լինի «հարկային հանգրվանի» սև ցուցակը, որը կհաստատվի եվրոպական երկրների ֆինանսների նախարարների կողմից: Մինչդեռ քաղաքական գործիչները, գործարարները և այլ ազդեցիկ մարդիկ, որոնց անունները նշված են «Պանդորայի դոսյեում», փորձում են իրենց տարանջատել հարկերից խուսափելու մեղադրանքներից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որպես անմիջական մասնակից չի նշվում, սակայն մատնանշվում են մարդիկ, ովքեր ենթադրաբար կապված են նրա շրջապատի հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, բացահայտումներն անվանել է «չհիմնավորված մեղադրանքներ»: «Անհասկանալի է, թե ինչպես կարող եք վստահել այս տեղեկատվությանը», - հայտարարել է նա։
13:54 - 05 հոկտեմբերի, 2021
Վրաստանում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ տեղի ընտրությունները ժողովրդավարության թեստ կդառնան |armenpress.am|

Վրաստանում ԵՄ դեսպանը հայտարարել է, որ տեղի ընտրությունները ժողովրդավարության թեստ կդառնան |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ժողովրդավարության թեստ կդառնան։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը: «Այսօր ընտրությունների օրն է։ Այն յուրահատուկ օր է ցանկացած ժողովրդավար երկրի համար։ Ես հույս ունեմ և հավատում եմ, որ այսօր ընտրողները կկարողանան մասնակցել ընտրություններին հանգիստ և խաղաղ պայմաններում։ Այն Վրաստանի ապագայի համար կարևոր և ժողովրդավարության թետի օր է»,- նշել է ԵՄ դեսպանը։ Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընդհանուր առմամբ, ընտրողների թիվը կազմում է 3 մլն 497 հազար 345 հոգի։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 16 թեկնածու։ Դա ռեկորդային թիվ է տեղական ընտրությունների ողջ պատմության ընթացքում։ Նրանց թվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 քաղաքական գործիչ՝ գործող քաղաքապետ Կախա Կալաձեն, ամենախոշոր «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան և նախկին վարչապետ Գեորգի Գախարիան։
13:12 - 02 հոկտեմբերի, 2021